Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պարտված իշխանությունն արդեն ցինիկաբար նախահարձակ է լինում». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նիկոլ Փաշինյանը սկսել է իր նախընտրական պայքարը: Անցած շաբաթվա ընթացքում ԱԺ-ում իր և իր թիմակիցների ցինիկ ու լկտի պահվածքը նախընտրական պայքարի տրամաբանության մեջ էին:«Փաստի» հետ զրույցում այս մասին նշեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

«Դավաճանն այս վեց ամիսների ընթացքում փորձում էր իրեն ավելի զուսպ պահել պատերազմին առնչվող հարցերի պարագայում, բայց հիմա անցել է նախահարձակման. հաշվի առնելով իր էլեկտորատի քաղաքապանապես տգետ լինելու հանգամանքը՝ նույն ոճով ու բովանդակությամբ նրանց հրամցնում է այն, ինչ ուզում է: ԱԺ-ում նա նաև մեսիջ ուղղեց զինվորականությանը՝ բացահայտ հասկացնելով, որ կանցնի բոլոր կարմիր գծերը և իր դեմ հանդես գալու դեպքում կթիրախավորի բոլոր այն զինվորականներին, ում կցանկանա: Ազգային ժողովում արված «գաղտնազերծումները» հիմնականում ուղղված էին բանակին: Բայց Ն. Փաշինյանը նախ պետք է պատասխանի, թե ինչո՞ւ է միայն հինգ ամիս անց հերքում ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի՝ նոյեմբերի 17-ի հայտարարությունը, ըստ որի, Գասպարյանը պատերազմի 4-րդ օրը ԱԽ նիստին ներկայացրել է ԶՈւ գնահատականը և առաջարկել երկուերեք օրվա ընթացքում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար»,-ասաց քաղաքագետը՝ նշելով, որ նախօրեին Անվտանգության խորհրդի գրասենյակի հրապարակած փաստաթղթերն իշխանության հերթական կեղծիքի ու մանիպուլ յացիայի տրամաբանության մեջ էին:

«Հիմա թղթեր են հրամցնում՝ «ուտեչկա» են անում, բայց շատ լավ կլիներ, որ դա անեին Օնիկ Գասպարյանի հայտարարությունից մեկ օր հետո: Բացի այդ, գեներալներին ուղղված մեսիջ կար Լելե Թեփեի օպերացիայի հետ կապված Փաշինյանի հայտարարության մեջ: Այնպիսի տպավորություն էր, որ այդ խայտառակ և տապալված օպերացիայում ներգրավված գեներալի կամ գեներալների անունները չտալով՝ փորձում էր այդպես շանտաժի մեսիջներ հղել: Մինչդեռ տարածվեցին տեղեկություններ այն մասին, որ Լելե Թեփեի օպերացիայի հետևում կանգնած է եղել այս իշխանությունների սպասարկու, Արցախյան առաջին պատերազմի ակտիվ մասնակից Սամվել Բաբայանը: Եթե այդ գեներալը չասոցացվեր այս իշխանության հետ, Փաշինյանը հաստատ այդ գեներալի անունը կտար: Մյուս կողմից, եթե Ն. Փաշինյանը բացահայտում է, որ հանցագործություն է եղել, որի հետևանքով, ըստ տարբեր տվյալների, մենք կորցրել ենք 600- 700 զինվոր, տասնյակից ավելի տանկեր, ապա ստացվում է, որ դրա պատասխանատուները հանրաճանաչ բունկերում նստած անձինք են, ինչպես նաև ինքը, որպես գերագույն գլխավոր հրամանատար, նաև այդ ժամանակ ԱՀ ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը, որը մինչ օրս լռում է, և, ինչու ոչ, նաև Օնիկ Գասպարյանը: Մեծ հաշվով, հանրությանը մինչ օրս որևէ կոնկրետ փաստ չի ներկայացվում, թե ով է պատասխանատու այս ամենի համար: Երբ Փաշինյանի նման դավաճանը հայտարարում է, որ ինքը միակ պատասխանատուն չէ, լավ կլինի բացահայտի, թե ովքեր են պատասխանատու»:

Ինչ վերաբերում է զինվորականության ահրաժեշտ արձագանքին, շատ դեպքերում էլ՝ լռությանը, Գ. Համբարյանը նկատեց, որ նրանք պատասխանատվության իրենց բաժինն ունեն. «Եթե ինձ տանում են գողության, ինձ տանում են հանցանքի, ես պետք է լռեմ և ասեմ, որ, օրինակ, դա պետական գաղտնի՞ք է: Եթե ԳՇ պաշտոնյաները կամ ԳՇ պետը տեսնում էին, որ անհեթեթ որոշումներ են ընդունվում, որոնք կարող են սարսափելի հետևանքների բերել, ինչպե՞ս կարող էին լռել: Այն, ինչ տեղի ունեցավ Օնիկ Գասպարյանի ու շատ այլ զինվորականների հետ, օրինաչափ է: Նույն Օնիկ Գասպարյանը նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիայից հետո, ըստ տարբեր տվյալների, մի քանի օր Նիկոլին պատսպարել էր ԳՇ բունկերում, և Ն. Փաշինյանն իրեն բնորոշ պատասխան տվեց նրան: Այդ մարդը շնորհակալության փոխարեն ուղղակիորեն փորձեց վրեժխնդիր լինել: Եթե ժամանակին նույն Օ. Գասպարյանը շատ պարզ, որպես ԶՈւ ԳՇ պետ, հանրությանն ասեր՝ հարգելիներս, Փաշինյանը մեզ ուղղակիորեն ինքնասպանության է տանում, և ես չեմ կարող կատարել նրա հրամանները, այլ ընկալումներ կլինեին: Իսկ հիմա Ն. Փաշինյանը նույն Օ. Գասպարյանի հետ վարվում է այնպես, ինչպես Օ. Գասպարյանն ինքն է թույլ տվել:

Ես չեմ բացառում նաև անդրկուլիսյան բանակցությունները՝ նույն օնլայն ռազմական հեղաշրջումից հետո, որովհետև ՀՀ-ում մենք այս վերջին ամիսներին տեսնում ենք բաներ, որոնք աշխարհում առաջին անգամ են տեղի ունենում: Մասնավորապես, պարտված իշխանությունն արդեն ցինիկաբար նախահարձակ է լինում, փորձում է իշխանությունն ամեն գնով պահել և, ամենածիծաղելին, իր պարտությունը բարդել նախկինների վրա: Մենք տեսնում ենք օնլայն ռազմական հեղաշրջում, որն աշխարհում ոչ մի երկրում չի եղել: Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները քաղաքագիտական ու պատմական առումով յուրահատուկ են: Պատկերացնո՞ւմ եք՝ Իսրայելը ռազմական գործողությունների ընթացքում անհաջողություն ունենա, և Իսրայելի հասարակությունը ներկայիս վարչապետ Բենյամին Նեթանյահուին թողած, ամեն ինչում մեղադրի, օրինակ՝ Շիմոն Պերեսին և այլոց»:

Գագիկ Համբարյանը նշեց, որ այս իշխանությունների մանիպուլ յացիաների ու ստերի բազմաթիվ օրինակներ կարելի է բերել, բայց այս փուլում նույն ստերն ու կեղծիքներն այլ սահմաններ են հատում. «Ազգային ժողովում կեղծիքի ևս մեկ օրինակ եղավ, ինչը նախ փաստեց, որ այս մարդկանց համար անբարոյականությունը չափ ու սահման չունի:Նիկոլ Փաշինյանը զոհերի մասին «+- 50»- ով է խոսում, երբ նրանցից ամեն մեկը մի տան ճրագ էր, որն ինքը մարեց՝ մեծ մասամբ անգերեզման թողնելով այդ տղաներին: 16 օր առաջվա պաշտոնական բաց տվյալներով 4028 զոհ, 3500 անհետ կորած ու ամեն օր հայտնաբերվող աճյուններ ունենք, ու այս մարդն առանց ամոթի ասում է, որ մեր զոհերի թիվը չի անցնելու «4000+- 50»-ը: Ամեն ինչն է կեղծվում: Այս մարդը չի ամաչում նաև այն դեպքում, երբ իր կեղծիքների հետևանքով խնդիրներ են ստեղծվում թե՛ Հայաստան-Ռուսաստան, թե՛ ՀայաստանԻրան հարաբերություններում: Հիշենք վերջին՝ «Իսկանդերի» պատմությունը: Եթե որևիցե մեկը մտածում է, որ դրանք անհետևանք ենք մնալու, չարաչար սխալվում է: Դրսում մտադրություն չունեն ներել Ն. Փաշինյանի անհեթեթ հարձակումները: Եթե հայաստանյան հասարակության քաղաքականապես անգրագետ մասը՝ նիկոլապաշտ ժեխը, կարող է հավատալ այնպիսի ապուշությունների, որ, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանը պտտվել է բոլոր թռչնաբուծարաններով և Զատկի տոնից առաջ Ն. Փաշինյանի համար խնդիրներ ստեղծելու նպատակով հավաքել է բոլոր ձվերը, ապա արտաքին դաշտում այլ է: Ն. Փաշինյանի անհեթեթություններն անպատասխան չեն մնալու»:

Քաղաքագետը նշեց, որ այսօր, ցավոք, այս խնդիրներին զուգահեռ՝ քաղաքական դաշտը գործող իշխանության օրակարգով է առաջնորդվում. «Քաղաքական դաշտն ամայի է: 3 տարի շարունակ ՀՀ գործող իշխանություններն ամեն ինչ անում են, որ Հայաստանի քաղաքական դաշտում նոր քաղաքական ուժեր ի հայտ չգան: Քաղաքական դաշտի ամայացման օպերացիան շատ պարզ ձևով են իրականացնում՝ ի հայտ եկող բոլոր ուժերին փորձում են կապել նախկինների հետ: Հասարակության մեծ մասն էլ իրեն բացարձակապես չի ծանրաբեռնում՝ տեսնելու, թե այդ ուժերն իրենցից ինչ են ներկայացնում: Բացի այդ, ի հայտ եկող ուժերի մեծ մասը ժամանակ չունի, մինչդեռ Փաշինյանը յուրահատուկ ձևով տիրապետում է հայաստանյան հասարակության մեծ մասին մանիպուլ յացիայի ենթարկելու արվեստին, գիտի՝ ում ինչ կարելի է մատուցել, խաբել, ապուշացնել ու իր կողմը գրավել:

Բայց մենք գլոբալ՝ պետության կորստի խնդրի առջև ենք: Թուրքերը մեզ որպես թշնամի են դիտարկում: ՀՀ թրքասեր պատգամավոր քայլիստներն ու քաղաքական գործիչների թրքասիրական ելույթներին զուգահեռ՝ Ադրբեջանում «պուրակ» են բացում: Ադրբեջանցիներն իրենց մանկահասակ երեխաներին տանում ու կանգնեցնում են հայ զինվորների «մանեկենների» դիմաց և ցույց տալիս, թե ինչպես է երեխան ծիծաղը դեմքին խեղդում հայ զինվորի «մանեկենը»: Մեր միակ փրկությունը Նիկոլի իշխանությունից ամեն գնով ձերբազատվելն է: Իսկ ընտրությունների դեպքում Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անելու է դրանք կեղծելու համար, որովհետև այստեղ ոչ միայն իշխանությունը պահելու, այլ իր ֆիզիկական գոյության հարցն է: Ինքն այնքան կարմիր գծեր է անցել, որ իր անվտանգությունն առանց իշխանության չի կարող ապահովել»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Ժամն է՝ ամբո՛ղջ Հայաստանը պետք է պաշտպանի մեր երկրի դարպասները պահած Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի, մյուս սահմանապահ գյուղերի բնակիչների իրավունքներն ու կյանքը․ Բագրատ ՍրբազանՈստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանվող տարածք տարված ցուցարարների մեքենաները․ Պարեկային ծառայության ղեկավարն է այդպես հրահանգելԿիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացելՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ ԱռաքելյանԿիրանցի հատվածը դեռ վերջնական ճշտված չէ. Տավուշի մարզպետՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակըՊատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես հետո. ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Հրազդանի բաժինՓաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան (տեսանյութ)Պայքարը շարունակելու ենք․ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվելՄիջազգային ճնշnւմը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասինԺողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի շուրջԿիրանցում արգելափակել են առանց պետհամարանիշի մեքենայի ելքը, տեղում ոստիկաններ ենՄիշուստին. ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է ԵվրամիությունիցՀայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածումՎարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցերԱպրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյունՄայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿՀայաստանը պետք է լինի առանց Նիկոլի. ակցիայի մասնակիցՊետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում ենԻ՞նչ են քննարկել ՔՊ նիստում Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Քրեական հոդված, որ գործում է միայն ի օգուտ իշխանության«Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊԵկել ենք` մեր սուրբ հողը պահենք (տեսանյութ)Եվգենի Սատանովսկին նշել է. «Փաշինյանը նույն Զելենսկին է, դրա համար էլ Հայաստանը ուտում են»Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակՊատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում էՇՏԱՊ․ Լարված իրավիճակ, ոստիկանների հետ բախում՝ Հրազդանում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում «Գայի պոստի» մոտ վենդետա է կանխվելՍևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Քանի՞ բերման ենթարկված կա այսօր Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ ի՞նչ է հայտնիՀայաստանի լինելիության հարցն է որոշվում․ ՓաշինյանԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանՎարորդներ պատասխանատվության կենթարկվենԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄահացել է Խաչիկ Հարությունյանը․ hայտնի է հուղարկավորության վայրը և ժամըՀայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Արցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտ Նոր մանրամասներ՝ Դիլիջանում տեղի ունեցած վթարից36 տարեկան Արտյոմը խանդի պատճառով սպանել է հարսնացուինԱրսեն Թորոսյանը փորձում է նոր նախարարի միջոցով լուծել իր խնդիրըՀանձնման գործընթացը կկանգնի միայն իշխանափոխությամբ․ քաղտեխնոլոգԻսրայելը հարվածել է Լիբանանին․ ի՞նչ է կատարվում«Հայաստանում սահմանների սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով. քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-իցԱդրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ
Ամենադիտված