Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հեղափոխական գաղափարների ժամանակը...

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Չնայած գործնականում անհնար է Հայաստանի նորանկախ պատմության մեջ գտնել մի ժամանակաշրջան, երբ հասարակական-քաղաքական դաշտում գործունեություն ծավալած չլինեն զանազան կուսակցություններ կամ ուժեր, բայց դրա հետ մեկտեղ՝ չափազանց դժվար է նրանց միջից առանձնացնել գոնե մի քանիսին, որոնք հասարակությանն առաջարկած լինեն այնպիսի մտքեր ու գաղափարներ, որոնք կնպաստեին ոչ թե հասարակության պառակտմանն, այլ՝ կոնսոլիդացիային:

Այս առումով՝ ամենևին էլ սխալված չենք լինի, եթե պնդենք, որ այսօր ևս հասարակական-քաղաքական դաշտում վաղուց սովորական դարձած իրավիճակն առանձնակի փոփոխություններ չի կրել, ու ասենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին քաղաքական հայտ ներկայացնող ուժերի ջախջախիչ մեծամասնությունը, բացի ստանդարտ նախադասություններ արտաբերելուց, ուրիշ ոչնչով աչքի չի ընկնում. դաշտում առաջացած ճահիճը որևիցե կերպ չի չորանում:

Գաղտնիք չէ, որ Հայաստանի համար փորձություններով լի այս ժամանակահատվածում, երբ երկիրը բառացիորեն ամեն օր՝ ստիպված է սեփական գոյությունը երաշխավորելու համար դիմակայել մի շարք արտաքին ու ներքին մարտահրավերների, ազգային միասնության ու համախմբվածության գործոնն, ինչպես երբևէ, կենսական նշանակություն է ձեռք բերել. ակնհայտ է, որ եթե մեզ չհաջողվի հասարակական լայն կոնսոլիդացիա ապահովել, Հայաստանի համար չափազանց դժվար է լինելու խուսափել կոլապսային հավանական իրավիճակից:

Այս իմաստով՝ «Միասնություն» համազգային շարժման կողմից առաջ քաշված գաղափարները, պետք է խոստովանել՝ ոչ միայն ժամանակի մարտահրավերներին համահունչ են, այլև որոշ իմաստներով՝ նաև շրջադարձային: Շարժման համակարգող խորհրդի ղեկավար Արման Վարդանյանն, ում կողմից առաջ քաշված իդեաները հայկական իրականության պայմաններում սկզբունքորեն նոր են ու նույնիսկ հեղափոխական, որպես Հայաստանում անհրաժեշտ ու կենսական փոփոխությունների իրական նախապայման՝ առաջ է քաշում հասարակական լայն կոնսոլիդացիայի վրա հիմնված քաղաքական սերնդափոխության գաղափարը: Վարդանյանն, ըստ էության, սկիզբ է դնում Հայաստանում քաղաքական բանավեճի նոր մշակույթի ձևավորմանը՝ հաղորդելով դրան շատ ավելի գաղափարական բնույթ. բանավեճն ու գաղափարական բախումները պետք է կայանան բացառապես ծրագրային դաշտում, ինչի արդյունքում միայն կարող է տեսանելի դառնալ կողմերից մեկի առավելությունը մյուսի նկատմամբ: Այլ կերպ ասած՝ քաղաքական պոլեմիկան պետք է ծավալվի ոչ թե անձնային դաշտում, երբ կողմերը ցեխ են շպրտում, սևացնում ու փնովում են միմյանց, այլ՝ գաղափարական-ծրագրային, ինչն, անկասկած, միանգամայն նոր ու խիստ ողջունելի մոտեցում պետք է համարել հատկապես մեր իրականության պայմաններում, երբ դաշտում քաղաքական ուժերն ու գործիչները վաղուց դադարել են լսել միմյանց:

Այն, որ քաղաքական դաշտը հենց վերոհիշյալ սկզբունքի հիման վրա պետք է վերակերտվի, կարծում ենք՝ որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում, քանի որ ակնհայտ է՝ մնացած բոլոր բանաձևերն իրենց սպառել են, բարոյապես մաշվել ու չեն կարող որպես անհրաժեշտ փոփոխությունների երաշխիք հանդիսանալ. ինչպես Վարդանյանն էր իր վերջին հարցազրույցներից մեկում բավական դիպուկ նկատել, բոլորը հոգնել են 25 տարի շարունակ դաշտում գործունեություն ծավալող նույն դեմքերից, շարունակ հնչող միևնույն խոսքերից ու նույն գործելակերպից. մարդկանց անհրաժեշտ են փոփոխություններ, իրական ու շոշափելի տեղաշարժեր:

Համաձայնե՛ք, եթե մեզ չհաջողվի գալիք խորհրդարանական ընտրություններում հասնել էական ու, ինչ-որ իմաստով, հեղափոխական իդեաների առաջխաղացմանը, մեզ ոչ մի լավ բան առաջիկայում չի սպասվում. երկրին օդուջրի պես փոփոխություններ են անհրաժեշտ, փոփոխություններ, որոնք կլինեն գիտակցված, արդյունք կհանդիսանան առողջ ուժերի գաղափարական կոնսենսուսի:

Բայց որքան էլ թվա, թե Հայաստանի խնդիրները հիմնականում ներքին ծագման են ու բխում են բացառապես քաղաքական դաշտի չկայացվածության իրողությունից, միայն Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ թշնամու դեկտեմբերի 29-ին իրականացրած դիվերսիոն գործողություններն ու դրանց արդյունքում հայկական կողմի ունեցած զոհերը բավական են՝ փաստելու, որ այսօր Հայաստանի հիմնական սպառնալիքը գալիս է դրսից. հարցն այս՝ պետք է քաղաքական օրակարգի թիվ մեկ թեմաներից դառնա, քանի որ առանց 21-րդ դարի չափանիշներին համապատասխան բանակ ունենալու, մենք կայուն ու կանխատեսելի ապագա ունենալ չենք կարող: Թե որոնք են այդ նպատակին հասնելու ճանապարհները, ցավոք, դեռևս միասնական տեսակետ գոյություն չունի:

Գաղափարները, որ առաջ է քաշում «Միասնությունը», շատ իմաստներով կարող է հեղափոխական համարվել. այն, միգուցե շատերի համար անսպասելիորեն, միանգամայն հնարավոր է համարում պրոֆեսիոնալ բանակի ձևավորումը հենց ներկայում, երբ թվում է, թե համապատասխան միջոցներ ու նախապայմաններ՝ դեռևս չկան: Մինչդեռ ակնհայտ է, որ ԶՈՒ-ին հատկացվող գումարների ճիշտ ու ռացիոնալ տնօրինման պարագայում, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման հաշվին միանգամայն հնարավոր է անցումը՝ պրոֆեսիոնալ զինված ուժերի, ինչը միմիայն դրականորեն է անդրադառնալու հայոց բանակի մարտունակության բարձրացման վրա. 18 տարեկան անփորձ պատանիներին առաջին գիծ ուղարկելն այլևս որևիցե կերպ արդարացված չես համարի. սահմանին պետք է կանգնեն բացառապես փորձառուները, քանի որ, Արման Վարդանյանի խոսքերով, մենք պետք է մտածենք ոչ թե այն մասին, թե ինչպես օգնենք զոհված զինծառայողների ընտանիքներին, այլ պետք է այնպես անենք, որ զոհեր չունենանք: Այլ կերպ ասած՝ ՀՀ զինված ուժերն այսօր կենսական անհրաժեշտություն են զգում ներքին բարեփոխումների, որոնք կարող են միայն դրականորեն անդրադառնալ դրանց մարտունակության բարձրացման վրա:

Անհերքելի է՝ առանց նոր ու կառուցողական գաղափարների ներդրման, առանց դրանց շուրջ հասարակական լայն համախմբման՝ Հայաստանյան հասարակությունը չի կարողանալու արժանի պատասխան տալ այն բոլոր հարցերին, որոնք իրերի ու ժամանակների բերումով՝ ներկայում ծառացել են Հայաստանի առջև. այդ հարցերի պատասխանները կարող են գտնվել միայն միասնաբար խելք խելքի տալու արդյունքում, առանց որի՝ որևէ հասարակություն ապագա ունենալ չի կարող:

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

 
 
 
Էգոյի պատճառով պետք չէ փչացնել այն ժառանգությունը, որը դու կերտել ես․ Իբրահիմովիչը՝ Ռոնալդուի մասին Ռուսաստանը և ԱՄՆ-ն նավթային խոշոր գործարք են քննարկում. NYT Ազգերի լիգա․ Օրվա հանդիպումները Բարդ, բայց ոչ անհույս․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո Բելգիայի հավաքականը 3-0 հաշվով հաղթել է Թուրքիային ՀՀ-ում պետք է դատավարnւթյուն իրականացվի, իսկ հետո քննարկվի ադրբեջանցnւ փոխանակման հնարավորությունը հայ գերիների հետ. Աբրահամյան Երբեք նույնքան լավ չեմ կարողացել պաշտպանել իմ որևէ վստահորդի, որքան ՔՊ-ն՝ ադրբեջանցի հանցագnրծին. Ռուբեն Մելիքյան Իշխանություններն իրավունք չունեն հերթական նշաձողն իջեցնելու Ադրբեջանի հետ հարաբերություններումՈրն է Տավուշում տեղի ունեցած միջադեպի շարժառիթը«Վերնիսաժ»-ի մոտ բшխվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի Մասունքը ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Ենոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին նախատեսվում է կատարել պայթեցման աշխատանքներ Մարզերում գործարկվել է դպրոցական ավտոբուսների ծառայությունը Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած սյունեցի կնոջն այս պահին վիրահատում են Կյանքից հեռացած 20-ամյա զինվորը Նոր Հաճնից է եղել Քրիստոսի 72 աշակերտների հիշատակության օրն է Իրանը նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանին կապված «Թրամփի երթուղու» հետՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Կարծիք․ «Արևմուտքը մտադիր է խզել էներգետիկ համագործակցությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև»«Ապակոմունիստականացման» պտուղները. Վրաստանը Աջարիան կորցնելու վտանգի տակ էԵրբ կսկսվեն դպրոցականների աշնանային արձակուրդները Ադրբեջանցիները հույս ունեն ստանալ իրենց զինվորինԱՄՆ–ն ու Ուկրաինան կնքել են օգտակար հանածոների համատեղ արդյունահանման առաջին գործարքը Ռուսական զորքը հարվшծել է Կիևի հյուսիսային ավտոտրանսպորտային կամրջին Ջրանջատումներ Գեղարքունիքի մի շարք համայնքներում Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունը Տավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Վառելիքային մղձավանջ Հայաստանում. Բենզինի գինը հասել է աննախադեպ մակարդակիՀայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Անգոլայի և Ղազախստանի հետ. պատմության այս օրը (հոկտեմբեր 03)Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ին «Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ»«Հրապարակ»․ Արայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը «Ժողովուրդ». Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ ինչո՞ւ են չափանիշները փոխվել «Հրապարակ»․ Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ»Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան «Ժողովուրդ». Վարդենիսը՝ վերականգնվող էներգետիկայի «մայրաքաղաք» հռչակելիս, հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Բաքվին Հոկտեմբերի 5-ին, 6-ին, 7, 8, 9-ին գազ չի լինելու «Հրապարակ»․ Դռները փակում են, երեխաներին մենակ փողոց չեն թողնում «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»«Ժողովուրդ». Կաթողիկոսի հեռացման գործընթացը նոր փուլում է․ որն է իշխանությունների հաջորդ քայլը Որքանո՞վ կավալենա կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափը թաղման նպաստի շահառուների շրջանակը նեղացնելու արդյունքում. մանրամասներ. «Փաստ»Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ»«Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ»Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ»
Ամենադիտված