Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանը որոշել է գրկախառնվել Ադրբեջանի հետ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Svpressa.ru-ն գրում է, որ Հայաստանը պատրաստ է հաշտվել Ադրբեջանի հետ և նրա հետ միասին մտնել արևմտյան ազդեցության ուղեծիր։ Դրա համար Երևանը պատրաստ է վերջ դնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերջնականապես ճանաչելով այդ տարածաշրջանի նկատմամբ Բաքվի իրավունքը։ «Չեմ բացառում, որ Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից»,- իր ասուլիսում նաև ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով կազմակերպությունը չի կարող ապահովել իր երկրի անվտանգությունը, ուստի պետք է դիմել արևմտյան գործընկերներին։ 
Պետք է ասել, որ ՀՀ կառավարության ղեկավարի ներկայիս հայտարարությունը իր տեսակի մեջ առաջինը չէ։ Առաջին անգամ Փաշինյանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղը (կամ Արցախը, ինչպես կոչվում է տարածաշրջանը Հայաստանում) ճանաչելու պատրաստակամության մասին դեռ 2022 թվականի սեպտեմբերին այն բանից հետո, երբ Ադրբեջանը հարվածներ հասցրեց անմիջական հայկական տարածքին, այդ թվում Ջեմրուկ հանգստավայրին։ Պետք է ասել, որ Փաշինյանի վերջին հայտարարությունները կտրուկ հակասում են հայաստանյան քաղաքականության հաստատված պրակտիկային։ Քաղաքական գործիչները պայքարում էին իշխանության համար առաջին հերթին միմյանց մեղադրելով Լեռնային Ղարաբաղի բնակիչներին դավաճանելու մեջ միաժամանակ անտեսելով տնտեսության ու սոցիալական զարգացման խնդիրները։ Այսինքն այն գինը, որը Հայաստանի ներկայիս ղեկավարը որոշել է վճարել դեպի Արևմուտք վերակողմնորոշվելու համար, ոչ միայն բարձր, այլ նաև ֆանտաստիկ է թվում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անմիջապես է արձագանքել հարևանի առատաձեռն առաջարկին։ Նրա խոսքով, Բաքվի և Երևանի միջև հաշտության համաձայնագիրն անխուսափելիորեն կստորագրվի։ Կարևոր է նշել, որ արդեն մայիսի 25-ին ՌԴ մայրաքաղաքում պետք է կայանա Փաշինյանի և Ալիևի հանդիպումը։ Այսինքն Փաշինյանի ներկայիս գործողությունները դժվար է այլ կերպ անվանել, քան ցուցադրական դեմարշ։
Հիմնական հարցն այն է, թե ի՞նչն է ստիպել Փաշինյանին գնալ այդ քայլին։ Իսկապես այսօր, երբ Ռուսաստանը Հայաստանի գլխավոր տնտեսական գործընկերն է, նրա ապրանքների հիմնական գնորդը և փոքր ու արգելափակված, բնական պաշարներով աղքատ երկրի համար անհրաժեշտ ամեն ինչի հիմնական մատակարարը։ Բավական է միայն նշել մեկ պարզ փաստ. Ռուսաստանում հարազատներից ստացվող տրանսֆերտները կազմում են Հայաստանի ՀՆԱ-ի ավելի քան 7%-ը։
Միջազգային քաղաքագետ Աժդար Կուրտովը կարծում է, որ օտարերկրյա պետությունները կարող էին Փաշինյանին նման  որոշման հասցնել:

Կուրտով. - Երբ 2020 թվականի սեպտեմբերին ադրբեջանական բանակը փաստացի վերականգնեց իր երկրի տարածքային ամբողջականությունը, ՀԱՊԿ-ը ռազմական օգնություն չցուցաբերեց։ Փոխարենը Մոսկվան օգնեց համաձայնության գալ Երևանի և Բաքվի միջև և շտկել իրերի նոր վիճակը: Ըստ երևույթին, նրանք վիրավորված են Մոսկվայից, և դա էլ կարող է իր դերը խաղացած լինել։ Իհարկե, նաև Փաշինյանը որոշել է նման հայտարարություններ անել ուկրաինական ձգձգվող ճգնաժամի պատճառով։

svpressa.ru.- Բայց ի՞նչ կապ ունի Ուկրաինան դրա հետ։

Կուրտով. -Արևմտյան երկրների դեսպանատների աշխատակիցները Հայաստանի ղեկավարությանը համոզել են, որ Ռուսաստանը իբր թույլ է։ Ասում են, որ Մոսկվան այլևս չի կարող ակտիվ ու արդյունավետ խաղացող լինել Անդրկովկասում։ Եվ այդ քարոզչությունն ամենօրյա ռեժիմով է իրականացվում։ Հնարավոր է, որ դա իր ազդեցությունն ունի բնակչության և ղեկավարների վրա։

svpressa.ru.- Այստեղ կա՞ տնտեսական ենթատեքստ։

Կուրտով. -Հայաստանի օգուտները Ռուսաստանից հեռու մնալուց ակնհայտ չեն։ Սակայն կա մեկ կարևոր հարց, և դա Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի նախագիծն է, որը պետք է միացնի Բալթիկ ծովի ռուսական և Պարսից ծոցի իրանական նավահանգիստները։ Միջանցքը պետք է անցնի կամ Ադրբեջանի, կամ էլ Ղազախստանի ու Թուրքմենստանի տարածքներով, իսկ Հայաստանը մնում է լուսանցքում: Հնարավոր է, որ հայկական էլիտաների մի մասը որոշել է բաց չթողնել օգուտները և բարելավել հարաբերությունները գոնե Արևմուտքի հետ։
Ինովացիոն զարգացման ինստիտուտի ​​խորհրդի անդամ Վալերի Սկուրլատովն էլ կարծում է, որ Փաշինյանը հիմա մեծ ռազմավարական սխալ է թույլ տալիս:

Սկուրլատով. - Ես չեմ ուզում օգտագործել «դավաճանություն» բառը։ Ամենայն հավանականությամբ, սա պարզապես ճակատագրական սխալ է։ Նախ Փաշինյանը զրկում է իր երկրին ապագայում հարևանների վրա ճնշում գործադրելու հիպոթետիկ հնարավորությունից։ Տարածքային վեճը միշտ էլ սակարկության առարկա է։ Օրինակ վերցրեք Ճապոնիան։ 1945 թվականին նա կապիտուլյացիայի ենթարկեց, բայց շարունակում է պնդել իր իրավունքը Հարավային Կուրիլների նկատմամբ, չնայած այնտեղ ճապոնացիներ չեն մնացել։ Լեռնային Ղարաբաղում ապրում են տասնյակ հազարավոր հայեր, որոնք հիմա իրականում լքված են։ Երկրորդ հերթին հասկանալի է, որ հայ հասարակությունը դժվար թե այսպես հեշտ ների Փաշինյանին:

svpressa.ru.-  Մի՞ թե զուտ տնտեսական հաշվարկ է հաղթել։ Առավել ևս, որ հարևանների նկատմամբ հավակնությունների մերժումը աշխարհաքաղաքական մեծ հեռանկարներ է տալիս։

Սկուրլատով. - Իրականում աշխարհաքաղաքական դասավորվածությունները անընդհատ են փոխվում: Ռուսաստանի վիճակը ներկայումս հնարավոր լավագույնը չէ: Չինաստանը արագորեն է հզորանում իր «Մեկ գոտի և ճանապարհ» նախագծով: Իհարկե, նաև Թուրքիայի հզորությունն է աճում, բայց այն, թե վաղը ինչ կլինի, հայտնի չէ, ամեն ինչ կախված է նախագահական ընտրությունների արդյունքներից։ Բայց մեկ գիշերվա ընթացքում հեռանալ վաղեմի դաշնակից Ռուսաստանից, թքած ունենալ երկրի ներսում հասարակության կարծիքի վրա, կորցնել ապագայում քաղաքական սակարկությունների հնարավորությունը միջազգային ասպարեզում, դա պետք է կարողանալ անել: Անկեղծ ասած, այդ ամենը իմ գլխում չի տեղավորվում, չգիտեմ թե ի՞նչն է դրդել Փաշինյանին անել նման հայտարարություններ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես հետո. ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Հրազդանի բաժինՓաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան (տեսանյութ)Պայքարը շարունակելու ենք․ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվելՄիջազգային ճնշnւմը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասինԺողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի շուրջԿիրանցում արգելափակել են առանց պետհամարանիշի մեքենայի ելքը, տեղում ոստիկաններ ենՄիշուստին. ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է ԵվրամիությունիցՀայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածումՎարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցերԱպրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյունՄայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿՀայաստանը պետք է լինի առանց Նիկոլի. ակցիայի մասնակիցՊետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում ենԻ՞նչ են քննարկել ՔՊ նիստում Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Քրեական հոդված, որ գործում է միայն ի օգուտ իշխանության«Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊԵկել ենք` մեր սուրբ հողը պահենք (տեսանյութ)Եվգենի Սատանովսկին նշել է. «Փաշինյանը նույն Զելենսկին է, դրա համար էլ Հայաստանը ուտում են»Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակՊատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում էՇՏԱՊ․ Լարված իրավիճակ, ոստիկանների հետ բախում՝ Հրազդանում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում «Գայի պոստի» մոտ վենդետա է կանխվելՍևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Քանի՞ բերման ենթարկված կա այսօր Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ ի՞նչ է հայտնիՀայաստանի լինելիության հարցն է որոշվում․ ՓաշինյանԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանՎարորդներ պատասխանատվության կենթարկվենԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄահացել է Խաչիկ Հարությունյանը․ hայտնի է հուղարկավորության վայրը և ժամըՀայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Արցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտ Նոր մանրամասներ՝ Դիլիջանում տեղի ունեցած վթարից36 տարեկան Արտյոմը խանդի պատճառով սպանել է հարսնացուինԱրսեն Թորոսյանը փորձում է նոր նախարարի միջոցով լուծել իր խնդիրըՀանձնման գործընթացը կկանգնի միայն իշխանափոխությամբ․ քաղտեխնոլոգԻսրայելը հարվածել է Լիբանանին․ ի՞նչ է կատարվում«Հայաստանում սահմանների սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով. քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-իցԱդրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Թմրանյութ օգտագործած ուսուցչուհին չարիք է դարձել Մասիսի դպրոցում․ նոր մանրամասներ58-ամյա կինը դեմքի մաշկի ձգում կատարելուց հետո մահացել էՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով
Ամենադիտված