Ոստիկանները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ համակարգային ոչ մի փոփոխություն չկա. Արմեն Մարտիրոսյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրմեն Մարտիրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Նայեցի մի քանի կադր ոստիկանների գործողություններից։ Եվս մեկ անգամ ապացուցեցին, որ համակարգային ոչ մի փոփոխություն չկա։
Նայեցի մի քանի կադր ոստիկանների գործողություններից։ Եվս մեկ անգամ ապացուցեցին, որ համակարգային ոչ մի փոփոխություն չկա։
Անկախ ամեն ինչից, ընդունեք՝ թե ոչ, Արծվիկ Մինասյանի քաղաքական մոտեցումները, այն ինչ կատարեցին իր հետ, ստորագույն վարքագծի շարունակություն է։ Դեռ չեմ խոսում իր պատգամավորական կարգավիճակի մասին։ Միայն մեկ ոստիկան էր արժանի իր ուսադրին ու համազգեստին։ Մնացածը ինչպես անօրինական հրաման կատարող «գալավարեզ» կային, այդպես էլ մնացին այդպիսին։ Իսկ Արծվիկը ինչպես Մարդ եղել է, այդպես էլ կմնա։ Պինդ մնա ընկեր ջան։
Մյուս դրվագում «ոստիկանը» ակնհայտորեն սեղմում էր քաղաքացու քներակները։ Դե գիտե, որ որքան շատ ապօրինություն կատարի իշխանության համար, այնքան պարգևավճարը տեղը և անպատիժ։
Չէ, Ռուբեն Հախվերդյանի երգը, կարծես թե, դեռ երկար ժամանակ հրատապ կլինի։