Իսրայելցի նախարարը հայտարարել է, որ Գազայի որոշ բնակիչներ արժանի չեն ապրելու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը հայտարարել է, որ Գազայի հատվածում որոշ մարդիկ «արժանի չեն ապրելու»։
Ըստ Financial Times-ի՝ ՀԱՄԱՍ-ի նախկին պատանդ Ռոմ Բրասլավսկու հետ պոդքաստի ժամանակ նախարարը անհամաձայնություն է հայտնել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից Գազայում ռազմական գործողությունների կրճատման հետ կապված։
«Կարծում եմ՝ մենք պետք է գիշերը իրականացնենք 30-40 նպատակային սպանություն: Ոչ միայն նրանց, ովքեր անմիջական սպառնալիք են ներկայացնում։ Կան մարդիկ, ովքեր արժանի չեն ապրելու: Նրանք նույնիսկ մարդիկ չեն», – ասել է նա։