Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լճի հատակին հայտնաբերված հազվագյուտ ատրճանակը կարող է լույս սփռել 14 տարի առաջ տեղի ունեցած սարսափելի զանգվածային սպանության վրա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիական Ալպերում՝ Անսի լճի հատակին, բրիտանացի զբոսաշրջիկը հայտնաբերել է հին Luger ատրճանակ, որը սկզբում դիտարկվել էր որպես հնարավոր ապացույց Ֆրանսիայում տեղի ունեցած ամենաառեղծվածային զանգվածային սպանություններից մեկի հետաքննության շրջանակում, գրում է Daily Mail-ը։

Զենքը հայտնաբերվել է բրիտանա-իրաքյան ալ-Հիլլի ընտանիքի և ֆրանսիացի հեծանվորդի սպանության վայրից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ 2012 թվականի ողբերգության տեղանքին մոտ։

Ուիլթշիրի 41-ամյա բնակիչը, որը ներկայացել է Քայլ անունով, ատրճանակը հայտնաբերել է օգոստոսի 20-ին՝ սնարքելինգով զբաղվելիս, ջրի մակերեսից մոտ 1,5 մետր խորության վրա։ Զենքը ծածկված է եղել ավազով և ուժեղ ժանգոտած էր։ Սկզբում տղամարդը այն կարծել է խաղալիք ատրճանակ, սակայն, գտածոն հատակից բարձրացնելով, հասկացել է, որ ձեռքին իսկական Luger է։

Քայլը ընտանիքի հետ հանգստանում էր Սեն-Ժորիոյում գտնվող Le Solitaire du Lac քեմփինգում, որտեղ սպանությունից քիչ առաջ կանգ էր առել նաև ալ-Հիլլի ընտանիքը։ Ընկերներից իմանալով չբացահայտված հանցագործության մասին՝ նա զենքը հանձնել է ֆրանսիական ոստիկանությանը։ Նրանից և նրա ուղեկցից ԴՆԹ-ի նմուշներ են վերցվել, որպեսզի փորձաքննության ընթացքում բացառվեն նրանց հետքերը։

2012 թվականի սեպտեմբերի 5-ին Շևալեն գյուղի մոտ գտնվող անտառային ճանապարհին հայտնաբերվել էին 50-ամյա Սաադ ալ-Հիլլիի, նրա 47-ամյա կնոջ՝ Իքբալի, 74-ամյա զոքանչի՝ Սուհայլա ալ-Ալաֆի և 45-ամյա ֆրանսիացի հեծանվորդ Սիլվեն Մոլյեի մարմինները։ Քննության տվյալներով, մարդասպանը կատարել էր 21 կրակոց։ Ամուսինների երկու դուստրերը ողջ էին մնացել. յոթամյա Զայնաբը ծանր վիրավորվել էր, իսկ չորսամյա Զինան թաքնվել էր մեքենայում և չէր տուժել։

Քննությամբ հաստատվել է, որ հանցագործը օգտագործել է 7,65 մմ տրամաչափի Luger P06։ Այդ պատճառով լճում հայտնաբերված ատրճանակը սկզբում մեծ հետաքրքրություն էր առաջացրել։ Սակայն հետագայում փորձագետները նկատել են, որ զենքը կարող է լինել այլ մոդել՝ 9 մմ տրամաչափի Luger P08։

Ֆրանսիացի քննիչներն արդեն նախնական եզրակացության են եկել, որ հայտնաբերված ատրճանակը, ամենայն հավանականությամբ, սպանության գործիքը չի եղել, սակայն այս վարկածը վերջնականապես բացառելու համար նշանակվել է պաշտոնական փորձաքննություն։

Այնուամենայնիվ, գտածոն կարող է նշանակություն ունենալ արդեն 14 տարի շարունակվող հետաքննության համար։ Սպանության դրդապատճառն ու հանցագործի ինքնությունը մինչև օրս չեն պարզվել, իսկ գործը մնում է Ֆրանսիայի ամենահայտնի չբացահայտված հանցագործություններից մեկը։

«Զվարթնոցում» չվերթների խափանումներ․ 8 ինքնաթիռ ուշանում է, Թեհրանից չվերթը՝ չեղարկված Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա հարձակում․ 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր Մասկը համաձայնել է, որ Ուկրաինան պետք է նոր առաջնորդ ընտրի Հիստերիա Հայաստանում Բրյուսելի խորհրդի պատճառով. «Պուտինին Ի հեճուկս. Չուբայսի ոճի դասական սցենար»Հորմուզի նեղուցում նավթատար լցանավ է հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ հոկտեմբերի 11-ին, 14/15-ին Ռուսական բանակը հարվածել է Օդեսայում գտնվող «ՏԵՆԵՏ» տվյալների կենտրոնին․ ՌԴ ՊՆ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր ԱԹՍ-ների հարձակումներ․ Սոչիի օդանավակայանում բեկորներ են ընկել, 5 հազար մարդ մնացել է առանց լույսի «Յանդեքս»-ը՝ ուկրաինական դրոնների հարվածների տակ․ երեք տվյալների կենտրոն է վնասվել Ռուսպրոդսոյուզը գնահատել է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի սահմանափակումների հետևանքները Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա. Թրամփ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Հարցազրույց. Մեր ողջ ազգն արդեն գիտի, որ 2018-ի հեղափոխությունը բեմականացված էրԱղջիկ երեխաների միջազգային օր. պատմության այս օրը (հոկտեմբեր 11)«Պուտինի երթուղին» կարող է վերափոխել Հարավային Կովկասի լոգիստիկ քարտեզըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 11-ին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի տեսություն Հրդեհ է բռնկվել խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկում, հիվանդները տարհանվել են․ Թուրքիա Լատվիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացումը հակասական ազդանշան է անվանել Թրամփ․ ԱՄՆ-ը բազմիցս պահանջել է Ուկրաինայից՝ չհարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցությունները Ստեփանավան-Պուշկինո ավտոճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել ձորում․ կա 1 զnհ, 3 վիրավnր Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետո Ամուլսարի ազդակիր համայնքներին տարեկան կտրամադրվի 7–9 միլիոն դոլար․ Գնել Սանոսյան ԱՄՆ-ի և Իրանի միջև ռшզմական բшխումների հնարավոր վերսկսման վերաբերյալ մտահոգություններն իրական հիմքեր ունեն․ Արտակ Զաքարյան
Ամենադիտված