Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն ու Դենդիասը մտքեր են փոխանակել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Վարչապետը ողջունել է պարոն Դենդիասի այցը Հայաստան և նշել. «Հարգելի պարոն նախարար, ողջունում եմ Ձեզ՝ այս անգամ արդեն որպես պաշտպանության նախարար։ Հիշում եմ նախկին կարգավիճակում անցյալում կատարած Ձեր այցերը Հայաստան: Գնահատում ենք Ձեր կապը Հայաստանի հետ, նաև Ձեր հանձնառությունը՝ խորացնելու Հայաստանի և Հունաստանի միջև կապերը։ Իհարկե, Ձեր նոր կարգավիճակում ևս լեցուն օրակարգ կա։ Ուրախ եմ, որ արդեն հասցրել եք ունենալ արդյունավետ բանակցություններ և քննարկումներ՝ ի շարունակություն իմ և Հունաստանի վարչապետի միջև տեղի ունեցած բանակցությունների։

Իհարկե, տարբեր ոլորտներում մեր համագործակցության խորացումը մեր երկու կառավարությունների կողմից միասնաբար ընդունված օրակարգ է, և ես շատ ուրախ եմ դրա համար։ Իմ այցի ժամանակ հնարավորություն ունեցանք քննարկել մեր երկկողմ օրակարգը, նույնիսկ եռակողմ օրակարգը։ Ես շատ ուրախ եմ, որ մենք միասնական մոտեցում ունենք ապագա անելիքների վերաբերյալ, և շատ ուրախ եմ, որ հաջողել ենք նման դինամիկա ստեղծել։

Իհարկե, մեր երկրների միջև պաշտպանական ոլորտում համագործակցությունը նոր բան չէ, կարծում եմ՝ բավականին մեծ փորձ ունենք այստեղ, բայց այս նոր հանգամանքների բերումով հետաքրքրությունն էլ ավելի է աճում, և շատ կարևոր է ունենալ պատշաճ քաղաքական կամք՝ հասցեագրելու այս նոր պահանջները և հնարավորությունները, և կառավարել բոլոր մարտահրավերները։ Եվս մեկ անգամ, ողջունում եմ Ձեզ և շնորհակալ եմ այցի համար»։

Իր հերթին Հունաստանի պաշտպանության նախարարը նշել է. «Շնորհակալություն, պարոն վարչապետ,

Նախ, թույլ տվեք փոխանցել իմ երկրի վարչապետի ողջույնները, ում հետ Դուք մի քանի օր առաջ հանդիպեցիք։ Շատ արդյունավետ և հաջող այց էր, ինչի մասին վկայում են հանդիպման արձանագրությունները։ Կրկին շնորհակալություն մեր կապերը պաշտպանական ոլորտում ուժեղացնելու ջանքերի համար։

Մենք ծավալուն քննարկում ունեցանք պարոն Պապիկյանի հետ, ով նույնպես այցելեց մեզ 2023 թվականի դեկտեմբերին: Իմ այցը տեղի է ունենում նրա Աթենք կատարած այցից հետո։ Այս անգամ մենք շատ գործնական հանդիպում ունեցանք, այսինքն՝ ոչ միայն քննարկումների, այլ նաև գործնական քայլերի առումով։

Վստահ եմ, նա Ձեզ կզեկուցի մեր առաջիկա անելիքների մասին։ Մենք մեզ տեսնում ենք որպես մի երկիր, որը կօգնի Հայաստանին այնքան, որքան կարող ենք՝ հաշվի առնելով մեր պատմական կապերը, նաև այն բանի համար, որ մենք շատ մտերիմ երկրներ ենք, և իսկապես ցանկանում ենք դա անել»:

Զրուցակիցները վերահաստատել են նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների հետագա իրականացման քայլերը, անդրադարձ կատարել ռազմական կրթության և այլ ուղղություններով փոխգործակցությանը:

Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների, տարածաշրջանային խաղաղության ու կայունության ապահովման քայլերի շուրջ:

ԵՄ-ն քննադատել է ՌԴ-ն՝ եվրոպական ընկերությունների դուստր ձեռնարկությունները «Գազպրոմի» վերահսկողությանը փոխանցելու համար«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ)Չինաստանը մեծ թվով ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Թայվանի ափերՍյունիքում ավտոբուսը ձորն ընկնելու հետևանքով զոհերը 4-ն են․ ՆԳՆ ՓԾ նոր տվյալներ է հայտնելՀայ ժողովրդի արդար սպասումն է՝ համապատասխան գնահատական նոր ցեղասպանությանը՝ Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթմանը, էթնիկ զտումներին․ Վեհափառ Հայրապետը՝ բրազիլական ԶԼՄ-ներինՄեծ Բրիտանիան դիտարկում է Գազա զորքեր մտցնելու հարցը՝ մարդասիրական պաշարները բեռնաթափելու համարԹե´ Արևմուտքից, թե´ Ռուսաստանից հնչող արգումենտն է՝ երկրի ղեկավարը Նիկոլն է, մեզնից ի՞նչ եք ուզում․ Ազնիվ չէ, Նիկոլի վարչապետության մեջ երկու բևեռներն էլ մատնահետքեր են թողելԲերման ենթարկելով իմ տղային՝ փորձում են ինձ լռեցնել, ես հետ չեմ կանգնելու. գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)«Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմնից»․ ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշում ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների գործողությունների մասինԵրիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմերԵկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք հայ․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)3 զոհ, 6 վիրավոր․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը (լուսանկարներ)Ոստիկանությունն այսօր հանձն է առել քաղաքական իշխանության հակապետական գործունեության ակտիվ սատարողի դեր. Տիգրան ԱբրահամյանՆիկոլի քաղաքականությունն էլ ավելի է ամրացնում Ադրբեջանի դիրքերը հյուսիսային ուղղությամբ․ Արմեն ԱշոտյանՉի կարելի բեկել այս գործընթացը. սա ցանցային պայքար է. Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է (տեսանյութ)Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին (Տեսանյութ)ՆԳՆ-ն հորդորում է չթիրախավորել Ոստիկանությանը և զերծ մնալ սադրիչ այլ գործողություններիցՓաշինյանի գիշերային սարսափը. զինվորականների դեմ քրգործ են հարուցելԱրարատ Միրզոյանը պաշտոնական այցով մեկնելու է Կատարի Պետություն100 տարի առաջ Ստալինի ձեռքով, հիմա էլ մեկ այլ անձի ձեռքով Արցախը հանձնվեց Ադրբեջանին, նույն ձեռագիրը Տավուշում է. Արցախի թեմի առաջնորդԲերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր ԳրիգորյանինՄեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել ՈւկրաինայինԱկցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ ԳասպարյանԹվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում․ «Լույս» հիմնադրամ Պայքարը վճռական է, հասնելու ենք նպատակին․ Սուրեն ՊետրոսյանՃՏՊ Սյունիքում․ 5 հոգի հոսպիտալացվել է ՊՆ-ից հերքում են պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմումներ գրելու մասին լուրը Ուղիղ․ Պայթյունավտանգ իրավիճակ. ո՞րն է ելքըԿիրանցից բերման են ենթարկել «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության» նախագահին Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ծակեցին մեքենայի անվադողը, վարորդը հրաժարվում էր բացել մեքենան (տեսանյութ) Ադրբեջանցի սակրավոր է վիրավորվել․ մի ոտքը չկաՀայտնի է 2023-2024 ուս․ տարվա վերջին դասի օրը Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ստամբուլում մինչև 7,6 մագնիտուդ ուժգնությամբ է կանխատեսվում Օմսկի «Իստոկ Մեդիա» ասոցիացիան հաղթել է «Լուսավոր կինո» մրցույթում Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը «Տավուշի երկրապահների դիրքն է․ հանձնեցին»․ Վարդան ՂուկասյանՀԱԵ Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի թեմի հայկական եկեղեցում խաչ է տեղադրվել Մենք չորս գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք չորս գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ ՓաշինյանԻրազեկում․ 35 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքներըԱդրբեջանը Հայաստանին ժամանակ է տվել Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Ստավրոպոլի Նևինոմիսսկի կենտրոնական շուկան է հրդեհվել (տեսանյութ) Զինծառայողների վրա ճնշում է գործադրվում, նրանք եկել էին աջակցելու, բայց չեն միացել մեզ. Մախսուդյան Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատաման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. ՔՊ պատգամավոր Ոսկեպարի եկեղեցին և գերեզմանատունն այլևս հասանելի չեն տեղի բնակիչներին Մարմնամարզության ԵԱ․ Արթուր Ավետիսյանի և Գագիկ Խաչիկյանի արդյունքները Եթե ՀՀ-ն ընդունի ատոմակայան կառուցելու ԱՄՆ առաջարկն, ապա այդ առումով էլ կդառնա փորձադաշտ. ԴավթյանՓաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»
Ամենադիտված