Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարզ է, որ համացանցում նման տրամադրությունները գեներացվում են իշխանության կողմից. պատգամավոր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ազգային ժողովի օրակարգ չընդգրկվեց «Հայաստան» խմբակցության հեղինակած «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը, որին կողմ քվեարկեց 27, դեմ՝ 51 պատգամավոր։

Նախագիծն ԱԺ լիագումար նիստում ներկայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Ընդդիմությունը կողմ է, որ լինի սահմանազատում, սակայն, ըստ նրանց, դրա հիմքը պետք է լինեն 1993 թվականից փաստացի գործող սահմանները։

Թե ինչու են պնդում, որ պետք է սահմազատումը լինի 1993թ. և ոչ թե 1991թ. քարտեզներով, պատգամավորը 1or.am-ի հետ զրույցում հիմնավոր պատասխան է ներկայացնում․

«Ադրբեջանը Ալմա-Աթայի հարցը բերեց օրակարգ, որ մեկընդմիշտ փակի Արցախի պատկանելիության հարցը։ Այն մերժվեց թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Մինսկի խմբի համանախագահների կողմից։ 1991թ. որևէ վավեր ստորագրություն գոյություն չունի։ ՀՀ իշխանությունը հղում է անում մի փաստաթղթի, որը գոյություն չունի։

Եթե առաջնորդվում են Ալմա-Աթայի հռչակագրով, ապա պետք է հիմք ընդունեն այն պահը, երբ դա ստորագրվել է Ադրբեջանի կողմից։ Կոնկրետ Տավուշի և Սյունիքի հատվածում 1993թ. սահմանը շատ ավելի բարվոք էր Հայաստանի համար։ 1992թ. տեղի է ունեցել սահմանի տրամաբանական կարգավորում՝ Սովետական Միության կտրտված վարչական տարածքը գնացել է ավելի հարթեցման»։

Ընդդիմության կարծիքով՝ սահմանազատումը պետք է տեղի ունենա միջազգային փաստաթղթերի՝ ՄԱԿ-ի կանոնադրության, Վիեննայի կոնվենցիայի, Հելսինկիի եզրափակիչ ակտի հիման վրա՝ որպես ուղենիշ ունենալով ԵԱՀԿ քարտուղարության մշակած փաստաթուղթը սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ: Ընդդիմության նախագծին արդեն իսկ սկսել են դեմ արտահայտվել համացանցում։

Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Ընդդիմությունը առաջարկում է, որ հայ-ադրբեջանական սահմանազատումը արվի 1993 թվականի շփման գծով։ Դե, Ադրբեջանն էլ տենց կարա առաջարկի, որ սահմանազատումը արվի Ելիզավետպոլի նահանգի քարտեզով (որտեղ Սյունիքը ու Տավուշի մեծ մասը մերը չեն)։ Իսկ հետո կսկսենք ուժով չափել, թե ով է ճիշտ, թե ո՞ր թվականի քարտեզով պիտի անենք` 1993, թե 1918 թվականի։ Հազարավոր զոհերով պատերազմներ (որոնցում դժվար թե հաղթենք) և որոնց արդյունքում կկորցնենք մեր հիմիկվա ունեցածի զգալի մասը ու սարսափելի կախման մեջ կընկնենք «փրկիչներից»․․․»:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը 1or.am-ին ասաց․

«Պարզ է, որ համացանցում նման տրամադրությունները գեներացվում են իշխանության կողմից, իսկ փաստը ցույց է տալիս, որ պատերազմ բերել է այս իշխանությունը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում»։

Իոաննիսյանին մեկնաբանել Խաչատրյանը չցանկացավ։ «Նախագիծն ընդամենը տարվել էր Ազգային ժողով, որպեսզի կանոնակարգվեր սահմանզատման և սահմանգծման աշխատանքները։ Այսօր որևէ կանոնակարգում չկա։ Ինչ-որ մեկի միանձնյա որոշումներով ինչ-որ սահմանային սյուներ են կանգնեցվում։ Ո՞վ է թույլ տվել։ Կառավարության ղեկավարը մի բան է ասում, փոխվարչապետը լրիվ ուրիշ բան է ասում, հետո՝ մեկն այլ բան, ու այսպես շարունակ։ Նայեք ԱԳՆ ապրիլի 19-ի հայտարարությունը և երեկվա Արդարադատության նախարարության հայտարարությունը։ Իրար ամբողջովին հակասում են»,- 1or.am-ին ասաց Խաչատրյանը։

Ընդդիմության կարծիքով՝ անհրաժեշտ է խաղաղություն հաստատել, որպեսզի լինի իրական սահմանազատում: Սահմանազատումը և սահմանագծումը պետք է լինեն իրար հաջորդող գործողություններ: Սահմանագիծը պետք է ճշգրտվի ամբողջ պարագծով և հետո լինի սահմանագծում: Ըստ Խաչատրյանի՝ եթե չկա խաղաղ գործընթաց, այն արվում է ուժի սպառնալիքով, ապա դա կապիտուլացիա է։

Սամվել Վարդանյանի գործով ընտրողական քննության հետքերովՉաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է Հայաստանի առաջարկներին․ դեսպան«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման օրվա ամփոփումը Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ ուղիղՇարժման առաջնորդը խոստացավ՝ բուռն օրեր են սպասվում, մեծ հանրահավաք է լինելու (տեսանյութ)ՀՀ ԶՈՒ սպաներ և ավագ սպաներ, ձեզ արժեզրկում ու ստորացնում են, այս ամենը նո՞ր էիք տեսնում․ ՄանուկյանՄեզ անընդհատ ասում են թույլ ու տկար ենք, բայց Հայաստանում մեծ ներուժ կա. Սրբազանը` բժիշկներին (տեսանյութ)Ամենակարևոր հարցը, որը մեր երկրի զարգացման հիմքում պետք է դրված լինի, ճշմարտության և արդարության գաղափարն է․ Բագրատ ՍրբազանՓրկարարները Դեբեդից դուրս են բերել որոնվող քաղաքացու դինՀԻՄԱ․ Սրբազանը Նեմեսիսի արձանի դիմաց հաանդիպում է դասախոսների հետԲժիշկները գիշեր-ցերեկ ապրում են տառապանքի, մարդկանց դժգոհությունների ու տագնապների հետ․ Բագրատ Սրբազանը՝ բժիշկների հետ հանդիպմանըԴասախոսներն ընդդեմ միակողմանի զիջումների «Հրապարակ»«Կասկադ»-ի ամբողջական կառուցումը` ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետի պատկերացմամբ. քաղաքապետ Ավինյանը հանդիպել է Ժան-Միշել Վիլմոտի հետԱդրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայից ներողություն է «պահանջել»ՀԻՄԱ. Բագրատ Սրբազանը հանդիպում է բժիշկների հետՄանրամասներ՝ Վագիֆ Խաչատրյանի վիճակիցԱնդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ ԱԳՆ Սողանքի հետևանքով մարդ է մահացել Ներկայում Խարկովը վերցնելու ծրագիր չկա. Պուտին Մարզպետի հետ հանդիպումից հետո կիրանցեցին շարունակում է դեմ լինել իր հողը գումարի դիմաց հանձնելուն Փարիզում Շառլ Ազնավուրին նվիրված հուշատախտակ է բացվել (լուսանկարներ) Ինչպե՞ս է անցել մարզպետի և Կիրանցի բնակիչների հանդիպումը Տեսակցել եմ կալանավորված 4 քաղաքացիների հետ․ Աբրահամյան ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ստեղ 50 ընտանիքի ասել են իրենց տունն ազատեն, ոչ մեկ փոխհատուցում չի վերցնում․ կիրանցիՓաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից«Ովքե՞ր են Կիրանցի հացատան հյուրերը»․ լրագրողը փորձում է պարզել «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում Ալեքսանդր Լուկաշենկոն Իլհամ Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախՓաշինյանը նոր նշանակում է արելԱպրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի խախտում. հայտնի է տուգանքների չափը Կամուրջը և տները կանցնեն ԲաքվինՎարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեքՑավալի լուր․ մահացել է Ջեմմա Հովհաննիսյանը Դպրոցի տնօրենին աշխատանքից ազատում են. պատճառը մարզպետարանի քաղաքականությունը չկիսելն էԱռաջիկա օրերի եղանակըՍրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգային ցանցային կառույցից․ Վարդան ՈսկանյանՎարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառիցՀաջորդը՝ Տիգրանաշենն էՈվքեր կստանան ավանդների փոխհատուցումըԱրագաչափը տեղափոխվել է այլ հատված Մինսկում կանցկացվի հայ-բելառուսական մշակութային փառատոն Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Պյատիգորսկի «Արցախ» բռնցքամարտի դպրոցի մարզիկները մրցանակային տեղեր են գրավել Հաղթանակի օրվան նվիրված մրցաշարում Դավիթ Մարտիրոսյանը հանդես կգա Սիմֆերոպոլում կայանալիք ջութակի երաժշտության համերգինԻնչի՞ են ընդունակ գերհեռահարության հակաօդային պաշտպանության հրթիռներըԲացառիկ տեսանյութ․ ինչպես է ինքնաթիռի շարժիչը օդում բռնկվումԱրդյո՞ք Հայաստանը կընդունվի Եվրամիություն. Պետդումայում պարզաբանել ենԳործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ ԿարապետյանԽոշոր հրդեհ Երևանում հայտնի առևտրի կենտրոններից մեկում․ 6 տաղավար այրվել էՃՏՊ Մյասնիկյան պողոտայում․ վիրավոր կա
Ամենադիտված