Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ…դիրիժաբլ

ՖՈՏՈ

«Դիրիժաբլ» բառը գալիս է ֆրանսերեն «dirigeable» բառից և նշանակում է «վերահսկվող»: Այդ օդային նավերը ստեղծվում են նույն սկզբունքով, ինչ օդապարիկները։ Նրանց կառուցվածքը հիմնված է գազով լցված կոնտեյների և ուղևորա–բեռնատար զամբյուղի վրա: Բայց ի տարբերություն օդապարիկի, դիրիժաբլն ունի կառավարելիության բարձր մակարդակ։ Դա պայմանավորված է շարժիչների, թևերի առկայությամբ և օդաշրջանցիկությամբ: Իրենց կառուցվածքի շնորհիվ ժամանակակից դիրիժաբլները շատ ավելի արագ են, ավելի մանևրող և ավելի անվտանգ, քան օդապարիկները: Նրանք կարող են թռչել 200 կմ/ժ արագությամբ և այնքան կայուն են, որ չեն վախենում անգամ ուժեղ քամուց։

Ինչպես ենթադրում է անունը, դիրիժաբլը ֆրանսիացիների մտահղացումն է: Առաջին դիրիժաբլի նախագիծը առաջարկվել է ռազմական ինժեներ Ժան-Բատիստ Մարի Մյունյեի կողմից 1784 թվականին: Այդ սարքը պետք է ունենար երկշերտ պատյան, իսկ պտուտակը գործի դրվեր 80 հոգու մեխանիկական ուժով: Դա իրագործելի չէր, և նախագիծը մնացել է թղթի վրա։ Բայց նույն տարում նրա հայրենակիցները՝ Ռոբեր եղբայրները, վերջնական տեսքի են բերել Մյունյեի գաղափարը։ Նրանք ոչ միայն ստեղծել են իրենց սարքը, այլ նաև դրա վրա կատարել առաջին թռիչքը։ Թռիչքը բավականին կարճ է ստացվել՝ գազի ճնշումը բարձրացել է կրիտիկական մակարդակի, և ստիպված օդապարիկը անջատել են զամբյուղից։ Չնայած դրան՝ վայրէջքը բարեհաջող է եղել, իսկ թռիչքը համարվել է հաջողված։

Շարժիչով հագեցած առաջին դիրիժաբլը օդ է բարձրացել 1852 թվականի սեպտեմբերի 24-ին: Այն վարել է ֆրանսիացի Անրի Գիֆարդը։ Դա եղել է 44 մետրանոց դիրիժաբլ 3 ձիաուժ հզորությամբ շոգեշարժիչով։ Այն թռել է 27 կմ 3 ժամ 25 րոպեում։ Ուղիղ 20 տարի անց ավստրիացի Պոլ Հենլայնն իր դիրիժաբլի վրա տեղադրել է 5 լիտր տարողությամբ չորս մխոցանի ներքին այրման շարժիչ։ Սարքը մի քանի անգամ օդ է բարձրացել, բայց երկարատև թռիչքներ չի կատարել՝ չի եղել բավարար գումար։ Որոշ ժամանակ անց՝ 1875 թվականին, առաջին անգամ դիրիժաբլի վրա տեղադրվել է էլեկտրական շարժիչ։ Օդաչուն, իհարկե, եղել է ֆրանսիացի՝ Գաստոն Տիսանդիերը։ Ցավոք սրտի, ինչպես և օդապարիկների դեպքում, դիրիժաբլերի վաղ նախագծումները շատ պայթյունավտանգ են եղել: 19-րդ դարի վերջին և 20–րդ դարի սկզբին օդաչուների, անձնակազմի և ուղևորների մահը բավականին սովորական է եղել։ Այդ կապակցությամբ հանրությունը սկսել է կտրուկ դեմ արտահայտվել դիրիժաբլերի օգտագործման մասին։

Դիրիժաբլերը նաև այլ անուն ունեն՝ «ցեպելին»։ Սկզբունքորեն, այդ անունը վերաբերել է որոշակի կառուցվածքի դիրիժաբլերին, որոնք ստեղծվել են գերմանացի ինժեներ կոմս Ֆերդինանդ Ցեպելինի մշակումների շնորհիվ: 1900 թվականից սկսած կոմս Ցեպելինը սկսել է շահագործել իր դիրիժաբլերը:ՍկզբիցնալողացողանգարէստեղծելԿոնստանցալճիվրա՝իրսարքերըօդբարձրացնելուհամար:  Նրա սարքի առաջին մոդելը լավ չի ենթարկվել կառավարմանը և վթարի է ենթարկվել երրորդ թռիչքի ժամանակ։ «LZ-2»-ը ևս անհաջող է եղել։ Բայց երրորդ մոդելն այնքան հաջող է ստացվել, որ 1909 թվականին այն գնվել է բանակի կողմից։ Դա այն առաջին դիրիժաբլն էր, որի մասսայական արտադրություն է սկսվել։

Այդ ժամանակվանից ի վեր դիրիժաբլները ամուր տեղ են գրավել տարբեր երկրների ռազմական տեխնիկայի շարքում։ Դրանք օգտագործվել են և՛ որպես անկախ մարտական ​​ստորաբաժանում, և՛որպես մաս ավիացիոն ստրաբաժանումների, իսկ ավելի ուշ՝ ինքնաթիռների փոխադրամիջոցներ։ Պետք է հարգանքի տուրք մատուցել կոմս Ցեպելլինին։ Նա ստեղծել է ոչ միայն ռազմական (թեև նրանք մեծամասնություն էին կազմում), այլ նաև քաղաքացիակա դիրիժաբլեր։ Օրինակ, նրա LZ-5 և LZ-6 մոդելները զուտ ուղևորատար են եղել։ Այս մոդելներն ապացուցել են, որ չափազանց հուսալի են. գրանցվել է ընդամենը 3 պատահար , իսկ մարդկային զոհեր չեն եղել: Իր գոյության

ընթացքում այդ քաղաքացիական Ցեպելինները տեղափոխել են 34000 մարդ։ 1919 թվականին կատարվել է առաջին անդրատլանտյան թռիչքը։ Բրիտանական «R-34» դիրիժաբլը Հին աշխարհից դեպի Նոր և հակառակ թռիչք է կատարել 183 ժամ 8 րոպեում՝ անցնելով 10 187 կմ։

Нет описания.

Կ. Խաչիկյան

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. փոխվարչապետի գրասենյակԺամն է՝ ամբո՛ղջ Հայաստանը պետք է պաշտպանի մեր երկրի դարպասները պահած Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի, մյուս սահմանապահ գյուղերի բնակիչների իրավունքներն ու կյանքը․ Բագրատ ՍրբազանՈստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանվող տարածք տարված ցուցարարների մեքենաները․ Պարեկային ծառայության ղեկավարն է այդպես հրահանգելԿիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացելՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ ԱռաքելյանԿիրանցի հատվածը դեռ վերջնական ճշտված չէ. Տավուշի մարզպետՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակըՊատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես հետո. ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Հրազդանի բաժինՓաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան (տեսանյութ)Պայքարը շարունակելու ենք․ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվելՄիջազգային ճնշnւմը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասինԺողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի շուրջԿիրանցում արգելափակել են առանց պետհամարանիշի մեքենայի ելքը, տեղում ոստիկաններ ենՄիշուստին. ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է ԵվրամիությունիցՀայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածումՎարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցերԱպրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյունՄայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿՀայաստանը պետք է լինի առանց Նիկոլի. ակցիայի մասնակիցՊետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում ենԻ՞նչ են քննարկել ՔՊ նիստում Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Քրեական հոդված, որ գործում է միայն ի օգուտ իշխանության«Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊԵկել ենք` մեր սուրբ հողը պահենք (տեսանյութ)Եվգենի Սատանովսկին նշել է. «Փաշինյանը նույն Զելենսկին է, դրա համար էլ Հայաստանը ուտում են»Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակՊատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում էՇՏԱՊ․ Լարված իրավիճակ, ոստիկանների հետ բախում՝ Հրազդանում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում «Գայի պոստի» մոտ վենդետա է կանխվելՍևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Քանի՞ բերման ենթարկված կա այսօր Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ ի՞նչ է հայտնիՀայաստանի լինելիության հարցն է որոշվում․ ՓաշինյանԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանՎարորդներ պատասխանատվության կենթարկվենԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄահացել է Խաչիկ Հարությունյանը․ hայտնի է հուղարկավորության վայրը և ժամըՀայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Արցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտ Նոր մանրամասներ՝ Դիլիջանում տեղի ունեցած վթարից36 տարեկան Արտյոմը խանդի պատճառով սպանել է հարսնացուինԱրսեն Թորոսյանը փորձում է նոր նախարարի միջոցով լուծել իր խնդիրըՀանձնման գործընթացը կկանգնի միայն իշխանափոխությամբ․ քաղտեխնոլոգԻսրայելը հարվածել է Լիբանանին․ ի՞նչ է կատարվում«Հայաստանում սահմանների սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով. քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից
Ամենադիտված