Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գորիսեցի ամուսինը կնոջ որովայնին ոտքով և քարով հասցրած հարվածներով նրան զրկել է փայծաղից

ԻՐԱՎՈՒՆՔ

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Արման Հ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Սարգսյանի նախագահությամբ:

33-ամյա Արմանը մեղադրվել է տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Տուժողը Արմանի կինն է, նրա երկու մանկահասակ երեխաների մայրը:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի մարտի 7-ին, ժամը 13-ի սահմաններում Արման Հ.-ն տանը, տեղեկանալով, որ մայրն ու կինը կենցաղային հարցերի շուրջ վիճել են իրար հետ, զայրացել է կնոջ վրա:

Նա խոհանոցում ոտքով երկու անգամ հարվածել է աթոռին նստած կնոջ որովայնին: Կինը վայր է ընկել, ապա դուրս է փախել:

Արմանը հետապնդել է կնոջը, հասել է նրան տնամերձ այգում ու քարով մեկ անգամ դարձյալ հարվածել է կնոջ որովայնին:

Հարվածների հետևանքով կնոջ մոտ առաջացել է օրգանի կորուստ՝ «որովայնի փակ վնասվածք, փայծաղի պատռվածք, ներքին արյունահոսություն»:

Կինը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ կատարվել է որովայնահատում, հեռացվել է փայծաղը:

Դատարանում Արման Հ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:

Տուժող կինը հայտնել է, թե հաշտվել է ամուսնու հետ, նրանից  որևէ պահանջ չունի:

Դատարանը հաշվի է առել, որ Արման Հ.-ն ունի մտավոր առողջության խնդիրներ, ինչի համար նա ժամանակին ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից:

Արմանը բանվորություն է անում ու պահում է հինգ հոգուց բաղկացած ընտանիքը: Նրա և տուժողի համատեղ ամուսնական կյանքի ընթացքում 2010  և 2011 թվականներին ծնվել է երկու երեխա:

Ըստ համապատասխան տեղեկանքների՝ Արման Հ.-ի ընտանիքը սոցիալապես անապահով է, ստանում է աղքատության ընտանեկան նպաստ:

Ընտանիքի միակ կերակրողը Արման Հ.-ն է:

Դատարանը հաշվի է առել, որ կնոջը ծանր վնասվածք պատճառելուց  անմիջապես հետո Արմանը կնոջը տեղափոխել է հիվանդանոց, զբաղվել է նրա խնամքով: Կինը ներել է նրան, շարունակել է ապրել նույն ընտանիքում:

Նախաքննության ընթացքում Արման Հ.-ն կալանքի տակ է եղել միայն երկու օր, դատարանը մերժել է նրան երկու ամսով կալանքի տակ առնելու միջնորդությունը:

Դատարանն արձանագրել է, որ Արմանի կողմից ազատազրկման ձևով պատիժը իրապես   կրելու դեպքում ընտանիքը կհայտնվի առավել ծանր սոցիալական վիճակում:

Արման Հ.-ն մեղավոր է ճանաչվել կնոջ առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, դատապարտվել է 3 տարի ազատազրկման, նրա նկատմամբ կիրառվել է  պայմանական դատապարտություն, և սահմանվել է 3 տարի փորձաշրջան:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Ավետիսյանը:

Բողոքաբերը խնդրել էր պայմանական դատապարտության կիրառումը Արմանի նկատմամբ վերացնել, նրան դատապարտել իրական ազատազրկման՝ 3 տարի ժամկետով:

Վերաքննիչ դատարանում մեղադրողը հանդես եկավ իր բողոքի հիմնավորմամբ:

Նա շեշտեց, որ Արման Հ.-ի կողմից կատարվել է հանրային բարձր վտանգավորություն ունեցող արարք, Արմանը ոտնձգել է մարդու առողջության ու կյանքի դեմ, տուժողը արդյունքում կորցրել է օրգանը՝ փայծաղը:

Դատախազը նշեց, որ ընդհանուր իրավասության դատարանը դատավճռում ամրագրել է՝ իբր Արման Հ.-ն է դեպքից հետո կնոջը տեղափոխել հիվանդանոց: Սակայն իրականում շտապօգնություն ահազանգել է հարևանը: Տուժած կնոջը հիվանդանոց են տեղափոխել շտապօգնության մեքենայով:

Դատավճռում նշված է նաև, որ Արման Հ.-ն զղջացել է կատարածի համար: Մեղադրողի կարծիքով՝ դա այնքան էլ արժանահավատ չէ: Հիվանդանոց տեղափոխված կինը հայտարարել է, թե վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետևանքով: Նույնն ասել է նաև Արման Հ.-ն: Նրան երկու օր հաջողվել է մոլորեցնել քննություն կատարողներին, մինչև որ բացահայտվել է իրականությունը:

Ըստ դատախազի ունեցած տեղեկությունների՝ Արման Հ.-ի ընտանիքում մշտապես վիճաբանություններ են տեղի ունենում: Տուժող կինը, որ շարունակում է ապրել Արմանի հետ համատեղ, կարելի է ասել՝ ինչ-որ չափով վտանգված է:

Դեպքի օրն Արմանը կնոջ նկատմամբ բռնություն է գործադրել նախ խոհանոցում՝ ոտքով երկու հարված է հասցրել նստած կնոջ որովայնին: Կինն ընկել է, սկսել է փսխել: Հետո կարողացել է դուրս փախչել: Արմանը հետապնդել է փախչող կնոջը, հասել է, մոտ տարածությունից բռնցքաչափ քարով դարձյալ հարվածել է կնոջ որովայնին: Նման արարք կատարած անձը, ըստ մեղադրողի բողոքի, պետք է ազատազրկման ձևով պատիժ կրի, միայն այդ դեպքում պատիժը համաչափ կլինի արարքին:

Որքան որ տարօրինակ էր՝ դատախազի բողոքի դեմ վերաքննիչ դատարան գրավոր առարկություն էր ներկայացրել տուժող կինը:

Նա առարկել էր բողոքի դեմ, հայտնել էր, թե հաշտվել է ամուսնու հետ, երեխաների հետ շարունակում է ապրել նրա տանը և խնդրում է նրան չազատազրկել, քանի որ նա է ընտանիքի միակ կերակրողը: «Եթե բավարարեք դատախազի բողոքը, եթե ամուսնուս ազատազրկեք, ես ու իմ երկու երեխաները կկործանվենք»,- գրել էր ամուսնու կողմից ոտքերով ու քարով դաժանաբար ծեծված, փայծաղը կորցրած կինը…

Ակնհայտ էր, որ Արման Հ.-ն մտավոր առողջության հետ կապված խնդիր ունի: Նա հարցերը ուշ էր ընկալում, չհիշեց, թե քանի տարեկան է ավագ երեխան, ասաց, թե նա դպրոցական է:

Դատարանը հարցեր տվեց Արմանին՝ կատարած արարքի վերաբերյալ: Արմանը նշեց, որ այլևս նման բան չի կրկնվի: Նա ասաց, թե կինը «տեր չունի՝ ծնողներ, հարազատներ», գնալու տեղ էլ չունի: Բացի այդ Արմանը կնոջ մասին ասաց, թե նա «լսող է՝ մի բան ասում ենք՝ անում ա, խելոք ա…»:

Ի՞նչ անի, որ խելոք չլինի անտեր, երկու մանկահասակ երեխա ունեցող, Արմանից տնտեսական կախման մեջ գտնվող կինը, ում, ըստ երևույթին, ոչ միայն Արմանը, նաև նրա մայրն է ճնշում ու մտավոր խնդիրներ ունեցող որդուն հրահրում է հանցավոր արարք կատարել՝ երկու երեխա ծնած կնոջը դաժան ծեծի ենթարկել, հարվածներ հասցնել որովայնի շրջանին, ինքն էլ՝ մայր ու կին լինելով, չի միջամտում, չի կանխում…

Արմանն ասաց, թե շարունակում է բանվորություն անել: Աշխատավարձով փակում է խանութում՝ գնած մթերքի դիմաց առաջացած պարտքերը, մնացած փողը տուն է տանում, հոգ է տանում երեխաներին… Արմանի հետ դատարան ներկայացած բարեկամը հաստատեց. «Արմանը լավ հեր ա»…

Վերաքննիչ դատարանը՝ Մանուշակ Պետրոսյան, Ռուբիկ Մխիթարյան, Արմեն Դանիելյան կազմով, հաշվի առավ Արման Հ.-ի ընտանիքի վիճակը, այն, որ նա է ընտանիքի միակ կերակրողը, նրան ազատազրկելու դեպքում ընտանիքը կհայտնվի առավել ծանր վիճակում:

Մեղադրողի վերաքննիչ բողոքը մերժվեց:

Ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ պայմանական դատապարտության կիրառմամբ, մնաց անփոփոխ՝ օրինական ուժի մեջ:

Արմանը շնորհակալություն հայտնեց, հավաստիացրեց, որ այլևս ընտանիքում բռնություն չի գործադրի, հանցավոր արարք չի կատարի…

 
 
Մայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԻրանի կառավարությունը նախապատրաստվում է դիմանալու ԱՄՆ-ի նոր hարվածներին. Bloomberg Մոտ 70,000 մարդ միացել է Մադրիդում բնակարանային ճգնաժամի պատճառով անցկացվող բողոքի ակցիային Էգոյի պատճառով պետք չէ փչացնել այն ժառանգությունը, որը դու կերտել ես․ Իբրահիմովիչը՝ Ռոնալդուի մասին Ռուսաստանը և ԱՄՆ-ն նավթային խոշոր գործարք են քննարկում. NYT Ազգերի լիգա․ Օրվա հանդիպումները Բարդ, բայց ոչ անհույս․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո Բելգիայի հավաքականը 3-0 հաշվով հաղթել է Թուրքիային ՀՀ-ում պետք է դատավարnւթյուն իրականացվի, իսկ հետո քննարկվի ադրբեջանցnւ փոխանակման հնարավորությունը հայ գերիների հետ. Աբրահամյան Երբեք նույնքան լավ չեմ կարողացել պաշտպանել իմ որևէ վստահորդի, որքան ՔՊ-ն՝ ադրբեջանցի հանցագnրծին. Ռուբեն Մելիքյան Իշխանություններն իրավունք չունեն հերթական նշաձողն իջեցնելու Ադրբեջանի հետ հարաբերություններումՈրն է Տավուշում տեղի ունեցած միջադեպի շարժառիթը«Վերնիսաժ»-ի մոտ բшխվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի Մասունքը ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Ենոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին նախատեսվում է կատարել պայթեցման աշխատանքներ Մարզերում գործարկվել է դպրոցական ավտոբուսների ծառայությունը Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած սյունեցի կնոջն այս պահին վիրահատում են Կյանքից հեռացած 20-ամյա զինվորը Նոր Հաճնից է եղել Քրիստոսի 72 աշակերտների հիշատակության օրն է Իրանը նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանին կապված «Թրամփի երթուղու» հետՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Կարծիք․ «Արևմուտքը մտադիր է խզել էներգետիկ համագործակցությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև»«Ապակոմունիստականացման» պտուղները. Վրաստանը Աջարիան կորցնելու վտանգի տակ էԵրբ կսկսվեն դպրոցականների աշնանային արձակուրդները Ադրբեջանցիները հույս ունեն ստանալ իրենց զինվորինԱՄՆ–ն ու Ուկրաինան կնքել են օգտակար հանածոների համատեղ արդյունահանման առաջին գործարքը Ռուսական զորքը հարվшծել է Կիևի հյուսիսային ավտոտրանսպորտային կամրջին Ջրանջատումներ Գեղարքունիքի մի շարք համայնքներում Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունը Տավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Վառելիքային մղձավանջ Հայաստանում. Բենզինի գինը հասել է աննախադեպ մակարդակիՀայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Անգոլայի և Ղազախստանի հետ. պատմության այս օրը (հոկտեմբեր 03)Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ին «Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ»«Հրապարակ»․ Արայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը «Ժողովուրդ». Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ ինչո՞ւ են չափանիշները փոխվել «Հրապարակ»․ Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ»Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան «Ժողովուրդ». Վարդենիսը՝ վերականգնվող էներգետիկայի «մայրաքաղաք» հռչակելիս, հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Բաքվին Հոկտեմբերի 5-ին, 6-ին, 7, 8, 9-ին գազ չի լինելու
Ամենադիտված