Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եթե ի մի բերենք նախօրեին արձանագրված խայտառակ եղելության վերաբերյալ հայտնի տվյալները, ապա ընդհանուր պատկերը հետևյալն է: Թշնամական Ադրբեջանի զինծառայողը սեպտեմբերի 26-ին ինքնակամ, բայց զինված լքել է օկուպացված Բերձորի (Լաչինի) շրջանում տեղակայված զորամասը: Այնուհետև ինչ է արել, ինչ չի արել, երևի քննությունը կպարզի, բայց բավականին երկար ճանապարհ է անցել՝ աննկատ մնալով, որից հետո հայտնվել է Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Շաքի բնակավայրում: Այստեղ ադրբեջանցին թափանցել է Շաքիի բնակիչ, 38-ամյա Անի Ավետիսյանի տուն: Տանեցիներն այդ պահին տանը չեն եղել: Այնուհետև դիվերսանտը գիշերել է նշված տանը, գտած պարենամթերքից իր համար ուտելիք է պատրաստել: Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 1-ին, ժամը 14-ի սահմաններում, Անի Ավետիսյանն իր երեք երեխաների հետ վերադարձել է տուն, նկատել, որ օտար անձ է տուն թափանցել, աղմուկ է բարձրացրել: Ադրբեջանական թուրքը կրակել և վնասել է հայ կնոջ ոտքը, երեխաներից երկուսը ( 2011 և 2014 թթ. ծնված) ևս տուժել են: Ըստ որոշ տվյալների, թեթև վնասվածք է ստացել նշված կնոջ եղբայրը, ով, որքան հասկանալի է, հետո է հայտնվել դեպքի վայրում: Անի Ավետիսյանը դիմել է ինքնապաշտպանության, ըստ երևույթին՝ խոհանոցային դանակով կարողացել է վիրավորել անկոչ ու անցանկալի «հյուրին», իսկ վերջինս փախել ու թաքնվել է անասնագոմում, որտեղ էլ հետո նրան հայտնաբերել են իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Ադրբեջանցուն տարել են հոսպիտալ, նրա կողմից վիրավորված Անի Ավետիսյանն արդեն տեղափոխվել է մայրաքաղաքի բուժհաստատություններից մեկը, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Իսկ ինչի՞ մասին է խոսում կատարվածը: Ադրբեջանցի զինվորը (որոշ տեղեկություններով՝ զինվորները) մի քանի օր շարունակ, բացարձակապես աննկատ մնալով, զբոսնել է (զբոսնել են) Հայաստանի տարածքում, և համապատասխան մարմինները քայլեր են ձեռնարկել այն բանից հետո, երբ տեղի են ունեցել հայտնի իրադարձությունները: Այն, որ որևէ երկրի հետախուզական կամ դիվերսիոն ստորաբաժանումների ներկայացուցիչները կարող են աննկատ ներթափանցել երկրի տարածք, թեպետ անընդունելի է, բայց արմատապես չես կարող բացառել: Նման բաներ երբեմն հնարավոր են: Այդուհանդերձ լրջագույն հարցեր կան՝ ոչ միայն սահմանագծի կամ «շփման գծի» պահպանության, այլև հենց իրավապահ համակարգի գործունեության վերաբերյալ:

Խայտառակությունն այն է, որ զինված ու վտանգավոր անձը օրեր շարունակ կարող է աննկատ մնալ ու թափանցել խաղաղ բնակավայր: Իսկ ամենից մեծ խայտառակությունն էլ այն է, որ Հայաստանի համապատասխան անվտանգային ու իրավապահ համարվող մարմինները գրեթե երկու օր արդեն իմացել են, որ մեր երկրի տարածքում թշնամական բանակի զինված ներկայացուցիչ է ֆռֆռում (պարզվում է՝ ՀՀ համապատասխան մարմիններին դեռևս սեպտեմբերի 29-ին ադրբեջանական կողմը հայտնել է, որ իրենց մոտից զինծառայող է անհետացել, հնարավոր է՝ անցել է հայկական տարածք), բայց չեն կարողացել նրան հայտնաբերել: Չէ, պատկերացնո՞ւմ եք, թշնամին զգուշացրել է, բայց հայկական ԱԱԾ-ն ու ոստիկանությունը երկու օրվա մեջ չեն կարողացել ադրբեջանական թուրքին հայտնաբերել ու վնասազերծել: Ավելին, գոնե տեղի բնակչությանը, թեկուզ ներքին կարգով, չեն զգուշացրել, որ այսպես ու այսպես՝ թշնամի է թափանցել: Չեն ուժեղացրել նշյալ տարածքի շրջակա բոլոր բնակավայրերի անվտանգությունը: Հասկանո՞ւմ եք, ամենից տարրական բանը չեն արել: Դա ուղղակի նշանակում է, որ իշխանությունները խորապես թքած ունեն ՀՀ քաղաքացիների անվտանգության ու ապահովության վրա:

Լավ, իշխանական վերնախավը թքած ունի, հասկացանք: Հապա ոստիկանության, ԱԱԾ միջին օղակի, ենթադրաբար՝ պրոֆեսիոնալ (եթե մնացել են) ծառայողնե՞րն էլ նման վերաբերմունք ունեն:

Իսկ եթե թշնամին ներխուժեր դպրոց կամ մանկապարտե՞զ: Եթե դիվերսիոն այլ սցենարներ տեղի ունենայի՞ն: Կարող էին, չէ՞, դեպքերն այդ սցենարներով ընթանալ:

Ըստ որում, նկատենք, փաշինյանական իշխանության ներկայացուցիչներն իրենց այնպես են պահում հանրային հարթակներում այս խայտառակ եղելության հետ կապված, կարծես առանձնապես ոչ մի բան էլ չի եղել: Երևի մի բան էլ նեղսրտում են, թե՝ ի՜նչ եք աղմուկ դրել:

Այսինքն, «բան չի եղել», էլի, Ալիևը «ռազմական տուրիզմի» ծրագիր է սկսել իրականացնել՝ փաշինյանական «խաղաղության» շրջանակներում:

Իհարկե, շատերն են այն կարծիքին, որ ադրբեջանական զինվորի (զինվորների) ներթափանցումն ուղղակիորեն ջարդուփշուր է անում, ավելի ճիշտ՝ պայթեցնում է «խաղաղության» մասին քպական իշխանության քարոզչական փուչիկը: Մարդիկ հարց են տալիս՝ ի՞նչ խաղաղություն կարող է լինել մեկի հետ, ում նպատակը քեզ վերացնելն է, քո տունն ու հողն իրենով անելն է, հնարավորության դեպքում՝ քո վրա կրակ բացելը: Մեր կարծիքով, սակայն, այս մեկ դիպվածով նման եզրակացություններ անելու կարիք չկա, առանց այդ էլ այդ ամենը չափազանց ակնհայտ է:

Վերադառնանք, սակայն, ինչպես մեզ է թվում, ամենից առանցքային հարցին. ինչպե՞ս է կատարվածն ընդհանրապես հնարավոր դարձել և ինչո՞ւ: Ինչո՞ւ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը, որ հարկատուների հաշվին միլիարդների հասնող վարձատրություն ու պարգևատրումներ են ստանում, նույնիսկ թշնամու կողմից զգուշացված լինելու պարագայում երկու օր շարունակ դրսևորել են պրոֆեսիոնալ անպիտանություն և անգործունակություն:

Դա այն ԱԱԾ-ն ու ոստիկանությունն են, որ երբ Փաշինյանը մի կես բերան մրթմրթում է որևէ մեկի հասցեին, անմիջապես, կայծակնային արագությամբ վրա են հասնում, «փռում ասֆալտին», ձեռնաշղթայում, ձերբակալում: Այ, եթե պետք է որևէ ընդդիմադիր ակտիվիստի կամ գործչի «բռնել», այստեղ փաշինյանական ռեպրեսիվ մարմինները գերօպերատիվ են: Իսկ երկիր թափանցած զինված թշնամական զինվորը... դե ոչի՜նչ, մի քիչ կֆռֆռա, հետ կգնա, էլի...

Հենց այստեղ է բուն հարցը: ԱԱԾ-ն, ոստիկանությունը՝ իր զանազան-զարմանազան ստորաբաժանումներով, վերածվել են քաղաքական գործիքի, դրանք դարձել են օրվա իշխանության քաղաքական հալածանքների դագանակը՝ ընդդիմադիր ուժերի, պարզապես իշխանությանը դեմ արտահայտվող քաղաքացիների դեմ:

Այն աստիճանի են այդ մարմինները թաղվել քաղաքական պարտականությունների մեջ (որպիսիք օրենքով չունեն), որ սկել են կաղել նրանց գործառութային ունակությունները: Դա անխուսափելի է. եթե մի պետության մեջ ոստիկանության ու հատուկ ծառայությունների ամբողջ հոգսը օրնիբուն ընդդիմադիրներին լրտեսելը, գաղտնալսելը, ապօրինի հետապնդելն ու կալանավորելը լինի, եթե նրանց բանուգործը բուժօգնության կարիք ունեցող անձին պատգարակով դատարանի դահլիճ քարշ տալը լինի, ապա ադրբեջանական զինվորները անարգել երկիր էլ կներթափանցեն, ազատ կզբոսնեն էլ, բնակավայրեր էլ կմտնեն, մարդկանց վրա կկրակեն էլ...

Սա՛ է փաշինյանական «խաղաղությունն» ու «ապագան», եթե դեռ կան այդ խայտառակությունը չընկալողներ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն36 ժամ գազ չի լինիՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Ինդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ ՌյուտեԻսրայելի Intel-ի գործարանում պայթյուն է եղել Եվրահանձնաժողովը Կիևին է փոխանցել 2,86 միլիարդ եվրո՝ ԱԹՍ-ների և hրթիռների գնման համար Վայքում վթարային ջրանջատում կլինի Արևմուտքի երկրներն իրենց շուրջ երկաթյա վարագույր են տեղադրել, ինչից իրենք էլ տnւժում են. Վոլոդին Երկաթուղու կոնցեսիան այլ երկրի փոխանցելու հարց չի քննարկվել. Բելոզյորովը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին Երևանում անցկացվել է «Ատոմը՝ ապագայի էներգիա» առաջին Ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին եւ արտաքին փորձեր են եղել. Արամ Ա Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Շոշ գյուղի մի քանի պատմական հուշարձան Դոլարն ու եվրոն մի փոքր էժանացել են Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է Հետաքրքիր է՝ ո՞վ է հսկելու մայրաքաղաքի մուտքերը. նոր հաստիքնե՞ր են ստեղծելու դրա համար. Գառնիկ Դանիելյան Saudi Aramco-ի կենտրոնակայանը լրջորեն տnւժել է հութիների hարվածի հետևանքով. Reuters Զելենսկին ժամանել է Մեծ Բրիտանիա ՌԴ-ն դեռևս չի ծրագրում Ուկրաինայի հարցով եռակողմ խորհրդակցություններ. Պեսկով Վաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը բախվել է կայանված «ԳԱԶ 53»-ին. կա վիրավnր «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է՝ ՏԻՄ ընտրությունների պատճառով Մեր նոր չքնաղ Գրենլանդիայում պատրաստվում ենք սկսել նավթի, գազի, օգտակար հանածոների հետախուզման լայնամասշտաբ աշխատանքներ. Թրամփ Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ Արտառոց դեպք՝ Արմավիրում, 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրաՍարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա Հայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Ձմեռային լող Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի՝ 4-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա 24 ժամ ջուր չի լինելու Քանաքեռ Զեյթունում և Եղվարդ քաղաքում «ԱՄՆ-ում զարմացած էր Կրեմլի հայտարարության Փաշինյանի արձագանքից»Նոյեմբերի 1-ից մի շարք ապրանքախմբերի համար կմեկնարկեն նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրեր «Ղարաբաղից հետո. Կովկասում սպառազինությունների մրցավազքը թևակոխում է նոր փուլ»Փաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանՀնդկաստանի Մադրաս քաղաքում ստեղծվել է առաջին հայկական պարբերականը՝ «Ազդարարը». պատմության այս օրը (հոկտեմբեր 14)Միջադեպ՝ Երևանում, 20-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, ոստիկանները ձերբակալել են 7 անձիԹրամփը հայտարարել է, որ չինական Թայվան կղզին համաձայնել է գնել Ալյասկայից մատակարարվող գազը Մոսկվան՝ թիրախում․ ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի, հայտարարվել է հրթիռային տագնապ
Ամենադիտված