Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բյուրեղավանում մարդկանց թnւնավորումը հերիք չէր, հիմա էլ անգամ 6 ժամ ջուր չեն տալիս․ Արփինե Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ջուր չունե՞ք։ Ապացուցիր ինքդ: Սա են մեզ ասում: Առաջարկ վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ Հանրային ծառայություննները կարգավորող հանձնաժողովը վերանվանեք «Ստուգիր ինքդ» 2 հոգանոց հանձնաժողով։ Այս մասին գրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:

«Մի քանի շաբաթ առաջ խնդրել էի բնակիչներին գրել, թե իրենց հասցեներում իրականում քանի ժամ են ջուր ստանում։ Արձագանքները բազմաթիվ էին՝ հրապարակման տակ և առանձին նամակներով։

Հավաքագրեցի ու ուղարկեցի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ակնկալելով, որ կստուգեն, կպարզեն պատճառները և իրենց լիազորությունների շրջանակում միջոցներ կձեռնարկեն «Վեոլիա Ջրի» նկատմամբ։

Ստացա պատասխան։

Նախ ինձ պատմել են օրենսդրական կարգավորումների մասին։ Շնորհակալություն։ Որպես իրավաբան՝ հատկապես դրա կարիքն ունեի։

Հետո հայտնել են, որ ՀԾԿՀ-ին պետք է «չափելի, հստակ փաստարկված և ժամկետի մեջ ստուգելի» տեղեկատվություն։

Սա արդեն բյուրոկրատիա չէ։

Սա ծաղր է քաղաքացիների նկատմամբ։

Որովհետև իմ ուղարկած տեղեկությունների մի մասը հենց այդպիսին էր՝ կոնկրետ բնակավայր, կոնկրետ հասցե, կոնկրետ ժամաքանակ։ Նոր Խարբերդի, Նոր Եդեսիայի, Էջմիածնի և այլ բնակավայրերի վերաբերյալ այդպիսի տվյալներ կային։

Կային նաև ավելի ընդհանրական ահազանգեր։ Դրանք էլ ուղարկել էի պետական կարգավորող մարմնին, որ, պատկերացնո՞ւմ եք, ուսումնասիրի։

Թե՞ ես նախ պետք է ՀԾԿՀ-ի փոխարեն ամբողջ ուսումնասիրությունն անեմ, հետո ուսումնասիրության արդյունքները ներկայացնեմ ՀԾԿՀ-ին։

Ու ընդհանրապես՝ քաղաքացին ինչպե՞ս պիտի ապացուցի, որ օրական երկու ժամ ջուր ունի, որպեսզի դա լինի նաև «ժամկետի մեջ ստուգելի»։

Ծորակի մոտ նոտա՞ր հրավիրի։

Երկու վկա՞ ապահովի։

Շուրջօրյա տեսախցի՞կ տեղադրի։

Թե՞ ջուրը կտրելու պահին զանգի ՀԾԿՀ՝ «արագ եկեք, հիմա է ստուգելի, մինչև նորից չեկավ»։

Գուցե քաղաքացիներին միանգամից նաև ապացուցման ստանդարտը տրամադրեք, որ իմանան՝ քանի վկա, քանի տեսագրություն և քանի ժամ դատարկ ծորակ է անհրաժեշտ պետական մարմնին համոզելու համար, որ ծորակից ջուր չի գալիս։

Բյուրեղավանի բնակիչներն էլ երկու օր առաջ նորից ահազանգում էին՝ հիմա արդեն անգամ 6-ժամյա գրաֆիկը չեն պահում։

Մարդկանց կիսապաշտոնական մակարդակով տարբեր բացատրություններ են տալիս՝ Նուռնուսի ամառանոցներն են պատճառը, սա է պատճառը, նա է պատճառը։

Բա ո՞վ պիտի գնա ու պարզի՝ իրականում ինչ է կատարվում։ Քաղաքացի՞ն։ Ես՞։

Թե՞ այն պետական մարմինը, որը հենց դրա համար ունի աշխատակազմ, լիազորություններ ու պետական ֆինանսավորում։

 

Բյուրեղավանում մարդկանց թունավորումը հերիք չէր, հիմա էլ անգամ 6 ժամ ջուր չեն տալիս։

Երևի խնդրի լուծման նոր մեթոդն է՝ ջուր չտանք, որ չթունավորվեն։

Ուզում եմ հասկանալ՝ քաղաքացին կամ ես ի՞նչ գործիքակազմ ունենք, որը ՀԾԿՀ-ն չունի։

Դուք ունեք աշխատակազմ։ Լիազորություններ։ Պետական ֆինանսավորում։ Կարգավորվող կազմակերպության նկատմամբ գործիքակազմ։

Գնացեք և ստուգեք։ Դրա համար եք ստեղծված։

Այլապես սա հակամարդկենտրոն ու հակահաղորդակցային վերաբերմունք է քաղաքացու նկատմամբ։

Հետևաբար առաջարկս ուժի մեջ է․ ՀԾԿՀ-ն վերանվանենք «Ինքներդ ստուգեք» հանձնաժողով։

Գոնե անունը գործունեությանը կհամապատասխանի։

Լրատվամիջոցներին էլ խնդրանք․ եթե անդրադառնաք թեմային, ձեր լսարանին առաջարկեք հայտնել բնակավայրը/հասցեն, նախատեսված ջրամատակարարման տևողությունը և փաստացի քանի ժամ են ջուր ստանում։

Հավաքենք ու նորից ուղարկենք՝ հնարավորինս «չափելի, հստակ փաստարկված և ժամկետի մեջ ստուգելի»։

Եթե դա էլ բավարար չլինի, հաջորդ անգամ ինքներս մոնիտորինգ կանենք, արձանագրությունները կկազմենք, որոշման նախագիծն էլ կգրենք։

ՀԾԿՀ-ին կմնա ստորագրել։

Մի բան էլ պետական մարմնին անելու թողնենք։

Հ.Գ. Հաջորդիվ առանձին-առանձին կանդրադառնամ կոնկրետ բնակավայրերին ու հասցեներին և կներկայացնեմ, թե ջրամատակարարման խնդիրների վերաբերյալ ինչպիսի «ֆանտաստիկ», երբեմն էլ պարզապես իրականությունից ու գործից անտեղյակ մեկնաբանություններ են ներկայացնում ՀԾԿՀ-ն ու «Վեոլիա Ջուրը»»,-գրել է նա։

Ճիշտ կլիներ, որ մի այլ հեղինակ էլ տպագրեր «Հետքայլ արա՝ լսիր Սերժին» գիրքը. Վահե Հովհաննիսյան Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արարատի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում Ինչի՞ կհանգեցնեն Հայաստանի եվրոպական երազանքները. «Փաստ»Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 8-ի 08։00-ի դրությամբ Խորհրդանշական ժեստեր՝ իրական երաշխիքների փոխարեն. «Փաստ»«Աշխույժ, ընկերասեր, հումորով, բարի տղա էր Հարութս».Հարութ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Դրախտիկ-Տող հատվածում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում «Ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում. «Փաստ»Սուրեն Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ մի շարք ուսումնական զորամասեր և կենտրոններ Գրագիտության համաշխարհային օր․ պատմության այս օրը (սեպտեմբերի 8)Ներկայացվել է Հայաստանի՝ ԱԲ ենթակառուցվածքների զարգացման տեսլականը «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ»Գրոսին շնորհակալություն է հայտնել ՌԴ-ին և Ուկրաինային Զապորոժիեի ԱԷԿ-ի վերանորոգման ժամանակ հրադադարի համար Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ»Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ»Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ»Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Թբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանինԼիբանանցի լրագրողը և օպերատորը վիրավորվել են Իսրայելի հարվածից ուղիղ հեռարձակման ժամանակ Գազ չի լինի սեպտեմբերի 8-ին 11:00-ից մինչև 13:00-ն Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում «British American Tobacco» գործարանին Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Մալիբու լիկյորԱՄՆ-ի uպառնալիքները՝ hարվածելու Իրանի բոլոր նավթային լցանավերին, պատիվ չեն բերում գերտերությանը. Բաղայի «Փաշինյանը հրաժարվել է Ռուսաստանից. Հայաստանը նոր դաշնակից է փնտրում» Չքաղաքականացված պետությունն ուղիղ ճանապարհ է դեպի «անսպասելի զարգացումներ», որոնց մենք միշտ անպատրաստ ենք. Վահե Հովհաննիսյան Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ. նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը. Զաքարյան Երկու կանանց սեռական շահագործման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է «Ուկրաինայի ճանապարհով. Հայաստանի եվրոպական երազանքները կհանգեցնեն նրա կործանմանը» Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ճապոնիայի հետ. ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 07 սեպտեմբեր)Լճի հատակին հայտնաբերված հազվագյուտ ատրճանակը կարող է լույս սփռել 14 տարի առաջ տեղի ունեցած սարսափելի զանգվածային սպանության վրաԽոշոր անջատումներ․ լույս չի լինի՝ սեպտեմբերի 7-ին, 8-ին, 9-ին, 10-ին և 11-ին
Ամենադիտված