Ռոբերտ Քոչարյանը դիմել է դատարան ԿԸՀ որոշումը բողոքարկելու խնդրով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դիմել է Վարչական դատարան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը բողոքարկելու խնդրով։
Հունիսի 17-ին ԿԸՀ-ն համաձայնություն էր տրվել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն։
Դատական հայցը ստացվել է երեկ երեկոյան։ Դատավոր Գրիգոր Առաքելյանը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում դեռ չի կայացվել։
ՀՀ երկրորդ նախագահի դեմ իրականացվող քրեական հետապնդումը վերաբերում է 22 տարի առաջ գործադիրի կայացրած որոշմանը։ ՀՀ կառավարությունը 2004 թվականին գործարք էր հաստատել։ Տարիներ անց, երբ Ռոբերտ Քոչարյանը պաշտոն չի զբաղեցրել, նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը, բաժնեմաս է ձեռք բերել գործարքում ներգրավված ընկերությունում։ Խոսքը վերաբերում է «Օրանժ ֆիտնես» ակումբի հարևանությամբ «Մաստեր կլաս» թենիսի տարածքին։ Փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողներին ասել էր, որ այս ամբողջ գործընթացում որևէ հանցավոր տարր չկա, առուվաճառքի պայմանագիր գոյություն չունի։ Ըստ փաստաբանի՝ կա վարձակալություն, խոսքը վերաբերում է ներդրումային ծրագրի, իսկ քրեական գործն արհեստականորեն հնարված է։