Ռուսաստանը և ԱՄՆ-ն նավթային խոշոր գործարք են քննարկում. NYT
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՌուսաստանը և Միացյալ Նահանգները բանակցություններ են վարում նավթի ոլորտում բազմամիլիարդանոց հնարավոր գործարքի շուրջ, հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով չնշված աղբյուրների։
Ըստ հրապարակման՝ Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի և Ռուսաստանի միջև բանակցություններն ընդլայնվել են՝ ներառելով նավթային բազմամիլիարդանոց գործարք։
Ըստ աղբյուրների՝ խոսքը ռուսական էներգետիկ ակտիվների հնարավոր վաճառքի մասին է։ Թերթը հայտնում է, որ արդեն մի քանի ամիս շարունակվող քննարկումները վերաբերում են աշխարհի տարբեր մասերում գտնվող և «Լուկօյլ»-ին պատկանող նավթահանքերին, նավթավերամշակման գործարաններին ու լցակայաններին։
Աղբյուրներից մեկի համաձայն՝ ամերիկյան կողմը գործարքը դիտարկում է որպես Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու և էներգակիրների համաշխարհային գները նվազեցնելու միջոց։
2025 թվականի հոկտեմբերին ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում ընդգրկվելուց հետո «Լուկօյլ»-ը հայտարարեց իր միջազգային ակտիվների, այդ թվում՝ Բուլղարիայում, Ռումինիայում և Նիդերլանդներում գտնվող նավթավերամշակման գործարանների վաճառքի մասին, մինչդեռ ընկերության բուլղարական ակտիվները փոխանցվեցին արտաքին կառավարման։