Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միասնությունը և սերնդափոխությունն անհրաժեշտ են նաև եզդիական համայնքին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Օրեր առաջ տեղի է ունեցել Հայաստանի Եզդիների հոգևոր առաջնորդ, «Հայաստանի Եզդիների՝ Շարֆադինի հետևորդներ» կրոնական կազմակերպության ղեկավար, շեխ Հասան Հասանյանի և «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի նախագահ Արման Վարդանյանի հանդիպումը: Քննարկված թեմաների և հանդիպման մանրամասների վերաբերյալ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց շեխ Հասան Հասանյանի հետ:

-Պարոն Հասանյան, մի քանի օր առաջ հանդիպում է տեղի ունեցել Ձեր և «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի նախագահ Արման Վարդանյանի միջև: Ինչպե՞ս անցավ հանդիպումը, ի՞նչ հարցեր եք քննարկել:

- Իրավացի եք: Անձամբ հանդիպել եմ «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի նախագահ Արման Վարդանյանի հետ և տպավորված եմ այդ հանդիպումից: Այն անցավ ջերմ, անկաշկանդ, անկեղծ զրույցի մթնոլորտում: Տպավորված եմ Արման Վարդանյանի առողջ մտածելակերպից, խանդավառությունից, ազգասիրությունից, հայրենասիրությունից, երկրում ինչ-որ բան դեպի դրականը փոխելու մեծ ցանկությունից: Համայնքի կողմից, հատկապես իմ կողմից՝ բարձր է գնահատվում նաև Արման Վարդանյանի շնորհավորական ուղերձը եզդիների Սուրբ Եզիդին նվիրված Սուրբ Զատիկի կապակցությամբ, որն այս տարի նշվեց դեկտեմբերի 16-ին: Կարևոր է, որ մեր հայ եղբայրներն ուշադիր են եզդիների նկատմամբ: Հատկապես, կարևորում եմ շարժման հռչակած սերնդափոխության գաղափարը: Այդ սերնդափոխությունը պետք է տարածվի բոլոր ոլորտներում՝ քաղաքականից սկսած՝ մինչև հասարակական: Ինչ վերաբերում է խնդիրներին, ապա նշեմ, որ հանդիպման ընթացքում քննարկել ենք հարցերի լայն շրջանակ ոչ միայն եզդիական համայնքի հետ կապված, այլ նաև ընդհանուր երկրի իրավիճակի մասին: Մենք՝ եզդիներս, ՀՀ լիիրավ քաղաքացիներ ենք, հայ եղբայրների հետ կիսում ենք այս երկրում առկա բոլոր դժվարություններն ու խնդիրները: Դրան զուգահեռ՝ որպես ազգային փոքրամասնություն՝ եզդիներն ունեն ազգային համայնքին վերաբերող սպեցիֆիկ խնդիրներ:

-«Միասնություն» համազգային շարժումը մուտք է գործում քաղաքական դաշտ: Ձեր կարծիքով շարժումը կկարողանա՞ հասնել իր առջև դրված նպատակներին և լուծել առաջնային համարվող խնդիրները:

-Եթե Արման Վարդանյանի նման մտածողներ միանան, նրան շրջապատեն ազգի համար ցավող մարդիկ, կարծում եմ՝ միասնական ուժով կկարողանան գործել և նպատակներին հասնել: Ես՝ որպես եզդիների հոգևոր առաջնորդ, կարող եմ խրախուսել և իմ հնարավորությունների սահմաններում աջակցել, քանի որ, ծանոթանալով «Միասնություն» համազգային շարժման հիմնական գաղափարներին, տեսնում եմ երիտասարդների մտահոգությունը, անկեղծ ցանկությունը և պատրաստակամությունը՝ Հայաստանում որակական փոփոխություններ իրականացնելու: Ես այն կարծիքին եմ, որ այսօր երիտասարդ սերունդը պետք է վճռորոշ դերակատարում ունենա Հայաստանում ընթացող գործընթացներում և այս տեսանկյունից «Միասնություն» համազգային շարժման ի հայտ գալը՝ որպես նոր սերնդի միավորում, կարծում եմ, պահանջված անհրաժեշտություն էր:

-«Միասնություն» համազգային շարժման շարքերն է համալրել նաև Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչ, «Երիտասարդ եզդիներ» ՀԿ նախագահ Սաիդ Ավդալյանը: Դուք՝ որպես եզդիների հոգևոր առաջնորդ, ի՞նչ եք մտածում այս հարցի շուրջ:

-Լինելով այս երկրի բնակիչներ, եզդիները մշտապես ձգտել են ներգրավվել ոչ միայն մշակութային, կրթական, հասարակական, այլ նաև քաղաքական գործընթացներին: Ինձ ոգևորում է այն հանգամանքը, որ «Միասնություն» համազգային շարժման մեջ ընդգրկված են մեր ազգի ակտիվ երիտասարդ ներկայացուցիչներ՝ ի դեմս Սաիդ Ավդալյանի:

Սաիդ Ավդալյանը եզդիական համայնքում մեծ հեղինակություն ունեցող գերդաստանի զավակ է, որոնք մեծ գործեր են կատարել իրենց եզդի ազգի համար: Այսօր էլ եզդի համայնքի կողմից, մասնավորապես՝ իմ կողմից, Սաիդ Ավդալյանը և նրա ազգանպաստ գործունեությունը ի շահ եզդի ազգի և ՀՀ-ի՝ շատ բարձր են գնահատվում: Մենք համոզված ենք, որ նա հետագայում էլ կշարունակի իր ազգանպաստ գործունեությունը:

Սաիդ Ավդալյանին կբնութագրեմ որպես անշահախնդիր, ազգասեր, հայրենասեր, համեստ, ինտելեկտուալ և մարդկային բարձր որակներ և հատկանիշներ կրող մարդու: Նա երբեք ինքնագլուխ գործողությունների չի դիմում և ազգի հետ կապված ցանկացած քայլ անելուց առաջ իր ազգի մեծերից խորհուրդ է հարցնում: Ինքն ինձ մոտ մեծ հարգանք է վայելում նաև նրա համար, որ շահամոլ չէ: Գործում է ազգի բարելավման, միասնության համար, մտածում է երիտասարդների մասին: Ճանաչելով նրա գերդաստանի ներկայացուցիչներին՝ ես վստահ եմ՝ Սաիդը այնպիսի գործողություններ չի անի, որ եզդիներն ամաչեն: Ես Սաիդին համարում եմ առաջին երիտասարդն, ով Ազգային ժողովում կարող է ներկայացնել եզդի ազգի շահերը: Կարծում եմ՝ դրանից կշահի և´ Ազգային ժողովը, և´ մենք՝ եզդիներս:

-Եզդիական համայնքն այսօր ի՞նչ հիմնական խնդիրներ ունի:

-Շատ կարևոր հարց է երիտասարդների կրթության հարցը: Շատ երիտասարդներ կան, որոնք սոցիալական վատ պայմանների պատճառով չեն կարողանում բարձրագույն կրթություն ստանալ: Մենք, Հայաստանում լինելով ազգային փոքրամասնություն, իսկ ազգային փոքրամասնությունների մեջ՝ մեծամասնություն, ոչ մի բնագավառում ընդգրկված չենք. ո´չ դատաիրավական համակարգում, ո´չ նախարարություններում, ո´չ նախագահի աշխատակազմում, ոչ մի տեղ: Կարծես՝ անտեսված ենք: Մենք ունենք կադրեր, լավ մասնագետներ, բայց չգիտես ինչու՝ ներկայացվածություն չունենք: Արմավիրի, Արարատի, Արագածոտնի մարզերում մեծ թվով եզդիներ են ապրում, սակայն մարզպետարաններում ոչ մի ներկայացուցիչ չկա: Հայաստանի եզդիական համայնքին սպառնում է նաև արտագաղթը, աղանդավորությունը և այլ խնդիրներ ևս: Եզդիական շատ գյուղեր կան, որտեղ կենսական պայմանները բացակայում են: Չնայած այս խնդիրներին՝ եզդիները Հայաստանի լիիրավ քաղաքացիներ են ու մեծ ներդրում, ավանդ են ունեցել Հայոց պետականության կայացման գործում: Դեռևս հին ժամանակներից մինչև օրս, հայերն ու եզդիները եղել են համերաշխ, միասնական պայքարել են մեկ ընդհանուր թշնամու դեմ ու հաղթանակել: Վառ ապացույցն Արցախյան պատերազմն է, որտեղ բազմաթիվ զոհեր տվեց եզդի ազգը՝ իր հայ եղբայրների հետ պաշտպանելով այս սրբազան հողը:

Հարցազրույցը՝ Քրիստինա Աղալարյանի

 
 
 
Երևանում բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW»-ը. կան տուժածներ Հայրը պատահմամբ երեխային գցել է պատուհանից Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը, քանի որ կասկածում է, որ իրանական ծաղիկների քողի տակ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ Տարիքն ընդամենը թիվ է․ Շակիրան գովել է Մեսսիին և հատկանշել Անտոնելայի աջակցությունը Քննարկվել են Հայաստանից Օմանի Սուլթանություն հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ Եթե ընդդիմությունը իսկապես համարում է, որ ընտրությունները ոչ լեգիտիմ են եղել, բայց գնում է խորհրդարան, ստացվում է՝ դե ֆակտո լեգիտիմացնում է․ Արփինե Հովհաննիսյան Հարսը ծեծի է ենթարկել սկեսուրին, որը հրաժարվել էր խնամել թոռներին «Հայաստան» դաշինքը մանդատները կվերցնի ըստ հերթական համարների, բացի ՀՀ 2-րդ նախագահից Մոսկվան և Բաքուն շարժվում են դեպի դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագրի ներուժի բացահայտումը. Լավրով Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը hարվածներն են hասցրել միմյանց․ կան զոհեր «Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար Վեհափառի օրհնությամբ Սուրբ Թադեոս մատուռում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ Երևանում քաղաքացիները Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, ով հայտնել է, որ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը Իրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ծանոթ ու միարժամանակ անհայտ … սկելետոնԲյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել ԻՀՊԿ-ն հայտարարել է Օմանում ամերիկյան երկու ռադարի nչնչացման մասին «Ժամկետանց պարտքերով Հայաստանը ձեռքը մտցնում է Արևմուտքի գրպանը»Ոտնձգություն՝ մանկապարտեզում. դայակը մեղավո՞ր է «Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում «Փաշինյանի «Նոր ԱՊՀ»-ն և Հայաստանի հեռանկարները»Մինչեւ 20:00-ն ջուր չի լինի․ հասցեներ Լույս չի լինելու Տեղի է ունեցել ՊՊԾ գնդի գրավումը «Սասնա ծռեր» ահաբեկչական կազմակերպության կողմից․ պատմության այս օրը ( 17 հուլիս)Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը հերթական hարվածներն են hասցրել միմյանց Անկում տարադրամի շուկայում․ ի՞նչ փոխարժեք է սահմանվել հուլիսի 17-ին ԱԱ-2026․ Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշը Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնումՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռԱլեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավորՈւկրաինան նոր վարչապետ ունիՀերթական գողությունը՝ Արմավիրում, թալանել են, երբ տանտերերը «Դվին»-ում մասնակցելիս են եղել հարսանեկան արարողությանՆրանցից շատերը հանդես են գալիս «Բարսելոնայում», ես շատ եմ սիրում այդ ակումբը. Մեսսին՝ Իսպանիայի դեմ սպասվող եզրափակչի մասինՃանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը Երևանում մրցույթի տաղավարից հեռացվել է «Մենք ենք մեր սարերը» պատկերը՝ այն որակելով «հակապետական քայլ»
Ամենադիտված