Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրավակարգի և ժողովրդի միջև օրգանական կապի բացակայությունն է պատճառը, որ ՀՀ-ն երկար ժամանակ չի ընկալվել որպես սեփական քաղաքացիների անվտանգությունը, ազատությունն ու բարեկեցությունն ապահովելու գործիք․ Փաշինյանի ուղերձը՝ Սահմանադրության օրվա առթիվ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրավակարգի և ժողովրդի միջև օրգանական կապի բացակայությունն է պատճառը, որ ՀՀ-ն երկար ժամանակ չի ընկալվել որպես սեփական քաղաքացիների անվտանգությունը, ազատությունն ու բարեկեցությունն ապահովելու գործիք։ Այս մասին նշված է Նիկոլ Փաշինյանի՝ Սահմանադրության օրվան նվիրված ուղերձում։

«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Այսօր՝ հուլիսի 5–ին, նշում ենք Սահմանադրության օրը։ Սահմանադրության առանցքային նշանակությունը ոչ միայն երկրում իրավակարգի, սահմանադրական կարգի հաստատումն է, այլև այդ կարգի ծագումնաբանության, օրգանական կապի ապահովումը պետության հիմնադիրի, ինքնիշխանի, այսինքն` ժողովրդի հետ։

Սահմանադրությունը երկրում մարդկանց ապրելու կանոններ է սահմանում և էական է, թե ով և ինչպես է այդ կանոնները սահմանել։ Դրանք պետք է սահմանված լինեն ժողովրդի կամքով, ժողովրդի ազատ կամարտահայտմամբ, և սա պետության կայունության ու զարգացման կարևոր նախապայման է։ Այս պայմանը մեր անկախությունից ի վեր էականորեն խախտված է, և Հայաստանի Հանրապետության ժողովուրդը չունի այն զգացողությունը, թե երկրում հաստատված իրավակարգն իրենից է բխում։

Իրավակարգի և ժողովրդի միջև օրգանական կապի բացակայությունն է նաև պատճառը, որ Հայաստանի Հանրապետությունը երկար ժամանակ չի ընկալվել որպես սեփական քաղաքացիների անվտանգությունը, ազատությունն ու բարեկեցությունն ապահովելու գործիք, և 2024 թվականից որդեգրված քաղաքականություններով՝ Կառավարությունն ու կառավարող մեծամասնությունը հենց այս բացը լրացնելով են զբաղված, մի քաղաքականություն, որ տալիս է իր տեսանելի արդյունքը, իսկ 2026 թվականի ԱԺ հերթական ընտրություններում այն ստացավ ժողովրդի վստահության քվեն։

Ընտրությունների արդյունքներով ձևավորված մեծամասնության նախընտրական ծրագիրը նաև նոր Սահմանադրության ընդունման օրակարգն է ներառում։

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Սահմանադրությունը պետք է լինի ժողովրդի՝ պետության և իշխանության տերը լինելու արտահայտությունը, դա պետք է արտահայտվի ոչ միայն տեքստով, այլև ծագումնաբանությամբ և իրականությամբ։ 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր ժողովուրդը պետության և իշխանության տերն է, և այս փաստը վերահաստատվեց 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրություններում։ Սա նշանակում է, որ սահմանադրական ոգին Հայաստանի Հանրապետությունում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, անսասան՝ ազատ և երջանիկ պետություն կառուցելու իր ձգտումների մեջ։

Շնորհավորում եմ բոլորիս այս և Սահմանադրության օրվա առիթով։

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետություն»,- նշված է ուղերձում։

Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն է ԱՄՆ-ը և Իսրայելն ունեն ընդհանուր ճակատագիր. Նեթանյահու Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավnր Եղանակը Հայաստանում Իրավակարգի և ժողովրդի միջև օրգանական կապի բացակայությունն է պատճառը, որ ՀՀ-ն երկար ժամանակ չի ընկալվել որպես սեփական քաղաքացիների անվտանգությունը, ազատությունն ու բարեկեցությունն ապահովելու գործիք․ Փաշինյանի ուղերձը՝ Սահմանադրության օրվա առթիվ Շոգը վերադառնում է Ֆրանսիա․ հայտարարվել է նարնջագույն վտանգի ռեժիմ Սպասվում են հորդառատ անձրեւներ, կարկուտ. օդի ջերմաստիճանը կնվազիՄիլիոն դոլարանոց շոկոլադ. լեգենդար Toblerone-ն վերածվել է Swarovski-ի բյուրեղյա գլուխգործոցիԻսպանիայում անտառային հրդեհը ընդգրկել է ավելի քան 2 հազար հեկտար անտառ․ տարհանվել են հազարավոր բնակիչներԵմենը Իրանին մեղադրել է իր ինքնիշխանությունը խախտելու մեջ Վրաստանում 50 օտարերկրացի է ձերբակալվել Կապույտ շուրթեր և սև ատամներ. Նորթ Ուեսթը՝ զոմբիի կերպարում Ուկրաինան ամենախոշոր ԱԹՍ-ով հարձակման փորձն է իրականացրել Մոսկվայի վրա Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրաԻրանին մեկ շաբաթով արձակուրդ ենք տվել՝ Խամենեիի հnւղարկավորության համար, որովհետև բարի ենք. ԹրամփԻրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռшզմական համագործակցությունը Ես պարզապես ապշած էի. Մեսսին՝ Կաբո Վերդեի 40-ամյա դարպասապահի մասին Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա տուժած Այսօր մենք տոնում ենք ԱՄՆ անկախության հռչակագրի ընդունման 250-ամյա հոբելյանը․ դեսպանատուն ՄԹ-ն նյարդայնացնում է ԵՄ-ին՝ խնդրելով մասնակցել դաշինքի հանդիպումներին․ Bloomberg Բալթյան երկրները օգնում են Ուկրաինային հարվածներ հասցնել՝ օդային միջանցքներ տրամադրելով․ Գալուզին Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին էլեկտրաէներգիայի խափանման պատճառով ընդհատվել է քննության գնահատականների բողոքարկման գործընթացը Հայտնի են Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտի հնարավոր ժամկետները Կտրած-ծակած վերքերով հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը Արագածոտնի թեմական եկեղեցիներում Սուրբ Պատարագներ կմատուցվեն Ովքեր են հարվածի տակ. Ռեալում խաղացողների գերբեռնվածություն է Ռուսաստանը հարվածել է Զապորոժիեի մարզում ուկրաինական նավթամբարի Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ՀՀ ԱԳՆ «Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին «Ես կարծում եմ, որ դա լավագույն լուծումն է». Մելիքբեկյանը՝ Ֆուտբոլի ֆեդերացիայի նոր որոշման մասին Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտՀուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին Ծայրահեղ շոգը պատել է ԱՄՆ-ն՝ անկախության 250-ամյակի տոնակատարության ժամանակ Անահիտ Մանասյանն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ Ոսկու գինն աճել է 0.86%-ով և կազմել 4174.60 դոլար Երկրի վրա սկսվել է հզոր մագնիսական փոթորիկ Պայթյուն-հրդեհ՝ Արմավիրի մարզումՎերաքննիչ դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի կալանքի դեմ բողոքը Կրկին ջուր չի լինիՀայոց ցեղասպանության ճանաչման թեման՝ փոփոխվող աշխարհաքաղաքական իրականության համատեքստում. «Փաստ»ՃՏՊ՝ Լոռու մարզում․ վիրավորներ կանՔաղաքագետը խոսել է «Մոլդովան և Հայաստանը պատերազմի վառարանը նետելու» Արևմուտքի ծրագրերի մասին մասին Սպասման ռեժիմ. Հայաստանը՝ տագնապալի լարվածության մեջ. «Փաստ»««Ուսին թփթփացնել». ինչու՞ է Հայաստանը մասնակցել Ուկրաինային նվիրված համաժողովին» Կլինի բիզնեսի սնանկացում և սթրես տնտեսության մեջ ու սոցիալական ոլորտում. «Փաստ»Հայաստանը ձգտում է մեծ խզման. Իրականում ի՞նչ վնաս կպատճառի Մոսկվային ԵԱՏՄ-ից Երևանի դուրս գալը «Անգամ պարզ «շնորհակալություն» չասացին» «Մինչև հիմա սպասում եմ իր զանգին. Վարոյիցս հետո թոռնիկներս են ապրելու ուժ տալիս». պայմանագրային զինծառայող Վարազդատ Վարդանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վարդենիսի դիրքերում. «Փաստ»
Ամենադիտված