Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էվրիկա՜. Հայաստանի փրկության բանալին վերջապես «գտնված» է...

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ներքաղաքական դաշտում տիրող նախընտրական թոհուբոհի մեջ, երբ քաղաքական ուժերին ու դրանց ղեկավարներին հուզող թիվ մեկ հարցը դարձել է այն, թե ինչպես, ինչպիսի մեթոդների կիրառմամբ է հնարավոր դառնալու առաջիկա ընտրություններին հաջողություն գրանցել ու ներթափանցել օրենսդիր մարմին, հաճախ ոչ միայն նույն այդ քաղաքական ուժերի, այլև հասարակության կողմից մի տեսակ երկրորդ պլան է մղվում գաղափարախոսությունների հարցը, որն, ինչպես հայտնի է, քաղաքական պայքարի ողջ իմաստն ու էությունն է:

Պարզվում է՝ մինչ Հայաստանը բավական արագ տեմպերով գահավիժում է անդունդ, մինչ տնտեսության վիճակն օր օրի վատանում է, իսկ երկիրն էլ՝ ամիս առ ամիս դատարկվում, «Քաղաքացիական պայմանագիր» կոչվող քաղաքական ուժը, որն, ինչպես հայտնի է, «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների հետ օրերս պաշտոնապես հայտարարեց քաղաքական դաշինք կազմելու մասին, արևմտյան որոշ քայքայիչ հովերով տարված, սկսել է փորձեր կատարել՝ ուշադրությո՛ւն, ՀՀ-ում թմրամոլությունն ու մարմնավաճառությունն օրինականացնելու:Առաջին հայացքից անհավատալի թվացող այս իրողության մասին տեղեկանում ենք, մասնավորապես, այլևս նորաստեղծ դաշինքի անդամ հանդիսացող Ալեն Սիմոնյանից:

«Ես կարծում եմ՝ ժամանակի ընթացքում, ամբողջ աշխարհում մարիխուանան օրինականացվելու է: Հասկանում եմ՝ այն, ինչ որ ասում եմ, ոչ պոպուլյար բան է, և մեր հանրությունը, որը սովետական ժամանակահատվածում է մեծացել և ծանոթ է «պլանքյաշ» արտահայտությունը, բացասական իմաստով է հասկանում այդ ամենը, բայց մենք բոլորս պետք է հասկանանք, որ կան բաներ, որոնց ժամանակը գալու է և մենք խոսելու ենք դրանց մասին: Մարիխուանան և մարմնավաճառությունը շատ մեծ ստվեր են իրենցից ենթադրում, որից օգտվում են շատ մեծ քանակությամբ մարդիկ: Կարծում եմ՝ ոլորտները կարգավորելով և այդ ստվերը օրինական դաշտ բերելով՝ մեր տնտեսությունը զգալի աճ կունենա»,-էլեկտրոնային ռեսուրսներից մեկին տված իր հարցազրույցում խրոխտաբար պնդել է Սիմոնյանը՝ օրինակ բերելով Նիդերլանդները:

Էվրկա՜. պատերազմական վիճակի մեջ գտնվող Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական բանաձևը գտնված է այլևս, և դա, պարզվում է, Հայաստանը անառակության ու թմրամոլության որջ դարձնելու ուղին է. վե՛րջ արտագաղթին, հուսահատությանն ու աղքատությանը: Այո՛ «եվրոպական արժեքներին», բարեկեցությանն ու առաջընթացին...

Սարկազմը՝ սարկազմ, բայց մի հետաքրքաշարժ հարց չբարձրացնել՝ մենք, պարզապես, չենք կարող. տեղյա՞կ են արդյոք իրենք իրենց հայ հասարակությանը որպես ազգի փրկիչներ հրամցնող նորաթուխ քաղաքական դաշինքի պարագլուխներն իրենց թիմակիցների՝ հասարակության համար միանգամայն իրական վտանգ հանդիսացող գաղափարների իսկությունից. ենթադրելի է՝ այո: Եթե այո, ապա անմիջապես երկրորդ հարցը՝ մի՞թե այս՝ այլևս վայ քաղաքական դաշինքը, որի ղեկավարներն, ամեն մեկն իր հերթին, որպես ազգի «առաջնորդ» է ինքն իրեն երևակայում, իբր հոգու և մտքի խաղաղությունը ժողովրդի դարդից կորցրածներ, կիսում են իրենց ազատամիտ թիմակցի զազրելի հայացքները…

Եթե սույն հարցին տրվող պատասխանը դրական է, ապա դժվար չէ պատկերացնել, թե իրականում մենք գաղափարական ինչ «գիգանտի» հետ գործ ունենք՝ ի դեմս «ընդդիմադիր» դաշինքի, իսկ եթե ոչ, ուրեմն՝ գործ ունենք անկազմակերպ, անգլուխ մի քաղաքական երևույթի հետ, որի հետ հույսեր կապելը, առավել ևս՝ ճանապարհ անցնելը, պարզ հիմարություն կլիներ:

Փաստորեն՝ օրերս կայացած քաղաքական դաշինքի թիվ մեկ նպատակը, կարելի է ասել, այլևս պարզ է, իսկ տնտեսությունը խոր անդունդից դուրս բերելու այս ուժի ծրագիրը՝ միանգամայն հստակ՝ Հայաստանը դարձնել թրաֆիքինգի տարածաշրջանային կենտրոն, անառակության որջ՝ Անդրկովկասում. ահա և նրանց առաջին ու թիվ մեկ նախաձռնությունն ու քայլը մի երկրում, ուր կուտակված խնդիրներն ու մարտահրավերներն այնքան շատ են, որ պատկերացնելն անգամ դժվարություններ է հարուցում: Հետո էլ ասում են՝ մեզանում իդեաների սով է, գաղջ մթնոլորտ: Թո՛ւյլ տվեք որոշ անբարեհույս նորագոյացությունների՝ ազատորեն ինքնաարտահայտվել ու անմիջապես պարզ կդառնա, որ այդ տպավորությունը միանգամայն թյուր է. իդեաներ՝ որքան ասես, մտքեր ու մտահղացումներ՝ որքան ուզես...

Ի դեպ՝ մարիխուանան օրինականցնելու գաղափարն ամենևին էլ նոր չէ, ու չի բացառվում, որ ամեն գնով որպես ժողովրդավարության պատվար ներկայանալ ցանկացող նորաթուխ քաղաքական դաշինքի ղեկավարները ազգակործան մտքեր ու նախաձեռնություններ երկնելիս ներշնչված լինեն ասենք ԱՄՆ-ում գոյություն ունեցող «Մարիխուանա» անվամբ կուսակցության գաղափարներից. 2002-ին Ամերիկայում Վիկտորիա Նոլլի կողմից հիմնադրված այս քաղաքական ուժն իր համար գերնպատակ է հռչակել երկրում թմրամիջոցների դեմ պայքարի վերացումն ու թմրանյութերի ազատ շրջանառությանը հասնելը: Ո՞վ գիտի, միգուցե Նոլն ու նորաստեղծ դաշինքի պարագլուխները ինչ-որ կերպ միմյանց հետ անտեսանելի կապերի մե՞ջ են գտնվում, միգուցե հենց Նո՞լլն է ոմանց ներշնչել՝ առաջնորդելու Հայաստանն ու հայ հասարակությանը՝ կործանարար ճանապարհով. ոչինչ բացառել չի կարելի...

Այնպես որ՝ խորհուրդ քաղաքացիներին՝ առաջիկա ընտրություններին այս կամ այն քաղաքական ուժին կամ գործչին ձայն տալուց առաջ բարի՛ եղեք, նախապես ճշտե՛ք դրանց նախասիրություններն ու թուլությունները. հետո կարող է ուշ լինել, ու երկիրը ստիպված լինի կանգնել կատարված փաստի առաջ՝ համազգային մասշտաբների ողբերգության:

Հերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԻրանի կառավարությունը նախապատրաստվում է դիմանալու ԱՄՆ-ի նոր hարվածներին. Bloomberg Մոտ 70,000 մարդ միացել է Մադրիդում բնակարանային ճգնաժամի պատճառով անցկացվող բողոքի ակցիային Էգոյի պատճառով պետք չէ փչացնել այն ժառանգությունը, որը դու կերտել ես․ Իբրահիմովիչը՝ Ռոնալդուի մասին Ռուսաստանը և ԱՄՆ-ն նավթային խոշոր գործարք են քննարկում. NYT Ազգերի լիգա․ Օրվա հանդիպումները Բարդ, բայց ոչ անհույս․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո Բելգիայի հավաքականը 3-0 հաշվով հաղթել է Թուրքիային ՀՀ-ում պետք է դատավարnւթյուն իրականացվի, իսկ հետո քննարկվի ադրբեջանցnւ փոխանակման հնարավորությունը հայ գերիների հետ. Աբրահամյան Երբեք նույնքան լավ չեմ կարողացել պաշտպանել իմ որևէ վստահորդի, որքան ՔՊ-ն՝ ադրբեջանցի հանցագnրծին. Ռուբեն Մելիքյան Իշխանություններն իրավունք չունեն հերթական նշաձողն իջեցնելու Ադրբեջանի հետ հարաբերություններումՈրն է Տավուշում տեղի ունեցած միջադեպի շարժառիթը«Վերնիսաժ»-ի մոտ բшխվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի Մասունքը ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Ենոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին նախատեսվում է կատարել պայթեցման աշխատանքներ Մարզերում գործարկվել է դպրոցական ավտոբուսների ծառայությունը Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած սյունեցի կնոջն այս պահին վիրահատում են Կյանքից հեռացած 20-ամյա զինվորը Նոր Հաճնից է եղել Քրիստոսի 72 աշակերտների հիշատակության օրն է Իրանը նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանին կապված «Թրամփի երթուղու» հետՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Կարծիք․ «Արևմուտքը մտադիր է խզել էներգետիկ համագործակցությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև»«Ապակոմունիստականացման» պտուղները. Վրաստանը Աջարիան կորցնելու վտանգի տակ էԵրբ կսկսվեն դպրոցականների աշնանային արձակուրդները Ադրբեջանցիները հույս ունեն ստանալ իրենց զինվորինԱՄՆ–ն ու Ուկրաինան կնքել են օգտակար հանածոների համատեղ արդյունահանման առաջին գործարքը Ռուսական զորքը հարվшծել է Կիևի հյուսիսային ավտոտրանսպորտային կամրջին Ջրանջատումներ Գեղարքունիքի մի շարք համայնքներում Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունը Տավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Վառելիքային մղձավանջ Հայաստանում. Բենզինի գինը հասել է աննախադեպ մակարդակիՀայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Անգոլայի և Ղազախստանի հետ. պատմության այս օրը (հոկտեմբեր 03)Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ին «Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ»«Հրապարակ»․ Արայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը «Ժողովուրդ». Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ ինչո՞ւ են չափանիշները փոխվել «Հրապարակ»․ Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ»
Ամենադիտված