Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանում սրումը կարող է աղետ դառնալ Հայաստանի համար. Չեզոք մնալու հրամայականը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իրանում ռազմական օբյեկտների վրա հարձակումները սպառնում են դառնալ խնդիր ոչ միայն տարածաշրջանի, այլ հատկապես Հայաստանի համար։ Իրանական լրատվամիջոցները տեղեկություն են հաղորդել երեկ, որ մի շարք քաղաքներում անօդաչու սարքերով հարձակումներ են իրականացվել։

Պաշտոնական տեղեկատվությունը որևէ մեկին առայժմ մեղավոր չի ճանաչում, ընդսմին իրանական լրատվամիջոցներն ու պաշտոնյաները նշում են, թե իրենց հաջողվել է հետ մղել անօդաչու թռչող սարքերի հարձակումները։ Արևմտյան և իսրայելական մամուլն էլ հակառակ տեղեկություններ են տալիս, թե իբր հաջողվել է բավական լուրջ հարվածներ հասցնել Իրանին։

Այս ֆոնին չափազանց տարօրինակ է ադրբեջանական մեդիայի ուրախությունը, ավելին որոշակի լուրեր են շրջանառվում, թե անօդաչուների մի հատված հարձակվել և կառավարվել է հենց ադրբեջանի տարածքից։ Իհարկե չի բացառվում, որ հարձակումներն իրականացրած լինի Իսրայելը, նույն Թուրքիայի և Ադրբեջանի աջակցությամբ՝ փորձելով Իրանին ներքաշել լուրջ ռազմական գործողությունների մեջ և պարտության մատնել, կամ էլ առնվազն ապակայունացնել տարածաշրջանը։

Որքան էլ Իրանը փորձի առայժմ զերծ մնալ իրավիճակը սրելու գործողություններից կամ էլ բավարարվի միայն պատասխան հարվածներ հասցնելու խոստումներով, փաստն այն է, որ վերջին հարվածները լրջագույն խնդիրներ են հարուցել։ Ի դեպ հիշեցնենք, որ նախօրեին Թեհրանից տարհանվել է ադրբեջանական դեսպանատունը՝ պատճառաբանելով դեսպանատան վրա կատարված հարձակումը, երբ անվտանգության մի աշխատակից էր զոհվել, ուստի և թե՛ իրանական, թե՛ ադրբեջանական ԶԼՄ-ները թեժացնում են իրավիճակը՝ փորձելով ամեն ինչ անել նոր ռազմական բախում հրահրելու համար։

Այս իրավիճակում ամենաբարդը Հայաստանի վիճակն է։ Բնականաբար, մի անզգույշ քայլը կամ հայտարարությունը կարող է լրջագույն խնդիրներ հարուցել Հայաստանի համար։ Հայաստանում կան բազմաթիվ իրանամետներ, որոնք շարունակում են պնդել, թե իրանը Հայաստանի բարեկամն է և պետք է ստեղծված իրավիճակում օգնել հարևանին։ Մի կողմ թողնենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում իրանը բացարձակապես ոչնչով չօգնեց Հայաստանին, խնդիրն այստեղ ավելի բազմավեկտոր և խորքային է։

Հատկապես Եվրամիության դիտորդների, Արևմուտքի ակտիվացման և Հայաստանի համար որոշակի հայամետ քայլերի ֆոնին՝ Հայաստանի Հանրապետությունը պարզապես իրավունք չունի դառնալու Իրանի դեմ հնարավոր պատերազմի երկրորդ զոհը, ուստի և հարկավոր է ծայրաստիճան զգուշություն ցուցաբերել և ապահովել Հայաստանի չեզոք դիրքավորումն առնավազն այնքան, մինչև ջրերը պարզվեն։

Նորայր Մանուկյան

Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարարԿիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. փոխվարչապետի գրասենյակԺամն է՝ ամբո՛ղջ Հայաստանը պետք է պաշտպանի մեր երկրի դարպասները պահած Կիրանցի, Բաղանիսի, Ոսկեպարի, մյուս սահմանապահ գյուղերի բնակիչների իրավունքներն ու կյանքը․ Բագրատ ՍրբազանՈստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանվող տարածք տարված ցուցարարների մեքենաները․ Պարեկային ծառայության ղեկավարն է այդպես հրահանգելԿիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացելՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ ԱռաքելյանԿիրանցի հատվածը դեռ վերջնական ճշտված չէ. Տավուշի մարզպետՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակըՊատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես հետո. ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Հրազդանի բաժինՓաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան (տեսանյութ)Պայքարը շարունակելու ենք․ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվելՄիջազգային ճնշnւմը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասինԺողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի շուրջԿիրանցում արգելափակել են առանց պետհամարանիշի մեքենայի ելքը, տեղում ոստիկաններ ենՄիշուստին. ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է ԵվրամիությունիցՀայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածումՎարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցերԱպրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյունՄայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿՀայաստանը պետք է լինի առանց Նիկոլի. ակցիայի մասնակիցՊետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում ենԻ՞նչ են քննարկել ՔՊ նիստում Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Քրեական հոդված, որ գործում է միայն ի օգուտ իշխանության«Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊԵկել ենք` մեր սուրբ հողը պահենք (տեսանյութ)Եվգենի Սատանովսկին նշել է. «Փաշինյանը նույն Զելենսկին է, դրա համար էլ Հայաստանը ուտում են»Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակՊատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում էՇՏԱՊ․ Լարված իրավիճակ, ոստիկանների հետ բախում՝ Հրազդանում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում «Գայի պոստի» մոտ վենդետա է կանխվելՍևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Քանի՞ բերման ենթարկված կա այսօր Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ ի՞նչ է հայտնիՀայաստանի լինելիության հարցն է որոշվում․ ՓաշինյանԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանՎարորդներ պատասխանատվության կենթարկվենԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄահացել է Խաչիկ Հարությունյանը․ hայտնի է հուղարկավորության վայրը և ժամըՀայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Արցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտ Նոր մանրամասներ՝ Դիլիջանում տեղի ունեցած վթարից36 տարեկան Արտյոմը խանդի պատճառով սպանել է հարսնացուինԱրսեն Թորոսյանը փորձում է նոր նախարարի միջոցով լուծել իր խնդիրըՀանձնման գործընթացը կկանգնի միայն իշխանափոխությամբ․ քաղտեխնոլոգԻսրայելը հարվածել է Լիբանանին․ ի՞նչ է կատարվում«Հայաստանում սահմանների սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով. քաղաքագետ
Ամենադիտված