Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ

ՄՇԱԿՈՒՅԹ

Monument Watch-ը հոդված է հրապարկել․

«Բաքվում «Շարգ-Գարբ» (Sharg-Garb) հրատարակչության կողմից լույս է տեսել «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» (Heritage of Western Azerbaijan) հետազոտական շարքի առաջին հատորը՝ «Ադրբեջանական գերեզմանոցների համակարգված ոչնչացումը Հայաստանում. հետևանքները և միջազգային իրավական պատասխանատվությունը» խորագրով։ 902 էջանոց աշխատությունը ներկայացվում է որպես նախատեսվող հինգհատորյակի առաջին հատոր և հավակնում է գիտական հետազոտության ու փաստաթղթավորման աշխատանք լինել։ Հաջորդ հատորները նախատեսվում է նվիրել Հայաստանում իբրև թե ոչնչացված մզկիթների, սրբավայրերի և դամբարանների ուսումնասիրությանը (https://dx.doi.org/10.2139/ssrn.5481906):

Այնուամենայնիվ, աշխատությունը պետք է դիտարկել ոչ թե որպես մեկուսացված գիտական հրատարակություն, այլ վերջին տարիներին Ադրբեջանի կողմից հետևողականորեն առաջ մղվող «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական հայեցակարգի համատեքստում, որն օգտագործվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական պատմական և քաղաքական հավակնությունները ձևակերպելու և տարածելու նպատակով։

Գրքի հեղինակներն ու նախագծի ղեկավարներն են Ազիզ Ալեքպերլին և Սաբուհի Հուսեյնովը (https://papers.ssrn.com/sol3/papers.cfm?abstract_id=5481906)։ Հրատարակության պատրաստմանը մասնակցել է գիտական և փորձագիտական մեծ խումբ, այդ թվում՝ արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Ադալաթ Վալիևը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Քերիմ Շուքյուրովը, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Գյուլչոհրա Մամեդովան, պատմական գիտությունների փիլիսոփայության դոկտոր Նազիմ Մուստաֆան, աշխարհագրական գիտությունների փիլիսոփայության դոկտոր Շամիլ Ազիզովը, ինչպես նաև Նազիմ Իսմայիլովը, Սարրաֆ Հուսեյնովը և Իսմայիլ Ջաբրայիլովը։

«Արևմտյան Ադրբեջան» անվանումը Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ կիրառվող արհեստական քաղաքական-քարոզչական եզրույթ է, որը Հայաստանի որևէ ճանաչված պատմական կամ ժամանակակից աշխարհագրական անվանում չէ։ Դրա կիրառումն ու տարածումը հատկապես ակտիվացել են Ադրբեջանի իշխանությունների կողմից Իլհամ Ալիևի նախագահության շրջանում՝ ներառվելով պետական քաղաքականության, պաշտոնական հայտարարությունների, կրթական ու քարոզչական նյութերի և տարբեր «հետազոտական» նախաձեռնությունների մեջ։ Այս համատեքստում նման հրատարակությունները կարող են դիտարկվել որպես պատմական հիշողության քաղաքականացման և տարածքային հավակնությունների համար պատմական-գիտական հիմնավորում ստեղծելու գործիք։

Աշխատության մեջ պնդվում է, որ ուսումնասիրված 201 գերեզմանոցներից 157-ը՝ 78,1 տոկոսը, իբրև թե ամբողջությամբ ոչնչացվել կամ հողին են հավասարեցվել, իսկ ևս 42-ը՝ 20,9 տոկոսը, ենթարկվել են ծանր վանդալիզմի և թալանի։

Առավել խնդրահարույց է այն հանգամանքը, որ ուսումնասիրությունն ինքնին կառուցված է «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական եզրույթի շրջանակում՝ ուսումնասիրվող տարածքները ներկայացնելով որպես ադրբեջանական ժառանգության տարածք։ Այսպիսով, քաղաքականորեն նախանշված տարածքային պատկերացումը դառնում է հետազոտության մեկնակետ, ինչն էապես ազդում է դրա պատմական մեկնաբանության վրա։

Վերջին տարիներին Ադրբեջանում ձևավորվել է «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը տարածող հրատարակությունների, կայքերի, ֆիլմերի, քարտեզների, գիտաժողովների և այլ տեղեկատվական ու «հետազոտական» նախաձեռնությունների համակարգ։ Դրանց միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքը հետևողականորեն վերանվանվում է «Արևմտյան Ադրբեջան», իսկ հայկական մշակութային, պատմական ժառանգությունը վերաիմաստավորվում է ադրբեջանական պատմության շրջանակում։ Այս համատեքստում կեղծ կամ քաղաքականապես ուղղորդված «հետազոտությունների» միջոցով պատմական նարատիվի ձևավորումը կարող է ծառայել տարածքային հավակնությունների գաղափարական և տեղեկատվական հիմնավորմանը»։

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բուժզննում է անցնում նոր ակումբին միանալուց առաջՓրկարարները դժվարանցանելի տեղանքից դուրս են բերել քաղաքացունՍեպտեմբերի 1-ին հեռուստատեսային ալիքների հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգԱմուլսարի շրջակա համայնքների զարգացման համար տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլար կհատկացվիԻսպանիայում շոգի պատճառով մահերի ռեկորդային թիվ է արձանագրվել«Մանչեսթեր Սիթի»-ն բրազիլացի նորեկ ունի. պաշտոնական Մենք կարձագանքենք Հորդանանում գիշերը ԱՄՆ nւժերի վրա իրանական hարձակմանը. Թրամփ 2-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել. երեխան 3-րդ հարկի պատուհանին տեղադրված պաշտպանիչ ցանցի բացվելու հետևանքով անզգուշաբար ընկել էր Եվրոպացիների կողմից ՌԴ-ում ընտրությունների արդյունքների ճանաչումը կամ չճանաչումը Մոսկվայի համար տասներորդական գործ է. Պեսկով Երևանի պարեկները հետապնդել և ձերբակալել են կողոպուտ կատարած երիտասարդին Հայտնի են «Յունիսպորտ»-ի մրցակիցները Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում 2026–ի առաջին կիսամյակում ՀՀ քաղաքացիություն է ստացել 14 770 անձ, որից 8676–ը՝ Արցախից տեղահանվածներ Փորձագետ․ Հայաստանի տնտեսությանը ռուսական շուկայի կորստի պատճառով հասցվող լուրջ հարվածներն անխուսափելի են Ստորագրեցինք «Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի» շրջանակում Համայնքային զարգացման համաձայնագիրը. Պապոյան ԱՄԷ-ի ԱԳՆ-ն Իրանի hարվածը երկրին անվանել է վտանգավոր էuկալացիա «Աբովյան» ԲԿ տեղափոխված 16-ամյա աղջնակի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել Հիվանդ երեխա է, իրեն չկարողացավ կառավարել. կինը մանրամասներ պատմեց Փաշինյանը մեղադրվում է ընդդիմության դեմ ճնշումների մեջԵբրայերենով Նեթանյահուն բացահայտորեն պարծենում է, որ իրեն հաջողվել է խաբել ԱՄՆ վարչակազմին. անգլերենով նա գովաբանում է ԱՄՆ նախագահի առաջնորդությունը. Արաղչի Իսպանիայում գրանցվել է շոգի պատճառով մաhվան թվերի ռեկորդային ցուցանիշ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Լիմոնչելլո լիկյորՓաշինյանը առաջարկել է, որ Ղազախստանին և Ղրղզստանին դառնան TRIPP նախագծի բաժնետերերԲիշքեկում տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Երկրաշարժ՝ Վրաստանում. զգացվել է նաև Հայաստանում Եբրայերենով Նեթանյահուն բացահայտորեն պարծենում է, որ իրեն հաջողվել է խաբել ԱՄՆ վարչակազմին. անգլերենով նա գովաբանում է ԱՄՆ նախագահի առաջնորդությունը. Արաղչի Հայաստան-Հնդկաստան բարեկամությունը միշտ ամուր է եղել. Բիշքեկում հանդիպել են Փաշինյան ու Հնդկաստանի վարչապետը Ղրղզստանը և Չինաստանը ստորագրել են հավերժական բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագիր Հայ գեներալ. Մենք առաջինն ենք դավաճանել ՀԱՊԿ-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով Նովակ Ջոկովիչը դուրս է մնացել ԱՄՆ բաց առաջնության առաջին իսկ շրջանից Սերյոժա Պետրոսյանն է կյանքից հեռացել Ռոբերտ Քոչարյանին չեզոքացրեցին, քանի որ առջևում Տիգրանաշենի ու Սահմանադրության հարցերը կան․ Աննա Գրիգորյան Կասեցվել է «Էմտա Գրուպ»-ին պատկանող տոմատի մածուկի արտադրամասի արտադրական գործունեությունը Վթար․ մինչեւ 17:00-ն ջուր չի լինելու Արմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել է երեք ամսով Վաղարշապատում կինը կյանքից զրկել է 43-ամյա տղամարդուն․ ի՞նչ է եղել Այլևս դաշնակից չէ. Հայաստանը «վերափոխում» է հարաբերությունները Ռուսաստանի հետՍրան պետք է վերջ դնել, կամ էլ բոլորը պետք սկսեն թուրքերեն սովորել. Ռոբերտ Քոչարյան ԱՄՆ-ը hարվածել է Իրանի Լարակ կղզու երկու hրթիռային կայանքին. Axios Հայկական բանակը գրավել է Կուբատլու քաղաքը. պատմության այս օրը (օգոստոս 31) Իրանը hրթիռներ է արձակել Հորմուզի նեղուցում գտնվող ամերիկյան նավերի և Հորդանանում տեղակայված ԱՄՆ բազաների ուղղությամբ Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են «Toyota Alphard»-ը և բեռնատարը․ կա 1 զnh, 4 տուժած Բաքվի բռնшպետի համար ոչ միայն կարևոր է ՀՀ-ի սրբազան հողի տարբեր տարածքների ֆիզիկական, այլ նաև դրանց «պատմական» բռնազավթnւմը․ Ոսկանյան Բյուրեղավանում մարդկանց թnւնավորումը հերիք չէր, հիմա էլ անգամ 6 ժամ ջուր չեն տալիս․ Արփինե Հովհաննիսյան Դոլարն ու ռուբլին թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ոչ սթափ վիճակում գտնվող 28-ամյա կինը դանшկաhարել և uպшնել է իր հետ բնակվող 43-ամյա տղամարդուն. ՆԳՆ ոստիկանություն «Ինտերը» մրցակցի հարկի տակ հաղթեց «Կալյարիին» Ինչպե՞ս կազդի կլիմայի փոփոխությունը Սևանա լճի վրա. իշխանությունների պատասխանը
Ամենադիտված