Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամերիկյան հետախուզության հավաքագրած տեղեկություններն ու քարտեզները Երևանի ԿԱՆԱԶ ալյումինի գործարանի մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Խորհրդային Հայաստանի արդյունաբերական կարևորագույն համալիրներից մեկը Քանաքեռի ալյումինի գործարանն էր՝ ԿԱՆԱԶ-ը: Գործարանի կառուցման աշխատանքները սկսվել էին 1940 թվականին, սակայն պատերազմի պատճառով  շինարարական աշխատանքներն ընդհատվեցին և վերսկսվեցին 1944 թվականին: Գործարանն առաջին անգամ շահագործման հանձնվեց 1950 թվականին:

Սկզբնական շրջանում գործարանն արտադրում էր ալյումինե փոքր արտադրանք, սակայն ժամանակի ընթացքում արտադրանքի ծավալներն ու արտադրվող նյութերի չափերը մեծացան: Արտադրանքի ընդլայնումը հատկապես մեծացավ 1960-ական թվականներից:

Կարդացեք նաև

Արտադրանքի ծավալների մեծացումը նպաստեց, որ ԿԱՆԱԶ-ը որոշ ժամանակ անցած դարձավ Երևանի արդյունաբերական կարևորագույն կետերից մեկը: ԿԱՆԱԶ-ը դարձավ ամբողջ Խորհրդային Միության և Եվրոպայի ալյումինե փայլաթիթեղ արտադրող ամենամեծ արդյունաբերական կենտրոններից մեկը: ԽՍՀՄ գաղափարախոսությանը համահունչ լինելով՝ ԿԱՆԱԶ-ը որոշ ժամանակ անց զուտ արդյունաբերական կենտրոն լինելուց զատ՝ դարձավ Երևանի կարևոր թաղամասերից մեկը, ինչպես նաև հազարավոր աշխատակիցներ ունեցող գործարանի համար կառուցվեց մշակույթի տուն, որն այդ ժամանակաշրջանի Երևանում կարևորագույն մշակութային կենտրոն էր:

 

1950 թվականին ԿԱՆԱԶ-ի շահագործումը, բնականաբար, չէր կարող չվրիպել ԱՄՆ Կենտրոնական հետախուզության վարչության աչքից: Արդյունաբերական այդ հսկան գրավեց նաև ԱՄՆ լրտեսների ուշադրությունը, որոնք սկսեցին գործել, հավաքագրել գաղտնի տեղեկություններ, ինչպես նաև իրենց լրտեսական ցանցի միջոցով տեղեկանալ գործարանի ներսում իրականացվող արդյունաբերական աշխատանքի մանրամասների մասին:

1957 թվականի օգոստոսի 2-ին ԱՄՆ ԿՀՎ-ն կազմում է խիստ գաղտնի զեկույց ԿԱՆԱԶ-ի մասին: Զեկույցը, տեքստային մանրամասներից զատ, ուներ նաև ֆոտոգրաֆիկական թղթապանակ: Զեկույցում ներկայացվում էր ալյումինի արտադրությունն ամբողջ ԽՍՀՄ-ում, սակայն առանձնակի ուշադրություն էր դարձվում ԿԱՆԱԶ-ի գործունեությանը: Զեկույցում ԿԱՆԱԶ-ի մասին մասնավորապես գրված էր.

 

«ԵՐԵՎԱՆԻ ԱԼՅՈՒՄԻՆԻ ԳՈՐԾԱՐԱՆ «ԿԱՆԱԶ»

ԵՐԵՎԱՆ, ԽՍՀՄ

Երևանի ալյումինի «Կանազ» գործարանը գտնվում է Երևանի հյուսիսային ծայրամասում, ԽՍՀՄ։ Այս գործարանը, որը նոր է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր, ալյումինի նախնական արտադրությունն սկսել է 1950 թվականին և, ըստ տեղեկությունների, ԽՍՀՄ-ում ալյումինի արտադրությամբ զբաղվող իններորդ խոշորագույն արտադրողն է։

Այս գործարանի հիմնական գործառույթը ալյումինայի էլեկտրոլիտիկ վերականգնման միջոցով ալյումինի ձուլակտորների արտադրությունն է։ Այս գործարանում ալյումինայի արտադրության վերաբերյալ լուսանկարչական ապացույց չկա։ Գլանման արտադրամասեր կամ ալյումինի պատրաստման և մշակման շենքեր լուսանկարում տեսանելի չեն։

Էլեկտրական էներգիան մատակարարվում է Երևանի հիդրոէլեկտրակայան ԳԷՍ 2 «Քանաքեռից», որը գտնվում է ալյումինի գործարանից 1000 ֆուտ դեպի հյուսիս։

Ալյումինի գործարանից անմիջապես հարավ կառուցվում է նոր արդյունաբերական կայանք։ Թեև այս կայանքի գործառույթը հնարավոր չէր որոշել, այն, ըստ երևույթին, կապված չէ ալյումինի արդյունաբերության հետ։

Երևանի ալյումինի «Կանազ» գործարանի հիմնական բաղադրիչները նույնականացված և նկարագրված են հետևյալ անոտացված լուսանկարում»: (Տե՛ս YEREVAN ALUMINUM PLANT KANAZ YEREVAN, USSR):

Հետաքրքրական է, որ տեքստից զատ՝ ֆոտոգրաֆիկական քարտեզում ԱՄՆ ԿՀՎ-ն մանրամասն ներկայացնում է ԿԱՆԱԶ գործարանի գտնվելու վայրը, պահեստները, արտադրական շենքերը, արտադրամասերի չափերն ու բոլոր կոորդինատները: Սա փաստում է այն իրողությունը, որ ամերիկյան հետախուզության գործակալները տեղում մանրամասն աշխատանք են իրականացրել՝ այս տեղեկատվությունը հավաքագրելու համար:

 

1957 թվականին գաղտնազերծված փաստաթուղթը ցույց է տալիս, որ Երևանի ԿԱՆԱԶ ալյումինի գործարանը Խորհրդային Հայաստանի կարևոր արդյունաբերական օբյեկտներից էր: Փաստաթղթի մանրամասն նկարագրությունից երևում է, որ գործարանն ուներ բարդ և մասնագիտացված արտադրական ենթակառուցվածք:

Այս փաստաթուղթը ոչ միայն տեղեկություն է տալիս Երևանի արդյունաբերական պատմության կարևոր էջերից մեկի մասին, այլև ցույց է տալիս, թե Սառը պատերազմի տարիներին ինչպիսի մանրամասնությամբ էր ամերիկյան հետախուզությունը հետևում Խորհրդային Հայաստանի արդյունաբերական ներուժին։ Այս ամենից զատ, պետք է արձանագրել նաև այն իրողությունը, որ ըստ ԱՄՆ ԿՀՎ-ի՝ ԿԱՆԱԶ-ը ԽՍՀՄ-ում ալյումինի արտադրությամբ զբաղվող իններորդ խոշորագույն արտադրողն էր:

Զ. Շուշեցի

BRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումԽոշոր հրդեհ՝ Երևանի Մոլդովական փողոցի տներից մեկի այգում Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ Քանաքեռավանում հայտնաբերվել են 15 փամփուշտ և 22 պարկուճ Ռուսաստանը չի դադարեցնի հատուկ ռшզմական գործողությունը Ուկրաինայի շուրջ բանակցությունների ընթացքում․ Լավրով Արմեն Գրիգորյանն ավելի շատ է անհանգստանում Ադրբեջանի՝ լավ լույսի ներքո հանդես գալու համար, քան հենց ադրբեջանցիները. Մամիջանյան Չինաստանը պատրաստ է օժանդակել Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանը. Սի Ծինփին Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Tesla»-ն, «Ford Transit»-ը և «Opel Astra»-ն Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա Դամասկոսի նախկին ռազմական օդանավակայանը մասնավոր ինքնաթիռների կենտրոն դարձնելու ծրագիրը դժգոհություն է առաջացրել Սաուդյան Արաբիան հարձակումից հետո փակել է նավթի հիմնական խողովակաշարը ՌԴ նախագահի օգնականը հայտնել է, որ ԱՄՆ-ն բանակցություններում կառուցողական մոտեցում ունի Լիբանանը հայտարարել է, որ նոր բանակցություններ չի վարում Իսրայելի հետ Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը.ինչպես օգտվել Մեկնարկել է «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլը Գյումրի քաղաքում հայտարարված պլանային ջրանջատումը չեղարկվում է. «Վեոլիա Ջուր» Հերթական անչափահասի մահը՝ էներգետիկների չարաշահումիցԻրանի հետ պшտերազմը շուտով կավարտվի. Թրամփ ԲՐԻԿՍ-ն աշխարհում խոշորագույն միավորումն է․ Պուտին Նեպալում հայտնաբերվել է ջրհեղեղից հետո անհետ կորած համարվող տասը մարդ Հորմուզում նավագնացության հետ կապված իրավիճակը բարեհաջող կլուծվի․ Թրամփ Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ Մենք այժմ Իսրայելի հետ նոր բանակցություններ չենք վարում․ Լիբանանի նախագահ ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքից Սպասվում է առանց տեղումների եղանակ․ ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով ԲՐԻԿՍ-ը դարձել է զարգացող երկրների միջև համագործակցության ամենաազդեցիկ հարթակը․ Սի Ծինփին Մի տնտեսական ցուցանիշ բացահայտում է Հայաստանի գերազանցությունը Ռուսաստանի նկատմամբ. «Նրանք չափազանց խորն են փորել»Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է, նրանց խոշտանգումների վերաբերյալ փաստերը բացահայտ են․ Բաքվում պահվող հայ գերիների հարցով ՀՀ ՄԻՊ–ին է դիմել Լիլիթ Գալստյանը Կեդմի. Փաշինյանը Հայաստանը տանում է «ուկրաինական ճանապարհով»Ես պատրաստ եմ հանդիպել Պուտինին Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին, եթե Պուտինը ևս մեկնի այնտեղ․ Զելենսկի ՌԴ-ն անկեղծորեն հույս ունի, որ ԱՄՆ-ի խաղաղարար ջանքերը պտուղներ կբերեն․ Պեսկով Կանադան պետք է դառնա ամերիկյան նահանգ՝ ավտոարտադրությունը պահպանելու համար․ Թրամփ Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում Չեմ տեսնում որևէ մեկին, ով նախորդ մրցաշրջանում ինձնից լավն է եղել․ Մբապեն կրկին խոսել է «Ոսկե գնդակի» մասին «Գասպարյան. Եվրոպային այսօրվա Հայաստանը պետք չէ»Սի Ծինփինը առաջին անգամ յոթ տարվա ընթացքում ժամանել է Հնդկաստան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին Թեհրանը բանակցություններ չի վարի Վաշինգտոնի հետ, քանի դեռ Իրանի պայմանները չեն ընդունվել. Իրանի խորհրդարանի ներկայացուցիչ ՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը․ «Հրապարակ» Եվրոպայի կառույցների ոչ մի որոշում չի կարող արդարացնել ՌԴ ակտիվների գnղությունը․ Վոլոդին «Հաղթանակ» կամրջի սկզբնամասում բախվել են «Ford Fusion»-ը և «Opel Astra»-ն Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը Սեգունդա. Սևիկյանը նշեց նորամուտը նոր ակումբի կազմում Կհեռանա՞ Ռուսաստանը Շիրակից. Պուտինը Փաշինյանին կանգնեցնում է պատմության մեջ ամենադժվար ընտրության առջևԻսրայելի և Լիբանանի բանակցությունների հաջորդ փուլը հետաձգվել է մինչև հոկտեմբեր. Axios Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 12-ին Արմեն Գրիգորյանը, իր թիմակիցներն ու հրահանգավորողները, ցավոք, իրենց վաղեմի երազանքին հասել են՝ Արցախը հանձնել են, ՀՀ-ում իրացնում են այլոց շահերը․ Աբրահամյան Աննա Հակոբյանի փակ հանդիպումը ՔՊ-ի հետ․ ինչ նախագիծ է պատրաստվում բերել ԱԺ․ «Ժողովուրդ» ԵՊՀ-ում վհուկների որս է սկսել` փնտրում են «չուզողներին». «Հրապարակ» Արմավիրի մարզում փրկարարները որպես անհայտ որոնվող կնոջ մարմինը հայտնաբերել են Արևիկ գյուղի լճերում Գեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ»
Ամենադիտված