Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում սոցիալական ոլորտի ընդհանուր պատկերը մռայլ է, իսկ քաղաքացիների իրական վիճակը՝ ծանր և մշտական անհանգստության ներքո։ Առկա անարդարության զգացողությունն ու ամենօրյա կյանքի շարունակական թանկացումը հանգեցրել են բարդ իրավիճակի։

Որպես կանոն՝ իշխանական ռազմավարությունը կառուցվում է PR-ային գեղեցիկ ցուցանիշներ ներկայացնելու, տնտեսական աճի ու առաջընթացի մասին ազդարարելու վրա՝ ընդհանրապես անտեսելով այն հիմնարար իրողությունը, որ թվային կտրվածքով արձանագրվող երբեմն արհեստական արդյունքները որևէ առնչություն չունեն սոցիալական կյանքի իրական պայմանների հետ։ Այստեղ ամենամեծ հակասությունն այն է, որ պաշտոնյաների՝ հատկապես բարձրաստիճան կառավարման համակարգի աշխատողների աշխատավարձերը պարբերաբար շեշտակիորեն բարձրացվում են՝ իրավացիորեն հարուցելով հանրային դժգոհություն, քանի որ այս միջոցառումները ուղեկցվում են դասական «լափշա կախելու» մեթոդաբանությամբ, երբ հասարակությանը ներկայացնում են այնպիսի պատկեր՝ իբր երկրի բոլոր քաղաքացիների վիճակը կայուն ու բարելավվող է։

Ավելին, նման պնդումները վերածվում են ցինիկ «կատակների», երբ կառավարության ղեկավարը հայտարարում է, թե բնակարանները տարիների ընթացքում թանկացել են, իսկ դա նշանակում է, որ մարդիկ «հարստացել» են, ու այն պետք է ընկալել որպես բարեկեցության փաստ։ Իրականում անշարժ գույքի թանկացումը ոչ թե մեծամասնության հարստացման, այլ հակառակը՝ նրանց սոցիալական վիճակի վատթարացման պատճառ է դարձել։ Երբ քաղաքացին տուն ունի, բայց չունի արժանապատիվ աշխատանք ու եկամուտներ, ի՞նչ անի, իր տունը վաճառի ու իր առօրյա կարիքները հոգա՞։ Ինչպե՞ս կարող է նա իրեն հարստացած համարել, եթե իր ամենօրյա պահանջները բավարարել չի կարողանում։ Ավելին, գույքահարկի ավելացումն ու կոմունալ վճարումների մշտական աճը ստիպում են ընտանիքներին իրենց վերջին ռեսուրսները ծախսել հարկադրված պարտավորությունների վրա, եթե չասենք, որ երբեմն ստիպված են ընկնել պարտքերի ու վարկերի տակ։

Մյուս կողմից էլ՝ Հայաստանի տարածքում տների գների տարբերության մեծ սանդղակ կա։ Մարզերում տներն էժան են, իսկ մայրաքաղաքում, հատկապես կենտրոնական հատվածում գները շատ բարձր են։ Հիմա ինչո՞վ է հեռավոր շրջաններում ապրող մարդը հարստացել, երբ, օրինակ՝ իր տան գինը կարող է այս ընթացքում չնչին է ավելացել։ Ավելին, բնակարանների շուկայում ընթացող թանկացումը, որն ակնհայտորեն պայմանավորված է տնտեսական ու միգրացիոն գործընթացներով, քաղաքացիների համար սեփական բնակարան ձեռք բերելը դարձնում է առավել դժվար։

Շատ դեպքերում երիտասարդները, մինչև կարողանան բնակարան ձեռք բերել, ստիպված են լինում տարիներով ապրել վարձած բնակարաններում, այն էլ՝ չափազանց բարձր վարձավճարներով, որոնք կառավարության կողմից որևէ կարգավորող կամ աջակցող ծրագրի միջոցով չեն հավասարակշռվում։

Պետական քաղաքականությունն այս ոլորտում բացակա է. պետությունը որևէ կերպ չի մեղմում անշարժ գույքի համատարած գնաճի սոցիալական հետևանքները։ Այս իրավիճակից օգտվում են միայն այն քաղաքացիները, ովքեր տարիների ընթացքում կարողացել են կուտակել մեծ թվով անշարժ գույք և հիմա դրանք վարձով տրամադրելու հաշվին կրկնապատկում, նույնիսկ եռապատկում են իրենց հարստությունը, ինչն էլ ավելի է խորացնում բնակչության բևեռացումը և ավելացնում սոցիալական անարդարությունը։

Առավել տհաճ ու վիրավորական է ներկայիս իշխանությունների կիրառած սոցիալական քաղաքականության երկրորդ առանցքային դրսևորումը՝ թոշակի հազար դրամով ավելացումը՝ հանգուցյալների հարազատներին թաղման համար տրամադրվող նպաստի հաշվին։ Որպես պաշտոնական հիմնավորում՝ հնչում է աբսուրդային թեզը՝ իբր ոչ բոլոր առանձին քաղաքացիներն ունեն այդ 200 հազար դրամ միանվագ աջակցության կարիքը։ Այդ ֆոնին իշխանությունները ոչ միայն չեն ամաչում, այլ շարունակաբար բարձրացնում են իրենց աշխատավարձերը՝ նվազագույնը երկու անգամ, հետն էլ՝ անընդհատ պարգևավճարներ ստանում։ Հանրությունը դրա փոխարեն ստանում է թոշակի ընդամենը հազար դրամով ավելացում, այն էլ՝ շոշափելի գնաճի պարագայում, երբ այդ գումարը օրական կամ ամսական ծախսի մեջ կորչում է առանց որևէ նշանակալի փոփոխության։ Տպավորություն է, թե իշխանությունն ուղղակի ծաղրում է թոշակառուներին՝ 1000 դրամ նետած ողորմությունը համարելով մեծ գործ։

Մյուս կողմից էլ՝ հատկանշական է, որ իշխանությունը մինչև հիմա հայտարարում է, թե «ժողովրդից թալանվածը» հետ են բերում պետական բյուջե, դրա միջոցով այդ միջոցները վերադարձվում են ժողովրդին, բայց ստացվում է, որ այդ գումարների հետ ժողովուրդը կապ չունի, քանի որ թեկուզ բյուջե մուտքագրված այդ միջոցները հոսում են պաշտոնյաների գրպանը։ Այլապես թող հայտարարեն, թե այդ վերադարձված միջոցներից որքա՞ն է բարձրացել թոշակն ու աշխատավարձերը։

Իսկ տնտեսական աճի մասին հայտարարված պնդումները հասնում են պոպուլիզմի գագաթնակետին։ Վիճակագրական աճը, որը հրապարակվում է՝ հիմնականում գործածելով ոչ լիարժեք մեթոդաբանություն և իր մեջ կրելով մանիպուլ յացիայի տարրեր, որևէ կերպ չի համապատասխանում գների աճին, կյանքի որակի ու գնողունակության իրական անկմանը։ Անգամ կարճ ժամանակահատվածում խանութ չմտնելն այսօր վերածվել է նկարագրական դրամատիկ իրավիճակի. երկու օր խանութ չգնալով՝ մարդը երրորդ օրը պարզում է, որ ապրանքների գինը զգալի բարձրացել է, ու ստիպված է լինում վերանայել իր նախընտրած ապրանքների ցանկը՝ ավելի էժան տարբերակներ գտնելու համար։

Գները Հայաստանում աճում են շղթայական՝ առանց եկամուտների իրական աճին համապատասխանելու, մարդիկ հետզհետե քիչ բան կարող են իրենց թույլ տալ, նվազում է սպառման վեկտորը, ինչը հերթական շղթայական բացասական հետևանքներ է առաջացնում։ Այս իրականության մասին իշխանության ներկայացուցիչները որևէ կերպ չեն խոսում, որովհետև ամբողջությամբ գերադասում են կեղծ թվերն ու վիճակագրական ցցուն զեկույցները՝ ժողովրդի աչքին թոզ փչելու սխեմայով։

Ինչպես ասում են, կա սուտ, ավելի մեծ սուտ և վիճակագրական սուտ։ Սակայն այս ստերի շարքին պետք է ավելացնել նաև քպական սուտը, որը նախորդ երեք ստերին էապես գերազանցում է։ Արդյունքում ժողովրդի գիտակցության մեջ ձևավորվում է համակարգային անվստահություն ոչ միայն կառավարության, այլև ողջ պետական ինստիտուտների ու իշխանական վերնախավի նկատմամբ։

Իշխանությունները կրճատում են նաև սոցիալական փաթեթների ծրագիրը, իսկ աջակցության այս համակարգի դադարեցումը ազդելու է այն մարդկանց վրա, ովքեր այդ փաթեթների շնորհիվ կարողանում էին որոշ խնդիրների լուծում ստանալ՝ լինի դա հանգստի կազմակերպման վճար, թե կրթության կամ առողջապահության մասով որոշ աջակցություն։

Այսօր բյուջեի պակասի պատճառաբանման ներքո իշխանությունը շատ հեշտությամբ կրճատում է քաղաքացիների համար նախատեսված աջակցության մեխանիզմները՝ առանց հաշվի առնելու դրանց հետևանքները իրական մարդկանց կյանքի վրա։

Փոխարենը բյուջեից խնայված միջոցները իշխանություններն օգտագործում են իրենց պարգևատրելու և իրենց կյանքի մակարդակը բարձրացնելու համար։ Իսկ այս ամենի հակառակ կողմում հայտնվում են շարքային քաղաքացիները, որոնք ամսեամիս պակասեցնում են իրենց ծախսերը, յուրաքանչյուր օր փորձում են հաշվարկել՝ արդյո՞ք բավարարելու է ամսական նպաստը, թոշակը, աշխատավարձը ամենապարզ կենցաղային հարցերը լուծելու համար։

Իշխանականների համար միևնույնն է, թե ինչ տեղի կունենա հարյուր հազարավոր քաղաքացիների հետ, այնինչ ընտրություններից առաջ Փաշինյանն ու իր թիմը հասարակությանը ոսկե սարեր էին խոստանում։ Հիմա արդեն, երբ մարդկանց քվեն պետք չէ, իշխանություններն անցել են իրենց հին գործին, հասարակ քաղաքացիներին վերաբերող բյուջետային ծախսերն ու ծրագրերը կրճատվում են։ Ու զարմանալին այն է, որ ժողովուրդը դեռ հանդուրժում է այս ամենը։ Խնդիրն այն է, թե մինչև ե՞րբ:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն36 ժամ գազ չի լինիՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Ինդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ ՌյուտեԻսրայելի Intel-ի գործարանում պայթյուն է եղել Եվրահանձնաժողովը Կիևին է փոխանցել 2,86 միլիարդ եվրո՝ ԱԹՍ-ների և hրթիռների գնման համար Վայքում վթարային ջրանջատում կլինի Արևմուտքի երկրներն իրենց շուրջ երկաթյա վարագույր են տեղադրել, ինչից իրենք էլ տnւժում են. Վոլոդին Երկաթուղու կոնցեսիան այլ երկրի փոխանցելու հարց չի քննարկվել. Բելոզյորովը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին Երևանում անցկացվել է «Ատոմը՝ ապագայի էներգիա» առաջին Ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին եւ արտաքին փորձեր են եղել. Արամ Ա Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Շոշ գյուղի մի քանի պատմական հուշարձան Դոլարն ու եվրոն մի փոքր էժանացել են Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է Հետաքրքիր է՝ ո՞վ է հսկելու մայրաքաղաքի մուտքերը. նոր հաստիքնե՞ր են ստեղծելու դրա համար. Գառնիկ Դանիելյան Saudi Aramco-ի կենտրոնակայանը լրջորեն տnւժել է հութիների hարվածի հետևանքով. Reuters Զելենսկին ժամանել է Մեծ Բրիտանիա ՌԴ-ն դեռևս չի ծրագրում Ուկրաինայի հարցով եռակողմ խորհրդակցություններ. Պեսկով Վաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը բախվել է կայանված «ԳԱԶ 53»-ին. կա վիրավnր «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է՝ ՏԻՄ ընտրությունների պատճառով Մեր նոր չքնաղ Գրենլանդիայում պատրաստվում ենք սկսել նավթի, գազի, օգտակար հանածոների հետախուզման լայնամասշտաբ աշխատանքներ. Թրամփ Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ Արտառոց դեպք՝ Արմավիրում, 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրաՍարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա Հայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Ձմեռային լող Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի՝ 4-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա 24 ժամ ջուր չի լինելու Քանաքեռ Զեյթունում և Եղվարդ քաղաքում «ԱՄՆ-ում զարմացած էր Կրեմլի հայտարարության Փաշինյանի արձագանքից»Նոյեմբերի 1-ից մի շարք ապրանքախմբերի համար կմեկնարկեն նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրեր «Ղարաբաղից հետո. Կովկասում սպառազինությունների մրցավազքը թևակոխում է նոր փուլ»Փաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանՀնդկաստանի Մադրաս քաղաքում ստեղծվել է առաջին հայկական պարբերականը՝ «Ազդարարը». պատմության այս օրը (հոկտեմբեր 14)Միջադեպ՝ Երևանում, 20-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, ոստիկանները ձերբակալել են 7 անձիԹրամփը հայտարարել է, որ չինական Թայվան կղզին համաձայնել է գնել Ալյասկայից մատակարարվող գազը
Ամենադիտված