Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Թրջված հավ», ճանկռտոց ու երեխայի լաց. Երևանում մեքենան կայանելու համար կանայք կռիվ են արել

ԻՐԱՎՈՒՆՔ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ավարտվել է Մարինե Ա.-ի գործի դատական քննությունը: 52-ամյա Մարինեին մեղադրանք էր առաջադրվել մանկապարտեզի բակում բռնության գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով:

Մարինե Ա.-ն Երևանի Մոսկովյան փողոցի շենքերից մեկում գործող ՍՊԸ-ի փոխտնօրեն է: Նույն շենքի առաջին հարկում գործում է նաև մանկապարտեզ: Ըստ դատական ակտի՝ 2016 թվականի հունիսի 7-ի առավոտյան Մարինեն աշխատանքի է գնացել՝ շենքի առաջ կայանելով իր «Տոյոտա Մատրիքս» մեքենան:

Ժամը 17-ի սահմաններում նա դուրս եկել աշխատավայրից, ցանկացել է մեքենա նստել ու գնալ ո՛չ տվյալ շենքի առաջին հարկի, այլ մեկ ուրիշ մանկապարտեզ հաճախող իր երեխայի հետևից: Սակայն պարզվել է, որ տվյալ շենքում գործող մանկապարտեզի սանիկներից մեկի մայրիկը, գալով երեխայի հետևից, իր մեքենան՝ «Նիսան Տիդան», կանգնեցրել է ուղիղ Մարինեի մեքենայի հետնամասում, ինչով փակել է ելքի ճանապարհը: Մարինե Ա.-ն նյարդայնացել է: Նա մի քանի րոպե սպասել է, մինչև երեխայի հետ մանկապարտեզից դուրս է եկել ու դեպի մեքենան է եկել «Նիսանի» տիրուհին՝ Նարինե Յ.-ն: Ըստ դատական ակտի՝ Մարինե Ա.-ն «հակադրվել է հասարակությունում ընդունված նորմերին, դրսևորել է անզուսպ եսամոլություն, փորձել է ընդգծել սեփական անձի առավելությունը, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը» ու շուրջ հինգ րոպե վիճաբանել է Նարինե Յ.-ի հետ:

Այնուհետև մանկապարտեզի տնօրինուհին է միջամտել, բայց Մարինե Ա.-ն նրա դիտողությունից վրդովված՝ նախ նրա հետ վիճաբանել է շենքի բակում, ապա մտել է մանկապարտեզի տարածք, շարունակել է խուլիգանական գործողությունները՝ անհանգստություն պատճառելով ներսում գտնվող երեխաներին ու աշխատողներին: Դրանից հետո Մարինե Ա.-ն մանկապարտեզից դուրս է եկել ու տեսել է, որ Նարինեի «Նիսանը» դեռ կանգնած է իր մեքենայի հետնամասում: Մարինեն շարունակել է վիճաբանությունը Նարինեի հետ՝ այդ ընթացքում ձեռքերով հարվածելով Նարինեին, պատճառելով քերծվածքներ, արյունազեղումներ ու ճանկռվածքներ՝ առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Տուժող Նարինեն հայտնել է, որ դեպքի օրը, ժամը 17-ի սահմաններում գնացել է Մոսկովյան փողոցում գործող մանկապարտեզ՝ դստերը վերցնելու: Մանկապարտեզի շենքի բակում մեքենան կայանելու տեղ չի եղել, ինքը մեքենան կանգնեցրել է բակում կայանված մի մեքենայի հետնամասում: Մտել է մանկապարտեզ, հինգ րոպե անց դուրս է եկել երեխայի հետ: Տեսել է մի կնոջ՝ Մարինե Ա.-ին, ով ագրեսիվ տոնով սպառնացել է ջարդել իր մեքենան ու պահանջել է. «Այսուհետև այստեղ չկանգնես»: Ինքը ներողություն է խնդրել ու ասել է, որ հինգ րոպեով է կանգնեցրել մեքենան, երեխային վերցրել է, հիմա մեքենան կհանի: Բայց կինը շարունակել է ագրեսիվ տոնով ու բարձր խոսել: Այդ աղմուկը լսել ու փորձել է միջամտել մանկապարտեզի տնօրինուհին: Բայց Մարինեն սկսել է վիճել նրա հետ:

Մարինեն մտել է մանկապարտեզ, շարունակել է վեճը տնօրինուհու հետ, սպառնացել է նրան աշխատանքից հեռացնել: Միջամտել են մանկապարտեզի աշխատողները, Մարինեն դուրս է եկել ու նորից անդրադարձել է իրեն, շարունակել է սպառնալ, թե ջարդելու է իր մեքենան: Ինքն արդեն մեքենայի մեջ էր: Մարինեն մոտեցել, հարձակվել է իր վրա ու պատուհանից սկսել է հարվածներ տեղալ իր մարմնին: Մեքենայում գտնվող իր մանկահասակ երեխան վախեցել ու սկսել է լաց լինել: Բացի մանկապարտեզի աշխատողներից՝ միջամտել է նաև նույն շենքի բնակիչներից մի տղամարդ, նա էլ է փորձել հանդարտեցնել Մարինեին:

Վերջինիս հարվածների հետևանքով ինքը ստացել է վնասվածքներ: Մարինեին ինքը նախկինում չի ճանաչել, դեպքի օրը տեսել է առաջին անգամ: Դատարանում տուժողը հայտնել է, որ ամբաստանյալից պահանջ կամ բողոք չունի: Ամբաստանյալ Մարինե Ա.-ն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ դեպքի օրը շուտ էր դուրս եկել աշխատանքից ու ցանկանում էր մեքենայով գնալ մանկապարտեզում գտնվող իր երեխային վերցնելու: Սակայն իր մեքենայի հետնամասում մեկ ուրիշ մեքենա էր կանգնած, ինքը ստիպված է եղել մի քանի րոպե սպասել: Մանկապարտեզից դուրս է եկել մի կին, մոտեցել է իր մեքենայի հետնամասում կանգնած մեքենային: Ինքն ասել է, որ կես ժամ է՝ նրան է սպասում՝ մեքենան հանելու համար: Այդ կինն էլ պատասխանել է՝ մի քիչ որ սպասես, ոչինչ չի լինի... Նա նստել է մեքենա, միացրել է շարժիչը: Ինքն էլ իր մեքենան է նստել:

Բայց այդ ժամանակ շենքից դուրս է եկել մի ուրիշ կին, ինչպես պարզվել է՝ մանկապարտեզի տնօրինուհին, ու ինչ-որ բան է ասել: Ինքը դուրս է եկել մեքենայից, այդ կինն ասել է՝ սպասեիր մի հինգ րոպե, սա մանկապարտեզի տարածք է... դու չպիտի ասես՝ ով որտեղ կանգնեցնի մեքենան: Այդ տնօրինուհին ագրեսիվ տոնով բղավել է իր վրա: Ինքը մտել է մանկապարտեզ, որ զգուշացնի՝ ծնողները նման կերպ մեքենա չկայանեն: Մանկապարտեզի միջանցքում հանդիպել է տնօրինուհուն, նա իր ասածն է պնդել, ինքն էլ ասել է, որ նրա նմաններն իրավունք չունեն մանկապարտեզում՝ երեխաների հետ աշխատելու: Երբ ինքը ցանկացել է հեռանալ, այդ տնօրինուհին ասել է. «Էս լիրբը մտել է...»: Ինքն էլ բարկացել ու նրան անվանել է «թրջված հավ»: Այդ ընթացքում մանկապարտեզ է մտել նաև Նարինե Յ.-ն՝ երեխայի հետ, նա սպառնացել է իրեն: Երբ դուրս է եկել, տեսել է, որ Նարինեի մեքենան դեռ արգելափակել է իր մեքենայի ճանապարհը:

Պահանջել է բացել ճանապարհը, բայց Նարինեն ասել է՝ ոնց ուզում ես՝ դուրս արի: Ինքն այդ ժամանակ է ասել, որ կջարդի նրա մեքենան, քանի որ մտահոգված էր մեկ ուրիշ մանկապարտեզում գտնվող իր երեխայով, նա սպասում էր իրեն: Զայրացած լինելով՝ ինքը մոտեցել է Նարինեին, բարձրացրել է ձեռքը, որպեսզի ցույց տա, թե կարող է հարվածել նրան, բայց նա է հարվածել իրեն ու ճանկռել է իր ձեռքը: Նարինեի երեխան այդ ժամանակ սկսել է լաց լինել... Մարինե Ա.-ն հայտնել է, որ տուժողի հետ առերես հարցաքննության ժամանակ ինքը հայցել է Նարինեի ներողամտությունը այն պատճառով, որ ստեղծված իրավիճակից նրա երեխան լաց է եղել: Ավելին, հետագայում ինքը նույնիսկ նվեր է պատրաստել այդ երեխային տալու համար, բայց այդպես էլ չի կարողացել նվերը հանձնել: Ըստ Մարինեի՝ իրավիճակը սրվել է, երբ միջամտել է մանկապարտեզի տնօրինուհին, քանի որ ինքն ու Նարինեն արդեն մեքենաները նստած՝ պատրաստվում էին հեռանալ: Տնօրինուհին առերես հարցաքննության ժամանակ ու դեպքի պահին՝ մանկապարտեզի ներսում, վիրավորել է իրեն: Մանկապարտեզի աշխատողները ցուցմունքներ են տվել նրա ուղղորդմամբ: Իրականում ինքը Նարինեին չի հարվածել, միայն ձեռքն է բարձրացրել՝ ցույց տալու համար, որ կարող է հարվածել: Թեև ինքը ագրեսիվ է եղել, բայց չի հարձակվել Նարինեի վրա: Միջամտել են մանկապարտեզի աշխատողները՝ երևի տնօրինուհու ցուցումով...

Մարինե Ա.-ի երեխան մանկապարտեզում մնում էր մինչև ժամը 19-ը, այդ օրը, ըստ Մարինեի, ինքը զգուշացրել էր մանկապարտեզում, որ երեխային ժամը 17-ին է վերցնելու: Ինքն ուշանում էր, երեխան սպասում էր իրեն, դրանով էր պայմանավորված իր՝ որոշակի բարկացած վիճակում լինելը...

Մանկապարտեզի տնօրինուհին հայտնել է, որ դեպքի օրը իր աշխատասենյակում էր, այնտեղ տեսախցիկ կա, ինքը հետևում էր ծնողների ու երեխաների ելումուտին: Տեսել է, որ իրենց մանկապարտեզի սանուհու մայրիկը՝ Նարինե Յ.-ն, մտնում է մանկապարտեզ: Մոտ հինգ րոպե անց նա մանկապարտեզից դուրս էր գալիս երեխայի հետ: Ինքը լսել է, որ Նարինեն ներողություն է խնդրել ու ասել է, թե հիմա մեքենան կհանի: Բայց մի կին ասել է՝ ուշացա քո պատճառով, մյուս անգամ կկոտրեմ քո մեքենան, եթե խանգարես: Ինքը մոտեցել է պատուհանին ու այդ կնոջը՝ Մարինեին, հարցրել է, թե ինչու է բարկանում, գոռում: Նա պատասխանել է. «Դու ո՞վ ես, ա՛յ թրջված հավ, մի հատ ներս անցի, քո ի՞նչ գործն ա, որ խառնվում ես»: Նա հարցրել է՝ ինքն այդ շենքում ապրո՞ւմ է, թե՞ աշխատում: Ինքը պատասխանել է՝ և՛ ապրում է, և՛ աշխատում: Մարինեին հրավիրել է իր աշխատասենյակ, որ ջուր տա, հանգստացնի: Նա բարձրացել է վերև: Բայց չի հանդարտվել, վիճել է, իսկ դուրս գալիս ասել է. «Չկասկածես, դու էստեղ չես աշխատի, քո նմանները չպետք է աշխատեն, եթե ասել եմ, որ կկոտրեմ մեքենան, ուրեմն կանեմ»: Վիճաբանությանը ներկա՝ Նարինեի երեխան վախեցել ու լաց է եղել: Միջամտել են մանկապարտեզի աշխատողները, շենքի բնակիչ Հրանտ Մ.-ն: Ընդհանուր միջադեպը տևել է մոտ տասը րոպե: Տնօրինուհին պնդել է, որ ինքը Մարինե Ա.-ի հասցեին վիրավորական արտահայտություն չի արել:

Բնութագրելով իրենց մանկապարտեզի ծնող Նարինե Յ.-ին՝ տնօրինուհին ասել է, թե Նարինեն բնավորությամբ հանգիստ, ինքնամփոփ կին է, երեխային մանկապարտեզ բերելիս կամ տանելիս երկար չի մնում, չի զրուցում աշխատողների հետ: Տնօրինուհին նախաքննական մարմնին է ներկայացրել տեսախցիկի տեսանկարահանած նյութը, որը կցվել է քրեական գործին: Վկա Հրանտ Մ.-ն, ով միջամտել էր կանանց վեճին՝ որպես անկողմնակալ երրորդ անձ, հայտնել է, թե ինքը շենքի բակում խոսում էր հեռախոսով: Լսել է վիճաբանող կանանց ձայներ: Կանանցից մեկը մեքենայի մեջ էր, մյուս կինը, ով ավելի նյարդային ու ագրեսիվ էր, մոտեցել է առաջինի մեքենային, հարձակվել է մեքենայում նստած կնոջ վրա ու պահանջել է, որ նա մեքենան հանի, որպեսզի ինքը կարողանա դուրս գալ:

Այդ ժամանակ մեքենայի մեջ գտնվող երեխան լաց է եղել, մեքենայում նստած կինն ասել է՝ երեխաս, երեխաս: Ինքը միջամտել, փորձել է հանդարտեցնել հարձակվող կնոջը: Մանկապարտեզի աշխատողներն էլ էին պահանջում դադարեցնել վիճաբանությունը: Վկան մտաբերել է, որ գոռացող կինը մեկ-երկու րոպեով մտել է մանկապարտեզ, դուրս է եկել:

Նա սկզբից մինչև վերջ դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, իսկ մեքենայի մեջ գտնվող կինը եղել է նեղված... Ընդհանուր իրավասության դատարանը Մարինե Ա.-ին մեղավոր է ճանաչել բռնության գործադրմամբ կատարած խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով, և դատապարտել է տուգանքի՝ 200 հազար դրամի չափով:

Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыРоссийские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейПутин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянАктриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАКакой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»«След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиВ Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиАрагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПремьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного Кавказа
Самое популярное