Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ ունեցվածք են հայտարարագրել ՊՆ նախարարն ու փոխնախարարները

Շարունակելով ընթերցողների ուշադրությանը ներկայացնել բարձրաստիճան պաշտոնյաների ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրերը՝ այսօր կանդրադառնանք ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի և վերջինիս տեղակալների ներկայացրած տվյալներին:

Եվ այսպես՝  նախարարը հայտարարագրել է 3 հողամաս Լոռու մարզի Բերդ համայնքում, որոնք ձեռք է բերել 2003 թվականին, և մեկ բնակարան Երևանի Արաբկիր վարչական շրջանում, որը գնել է 2019 թվականին։ 2021-ի սկզբին Պապիկյանի բանկային հաշիվներին եղել է 8,638,988 դրամ, 4,432 եվրո և 4,901 դոլար մնացորդ, որը տարվա վերջում դարձել է 22,395,264 դրամ, 4,403 եվրո, դոլարի չափը չի փոխվել։  Նախարարը նաև նշել է 5,000,000 դրամ, 8,000 դոլար և 1,000 եվրո կանխիկ գումար։ 2021-ի վերջում դրամի չափը չի փոխվել, բայց արտարժույթով կանխիկ գումարը դարձել է 11,000 դոլար և 3,000 եվրո։ 2021 թվականի ընթացքում Պապիկյանի եկամուտները ընդհանուր կազմել են 23,031,224 դրամ, որից 11,729,548 դրամը աշխատավարձ է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, 6,283,127 դրամը՝ վարչապետի աշխատակազմից, 2,119,072 դրամը՝ Պաշտպանության նախարարությունից, 1,899,477 դրամն էլ այլ տեսակի եկամուտ է Ֆինանսների նախարարությունից, ևս 1,000,000 դրամ եկամտի աղբյուր Պապիկյանը չի նշել։

ՊՆ նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հայտարարագրել է  բնակարան, ավտոկանայտեղի, հողին ամրակցված այլ անշարժ գույք: 2021-ին վերջինս ձեռք  է բերել LEXUS մակնիշի ավտոմեքենա, կանխիկ հայտարարագրված գումարը կազմել է 3,500,000.00 դրամ և 19,000.00 ԱՄՆ դոլար: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 21,840,309.00 դրամ:

Սուրեն Պապիկյանի երկրորդ տեղակալ Կարեն Բրուտյանը հայտարարագրել է նվիրատվություն ստացած անհատական բնակելի տուն, ինչպես նաև բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում, որը ժառանգություն է ստացվել 2017-ին: Պաշտոնյայի հանձնած և ստացած փոխառությունները կազմել են 35,000,000.00 և 48,000,000.00 ՀՀ դրամ, 5,000.00 եվրո: Բանկային հաշվի մնացորդները կազմել են 450,000.00 ՀՀ դրամ: Կանխիկ դրամը՝ 55,000,000.00 դրամ, 40,000.00 ԱՄՆ դոլար և 50,000.00 եվրո: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 24,594,192.00  դրամ:

Միշուստին. ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է ԵվրամիությունիցՀայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածումՎարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցերԱպրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյունՄայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿՀայաստանը պետք է լինի առանց Նիկոլի. ակցիայի մասնակիցՊետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում ենԻ՞նչ են քննարկել ՔՊ նիստում Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Քրեական հոդված, որ գործում է միայն ի օգուտ իշխանության«Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊԵկել ենք` մեր սուրբ հողը պահենք (տեսանյութ)Եվգենի Սատանովսկին նշել է. «Փաշինյանը նույն Զելենսկին է, դրա համար էլ Հայաստանը ուտում են»Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակՊատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում էՇՏԱՊ․ Լարված իրավիճակ, ոստիկանների հետ բախում՝ Հրազդանում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում «Գայի պոստի» մոտ վենդետա է կանխվելՍևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Քանի՞ բերման ենթարկված կա այսօր Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ ի՞նչ է հայտնիՀայաստանի լինելիության հարցն է որոշվում․ ՓաշինյանԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանՎարորդներ պատասխանատվության կենթարկվենԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄահացել է Խաչիկ Հարությունյանը․ hայտնի է հուղարկավորության վայրը և ժամըՀայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Արցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտ Նոր մանրամասներ՝ Դիլիջանում տեղի ունեցած վթարից36 տարեկան Արտյոմը խանդի պատճառով սպանել է հարսնացուինԱրսեն Թորոսյանը փորձում է նոր նախարարի միջոցով լուծել իր խնդիրըՀանձնման գործընթացը կկանգնի միայն իշխանափոխությամբ․ քաղտեխնոլոգԻսրայելը հարվածել է Լիբանանին․ ի՞նչ է կատարվում«Հայաստանում սահմանների սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով. քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-իցԱդրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Թմրանյութ օգտագործած ուսուցչուհին չարիք է դարձել Մասիսի դպրոցում․ նոր մանրամասներ58-ամյա կինը դեմքի մաշկի ձգում կատարելուց հետո մահացել էՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Ինչ վիճակում է Տավուշում ականի պայթյունից վիրավորված զինծառայողը 1921թ. Տաթևի համազանգեզուրյան երկրորդ համագումարում Ինքնավար Սյունիքը վերակազմվել է Լեռնահայաստան պետության. պատմության այս օրը (26 ապրիլ)«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հրդեհ Գառնի գյուղում 10:00-ից հոսանքազրկումներ կլինեն Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ
Ամենադիտված