Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մացո»-ի նշանակումը կարող է լուրջ ցնցումներ առաջացնել իշխանական բուրգում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տխրահռչակ դատավոր Մնացական Մարտիրոսյանին հակակոռուպցիոն դատարանի պաշտոնում առաջադրելու ԲԴԽ-ի որոշումը շարունակում է ցնցել իշխանական համակարգը։ Նույնիսկ Նիկոլ Փաշինյանի ամենահավատարիմ զինակիցներից շատերը չեն կարողանում մարսել նման քայլը և ամեն ինչ անում են այդ իրենց դժգոհությունը հայտնելու համար։

Նշենք, որ ԲԴԽ-ում կայացած փակ, գաղտնի քվեարկության ժամանակ Մնացական Մարտիրոսյանը ստացել է 6 կողմ և 3 դեմ ձայներ, ընդ որում, դեմ են քվեարկել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, անդամներ ՝Վիգեն Քոչարյանը և Երանուհի Թումանյանցը։ ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանն, օրինակ, կողմ է քվեարկել Մնացական Մարտիրոսյանին, Դավիթ Խաչատուրյանը ժամանակին Սորոսի գրասենյակի համակարգողն էր, իսկ նրա եղբայրը զբաղեցնում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը։ Փաստացի Նիկոլ Փաշինյանը մտադիր է Մնացական Մարտիրոսյանին գործուղել հակակոռուպցիոն դատարան` հիմա էլ անտրտունջ իր քաղաքական պատվերները դակելու համար։

Մարտիրոսյանը, որ քաղաքական բնույթի խայտառակ վճիռներ կայացնելու լուրջ փորձ ունի, այդ թվում տևական ազատազրկումների է դատապարտել Ժիրայր Սեֆիլյանին, Նիկոլ Փաշինյանին և այլ անձանց, գրեթե երբեք չի հակառակում գործող իշխանություններին։ Հենց Մնացական Մարտիրոսյանի վարույթում են գտնվում հասարակական-քաղաքական գործիչ «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանի դատաքննությունը, քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը նրա դատական նիստի ժամանակ էր առողջական լուրջ խնդիրներ ունեցել, իսկ Արմեն Գրիգորյանն էլ սրտամկանի կաթված էր տարել դատական նիստի ժամանակ և մահացել։

Մնացական Մարտիրոսյանին այս փաստերը գրեթե չեն հուզում, նրա համար կա թիվ մեկ խնդիր՝ ամեն գնով ծառայել օրվա իշխանություններին։ Ի դեպ Մարտիրոսյանին դեռևս չեն նշանակել դատավորի պաշտոնում, նշանակումը ԲԴԽ առաջարկով պետք է իրականացնի հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Առայժմ հայտնի չէ, թե արդյոք Խաչատուրյանը կնշանակի Մնացական Մարտիրոսյանին, թե ոչ։ «Հայ ազգային կոնգրեսի» նախկին անդամ Խաչատուրյանի բազմաթիվ ընկերների նույն Մարտիրոսյանը դատապարտել է տևական ազատազրկումների և այժմ չափազանց սյուռ կլինի տեսնել, թե ինչպես է հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը ամենատխրահռչակ դատավորին նշանակում հակակոռուպցիոն դատարանի դատավոր։

Ի դեպ, տխրահռչակ բառը մենք բոլորովին էլ անհիմն չենք նշում, այդ բառը ժամանակին օգտագործել է հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, գնահատելով Մնացական Մարտիրոսյանի գործունեությունը, և այժմ էլ ինքն էլ համալրելով տխրահռչակների ցանկը՝ օգտվում է այս տխրահռչակ դատավորի ծառայություններից հերթական խայտառակ քաղաքական պատվերները իջեցնելու և իրականացնելու համար։

Զարինե Կիրակոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Քաղաքական կարծիք արտահայտող, ընդդիմադիր կեցվածք ունեցող գործիչներն այսօր իրավապահ մարմինների թիվ մեկ թիրախն են. Գոհար ՄելոյանԼավրովի ներկայության պատճառով Բալթյան երկրների ԱԳ նախարարները բոյկոտել են ԵԱՀԿ հանդիպումըՔոլեջում դանակահարություն է տեղի ունեցել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռան մասնակցությամբ․ իրավապահները նրան չեն կարողանում հայտնաբերել («Հրապարակ»)Աշխարհասփյուռ հայ ժողովրդի համար Արցախի հարցը փակված չէ ու չի կարող լինել, քանի չեն դեօկուպացվել Հայաստանի ու Արցախի սուվերեն տարածքներըԽաղաղության պայմանագիրը գալիք 15 օրում կկնքվի, եթե Ադրբեջանը ցանկանա. ԱԺ նախագահ Երբ Փաշինյանը խոսում է հայտնի 8 գյուղերի հանձնման մասին, շատերը խորությամբ չեն գիտակցում, թե դրա տակ ինչ սպառնալիքներ են թաքնվածՎրաստանը հայտարարել Է Բաքվի և Երևանի միջև խաղաղության ցանկացած կառուցողական ուղու աջակցության մասին Իրանը գնում է ռուսական կործանիչներ, ուղղաթիռներ և ինքնաթիռներ Փաշինյանն ընդունել է Հունաստանի հեռացող դեսպանին Շուշիում ևս մեկ հայկական գերեզմանոց է ավերվել Բախվել են Chevrolet-ն ու Mercedes-ը. վարորդները եղել են ոչ սթափ Հայաստանն ու Ղազախստանը զենք են մատակարարում Ուկրաինային. ֆեյք, թե՞ իրականությունApple-ը հայտարարել է Հայաստանում Pegasus-ով վարակների աճի մասին»Մինչ Մինսկում հիշում էին Հայաստանի «պայծառ կերպարը», Փաշինյանը Երևանում նստել էր առանց էլեկտրականությանԱրմեն Գրիգորյանը հանդիպել է եվրոպական պատվիրակության անդամների հետ «Հայաստանում ոստիկանները զենքի սպառնալիքով բերման են ենթարկել Ուելսի ֆուտբոլի հավաքականի երկրպագուին»Փաշինյանը հանդիպել է Լիտվա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարի հետ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեք բժիշկ և երկու բուժքույր աշխատանք են գտել Գեղարքունիքում Սալոնիկում տեղի է ունեցել Սուրբ Աստվածածին եկեղեցու բացման 120-ամյակին նվիրված միջոցառում Արայիկ Հարությունյանը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ Կիպրոսը դրական է արձագանքել ընդունելու ԼՂ-ից բռնի տեղահանված 30 երեխաների համար 12 օր ժամանց կազմակերպելու առաջարկինՄոսկվայում ՀՀ դեսպանատանը կից մշակույթի կենտրոնում կհնչեն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ Վերին Լարսի անցակետում կուտակվել է 2645 բեռնատար «Համահայկական ճակատ» շարժման անդամները որոշակի ինտրիգ են պահպանումՀայաստանը փոխարինել է Իսպանիային՝ որպես Ռուսաստան վիսկի արտահանող խոշորագույն երկիր Եկամտահարկի վերադարձման ինստիտուտի վերացմամբ քաղաքական իշխանությունը որոշեց «պատժել» երևանցիներին․ ԱնանյանԱրցախը Ադրբեջանի մաս ՀՀ-ն ճանաչել է 1991 թվականին. ՀՀ նախագահ Երևանում բախվել են Nissan-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵՄ պատվիրակությանը Ալեն Սիմոնյանն ընդունել է Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին․ ի՞նչ են քննարկել Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան Քամու ուժգնացում, առանց տեղումների եղանակ․ առաջիկա կանխատեսումը (լուսանկար) Խոշոր վթար՝ Երևանում. սգո սրահի դիմաց բախվել են ավտոբուսը, 2 Opel, Mitsubishi բեռնատարն ու բեռնատար մանիպուլյատորըՎարշավայի թագավորական ամրոց-թանգարանում հայկական գորգագործության դասընթացներ կանցկացվեն ԱՄՆ-ն օգտագործում է ցանկացած գործիք՝ ՀՀ-ով «ոչ խաղաղ» ճանապարհով առևտրային երթուղու բացումը թույլ չտալու համար. պետքարտուղարի օգնականՍևիկյանը մեկնաբանել է Փարիզից հեռանալու մասին լուրերը Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան գիմնազիայի սաները այցելել են Մոսկվայի «Սլովո» գրչության կենտրոն Կարմիր Խաչի աշխատակիցներն այցելել են Բաքվում կալանավորված արցախցի նախկին պաշտոնյաներին Գազն ու ջուրը կթանկանա՞ն Գումարտակի փոխհրամանատարը լքել է մարտադաշտը, այլ հրամանատարներ հրաժարվել են կատարել առանձին պարտականություններ․ ՔԿ Այո՛, խնդիրներ կան․ Սանոսյանը՝ Լարսում հայկական մեքենաների կիլոմետրանոց հերթերի մասին Որդու զոհվելուց հետո կայացված ծանր որոշում. Ստեփանակերտի միակ երաժշտական դպրոցը պետք է ապրի Հայաստանում Սառույցի խիտ շերտը ծածկել է Սոչիի ճանապարհները. քաղաքում կարկուտ է տեղացելՄենաշնորհներ էլ չկան․ «փա՛ռք ԱՄՆ-ին»․ Վահագն Խաչատուրյանի ելույթը «Երևան սիթի»-ի աշխատակիցը մտել է ԴԱՀԿ, բենզինը լցրել իր վրա և հայտնել, որ եթե հարցին լուծում չտան, ինքն իրեն կհրկիզի Քննիչ հանձնաժողովի «քեֆը տեղն է». ի՞նչ է պատմելու Սամվել Բաբայանը ԴԱՀԿ-ի մոտ ինքնահրկիզման փորձ կատարած անձի մասին որ մանրամասներ են հայտնի դարձել Գենդերային հիմքով բռնության ցանկացած դրսևորում և սեռական ոտնձգություն խիստ դատապարտելի է. ՄԻՊ Պարեկները Երևանում հատուկ տարածք են տեղափոխել 106 մեքենա. 169 վարորդ եղել է ոչ սթափ, 986-ը՝ ամրակապված չի եղելԲլինքենը ծրագրում է այցելել Մերձավոր Արեւելք. CNN
Ամենադիտված