Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Haaretz -ը տեղեկացել է այն մասին, թե ինչպես է Ադրբեջանը ճնշում գործադրել Իսրայելի վրա Հայոց ցեղասպանության հարցում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արգելափակել է Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը Ադրբեջանի ճնշման պատճառով, հաղորդել է Haaretz հրատարակությունը հղում անելով իր աղբյուրին, գրում է rbc.ru–ն։

Հիշեցնենք, որ Իսրայելի կառավարությունը հունիսի 28-ին հաստատել էր Հայոց ցեղասպանության ճանաչումը, ապա ճանաչման օրինագիծն այնուհետև ներկայացվել էր Քնեսսեթի քվեարկության։ Սակայն, ըստ Haaretz-ի, Նեթանյահուն որոշել է արգելափակել քվեարկությունը, այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմաթ Հաջիևը կապ է հաստատել Իսրայելի վարչապետի գրասենյակի հետ։ Իսրայելի կառավարությունը հետագայում տեղեկացրել է Ադրբեջանի պաշտոնյաներին, որ հարցը հանվել է օրակարգից և չի ներառվի քվեարկության մեջ։

Հուլիսի 9-ին ադրբեջանական Haqqin.az պորտալը հաղորդել էր, որ Ադրբեջանի հստակ և սկզբունքային դիրքորոշումը լայն արձագանք է գտել իսրայելցի պաշտոնյաների շրջանում ստիպելով նրանց «լսել» Բաքվի դիրքորոշումը։ Ադրբեջանի ձեռնարկած միջոցառումների արդյունքում նախաձեռնությունը, ըստ հրապարակման, «դանդաղեցվել և փաստացի թաղվել էր»։ «Ավելին, կանխվել էր դրա հետագա զարգացումը իրավական և քաղաքական ոլորտներում Իսրայելի կառավարության և խորհրդարանական մակարդակներում», - նշվել է հոդվածում։

Միևնույն ժամանակ, ցեղասպանության վերաբերյալ քվեարկությունը նախաձեռնած Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի գրասենյակը հերքել է Նեթանյահուի միջամտության մասին հաղորդագրությունները, սակայն այլընտրանքային բացատրություն չի տվել։ «Կառավարությունը որոշում է կայացրել [ցեղասպանությունը ճանաչելու], և այն հաստատվել է միաձայն։ Այն չի փոխվի, և դա կարևոր և պատմական փաստ է», - հայտարարել է գրասենյակը։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ցեղասպանության ճանաչումը համարժեք է «1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ պատմական փաստերի խեղաթյուրմանը» և «բարդ պատմական հարցը վերածում է քաղաքական որոշման, որը չունի որևէ հիմնավոր իրավական կամ գիտական ​​հիմք»։ Նախարարությունը նաև նշել է, որ այդ քայլը չի ​​նպաստի հաշտեցմանը կամ փոխըմբռնմանը, այլ կխորացնի տարաձայնությունները և կխաթարի տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերը։ «Մենք կոչ ենք անում Իսրայելի կառավարությանը վերանայել այդ որոշումը», - ասված է հունիսի 29-ին հրապարակված հայտարարության մեջ։

Հայերի ցեղասպանությունը վերաբերում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային սպանություններին և տեղահանություններին, հիմնականում 1915-1916 թվականներին: 1915 թվականի ապրիլի 24-ը նշվում է որպես Հիշատակի օր: Տարբեր գնահատականներով զոհվել է 660,000-ից մինչև 1.5 միլիոն մարդ: Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Գերմանիան և մի շարք այլ երկրներ ճանաչել են այդ իրադարձությունները որպես ցեղասպանություն: Թուրքիան ճանաչում է հայերի զանգվածային սպանությունները, բայց հերքում է, որ դա ժողովրդի դիտավորյալ ոչնչացում էր: Այս հարցը մնում է Հայաստանի և Թուրքիայի միջև հիմնական պատմական վեճերից մեկը: Այս ֆոնին, վերջին տարիներին Երևանն ու Անկարան փորձում են կարգավորել հարաբերությունները, սակայն երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերություններ չեն հաստատվել, և սահմանը փակ է 1993 թվականից: Haaretz–ը նշել է, որ կառավարության կողմից հաստատված առաջարկը նախատեսում է, որ Իսրայելը կճանաչի Օսմանյան կայսրության վերջին շրջանում կատարված հայերի ցեղասպանությունը և կդատապարտի այն ժխտելու, նվազեցնելու կամ խեղաթյուրելու ցանկացած փորձ: Իսրայելի կառավարության կողմից ցեղասպանության ճանաչման ֆոնին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գազայի հատվածում Իսրայելի գործողություններն է համեմատել ցեղասպանության հետ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալ«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՏաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է՝ անձին թրաֆիքինգի ենթարկելու համար Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովում քննարկվելու են եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրները Արևմուտքն անցել է Ռուսաստանի դեմ աhաբեկչությանը մասնակցությանը. Զախարովա Արարատն ու Վեդին, Վանաձորն ու Փամբակը միավորվեցին. ԱԺ–ն հաստատեց նախագիծը Ուկրաինան ողջունում է ԱՄՆ-ի նախաձեռնությունը էներգետիկ հրադադարի վերաբերյալ Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացի առաջխաղացումը Հանցավnր ծագում ունեցող 75 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե Գերագույն Ռադան հավանություն է տվել Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնանկությանը Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը «Դա գործարքի խաղաքար է». Պետդումայում գնահատել են Փաշինյանի խոսքերը Շիրակի ռազմաբազայի մասինԳազ չի լինելու մինչեւ սեպտեմբերի 16-ի 20:00-ն Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը Մեսսին, Յամալն ու ևս 3 աստղ՝ L’Équipe-ի շապիկին․ ովքե՞ր են Ոսկե գնդակ-2026-ի գլխավոր ֆավորիտները Իրավապահները ալկոհոլային կեղծ խմիչք պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտել Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Չարենցի փողոցում Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ «Դա կկործանի երկիրը». Ռուսաստանում զգուշացրել են Հայաստանին ՆԱՏՕ-ի չափանիշներին անցնելու վտանգի մասինՄասնագետը բացատրել է, թե ով կփոխարինի ռուս զինվորականներին Հայաստանում«Արցախյան մշակույթի թվային տուն» հարթակը Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգությունը պահպանելու հնարավորություն է «Ժողովուրդ». Մարզերում նոր «օպերացիաներ» են սպասվում․ իրավապահները պատրաստվում են ընտրական թեժ շրջանին Brent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 107,44 դոլարի Տանձավերի վարչական տարածքում 32-ամյա վարորդը կայանել է իր ավտոմեքենան և իջել մեքենայից, «Opel Astra»-ն վրшերթի է ենթարկել նրան «Հրապարակ». Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»«Իրավունք». «Շատ ՔՊ-ականներ «հացները չոր կուտեն». Ի՞նչ է պատրաստվում անել Հայկ Սարգսյանը ԱՄՆ-ը մերժել է Սաուդյան Արաբիային հութիներին զսպելու հարցում օգնություն ցուցաբերել. FT «Պարզ Լիճ» հանգստյան գոտուն հարակից անտառում քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 10 վարչական շրջաններում և 9 մարզերում «Ժողովուրդ». Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան «Հրապարակ»․ Պետական ապարատում բունտ է հասունանում Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան
Ամենադիտված