Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի հետ պատերազմի նպատակները փոխվում են․ ԱՄՆ-ն այժմ առաջին տեղում է դնում էներգակիրների գները – CNN

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի գլխավոր խնդիրներից մեկը՝ Իրանի հետ պատերազմը ավարտելու փորձերում, սկզբում Վաշինգտոնի կողմից իր առաջ դրված առավելագույնս կոշտ նպատակներն էին։ Սակայն հակամարտության ձգձգվելու հետ այդ ցանկը նկատելիորեն կրճատվել է, հաղորդում է CNN հեռուստաալիքը։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հինգշաբթի օրը Fox News հեռուստաալիքով ելույթ ունենալով, նշել է Վաշինգտոնի երկու հիմնական խնդիրները։ Ըստ նրա, ԱՄՆ-ն պետք է ապահովի Պարսից ծոցի երկրների կողմից նավթի և գազի մատակարարումների շարունակությունը համաշխարհային շուկա՝ էներգակիրների կայուն գները պահպանելու համար, ինչպես նաև թույլ չտա Իրանին ձեռք բերել միջուկային զենք։

«Թիվ մեկ նպատակը՝ որպեսզի նավթն ու գազը էժան մնան ամբողջ երկրի ամերիկացիների համար։ Եվ, ակնհայտորեն, թիվ երկու նպատակը՝ ապահովել, որ Իրանը երբեք միջուկային զենք չստանա», — հայտարարել է Վենսը։

Դեռ մի քանի ամիս առաջ Թրամփի վարչակազմը նշում էր նպատակների զգալիորեն ավելի լայն ցանկ։ Դրանց թվում էին Իրանի կապիտուլյացիան, Թեհրանում ռեժիմի փոփոխությունը, երկրի կողմից միջուկային ծրագրից լիակատար հրաժարումը, Մերձավոր Արևելքում դաշնակից զինված խմբավորումներին աջակցության դադարեցումը, ինչպես նաև Իրանի հրթիռային ենթակառուցվածքի և ռազմական ներուժի մի մասի ոչնչացումը։

Միևնույն ժամանակ վարչակազմի ներկայացուցիչները բազմիցս ներկայացրել են այդ ցանկի զանազան տարբերակներ։ Ոմանք խոսում էին Իրանի դաշնակից խմբավորումների ֆինանսավորման դադարեցման մասին, մյուսները չէին ներառում այդ կետը։ Նմանատիպ իրավիճակ էր նաև երկրի հրթիռային ենթակառուցվածքը, ռազմաօդային և ռազմածովային ուժերը ոչնչացնելու պահանջների դեպքում։

Այժմ Վաշինգտոնը որպես առանցքային նպատակներից մեկը նշում է նավթի և գազի կայուն գների ապահովումը։ Միաժամանակ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ Վենսի հնչեցրած երկու նպատակներն էլ Թրամփի համար ունեն նույն նշանակությունը։

Դեռ մայիսին Թրամփը բացահայտ ասում էր, որ ամերիկացիների ֆինանսական վիճակը հաշվի չի առնվում Իրանի հետ պատերազմի վերաբերյալ որոշումներ ընդունելիս։ Այդ ժամանակ հարցին, թե արդյոք նա հաշվի առնո՞ւմ է հակամարտության ֆոնին քաղաքացիների ծախսերը, նախագահը պատասխանել էր. «Ոչ մի կաթիլ»։ Ուրբաթ օրը նա կրկին հայտարարեց, որ չի պատրաստվում ներողություն խնդրել բենզինի գների հնարավոր փոքր բարձրացման համար՝ հաշվի առնելով Իրանի շուրջ իրավիճակի կարևորությունը։

Միաժամանակ Վաշինգտոնը վերջին ամիսներին մեղմացնում է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ պահանջները։ Եթե նախկինում վարչակազմը պնդում էր, որ Իրանը պետք է հանձնի հարստացված ուրանը, ապա այժմ Թրամփը թույլ է տալիս, որ միջուկային օբյեկտներին հասցված վնասը կարող էր բավարար լինել, իսկ միջուկային նյութերի մի մասը գտնվում է այնքան խորը գետնի տակ, որ դրանց հասանելիություն ստանալն անհնար կլինի։

ԱՄՆ նախագահը նաև ասում էր, որ Վաշինգտոնը արբանյակների օգնությամբ կկարողանա վերահսկել իրավիճակը, որպեսզի թույլ չտա Իրանին վերականգնել միջուկային նյութերին հասանելիությունը։ Հուլիսին Թրամփն ընդհանրապես հայտարարեց, որ Իրանը արդեն «դենուկլեարիզացված» է։

Այս ֆոնին նպատակների ձևակերպումների փոփոխությունը կարող է վկայել այն մասին, որ վարչակազմը ձգտում է հող նախապատրաստել պատերազմն ավարտելու համար այնպիսի պայմաններով, որոնք զգալիորեն ավելի մեղմ են, քան սկզբում հայտարարել էր Թրամփը։

Եթե նավթի և գազի կայուն գների ապահովումն իսկապես դարձել է Վաշինգտոնի գլխավոր նպատակը, ապա դա փաստացի նշանակում է ձգտում վերադառնալ այն իրավիճակին, որը գոյություն ուներ մինչև պատերազմի սկսվելը։ Այդ դեպքում միակ սկզբունքորեն նոր արդյունքը մնում է Իրանի միջուկային զենք ստանալը կանխելը։

Չինաստանը պատրաստ է օժանդակել Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանը. Սի Ծինփին Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Tesla»-ն, «Ford Transit»-ը և «Opel Astra»-ն Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա Դամասկոսի նախկին ռազմական օդանավակայանը մասնավոր ինքնաթիռների կենտրոն դարձնելու ծրագիրը դժգոհություն է առաջացրել Սաուդյան Արաբիան հարձակումից հետո փակել է նավթի հիմնական խողովակաշարը ՌԴ նախագահի օգնականը հայտնել է, որ ԱՄՆ-ն բանակցություններում կառուցողական մոտեցում ունի Լիբանանը հայտարարել է, որ նոր բանակցություններ չի վարում Իսրայելի հետ Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը.ինչպես օգտվել Մեկնարկել է «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլը Գյումրի քաղաքում հայտարարված պլանային ջրանջատումը չեղարկվում է. «Վեոլիա Ջուր» Հերթական անչափահասի մահը՝ էներգետիկների չարաշահումիցԻրանի հետ պшտերազմը շուտով կավարտվի. Թրամփ ԲՐԻԿՍ-ն աշխարհում խոշորագույն միավորումն է․ Պուտին Նեպալում հայտնաբերվել է ջրհեղեղից հետո անհետ կորած համարվող տասը մարդ Հորմուզում նավագնացության հետ կապված իրավիճակը բարեհաջող կլուծվի․ Թրամփ Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ Մենք այժմ Իսրայելի հետ նոր բանակցություններ չենք վարում․ Լիբանանի նախագահ ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքից Սպասվում է առանց տեղումների եղանակ․ ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով ԲՐԻԿՍ-ը դարձել է զարգացող երկրների միջև համագործակցության ամենաազդեցիկ հարթակը․ Սի Ծինփին Մի տնտեսական ցուցանիշ բացահայտում է Հայաստանի գերազանցությունը Ռուսաստանի նկատմամբ. «Նրանք չափազանց խորն են փորել»Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է, նրանց խոշտանգումների վերաբերյալ փաստերը բացահայտ են․ Բաքվում պահվող հայ գերիների հարցով ՀՀ ՄԻՊ–ին է դիմել Լիլիթ Գալստյանը Կեդմի. Փաշինյանը Հայաստանը տանում է «ուկրաինական ճանապարհով»Ես պատրաստ եմ հանդիպել Պուտինին Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին, եթե Պուտինը ևս մեկնի այնտեղ․ Զելենսկի ՌԴ-ն անկեղծորեն հույս ունի, որ ԱՄՆ-ի խաղաղարար ջանքերը պտուղներ կբերեն․ Պեսկով Կանադան պետք է դառնա ամերիկյան նահանգ՝ ավտոարտադրությունը պահպանելու համար․ Թրամփ Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում Չեմ տեսնում որևէ մեկին, ով նախորդ մրցաշրջանում ինձնից լավն է եղել․ Մբապեն կրկին խոսել է «Ոսկե գնդակի» մասին «Գասպարյան. Եվրոպային այսօրվա Հայաստանը պետք չէ»Սի Ծինփինը առաջին անգամ յոթ տարվա ընթացքում ժամանել է Հնդկաստան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին Թեհրանը բանակցություններ չի վարի Վաշինգտոնի հետ, քանի դեռ Իրանի պայմանները չեն ընդունվել. Իրանի խորհրդարանի ներկայացուցիչ ՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը․ «Հրապարակ» Եվրոպայի կառույցների ոչ մի որոշում չի կարող արդարացնել ՌԴ ակտիվների գnղությունը․ Վոլոդին «Հաղթանակ» կամրջի սկզբնամասում բախվել են «Ford Fusion»-ը և «Opel Astra»-ն Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը Սեգունդա. Սևիկյանը նշեց նորամուտը նոր ակումբի կազմում Կհեռանա՞ Ռուսաստանը Շիրակից. Պուտինը Փաշինյանին կանգնեցնում է պատմության մեջ ամենադժվար ընտրության առջևԻսրայելի և Լիբանանի բանակցությունների հաջորդ փուլը հետաձգվել է մինչև հոկտեմբեր. Axios Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 12-ին Արմեն Գրիգորյանը, իր թիմակիցներն ու հրահանգավորողները, ցավոք, իրենց վաղեմի երազանքին հասել են՝ Արցախը հանձնել են, ՀՀ-ում իրացնում են այլոց շահերը․ Աբրահամյան Աննա Հակոբյանի փակ հանդիպումը ՔՊ-ի հետ․ ինչ նախագիծ է պատրաստվում բերել ԱԺ․ «Ժողովուրդ» ԵՊՀ-ում վհուկների որս է սկսել` փնտրում են «չուզողներին». «Հրապարակ» Արմավիրի մարզում փրկարարները որպես անհայտ որոնվող կնոջ մարմինը հայտնաբերել են Արևիկ գյուղի լճերում Գեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ»Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում մեկնարկել է «Արմմոնո» 3-րդ միջազգային թատերական փառատոնը. պատմության այս օրը (սեպտեմբերի 12)Բավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ»«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»Իրաքը դատապարտում է Սաուդյան Արաբիայի նավթատարի վրա հարձակումները և հետաքննություն է սկսում «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ»Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»
Ամենադիտված