Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գնաճի ցուցանիշը ամենախաբուսիկն է բոլոր մակրոտնտեսական ցուցանիշների մեջ․ Աուդիտորների պալատի նախագահ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունն ամփոփում է 2023 թ. ծրագրերը։ Թիրախում բյուջեն է, կատարողականը։ Տնտեսության աճ, միջին աշ[ատավարձի բարձրացում, 2 տոկոս միջին գնաճ, 0,6 տոկwս գնանկում։ Սա է արձանագրում ԱԺ տնտեսական հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը։ Բայց այս ցուցանիշները նկատելի չեն շարքային քաղաքացիների համար։ Թեմայի վերաբերյալ 1 or.amհարցեր է ուղղել Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանին։

- Պարո՛ն Սարգսյան, 2023 թվականին մեր տնտեսությունն աճել է 8,7 տոկոսով, ինչը բավական բարձր ցուցանիշ է, և այս վերջին երեք տարվա ընթացքում (2021-2023 թթ.- խմբ.) ՀՀ տնտեսության իրական աճը 29,5 տոկոս է, միջին տարեկան աճն այս ընթացքում եղել է 9,8 տոկոս, սակայն միջին վիճակագրական քաղաքացին այն չի զգում։ Ինչո՞ւ։ 

- Տնտեսությունը ոչ թե աճ է գրանցել Հայաստանի տնտեսական ներուժի, այլ՝ բացառապես վերարտահանման հաշվին։ Նույնիսկ ֆինանսների նախարարությունն է բյուջեի նախագծում ներառում, որ տնտեսության աճին խթանող գործոններից է եղել ռուս-ուկրաինական պատերազմը։ Արևմուտքի սահմանափակումների հաշվին ապրանքներ են ներկրվել Հայաստան, ապա վերարտահանվել Ռուսաստան։ Նույնը՝ հակառակ ուղղությամբ։ Մեծ դեր է խաղացել նաև տրանսպորտային միջոցների արտահանումը։ Եվ բնական է, որ հասարակության լայն շերտն այս փոփոխությունը չէր կարող զգալ։ Օրինակ, եթե տնտեսությունն աճում է արդյունաբերության հաշվին,  այն ներառում է լայն զանգվածներ՝ աշխատատեղեր և այլն։ Աճի հաջորդ գործոնը ռուս-ուկրաինական պատերազմի սկզբում Հայաստան բնակչության ներհոսքն էր՝ ինչպես մեր հայրենակիցների, այնպես էլ ՌԴ IT ոլորտի մասնագետների, որոնք եկան Հայաստան, մինչև իրենց հարմար երկիրն կընտրեին, ինչից հետո էլ տեղափոխվեցին։ Նշեմ, որ այժմ տնտեսությունը սկսել է աճի դանդաղման  կամ նվազման միտում ցուցաբերել։

- Տնտեսության մյուս ճյուղերում և՞ս աճը վիճակագրական խաբկանք է։

- Այո՜, այդ աճն էլ բավական նկարված է։ Օրինակ, արդյունաբերությունը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին աճ էր գրանցում, սննդի արդյունաբերությունը՝ 6 տոկոս նվազում, խմիչքի արտադրությունը՝ ևս։ Աճը շատ փոքր ոլորտներում է, հարաբերական թվերի մեջ մեծ թիվ է ցույց տալիս, բայց իրականում շատ ոլորտներում աճ չկա։ Դուք էլ նշեցիք, որ տնտեսությունն աճում է, բայց ներառական չէ, ամբողջ բնակչությունը ներգրավված չէ։ Արդյունաբերությունն աճում է, բայց սննդի արդյունաբերությունը նվազում է, սա նշանակում է, որ հասարակությունն ավելի է աղքատացել։ Այս թվերն ասածիս ուղիղ ցուցիչն են։ 

- 12-ամսյա կտրվածքով, այսինքն 2023 թվականի դեկտեմբերին՝ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, ունեցել ենք ոչ թե գնաճ, այլ գնանկում 0,6 տոկոսային կետի չափով, իսկ միջին գնաճը տարեկան կազմել է 2 տոկոս: Սա ինչպե՞ս կարելի բացատրել:

- Գնաճի ցուցանիշը ամենախաբուսիկն է մակրոտնտեսական ցուցանիշների մեջ։ Վերցնում են բոլոր ապրանքների և ծառայությունների գները, միջին գնաճը երևում է 2 տոկոս, բայց մարդկանց հիմնական սպառման ապրանքներն ու ծառայությունները թանկանում են։ Օրինակ, խմիչքը և ծխախոտի արտադրատեսակները 2024 թ առաջին եռամսյակում 8 տոկոսով թանկացել են։ Իհարկե, խաբուսիկ է նաև այս 8 տոկոսը, որովհետև միայն մրգային օղիների ոլորտում 800 դրամից 3200 դրամ է դարձել ակցիզային հարկը։ Այսինքն, միայն սրա հաշվին արդեն եռապատկվել է։ Շատ դեպքերում կարող ենք տեսնել, որ հացի գինը պահպանվել է, բայց ունեցել է քաշի կորուստ։ Սա գնաճում չի երևում։ Ապրանքներն ամսվա 1-5-ը այլ գին են ունենում, դրանից հետո՝ այլ, որովհետև վաճառողներն էլ են քաջ գիտակցում, որ դա թոշակների, նպաստների, աշխատավարձերի ստացման ժամանակահատվածն է, բարձրացնում են, ամսվա երկրորդ հատվածում՝ նվազեցնում, և միջինում գնաճ ցույց չեն տալիս։ Մենք  2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս  գնաճ չունենալուն։  Օրինակ, ռեստորանային բիզնեսում ցույց է տրվում, որ գնաճը կազմել է 2-3 տոկոս, բայց 3 տարի առաջ այնպիսի գնաճ ենք ունեցել, որ Երևանի ռեստորանային գները գերազանցում են Եվրոպայի սրտում գտնվող ամենաթանկ համարվող սրճարանների և ռեստորանների գներին։ 

- Հայաստանում միջին աշխատավարձը աճել է 14,6 տոկոսով: Ինչպե՞ս են ստանում այս թվերը, երբ ՀՀ հասարակ քաղաքացին այս փոփոխությունը չի զգում։

- Աշխատավարձն էլ նույն գնաճի նման խաբուսիկ ցուցանիշ է. մի հատվածի միջին աշխատավարձի հաշվին բարձր է մյուսի աշխատավարձից։ Հիմա միջին աշխատավարձը 270 հազար դրամի շրջանակներում է, որը IT ոլորտի համար ցածր է, իսկ սովորական շրջանակների համար՝ բավական բարձր։ 

Փաշինյանի գլխավորությամբ «ՔՊ» նիստ է տեղի ունեցել․ որոշել են ստեղծել Գյումրու և Մասիսի տարածքային կազմակերպություններԲերման է ենթարկվել Ժիրայր ՍեֆիլյանըՀայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում բանակցություններին. օրը լրացուցիչ կհայտարարվի. Ղազախստանի ԱԳՆՈղջունում ենք Բաքվի և Երևանի հարաբերություններում առկա դրական քայլերը․ Թուրքիայի իշխող կուսակցության ներկայացուցիչ«Բռնnւթյnւնը դատապարտելի է ցանկացած պարագայում, բայց դատապարտելի պետք է լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրված բռնnւթյnւնը»․ ՀԺՄՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի ԻրանՄիրզոյանը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներըՓաշինյանն ամբողջ հանդիպման ընթացքում անհանգիստ էր, նեղվում էր, որ այդ շներին թշնամի էինք ասում․ Կիրանցի բնակիչը՝ վարչապետի հետ փակ հանդիպման մասին Ռուբինյանը Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը գործընթացըԼրագրողների և լրատվամիջոցների մասնագիտական պաշտպանված և արդյունավետ աշխատանքն ունի մեծ հանրային կարևորություն․ ՄԻՊՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը, այդ պատճառով օրը որոշված չէ. Ղազախստանի ԱԳՆ«Ազգը պիտի լինի Տավուշի հետ»․ Րաֆֆի Հովհաննիսյանը Կիրանցում է (Տեսանյութ)«Որ մեր երեխեքի արյունը ջուր չդառնա»․ Հերոսածին մայրերը Բագրատ Սրբազանի կողքին են՝ Տավուշում (Տեսանյութ)Կան որոշակի խնդիրներ և հարցեր հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում, մենք ունենք երկխոսություն այդ հարցերի շուրջ․ Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ինՓոխանակ գնաք մոմ վառեք, Աստծուց աղաչեք մեղքերի թողություն, վիրավորում եք Եկեղեցուն ու սրբազաններին․ Արծվիկ Մինասյանը՝ իշխանություններին36 կգ ոսկյա ձուլակտորներ և 293 միլիոն ռուբլի. ավազակության փաստով նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է (տեսանյութ)«Եթե փաստաթղթերն ու քարտեզներն այլևս գոյություն չունեն, ապա ինչո՞վ է առաջնորդվում ՀՀ կառավարությունը». Տիգրան Աբրահմյանը հանցագործության մասին հաղորդում ներկայացրեցԳործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. ՆեթանյահուՀայաստանի իշխանությունների գործողությունները միտված են տարածաշրջանում կայուն խաղաղությանը․«Լանցետ»-ը հինգ ամենամահաբեր անօդաչու թռչող սարքերից մեկն է. ամերիկացի փորձագետներԱրտակարգ դեպք և պայթյուն՝ ԿոտայքումՈւղիղ․ պատգամավորները հանդես են գալիս հայտարարություններովԱնթույլատրելի է Տավուշի թեմի առաջնորդի նկատմամբ ամոթալի արշավը․ Թաթոյան Հայաստանի և Ռուսաստանի խորհրդարանները փոխադարձ պահանջներ են փոխանակել Ծառն ընկել ու սպանել է 5 տարեկան տղայիՌուբեն Վարդանյանի թեման շարունակում է փոթորկել ադրբեջանական լրատվադաշտըԿիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Ադրբեջանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետԲաքուն հանդես է գալիս Երևանի հետ երկկողմ և ուղիղ խաղաղ բանակցությունների օգտին․ Բայրամով 21-ամյա Ալեքսանդրաին գտել են խեղդամահ արվածՀայաստանում սկսվել է զրահապատ սաղավարտների սերիական արտադրությունը 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են գտել Պարզ է, որ համացանցում նման տրամադրությունները գեներացվում են իշխանության կողմից. պատգամավորՈսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել, ծառեր են կտրել. Գառնիկ ԴանիելյանԻ՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Ըմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ Օդեսայի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով` 5 մարդ է զոհվել (լուսանկարներ) Բանակը չի օգնի. ինչու են տարածքների հանձնման դեմ հայկական բողոքի ակցիաները դատապարտված ձախողման Իրազեկում․ մինչև 2 տարեկան երեխայի ծնողին գումար կտրվիՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն Տեղեկացեք․ 36 ժամ ջուր չի լինելու 67-ամյա Ազատ Տ.-ն հրազենային վիրավորումից մահացել էՆոր բացահայտումներ․ իսկանդեր կրակող սպային թունավորել են ու սպանելՆոր նշանակումներ են արվելԻնչու են Եվրոպայում փոխվում հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆրանսիական մեդալի հակառակ կողմը Նավթի գները նվազել են ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը Ու՞մ է Հովհաննես Դավթյանը «շուն» անվանել (տեսանյութ)Նման իրավիճակում ցանկացած այլ իշխող ուժ վաղուց խայտառակ կերպով վտարված կլիներ. «Փաստ»
Ամենադիտված