Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մա՛մ ջան, քեզ լավ կպահես, կսպասես իմ զանգին». Սերյոժա Երանոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Հադրութում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ բարի, բարեհամբույր տղա էր Սերյոժաս։ Մեծերի հետ մեծ էր, փոքրերի հետ՝ փոքր։ Ընկերասեր էր, ընկերական մեծ շրջապատ ուներ։ Խղճով էր։ Քառօրյայի օրերին բանվորություն է արել, քարհանքում քար բարձել, գումար աշխատել, առևտուր արել, մեր գյուղապետարանին տվել, որ ուղարկեն Արցախ։ Ինձ էլ ասում էր՝ տղերքն այնտեղ մեր համար են կռվում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սերյոժայի մայրը՝ տիկին Մելանը։

Սերյոժայի մանկությունն ու պատանեկությունն անցել է Արագածոտնի մարզի Կոշ գյուղում։ Հաճախել է գյուղի դպրոցը։ «Դպրոցում գերազանց առաջադիմություն չի ունեցել, բայց վատ էլ չի սովորել։ Սիրում էր մաթեմատիկան, ֆիզիկան։ Ուսուցիչն ասում էր՝ գիտելիքները շատ են, պետք է շատ աշխատի։ Ռուսերենն էր նաև շատ սիրում։ Զուգահեռ նաև երաժշտական դպրոց է հաճախել՝ դուդուկի, շվիի։ Բայց ամեն ինչ, բոլոր երազանքները կիսատ մնացին, իր գործիքները հիմա մեր տանն են»։ Մայրիկը ցավով է նշում՝ համավարակի պատճառով որդին ո՛չ Վերջին զանգի միջոցառում ունեցավ, ո՛չ էլ երդմնակալության արարողություն։

2020 թվականի օգոստոսի 19-ին Սերյոժան զորակոչվում է ժամկետային ծառայության։ Ծառայել է Ջրականում։ «Մեծ տղաս արդեն տարի ու կես ծառայում էր բանակում։ Ծառայում էր Ջրականում։ Իր դիմումի համաձայն, Սերյոժաս էլ ընտրեց Ջրականը, որ եղբոր մոտ ծառայի»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Առաջին պահից իմ սիրտը վտանգ էր զգում։ Տղաներս պատերազմի մեջ էին։ Երկուսի համար էլ անհանգիստ էի, բայց Սերյոժաս նորակոչիկ էր, դա կարծես անհանգստությունս էլ ավելի մեծացներ։ Մայրիկս ինձ հանգստացնում էր, բայց սիրտս կծկվում էր, տեղս չէի գտնում, Սերյոժայիս մասին մտածելիս լրիվ ուրիշ էին ապրումներս։ Պատերազմի դաշտում էին երկու տղաներս և ամուսինս։ Մինչև հոկտեմբերի 11-ը Սերյոժաս կապի մեջ է եղել: Ես իմ տան երեք անդամների միջև կապ էի ապահովում։ Սերյոժաս զանգում էր՝ մա՛մ, Սուրոն զանգե՞լ է։ Եվ այդպես, օրեր շարունակ ես մեկին մյուսից նորություն էի փոխանցում։ Իրեն ասում էի՝ քեզ լավ նայիր, իսկ տղայիս արձագանքն էր՝ ամեն ինչ լավ է, մի մտածիր։ Հոկտեմբերի 11-ի գիշերը զանգահարում է իմ եղբորը։ Ասում է. «Քեռի՛ ջան, ընկել եմ շրջափակման մեջ, չեմ կարող դուրս գալ։ Մամայիս լավ կնայեք, իմ մաման է, ձեր քույրն է»։ Խոսում է եղբորս հետ, ասում, որ Հադրութում են, դպրոցի մեջ։ Երբ եղբայրս հարցրել էր՝ մամայի հետ խոսե՞լ ես, արձագանքել էր. «Հիմա ուշ է, քնած կլինի, առավոտյան կզանգահարեմ»։ Ի՞նչ քնած, ես այդ օրերին քուն չունեի։ Առավոտյան ժամը վեցին զանգահարեց, հետո հասկացա, որ այդ զանգով ինձ հրաժեշտ էր տալիս։ Ինձ ոչ մի բան չասաց, թե որտեղ են, ինչ իրավիճակում. «Մա՛մ ջան, հեռախոսը լիցքավորում չունի, քեզ լավ կպահես, կսպասես իմ զանգին»։ Ես, բնականաբար, չիմանալով, որ նա շրջափակման մեջ է, իրեն ասում էի՝ երկար մի խոսիր, որ թշնամին ձեր տեղը չֆիքսի։ Կապն ընդհատվեց, Սերյոժաս էլ չզանգեց։ Եղբոր հետ էր խոսել այդ ժամանակ։ Նրան ասել էր. «Ճար չկա, մենք էլ այստեղից դուրս չենք գա։ Այնպես արա, որ վտանգից հեռու մնաս, գնաս, հասնես մամային»։

Սերյոժաս այդ օրերին հեռախոս չուներ, տարբեր համարներով ինձ զանգահարել էր։ Երբ արդեն իրենից լուր չունեի, սկսեցի հերթով բոլոր համարներով զանգահարել։ Բոլոր հեռախոսահամարներն անհասանելի էին, բայց համարներից մեկը հասանելի էր։ Ես ուղիղ չասացի, որ Սերյոժայի մայրիկն եմ։ Նշեցի, որ նրա հարազատներից եմ, ուզում եմ նորություն իմանալ, ծնողները շատ անհանգիստ են։ Պատասխանող տղան արձագանքեց. «Սերյոժան ընկերների հետ ընկել է շրջափակման մեջ, չենք կարողանում նրանց օգնել»։ Հետո արդեն նկարագրելու չէ, թե ինչ ապրումներ եմ ունեցել։ Նախարարություն էինք գնում իր մասին որևէ տեղեկություն ստանալու համար, սպասման ծանր օրեր էին»։

Սերյոժան անմահացել է հոկտեմբերի 12ին Հադրութում։ «2021 թվականի մարտին նոր միայն հաստատվեց իր ԴՆԹ-ն»։

Սերյոժան քույր և եղբայր ունի։ Հենց նրանք էլ դարձել են ընտանիքի՝ կյանքը շարունակելու շարժիչ ուժը։ Բայց ոչ միայն նրանք։ «Եղբորս ընտանիքում երրորդ զավակը ծնվեց, նրան անվանակոչեցին Սերյոժայիս պատվին։ Այս ողջ ընթացքում Սերյոժայիս ընկերները մեր կողքին կանգնած են եղել։ Իրենց ներկայությունը այնքան կարևոր է մեզ համար։ Կարծես իրենցից նաև տղայիս կարոտն առնեմ։ Վերջերս իր ընկերներից մեկն ամուսնացավ։ Մեզ հրավիրել էին հարսանյաց հանդեսին։ Խնջույքի ժամանակ նաև տղայիս անունը հնչեցրին, հիշատակեցին որպես լավ ընկեր։ Իսկ հետո ընկերը նաև ծաղիկներ նվիրեց ինձ։ Այս հարգանքը, ուշադրությունն այնքան ապրեցնող է»։

Հ. Գ. - Սերյոժա Երանոսյանը հետմահու պարգևատրվել է Արցախի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Հուղարկավորված է Կոշի գերեզմանատանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մուսա լեռում սկսվում է հայության տեղափոխությունը. պատմության այս օրը (սեպտեմբերի 10)Ակնհայտ է համակարգային բարոյահոգեբանական ճգնաժամը. «Փաստ»Ջուր չի լինի մինչեւ 22:00-ն Երկրի վրա գրանցվել է ռեկորդային տաք օգոստոս․ Լևոն Ազիզյան «Մա՛մ ջան, քեզ լավ կպահես, կսպասես իմ զանգին». Սերյոժա Երանոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Հադրութում, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Թրամփը առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել իր պատվին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ»Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ»Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ»Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ»Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ»«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունինԼեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնությունՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿիևում սննդամթերքի դեֆիցիտ է. GuardianԱրագածոտնի մարզի Ցամաքասար բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ Տեղի ունեցավ «Գիշատիչների խնջույքը» նոր ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ) ԱՄՆ-ի hարվածները իրանական նավերին տանում են էuկալացիայի. Իրանի ԱԳՆ Ծեծկռտուք՝ Սիրահարների այգում. 40-ամյա ՌԴ քաղաքացին ոտքի վնասվածք է ստացել Իրանը մտադիր է արգելել Հորմուզով անցումն արգելված գոտի մտած նավերին Կուրտուան հեռանում է հավաքականից, բայց խոստանում է վերադառնալ Սիրիայում զինшմթերքի պահեստ է պшյթել․ կան վիրավnրներ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար տուրքը կարող է աճել 5 անգամ, իսկ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 10 անգամ. նախագիծ ՌԴ-ն շարունակում է Ուկրաինայի հետ ռшզմագերիների փոխանակման աշխատանքը․ Պեսկով Գերմանիայում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Գուտերեշը Իսրայելին կոչ է արել դադարեցնել գործողությունը Լիբանանի հարավում Զելենսկին փորձում է Ռուսաստանի տնտեսական շրջափակում իրականացնել․ Զախարովա Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Խոտի հոկեյՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. եղանակի տեսություն ՊԵԿ հիշեցում՝ անկանխիկ վճարումների ընդունման հնարավորության ապահովման մասին
Ամենադիտված