ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» կեղծ գիտական հայեցակարգը նոր հատորյակի տեսքով. ահազանգ

ՄՇԱԿՈՒՅԹ

Monument Watch-ը հոդված է հրապարկել․

«Բաքվում «Շարգ-Գարբ» (Sharg-Garb) հրատարակչության կողմից լույս է տեսել «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը» (Heritage of Western Azerbaijan) հետազոտական շարքի առաջին հատորը՝ «Ադրբեջանական գերեզմանոցների համակարգված ոչնչացումը Հայաստանում. հետևանքները և միջազգային իրավական պատասխանատվությունը» խորագրով։ 902 էջանոց աշխատությունը ներկայացվում է որպես նախատեսվող հինգհատորյակի առաջին հատոր և հավակնում է գիտական հետազոտության ու փաստաթղթավորման աշխատանք լինել։ Հաջորդ հատորները նախատեսվում է նվիրել Հայաստանում իբրև թե ոչնչացված մզկիթների, սրբավայրերի և դամբարանների ուսումնասիրությանը (https://dx.doi.org/10.2139/ssrn.5481906):

Այնուամենայնիվ, աշխատությունը պետք է դիտարկել ոչ թե որպես մեկուսացված գիտական հրատարակություն, այլ վերջին տարիներին Ադրբեջանի կողմից հետևողականորեն առաջ մղվող «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական հայեցակարգի համատեքստում, որն օգտագործվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական պատմական և քաղաքական հավակնությունները ձևակերպելու և տարածելու նպատակով։

Գրքի հեղինակներն ու նախագծի ղեկավարներն են Ազիզ Ալեքպերլին և Սաբուհի Հուսեյնովը (https://papers.ssrn.com/sol3/papers.cfm?abstract_id=5481906)։ Հրատարակության պատրաստմանը մասնակցել է գիտական և փորձագիտական մեծ խումբ, այդ թվում՝ արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Ադալաթ Վալիևը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Քերիմ Շուքյուրովը, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Գյուլչոհրա Մամեդովան, պատմական գիտությունների փիլիսոփայության դոկտոր Նազիմ Մուստաֆան, աշխարհագրական գիտությունների փիլիսոփայության դոկտոր Շամիլ Ազիզովը, ինչպես նաև Նազիմ Իսմայիլովը, Սարրաֆ Հուսեյնովը և Իսմայիլ Ջաբրայիլովը։

«Արևմտյան Ադրբեջան» անվանումը Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ կիրառվող արհեստական քաղաքական-քարոզչական եզրույթ է, որը Հայաստանի որևէ ճանաչված պատմական կամ ժամանակակից աշխարհագրական անվանում չէ։ Դրա կիրառումն ու տարածումը հատկապես ակտիվացել են Ադրբեջանի իշխանությունների կողմից Իլհամ Ալիևի նախագահության շրջանում՝ ներառվելով պետական քաղաքականության, պաշտոնական հայտարարությունների, կրթական ու քարոզչական նյութերի և տարբեր «հետազոտական» նախաձեռնությունների մեջ։ Այս համատեքստում նման հրատարակությունները կարող են դիտարկվել որպես պատմական հիշողության քաղաքականացման և տարածքային հավակնությունների համար պատմական-գիտական հիմնավորում ստեղծելու գործիք։

Աշխատության մեջ պնդվում է, որ ուսումնասիրված 201 գերեզմանոցներից 157-ը՝ 78,1 տոկոսը, իբրև թե ամբողջությամբ ոչնչացվել կամ հողին են հավասարեցվել, իսկ ևս 42-ը՝ 20,9 տոկոսը, ենթարկվել են ծանր վանդալիզմի և թալանի։

Առավել խնդրահարույց է այն հանգամանքը, որ ուսումնասիրությունն ինքնին կառուցված է «Արևմտյան Ադրբեջան» քաղաքական եզրույթի շրջանակում՝ ուսումնասիրվող տարածքները ներկայացնելով որպես ադրբեջանական ժառանգության տարածք։ Այսպիսով, քաղաքականորեն նախանշված տարածքային պատկերացումը դառնում է հետազոտության մեկնակետ, ինչն էապես ազդում է դրա պատմական մեկնաբանության վրա։

Վերջին տարիներին Ադրբեջանում ձևավորվել է «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը տարածող հրատարակությունների, կայքերի, ֆիլմերի, քարտեզների, գիտաժողովների և այլ տեղեկատվական ու «հետազոտական» նախաձեռնությունների համակարգ։ Դրանց միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքը հետևողականորեն վերանվանվում է «Արևմտյան Ադրբեջան», իսկ հայկական մշակութային, պատմական ժառանգությունը վերաիմաստավորվում է ադրբեջանական պատմության շրջանակում։ Այս համատեքստում կեղծ կամ քաղաքականապես ուղղորդված «հետազոտությունների» միջոցով պատմական նարատիվի ձևավորումը կարող է ծառայել տարածքային հավակնությունների գաղափարական և տեղեկատվական հիմնավորմանը»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesScholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageInternational Children’s Day with EU and “Armenian Virtuosos”Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular