Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկու զրույց, որ լուրջ հետևանքներ կունենան. Միրզոյանն էլ չի կարող փախչել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին երկու ուշագրավ հեռախոսազրույց է տեղի ունեցել, որոնք վկայում են տարածաշրջանում Ռուսաստանի ներգրավվածության աճի վերաբերյալ։

Նախ, Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին հարցերը կարևորել դրա հաղթահարման ուղղությամբ՝ Ռուսաստանի կողմից անհրաժեշտ քայլերի ուղղությամբ։

Հայաստանի կառավարության փոխանցմամբ, այդ համատեքստում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության գործունեությանը։ Այդ հեռախոսազանգից ժամեր անց հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը։

Քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման ուղիները։ Ռուսաստանի ԱԳՆ փոխանցմամբ՝ շեշտվել է հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղիներով համաչափ աշխատանքի վերսկսման կարևորությունը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա։ ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ ուշագրավ է հաջորդ նախադասությունը՝ ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել Մոսկվայում կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունների հերթական փուլը՝ երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ։

Հիշեցնենք, որ նախորդ նախատեսված հանդիպմանը հրաժարվել էր մասնակցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատճառաբանելով Լաչինի միջանցքիում ստեղշված իրավիճակը և այն, որ շատ ավելի կարևոր գործեր ուներ։ Թերևս դրանից հետո տեղեկություններ շրջանառվեցին, որ արևմտյան երկրների պահանջով է հայկական կողմը հրաժարվել մասնակցել այդ քննարկումներին, իսկ Ռուսաստանի արտգործնախարարը իր ելույթներից մեկում Հայաստանին պարզապես մեղադրեց Ռուսաստանի փոխարեն Եվրամիությանը և արևմտյան տարբերակին նախապատվություն տալու մեջ։

Իսկ այժմ ինչպես և կանխատեսել էինք, Ռուսաստանը փորձելու է հակակշռել Եվրամիության և ԱՄՆ-ի դերի և ազդեցության աճին տարածաշրջանում, ուստի և փորձելու է ինքն էլ ժամանակ և հնարավորություններ գտնել ավելի ակտիվ մասնակցել խնդիրների կարգավորմանը։

Հայկական կողմն իհարկե, մի «կռվան» ունի՝ Լաչինի միջանցքի հարցը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որտեղ Լաչինի միջանցքի պահպանության և անխափան գործարկման պատասխանատվությունը դրված է հենց խաղաղապահների վրա, ուստի և կարող են մինչև վերջ պնդել, որ բացեն միջանցքը։

Իհարկե, չի բացառվում, որ առաջիկայում հենց այդպես էլ լինի՝ միջանցքը պարզապես բացվի, իսկ «բնապահպան» ադրբեջանցի ակտիվիստները գնան տուն։ Այլ հարց, թե դրանից հետո ի՞նչ նոր պատճառաբանություն է մոգոնելու Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի հետ բանակցություններից թռչելու համար։

Մինաս Ավագյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Ալեն Սիմոնյանը հաջորդ շաբաթ աշխատանքային այցով կմեկնի ԳերմանիաՓաշինյանը Բլինքենի հետ զրույցում մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից աճող ագրեսիվ հռետորաբանության կապակցությամբԱրտակ Առուստամյանն ազատվել է ՔԿԾ պետի տեղակալի պաշտոնիցԸնտրություններ կեղծելու նուրբ արվեստը . Կարեն ՔոչարյանըԾանոթ ու միառժամանակ անհայտ…խաշՀանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ29-ամյա կնոջ կախված դի է հայտնաբերվել«Լեռնային Ղարաբաղը տարածաշրջանային աշխարհաքաղաքականության շրջապտույտներում»Հայաստան այցի ժամանակ արդյո՞ք կարող է ձերբակալվել Վ.Պուտինը․ ի՞նչ ուժ ունեն Միջազգային քրեական դատարանի որոշումները ՀՀ-ի համար«Ռազմական փորձագետ. Ադրբեջանն ավելի կարևոր է Ռուսաստանի համար, քան Հայաստանը»Պապն ու աղջիկը ձեռքերով, ոտքերով, փայտով և այլ առարկաներով հարվածներ են հասցրել 6 անչափահաս թոռներին․ երեխաներից մեկը մահացել էԱդրբեջանը հսկայական տեխնիկա է կուտակում Հայաստանի և Արցախի սահմաններինՈղբերգական դեպք Երևանում․ Մալիբուի այգում հայտնաբերվել է տղամարդու դիՈսկին թանկանում էԱՄՆ-ում երկրաշարժ է տեղի ունեցել Քաղաքական ուժերը տենդագին պատրաստվելու են ընտրություններին. Ավինյանի խնդիրը բարդանում էՀՀ-ն օգնությու՞ն է ուղարկել Մարիուպոլ․ ուկրաինական ԶԼՄ-ների անդրադարձըԱդրբեջանը շարունակում է հոխորտալ և ծաղրել Փաշինյանին 36 ժամ ջուր չի լինելու. «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում էՄիակ լավ լուրը շրջափակված ԱրցախիցՆավթն էժանանում էՊՆ-ն հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունըԲյուրեղավան, Ջրաբեր, Նուռնուս բնակավայրերում էլեկտրաշչակներ կգործարկվեն․ ձայնից չանհանգստանա՛լԱշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում, Լարսը բաց էԹելեգրամյան ալիքները գրում են սահմանին ադրբեջանական զորքերի ակտիվության մասինՆախադպրոցական և դպրոցական հաստատությունները կփակվե՞ն«Չկա բանակցություն, չկա դիվանագիտություն»Ռազմական ուղղաթիռ է կործանվել․ կան զոհերՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 մարտ)էլեկտրաէներգիայի անջատման հասցեներըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՈ՛չ, պարո՛ն Փաշինյան, Ալիևի այս խոսքերը բնավ խաղաղության մասին չեն, Ձեր օրակարգն էլ խաղաղության մասին չէՀԱՊԿ-ը սկսել է աշխատել հայ հասարակության հետՍտեփանակերտում ձերբակալվել է Արայիկ Հարությունյանի ադմինիստրացիայի աշխատակիցը․ ԶԼՄ Փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծելու համար դատապարտվածը դիմել է վաղաժամ ազատ արձակվելու համար Փարիզի ոստիկանությունն արգելել է հավաքները Համաձայնության հրապարակումԷկվադորում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿիևը ստիպված կլինի ինքնուրույն լուծել Ռուսաստանի հետ տարածքային վեճերը․ NewsweekԱդրբեջանը սպառնում է Հայաստանին․ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածելԻբոյանը ադրբեջանցուն հաղթելուց հետո հաղթեց նաև թուրք մարզիկին (տեսանյութ)Երևան-Երասխ ճանապարհին վրաերթի ենթարկված 83-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Բաշար Ասադի դեմԹուրքիային վրդովեցրել է Հայոց ցեղասպանության հիշատակումը Եվրախորհրդարանի զեկույցումԷրդողանը հաստատել է հացահատիկի գործարքի երկարաձգումըԵրևանում, Հրազդանում, Վանաձորում և Ալավերդիում օդում փոշու քանակը գերազանցել է թույլատրելի շեմըԹուրքիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսով քննարկել են իրանա-ադրբեջանական հարաբերություններըԱլիևը շարունակում է սպառնալիքներ տեղալ Հայաստանի և հայերի հասցեին. «Մենք հավերժ ապրելու ենք հայրենի Զանգեզուրում»Հայաստանի և Ռուսաստանի միջև լուրջ խնդիրներ չկան Պատրաստություն թիվ 1. Իրանը հրթիռներ է նախապատրաստել երկրի գաղտնի տարածքներումԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի առաջ պայման է դրել
Ամենադիտված