Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անուղղելի նախարարն ու մտքի «գիգանտը». երբ չեն գիտակցում սեփական խոսքի արժեքը.168.am

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տնտեսության ու տնտեսական զարգացումների վերաբերյալ իր անհիմն գնահատականներով շարունակում է զարմացնել էկոնոմիկայի նախարարը։ Ասում է բաներ, որոնց ձեռքը հետո ինքն էլ է կրակն ընկնում։ Երբեմն անկեղծ զարմանում ես, թե ինչպես կարող է կառավարության թիվ մեկ էկոնոմիստն այսքան անլուրջ ու մակերեսային մեկնաբանություններ անել տնտեսության զարգացումների վերաբերյալ։

Երկար ժամանակ էկոնոմիկայի նախարարը պնդում էր, որ այս տարի Հայաստանում երկնիշ տնտեսական աճ է լինելու։ Վահան Քերոբյանն այնքան էր տարվել իր այդ գաղափարով, որ հայտարարում էր, թե պատրաստ է հրաժարական տալ, եթե երկնիշ տնտեսական աճ չլինի։

Տարին մոտենում է ավարտին, ու ակնհայտ է, որ երկնիշ տնտեսական աճի վերաբերյալ նախարարի կանխատեսումներն իրականանալու ոչ մի հեռանկար չունեն։ Այլևս պարզ է, որ մեզ երկնիշ աճ չի սպառնում։ Դա հասկացել է նաև էկոնոմիկայի նախարարը։ Ու հիմա անհույս փորձեր է անում՝ իր փորած փոսից դուրս գալու համար։ Բայց դրա փոխարեն՝ հայտնվում է մեկ այլ զավեշտալի վիճակում։

«Էկոնոմիկայի նախարարությունը չի կարող պատասխան տալ ինֆլյացիայի համար։ Իսկ անվանական աճը մեզ մոտ կարող է 15 տոկոս էլ ստացվել։ Անվանականով աճը երկնիշ հաստատ կլինի։ Եթե չլինի, ես հրաժարականիս դիմումը կտամ պարոն վարչապետին»,- ասում է էկոնոմիկայի նախարարը։

Ժամանակին, երբ նա հայտարարում էր երկնիշ տնտեսական աճի իր կանխատեսման մասին, հաստատ անվանական աճը նկատի չուներ։

Հիշեցնենք, որ անվանական աճը այն աճն է, որը ներառում է նաև գնաճը։

Բայց տնտեսական աճի՝ մեզ հայտնի ցուցանիշները, որոնք սովորաբար ներկայացվում են, անվանական աճերով չեն ներկայացվում։ Դա նույնն է, որ 5 տոկոս տնտեսական անկում լինի և 15 տոկոս գնաճ, ու հայտարարես, թե ունես 10 տոկոս տնտեսական աճ։

Սա աբսուրդ է։ Բայց մեր իշխանությունները սովոր են նման աբսուրդ հայտարարություններ անել։

Տնտեսական աճը պաշտոնական վիճակագրությունը ներկայացնում է իրական աճերով։ Ու հիմա, երբ էկոնոմիկայի նախարարը հերթական մանր խորամանկությունն է փորձում անել դեմքը փրկելու համար, ժամանակին այդ մասին պետք է որ իմանար։

Բայց, իհարկե, էկոնոմիկայի նախարարի «քաջագործությունները» միայն տնտեսության երկնիշ աճի կանխատեսումներով չեն սահմանափակվում։

Հիշենք զբոսաշրջություն 319 տոկոսանոց աճը՝ «Այս տարվա զբոսաշրջության աճը նախորդ տարվա համեմատ կանխատեսվում է 319 տոկոս»։

Տարին մոտենում է ավարտին, ու կրկին տեսնում ենք, թե էկոնոմիկայի նախարարի այդ կանխատեսումն ինչքանով է իրականացնել։

Նախորդ տարվա կտրուկ անկումից հետո, այս տարի զբոսաշրջության ոլորտում որոշակի ակտիվություն կա։ Բայց դա այն 319 տոկոսին անգամ մոտ չէ, ինչի մասին խոսում էր էկոնոմիկայի նախարարը։

Ինն ամսում Հայաստան է այցելել 609 հազար զբոսաշրջիկ։ Նախարարի ասած 319 տոկոսին հասնելու համար դեռ այդքան էլ պետք է այցելի մինչև տարեվերջ։

Հիշենք նաև գյուղատնտեսություն վերաբերյալ էկոնոմիկայի նախարարի հայտարարությունը։

«Այս տարի այդ ոլորտում տպավորիչ աճ ենք ակնկալում, քանի որ 2019թ. մեկնարկած ծրագրերը արդեն «պտուղներ» են տալիս»,- այս հայտարարությունը Վահան Քերոբյանն արել է տարվա կեսերին։ Այսինքն՝ ընդամենը 2-3 ամիս առաջ։

2-3 ամիս հետո պարզվում է, որ գյուղատնտեսության մեջ ընդհանրապես աճ չկա։ Գյուղատնտեսության արտադրության ծավալները մի բան էլ նվազել են։ Ինն ամսում ունենք 1,5 տոկոսանոց անկում։

Հիմա տեղափոխվենք այն ներդրումային հորդումների ու շինհրապարակների դաշտ, որոնց մասին ժամանակին հայտարարում էր էկոնոմիկայի նախարարը։ Օրերս էլ Ազգային ժողովում տեղի ունեցող բյուջետային քննարկումների ժամանակ էր փորձում արդարացնել իր ասածները։

«Այս պահին Երևանում կառուցվում է 257 բազմաբնակարան շենք։ Վերջին 12 տարվա մեջ տրված է եղել մոտավորապես 320 շինթույլտվություն, որից 185 շինթույլտվությունն այս պահին կառուցվող շենքերին է վերաբերում։ Եվ մենք այստեղ խոսում ենք, որ ներդրումներն ընդամենը բենզալցակայաններ են։ Շատ ենք խոսել տարբեր ներդրումային ծրագրերի մասին, բայց չեմ ուզում հերթով բոլորին անդրադառնալ»,- պատգամավորների հայտարարություններից նեղսրտում էր նախարարը։

Նախ այն, որ Երևանում 257 բնակելի շենք է կառուցվում, չնայած դա էլ խիստ կասկածելի է, չի խոսում ո՛չ ներդրումների հորդելու, և ո՛չ էլ Հայաստանը շինհրապարակի վերածվելու մասին։ Որ բնակարանային շինարարության ոլորտում որոշ ակտիվություն կա, դա էլ այս կառավարության շնորհքը չէ։ Դա այն ծրագրի արդյունքն է, որի հիմքերը դրել էին նախորդ իշխանությունները։ Խոսքը եկամտային հարկի վերադարձման ծրագրի մասին է, ինչն այս իշխանություններն այնքան խեղաթյուրեցին, որ հիմա ստիպված են հրաժարվել դրանից, որովհետև մեծ ծանրություն են դրել պետական բյուջեի վրա ու չեն կարողանում տակից դուրս գալ։

Բայց նույնիսկ այդ պարագայում չենք կարող ասել, որ ներդրումները հորդում են, իսկ երկիրը դարձել է մեծ շինհրապարակ։

Ներդրումների հորդելն ու մեծ շինհրապարակը երևում են պաշտոնական վիճակագրության հրապարակած ցուցանիշներում։ Իսկ դրանք վկայում են, որ ո՛չ մեկը ունենք, և ո՛չ էլ մյուսը։

Ինն ամսվա ընթացքում շինարարության ծավալներն ավելացել են ընդամենը 6,4 տոկոսով, այն էլ՝ անցած տարվա գրեթե 16 տոկոս անկումից հետո։

Ոչ մի նշանակություն չունի, որ հիմա Երևանում 257 բնակելի շենք է կառուցվում, ինչպես ասում է նախարարը։ Դա դեռ չի նշանակում, թե Հայաստանը վերածվել է մեծ շինհրապարակի։ Շինարարությունը միայն բնակելի շենքերը չեն։

Ի վերջո՝ պետք է գիտակցել, որ միայն հայտարարություններով ու լավատեսական սպասումներ ձևավորելով տնտեսություն չեն զարգացնում։ Դա հետո բերելու է նաև հիասթափության ու ավելի վատ հետևանքների։

Պետք է գործ անել, ՀՆԱ ստեղծող ներդրումային ծրագրեր իրականացնել, աշխատանքի արտադրողականությունը բարձրացնել և ոչ թե հույսը դնել Ամանորի արձակուրդները մի քանի օրով կրճատելու հաշվին տնտեսական աճի ինչ-որ արդյունք ցույց տալու վրա։ Չասենք այն զավեշտալի հիմնավորումները, որոնք բերվում են այդ նախաձեռնությունն արդարացնելու, տոնական օրեր կրճատելու ու այդ կերպ գնաճը զսպելու վերաբերյալ։

Էկոնոմիկայի նախարարը, լավ կլինի, իր գործով զբաղվի և ոչ թե կեղծ լավատեսություններով՝ փորձի խեղաթյուրել իրականությունը։ Ինչպես տեսնում ենք, իրականությունը շատ ավելի տխուր է, քան փորձում է ներկայացնել նախարարը։

Ինն ամսում մեր տնտեսության ակտիվության աճը կազմել է ընդամենը 4,4 տոկոս, անցած տարվա 6,6 տոկոս անկումից հետո։ Իսկ արդյունաբերությունը, որն էկոնոմիկայի նախարարի ենթակայության թիվ մեկ ոլորտն է, գրեթե զրոյական աճի է ձգտում։ Սա է էկոնոմիկայի նախարարի աշխատանքի առաջին ցուցիչը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով զոhեր կան Լիլիթ Մկրտչյանը առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Summer Prague Open 2026»-ի կանանց պայքարում Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ «Փյունիկ»-«Սարդարապատ» հանդիպումը հետաձգվել է Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զnհվել Ուկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին Մեսսին վրիպեց 11-մետրանոցից. «Ինտեր Մայամի»-ն խոշոր հաշվով զիջեց ՄԼՍ-ի առաջատարին Կանանց մասնակցությամբ վիճաբանություն և ծեծկռտnւք` «Զվարթնոց» օդանավակայանում Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող hարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան «Սլովանը» խոշոր հաշվով հաղթանակ է տարել, Բարսեղյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ Ինչ եղանակ կլինի առաջիկայում Ամերիկյան հետախուզության հավաքագրած տեղեկություններն ու քարտեզները Երևանի ԿԱՆԱԶ ալյումինի գործարանի մասին Ջրհեղեղներ՝ ԱՄՆ Ինդիանա նահանգում, կան զnհեր Կոլումբիայի նոր նախագահը Թրամփին խնդրել է երկրաշարժից հետո ժամանակավորապես չեղարկել մաքսատուրքերը 17 անընդմեջ հաղթանակ. Մախաչևը պաշտպանեց տիտղոսը Իրանը դեռ որոշում չի ընդունել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ․ Արաղչի Իտալիայում հայտնաբերվել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված նկարները Մեր կոմֆորտային ամառը շարունակվում է. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրանի հետ պատերազմի նպատակները փոխվում են․ ԱՄՆ-ն այժմ առաջին տեղում է դնում էներգակիրների գները – CNN ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում Ջուր չի լինի մինչեւ 15:00-ն Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 51-ի Թրամփը խոստում է տվել F-35-երի վերաբերյալ և սպասում ենք կատարմանը. Էրդողան Տան նկուղի պատի մեջ հայտնաբերվել են 9 միլիոն եվրոյի ոսկե ձուլակտորներ և մետաղադրամներՀայտարարությունների ժամանակն ավարտվել է. Ռուսաստանը կարող է արմատապես կրճատել իր աջակցությունը ՀայաստանինԳիշերը ՌԴ տարածքում խոցվել է ուկրաինական 822 անօդաչու թռչող սարք Կոլումբիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 294-ի Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի նավագնացության քարտեզի վերաբերյալ Հյուսիսային պողոտայում բախվել են «BMW» և ինքնագլոր, երեխա է տեղափոխել բժշկական կենտրոնԵվրոպական ոճի օգնություն. Իտալիան ցանկանում է Հայաստանը վերածել միգրանտների ռեզերվացիայի600 անօդաչու թռչող սարքերի հարձակումը հանգեցրել է Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքի դադարեցմանը Կիմ Չեն Ընը վերահաստատել է ՌԴ-ի հետ հարաբերությունները խորացնելու հանձնառությունը Էրդողան. Թրամփը խոստում է տվել F-35-ների վերաբերյալ, այժմ մենք սպասում ենք դրա կատարմանը Կիևը կրկին ենթարկվել է ռուսական հրթիռային հարձակման Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 16-ին Նախընտրությունների փոփոխություն. Հայաստանը խոզի միս է գնում Ղազախստանից և պահածոյացված ապրանքներ է վաճառումՔաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Շախմատիստ Էմին Օհանյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը Փաշինյանը «ազվերին» է ընդունել. Սկսվում է Մոսկվայի հետ ուղղակի հակամարտությունըԱյսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Իրանի խորհրդարանի նախագահ․ Թրամփը Իսլամաբադի հուշագրում ճանաչել է «դիմադրության ճակատը» Ստեղծվել է առաջին ձայնային գույնավոր մուլտֆիլմը․ պատմության այս օրը (16 օգոստոս)ԵՄ-ն ուղղաթիռներ է ուղարկել Բելգիա՝ անտառային հրդեհների դեմ պայքարելու համար Օգոստոսի 18-ին, 20-ին, 21-ին և 24-ին գազ չի լինելու․ հասցեներՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՕգոստոսի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին, 21-ին, 24-ին և 25-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱնկարան չի ձգտում անդամակցել ԵՄ-ին. ԷրդողանԽոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց
Ամենադիտված