ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ ունեցվածք են հայտարարագրել ՊՆ նախարարն ու փոխնախարարները

Շարունակելով ընթերցողների ուշադրությանը ներկայացնել բարձրաստիճան պաշտոնյաների ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրերը՝ այսօր կանդրադառնանք ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի և վերջինիս տեղակալների ներկայացրած տվյալներին:

Եվ այսպես՝  նախարարը հայտարարագրել է 3 հողամաս Լոռու մարզի Բերդ համայնքում, որոնք ձեռք է բերել 2003 թվականին, և մեկ բնակարան Երևանի Արաբկիր վարչական շրջանում, որը գնել է 2019 թվականին։ 2021-ի սկզբին Պապիկյանի բանկային հաշիվներին եղել է 8,638,988 դրամ, 4,432 եվրո և 4,901 դոլար մնացորդ, որը տարվա վերջում դարձել է 22,395,264 դրամ, 4,403 եվրո, դոլարի չափը չի փոխվել։  Նախարարը նաև նշել է 5,000,000 դրամ, 8,000 դոլար և 1,000 եվրո կանխիկ գումար։ 2021-ի վերջում դրամի չափը չի փոխվել, բայց արտարժույթով կանխիկ գումարը դարձել է 11,000 դոլար և 3,000 եվրո։ 2021 թվականի ընթացքում Պապիկյանի եկամուտները ընդհանուր կազմել են 23,031,224 դրամ, որից 11,729,548 դրամը աշխատավարձ է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, 6,283,127 դրամը՝ վարչապետի աշխատակազմից, 2,119,072 դրամը՝ Պաշտպանության նախարարությունից, 1,899,477 դրամն էլ այլ տեսակի եկամուտ է Ֆինանսների նախարարությունից, ևս 1,000,000 դրամ եկամտի աղբյուր Պապիկյանը չի նշել։

ՊՆ նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հայտարարագրել է  բնակարան, ավտոկանայտեղի, հողին ամրակցված այլ անշարժ գույք: 2021-ին վերջինս ձեռք  է բերել LEXUS մակնիշի ավտոմեքենա, կանխիկ հայտարարագրված գումարը կազմել է 3,500,000.00 դրամ և 19,000.00 ԱՄՆ դոլար: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 21,840,309.00 դրամ:

Սուրեն Պապիկյանի երկրորդ տեղակալ Կարեն Բրուտյանը հայտարարագրել է նվիրատվություն ստացած անհատական բնակելի տուն, ինչպես նաև բնակարան՝ բազմաբնակարան բնակելի շենքում, որը ժառանգություն է ստացվել 2017-ին: Պաշտոնյայի հանձնած և ստացած փոխառությունները կազմել են 35,000,000.00 և 48,000,000.00 ՀՀ դրամ, 5,000.00 եվրո: Բանկային հաշվի մնացորդները կազմել են 450,000.00 ՀՀ դրամ: Կանխիկ դրամը՝ 55,000,000.00 դրամ, 40,000.00 ԱՄՆ դոլար և 50,000.00 եվրո: Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 24,594,192.00  դրամ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular