Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վախճանվել է անվանի ռեժիսոր, դերասան Հրաչյա Ղափլանյանը. պատմության այս օրը (17 օգոստոս)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Անտուն կենդանիների պաշտպանության միջազգային օր, Գաբոն՝ Անկախության օր, Ինդոնեզիա՝ Անկախության օր, Արգենտինա՝ Գեներալ Սան-Մարտինի հիշատակի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1827 – տեղի է ունեցել Օշականի ճակատամարտը ռուս-պարսկական զորքերի միջև:

Աբբաս-Միրզան 30-հազարանոց զորքով հանկարծակի հարձակվել է Էջմիածնի վրա: Օշական գյուղի մոտ տեղի է ունեցել արյունահեղ ճակատամարտ Կրասովսկու փոքրիկ զորաջոկատի և թվով տասն անգամ գերազանցող պարսկական զորքերի միջև:

1828- ռուս-թուրքական 9-րդ պատերազմի ժամանակ (1828-1829) Արդահանի թուրքական կայազորը հանձնվել է ռուսներին:

1906- էջմիածնում բացվել է 46 պատգամավորների մասնակցությամբ ժողով, որի  նախագահ է ընտրվել Դաշնակցություն կուսակցության նշանավոր գործիչ Սիմոն Զավարյանը, սակայն կովկասյան իշխանությունները խիստ անհանգստացած ժողովի ըմբոստ ելույթներից ցրել են այն:

1926 –ծնվել է  նկարիչ Հովհաննես Շարամբեյանը, որը ավելի քան երեսուն տարի աշխատել է Դիլիջանի հին փողոցի վերականգնման վրա մասնակցելով նախագծմանը, լուծելով կազմակերպչական հարցեր, ստեղծելով շենքերի մանրամասների էսքիզներ։ 

1937- ծնվել է երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Արաքսի Սարյանը (Հարությունյան)։ 

1949 – ծնվել է քանդակագործ Մարիամ Հակոբյանը:

1954 – վախճանվել է Օսմանյան կայսերական զորքերի հայազգի հրետանավոր, կապիտան Սարգիս Թորոսյանը։

1968 – ծնվել է ծանրորդ, աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոն Իսրայել Միլիտոսյանը։

1988– վախճանվել է անվանի ռեժիսոր, դերասան Հրաչյա Ղափլանյանը:

1990-գնդակոծվել է Նոյեմբերյանի տարածքում անկլավ հանդիսացող ադերբեջանաբնակ Վերին Աքսիբար գուղը, եղել է մեկ զոհ:

2001- Երևանում սկսվել են Համահայկական երկրորդ խաղերը, որին մասնակցել են շուրջ 3000 մարզիկներ աշխարհի 32 երկրի 95 քաղաքներից:

2007 –վախճանվել է  նկարիչ Էդուարդ Իսաբեկյանը:

2008- սկսվել է անհատների անդամագրումը Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսին (ՀԱԿ): 

2011 – վախճանվել է բյուզանդագետ և հայագետ Հրաչ Բարթիկյանը:

2018-Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր կառավարման 100 օրվա կապակցությամբ հրավիրած հանրահավաքում «հեղափոխական Հանրապետության հրապարակը» հռչակել է որպես երկրի բարձրագույն և միակ իշխանություն։

-«Սասնա ծռերի» առանցքային անդամներ Արայիկ Խանդոյանը և Վարուժան Ավետիսյանը կալանքից ազատ են արձակվել:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1502 —Քրիստոփոր Կոլոմբոսը Հոնդուրասը հայտարարել է Իսպանիայի սեփականություն:

1601 —ծնվել է ֆրանսիացի մաթեմատիկոս, անալիտիկ երկրաչափության և թվերի թեորիայի ստեղծող Պիեռ Ֆերման:

1686 – ծնվել է իտալացի կոմպոզիտոր Նիկոլա Պորպորան:

1771 —անգլիացի գիտնական Ջոն Պրիստլին հայտնագործել է ֆոտոսինթեզը: 

1812- ռուս-ֆրանսիական պատերազմի ժամանակ ցար Ալեքսանդր 1-ինը Միխաիլ Կուտուզովին նշանակել է բոլոր ռուսական բանակների գերագույն գլխավոր հրամանատար:

1836 —ցար Նիկոլայ 1-ինի հրամանաով մոսկովյան Կրեմլում տեղադրվել է Ցար-զանգը:

1886 – վախճանվել է ռուս նշանավոր քիմիկոս Ալեքսանդր Բուտլերովը:

1896 —Բրիջիդ Դրիսկոլլը դարձել է ավտոմեքենայի հարվածից աշխարհում առաջին զոհը:

1903 – հունգարացի Ժոզեֆ Պուլիտցերը կազմել է կտակ, համաձայն որի հետագայում սահմանվել է Պուլիտցերյան մրցանակը։

1911 –ծնվել է  խորհրդային շախմատիստ Միխայիլ Բոտվիննիկը:

1933 —փորձարկվել է առաջին խորհրդային հեղուկ  վառելիքով աշխատող հրթիռը:

1935 –ծնվել է  ռուս դերասան Օլեգ Տաբակովը:

1943 – ծնվել է ամերիկացի ճանաչված դերասան Ռոբերտ Դե Նիրոն:

1945– Ինդոնեզիան անկախացել է Նիդեռլանդներից։

1960 – Գաբոնը անկախացել է Ֆրանսիայից։

1960 – ծնվել է ամերիկացի դերասան և ռեժիսոր Շոն Փենը:

1962 —Բեռլինյան պատը անցնելու փորձի ժամանակ եղել է առաջին զոհը (Պետեր Ֆեխտերը):

1965 —Վիետնամական պատերազմի ժամանակ Վանտիոնգ թերակղզում սկսվել է  «Starlite» օպերացիան, որը ԱՄՆ-ի բանակի առաջին խոշորամաշտաբ ցամաքային գործողությունն էր Վիետնամում:

1967 —ամերիկացի բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին ամուսնացել է օրթոդոքսալ մուսուլմանուհու հետ, որով իսկ հաստատել է այն, որ ինքը հավատափոխ է եղել:

1970 – տիեզերք է ուղարկվել «Վեներա-7» տիեզերանավը։ Այն առաջին ապարատն էր, որ այլ մոլորակից Երկիր է ուղարկել տեղեկություններ:

1978 —ԱՄՆ-ի զինված ուժերում սպառազինության մեջ է մտել  F-16 կործանիչը:

1999 - Թուրքիայի Իզմիթ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից զոհվել է ավելի քան 17000 մարդ:

2008 – վախճանվել է իտալացի նավթային մագնատ Ֆրանկո Սենսին:

2009- Ռուսաստանի Նազրան քաղաքում տեղի է ունեցել խոշոր ահաբեկչական գործողություն, որի արդյունքում զոհվել է 20 և վիրավորվել 138 մարդ:

Կ.Խաչիկյան

Կարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումԽոշոր հրդեհ՝ Երևանի Մոլդովական փողոցի տներից մեկի այգում Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ Քանաքեռավանում հայտնաբերվել են 15 փամփուշտ և 22 պարկուճ Ռուսաստանը չի դադարեցնի հատուկ ռшզմական գործողությունը Ուկրաինայի շուրջ բանակցությունների ընթացքում․ Լավրով Արմեն Գրիգորյանն ավելի շատ է անհանգստանում Ադրբեջանի՝ լավ լույսի ներքո հանդես գալու համար, քան հենց ադրբեջանցիները. Մամիջանյան Չինաստանը պատրաստ է օժանդակել Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանը. Սի Ծինփին Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Tesla»-ն, «Ford Transit»-ը և «Opel Astra»-ն Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա Դամասկոսի նախկին ռազմական օդանավակայանը մասնավոր ինքնաթիռների կենտրոն դարձնելու ծրագիրը դժգոհություն է առաջացրել Սաուդյան Արաբիան հարձակումից հետո փակել է նավթի հիմնական խողովակաշարը ՌԴ նախագահի օգնականը հայտնել է, որ ԱՄՆ-ն բանակցություններում կառուցողական մոտեցում ունի Լիբանանը հայտարարել է, որ նոր բանակցություններ չի վարում Իսրայելի հետ Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը.ինչպես օգտվել Մեկնարկել է «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլը Գյումրի քաղաքում հայտարարված պլանային ջրանջատումը չեղարկվում է. «Վեոլիա Ջուր» Հերթական անչափահասի մահը՝ էներգետիկների չարաշահումիցԻրանի հետ պшտերազմը շուտով կավարտվի. Թրամփ ԲՐԻԿՍ-ն աշխարհում խոշորագույն միավորումն է․ Պուտին Նեպալում հայտնաբերվել է ջրհեղեղից հետո անհետ կորած համարվող տասը մարդ Հորմուզում նավագնացության հետ կապված իրավիճակը բարեհաջող կլուծվի․ Թրամփ Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ Մենք այժմ Իսրայելի հետ նոր բանակցություններ չենք վարում․ Լիբանանի նախագահ ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքից Սպասվում է առանց տեղումների եղանակ․ ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով ԲՐԻԿՍ-ը դարձել է զարգացող երկրների միջև համագործակցության ամենաազդեցիկ հարթակը․ Սի Ծինփին Մի տնտեսական ցուցանիշ բացահայտում է Հայաստանի գերազանցությունը Ռուսաստանի նկատմամբ. «Նրանք չափազանց խորն են փորել»Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է, նրանց խոշտանգումների վերաբերյալ փաստերը բացահայտ են․ Բաքվում պահվող հայ գերիների հարցով ՀՀ ՄԻՊ–ին է դիմել Լիլիթ Գալստյանը Կեդմի. Փաշինյանը Հայաստանը տանում է «ուկրաինական ճանապարհով»Ես պատրաստ եմ հանդիպել Պուտինին Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին, եթե Պուտինը ևս մեկնի այնտեղ․ Զելենսկի ՌԴ-ն անկեղծորեն հույս ունի, որ ԱՄՆ-ի խաղաղարար ջանքերը պտուղներ կբերեն․ Պեսկով Կանադան պետք է դառնա ամերիկյան նահանգ՝ ավտոարտադրությունը պահպանելու համար․ Թրամփ Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում Չեմ տեսնում որևէ մեկին, ով նախորդ մրցաշրջանում ինձնից լավն է եղել․ Մբապեն կրկին խոսել է «Ոսկե գնդակի» մասին «Գասպարյան. Եվրոպային այսօրվա Հայաստանը պետք չէ»Սի Ծինփինը առաջին անգամ յոթ տարվա ընթացքում ժամանել է Հնդկաստան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին Թեհրանը բանակցություններ չի վարի Վաշինգտոնի հետ, քանի դեռ Իրանի պայմանները չեն ընդունվել. Իրանի խորհրդարանի ներկայացուցիչ ՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը․ «Հրապարակ» Եվրոպայի կառույցների ոչ մի որոշում չի կարող արդարացնել ՌԴ ակտիվների գnղությունը․ Վոլոդին «Հաղթանակ» կամրջի սկզբնամասում բախվել են «Ford Fusion»-ը և «Opel Astra»-ն Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը Սեգունդա. Սևիկյանը նշեց նորամուտը նոր ակումբի կազմում Կհեռանա՞ Ռուսաստանը Շիրակից. Պուտինը Փաշինյանին կանգնեցնում է պատմության մեջ ամենադժվար ընտրության առջևԻսրայելի և Լիբանանի բանակցությունների հաջորդ փուլը հետաձգվել է մինչև հոկտեմբեր. Axios Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 12-ին Արմեն Գրիգորյանը, իր թիմակիցներն ու հրահանգավորողները, ցավոք, իրենց վաղեմի երազանքին հասել են՝ Արցախը հանձնել են, ՀՀ-ում իրացնում են այլոց շահերը․ Աբրահամյան Աննա Հակոբյանի փակ հանդիպումը ՔՊ-ի հետ․ ինչ նախագիծ է պատրաստվում բերել ԱԺ․ «Ժողովուրդ» ԵՊՀ-ում վհուկների որս է սկսել` փնտրում են «չուզողներին». «Հրապարակ»
Ամենադիտված