Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի և Ռուսաստանի խորհրդարանները փոխադարձ պահանջներ են փոխանակել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը Հայաստանի Ազգային ժողովից խնդրել է դիրքորոշում արտահայտել ԵՄ անդամ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում խոսնակ Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ։ Նրան, մասնավորապես, վրդովեցրել է այն, թե ինչպես է իր հայ գործընկերը խոսում Մոսկվայի մասին։ Միջադեպը դարձել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում բարդությունների հերթական դրվագը, գրում է Ng.ru-ն։

Ռուս-հայկական համալսարանի դոցենտ Անտոն Եվստրատովը կարծում է, որ տեղի ունեցածը լիովին տեղավորվում է ռուս-հայկական ներկայիս հարաբերությունների տրամաբանության մեջ, որոնք հիմա դժվար ժամանակներ են ապրում։

«Հայաստանում դա ընկալվում է այսպես. Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը չեն կանխել հայերի արտագաղթը Լեռնային Ղարաբաղից, բացի այդ, ռուսական լրատվամիջոցները պարբերաբար հարձակվում են Հայաստանի իշխանությունների վրա։ Դրան ի պատասխան Երևանը բոլոր առկա միջոցներով ձգտում է մերձենալ ԱՄՆ-ին ու ԵՄ-ին»,- ասել է փորձագետը։

Ինչ վերաբերում է Իսպանիայում Սիմոնյանի բուն ելույթին, ապա այն ցույց է տալիս ոչ միայն Հայաստանի իշխող վերնախավի, այլև հայ հասարակության զգալի մասի տրամադրությունները, կարծում է Եվստրատովը։ Միաժամանակ, նրա կարծիքով, որտեղ էլ որ խոսի այդ մակարդակի քաղաքական գործիչը, միշտ պետք է հիշի, թե որքանով է Երևանը կախված Մոսկվայից։

Հայ քաղաքագետ Բորիս Նավասարդյանը կարծում է, որ Սիմոնյանի ելույթի այն հատվածը, որը դուր չի եկել ռուս սենատորներին, ընդհանուր առմամբ արտացոլում է հայ հասարակության հիասթափությունը Ռուսաստանի հետ երկրի հարաբերությունների բնույթից։ Դա առաջին հերթին վերաբերում է անվտանգության և տեղեկատվական քաղաքականության խնդիրներին։ Այդուհանդերձ, նա նշել է, որ Հայաստանում հասարակական կարծիքի բևեռացման պայմաններում չի կարելի ասել, որ այս կամ այն քաղաքական գործչի հայտարարությունը պաշտպանում են բոլոր քաղաքացիները։ Բայց նա չի կասկածում, որ կա միտում դեպի աճող դժգոհություն Մոսկվայի քաղաքականությունից, չնայած պաշտոնապես պահպանվում է Երևանի ռազմավարական դաշնակցի կարգավիճակը։

Հարկ է նշել, որ հասարակ հայության արձագանքն իշխանությունների գործողություններին իսկապես միանշանակ չէ։ ՄԳԻՄՕ-ի կովկասյան սեկտորի ղեկավար Վադիմ Մուխանովը նշել է, որ Դաշնային խորհրդի ներկայացուցչի դիմումը Հայաստանի խորհրդարան չի հանգեցնի Մոսկվայի և Երևանի հարաբերությունների վատթարացման, այլ ցույց է տալիս առկա ճգնաժամը, որը շարունակում է աճել և հեռու է ավարտից: Առայժմ դա ազդում է քաղաքական և ռազմական շփումների վրա, բայց ապագայում դա կարող է ազդել նաև առևտրատնտեսական համագործակցության վրա, այդ թվում՝ ԵԱՏՄ շրջանակներում։

«Դա մասամբ պայմանավորված է աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխությամբ։ Բայց հիմնական պատճառը մնում է Փաշինյանի՝ իշխանության մնալու ցանկությունը։ Այդ նպատակով նա փորձում է Հայաստանի այս իրավիճակի պատասխանատվությունն իրենից տեղափոխել Ռուսաստանի վրա։ Ընդ որում, հայ հասարակության համար առանցքային խնդիրը ոչ թե Մոսկվայի հետ հարաբերություններն են, այլ վստահությունը սեփական իշխանությունների նկատմամբ։ Դատելով այն բողոքներից, որ մենք նկատում ենք ապրիլի վերջից, Փաշինյանի ժողովրդականությունը իջել է աննախադեպ ցածր մակարդակի»,- ընդգծել է Մուխանովը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Կիրանցի դառը օրը․ Ավետիք ՉալաբյանԱրմեն Խաչիկյանն ազատ է արձակվել Անդրկովկաս. աջ գնաս՝ ձախ կթեքվես - ամենուր փոփոխություններ«Արին-Բերդ» համույթը «Ռուսաստանի ազգային արժեք» մրցույթում արժանացել է 1-ին կարգի դիպլոմի Ինչի՞ վրա են հույս դրել Հայաստանի այս պահի իշխանությունները. «Փաստ»Հայաստանի գլխավոր դատախազի հրաժարականի պահանջով վաղ առավոտից մի խումբ քաղաքացիներ արգելափակել են իրար հարևանությամբ գտնվող Գլխավոր դատախազության և Վճռաբեկ դատարանի շենքերի բոլոր մուտքերը. պատմության այս օրը ( 21 մայիս)Ինգա Մանուչարյանը՝ Ղազախստանի ակումբային առաջնության չեմպիոնԱղետից հետո մեկ ժամ ողջ է եղել, կարողացել է հեռախոսային կապ հաստատել. նոր մանրամասներ Ռաիսիի ողբերգական մահից 3 երեխա որբացավ․ 29-ամյա Անահիտը Շղարշիկ գյուղից էրԻնչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին. «Փաստ»Բացառիկ․ ուղղաթիռի հայտնաբերման առաջին կադրերըՌուբլին գահավիժում է «Պետք է կարողանալ այս շարժումն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել». «Փաստ»«Հոգնել եմ կյանքից»․ փրկարարները ջրատարից դուրս են բերել կնոջ դիՀամախմբման ու հասարակական հաշտության դժվար, բայց հուսադրող ճանապարհով. «Փաստ»Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են. «Ժողովուրդ» Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ․ «Հրապարակ» Նախագծով առաջարկվող շահառուների բուժօգնությունը կազմակերպելու համար կպահանջվի լրացուցիչ 625 միլիոն դրամ. «Փաստ»Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործով ծառայողական քննությունն ավարտվել է. «Ժողովուրդ» 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԹանգարանը վերաբացվել է. ի՞նչ կարելի է տեսնել այնտեղ. «Փաստ»Ի՞նչ են քննարկել ՔՊ փակ նիստում. «Հրապարակ» Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկություն չունի. «Ժողովուրդ» 30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար․«Հրապարակ» Ինչո՞ւ չեն ուզում գրանցել Արշակ Կարապետյանի հիմնադրած կուսակցությունը. «Փաստ»Ոստիկաններին հորդորել են համացանցում «բիրտ ուժ» կիրառել իրենց հասցեին վիրավորական գրառում անողների նկատմամբ. «Ժողովուրդ» Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել․ «Հրապարակ» Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները. «Փաստ»Թափառող կենդանիների հարցը չի լուծվել . Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 210. «Ժողովուրդ» ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին․ «Հրապարակ» Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հանձնելու. «Փաստ»Գլխիս հարվածեցին,ուշագնաց եղա, մեքենայում եմ գիտակցության եկել․ բերման ենթարկված քաղաքացի (տեսանյութ)Իրանի իշխանություններն իրենք են մեղավոր, որ վատ եղանակային պայմաններում նախագահին սպասարկելու համար օգտագործել են 45 տարի շահագործված ուղղաթիռ․ ՊետդեպարտամենտՌուսաստանը ժամանակավորապես վերացրել է բենզինի արտահանման արգելքըՄիրզոյանը Վիեննայում ցավակցություն է հայտնել միջազգային համաժողովին մասնակցող Իրանի ներկայացուցչինԿա պայմանավորվածություն՝ որոշ ուղղություններով Ադրբեջանին զիջումներ անելու․ Հայաստանի այս իշխանությունը հենց դա է անում․ Տիգրան ԱբրահամյանԻրանի ԶՈՒ ԳՇ պետը հանձնարարել է հետաքննել նախագահի ուղղաթիռի կործանման պատճառներըՄենք իրապես էականորեն խորացնում ենք հարաբերությունները ԵՄ հետ, և դա վերաբերելի է բոլոր ուղղություններին․ Միրզոյանը՝ Չեխիայի ԱԳ նախարարինՆոյեմբերյանի բաժնում գտնվող 14 քաղաքացիներն ազատ են արձակվել․ նրանցից մեկը հիվանդանոցում էՍրբազանը չի բացառում, որ պատրաստ է գլխավորել ժամանակավոր կառավարությունը․ այլ թեկնածուի անունը կթուլացնի շարժումը․ Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ)Կիրանցի ճանապարհին բռնության է ենթարկվել ազատամարտիկ Մելքոն ԹամրազյանըՌաիսիի ուղղաթիռում վթшրային ազդանշանի փոխանցման համակարգը բացակայում էր կամ անջատված էր․ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարԿիրանց մուտք գործելու սահմանափակումների նպատակը քաղաքական է. սա նահանջ է՝ տարածքներ հանձնելով. Հովհաննես ԽուդոյանԱնթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ nւժի գործադրումը․ ՄԻՊ«Մստա-Ս» ինքնագնաց հաուբիցը հագեցրել են «գերանային խրճիթով» նռնականետերից և անօդաչու թռչող սարքերից պաշտպանվելու համարԿզարգացնենք Ռուսաստանի հետ հարաբերությունները․ Իրանի նախագահի պարտականությունները կատարող Մոհամմադ Մոհբերը՝ Վլադիմիր ՊուտինինՆԱՏՕ-ի անունից X-ում ցավակցական գրառում է արվել՝ Իրանի նախագահի մահվան կապակցությամբՈւկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ ՄեդվեդևՊապիկյանն այցելել է հանրապետության հարավարևելյան սահմանագոտի, հետևել առաջնագծի կահավորման, վերակառուցման աշխատանքներինՄեկնում ենք Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին՝ այցելելու բերման ենթարկված մեր քաղաքացիներին․ Գառնիկ Դանիելյան
Ամենադիտված