Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երգը երգված է. Փաշինյանը Հայաստանը հասցրել է պարադոքսալ իրավիճակի

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կկայանան հունիսի 7-ին: Դրանց արդյունքներով կորոշվի, թե ով կղեկավարի երկիրը հաջորդ հինգ տարիների ընթացքում, գրում է newizv.ru–ն: 

Քաղաքագետ Իլյա Ուխովի խոսքով արևմտյան սոցիոլոգները ակտիվորեն փորձում են բարձրացնել Փաշինյանի ժողովրդականության վարկանիշը առաջիկա ընտրություններից առաջ: Դա զրկում է տարբեր տվյալները ներկայացուցչականությունից, քանի որ հետազոտությունների արդյունքները զգալիորեն տարբերվում են: «Փաշինյանի վարկանիշը մնում է 17-18%, մինչդեռ հիմնական ընդդիմադիր կուսակցությունների՝ «Հզոր Հայաստան»-ի, Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան»-ի և Քոչարյան դաշինքի համակցված վարկանիշը կազմում է մոտ 46%, ինչը կարող է զրկել «ՔՊ»–ին անկախ կառավարություն ձևավորելու ցանկացած հնարավորությունից, - նշել է Ուխովը,– այս պայմաններում Փաշինյանը և նրա թիմը, ակնհայտորեն արևմտյան քաղաքական ռազմավարների աջակցությամբ, պատրաստվում են կեղծել արդյունքները, ինչը նշանակում է, որ ընտրությունների պաշտոնական արդյունքները կարող են զգալիորեն տարբերվել իրական հանրային տրամադրությունից»։ 

Միջազգային հանրապետական ​​ինստիտուտի (IRI) կողմից  Հայաստանում մարտ ամսին անցկացված հարցման համաձայն «Քաղաքացիական պայմանագիր»-ը ընտրողների շրջանում ամենատարածված կուսակցությունն է. հարցվածների 24%-ը պատրաստ էր քվեարկել իշխող կուսակցության օգտին։ Սակայն, SAEAC Focus հարցման համաձայն, հարցվածների միայն 17.8%-ն է պատրաստ քվեարկել «ՔՊ»–ի օգտին, մինչդեռ 20.6%-ը աջակցում է «Ուժեղ Հայաստան» դաշինքին։ Իշխանությունների համար ավելի մտահոգիչ է քվեարկելու պատրաստակամություն հայտնած ընտրողների շրջանում ձայների բաշխումը. միավորված ընդդիմությունը ստացել է 46%, մինչդեռ Փաշինյանի կուսակցությունը ընդամենը 18%։ 

Ըստ «Դիգորիա» փորձագիտական ​​ակումբի անդամ, քաղաքագետ Իրինա Դավիդյանի իրականում վարչապետի բացասական վարկանիշն է շարունակում աճել. հիմա ընտրողների 79%-ն է անվստահություն  հայտնում նրան։ «Բնակչությունը հստակորեն է արտահայտում  իր բողոքը Փաշինյանի դեմ։ Սա հիմնականում պայմանավորված է հակառուսական քաղաքականությամբ, ԵՄ-ի հետ մերձեցման ակնհայտ ուղղությամբ առանց Հայաստանի համար որևէ օգուտի, հին դաշնակիցների հետ կապերի խզմամբ և, վերջապես, Լեռնային Ղարաբաղի կորստով։ Վերջինս մնում է երկրի քաղաքականության ցավոտ կետը», - նշել է Դավիդյանը։

Ըստ պատմական գիտությունների դոկտոր Եվգենի Սեմիբրատովի Լեռնային Ղարաբաղի կորուստը Փաշինյանի կառավարության անվիճելի ձախողումն է։ Դա հանգեցրել է տարածաշրջանից զանգվածային արտագաղթի և դարձել հայ ժողովրդի համար տասնամյակների ընթացքում ամենամեծ ողբերգությունը։ «Այսօր շատ հայկական գերեզմանատներում կարելի է տեսնել այդ անիմաստ, պարտված պատերազմում զոհված երիտասարդների գերեզմանները», - հավելել է քաղաքագետը։

Վերջերս Փաշինյանը զգալիորեն փոխել է իր կերպարը։ Նա տեսանյութեր է հրապարակում սոցիալական ցանցերի հայտնի էջերում, որտեղ լսում է ռոք երաժշտություն և ռեփ։ Մեկ այլ տեսանյութում նա հեծանիվով շրջում է Մոսկվայով երաժշտության ներքո և առանց անվտանգության։ «Փաշինյանը փորձում է խաղալ «ժողովրդական» վարչապետի դեր։ Տեսականորեն, իհարկե, սա ճիշտ է, և դա նպաստում է նրա ժողովրդականությանը, - կարծում է միջազգային քաղաքագետ Գևորգ Միրզայանը,– խնդիրն այն է, որ այս արտաքին կերպարը քաղաքական գործչից պահանջում է ճկունություն, համբերություն և բարձր մակարդակի ինտելեկտ։ Բայց Փաշինյանը չգիտի, թե ինչպես խաղալ այդ դերը։ Եվ երբ մարդիկ ժպտալու, գրկելու և նրանց հանգստացնելու փոխարեն սկսում են քննադատել նրան փողոցում, նա շուկայական վեճի մեջ է մտնում իրեն իջեցնելով գյուղական քաղաքական գործչի մակարդակի»։

Ավելին, նշել է Ուխովը, Փաշինյանը մեծ ժողովրդականություն չի վայելում քաղաքային կրթված դասի և երիտասարդության շրջանում, նրա ընտրական բազան կենտրոնացած է մարզերում, մինչդեռ ընդդիմությունն է առաջատար Երևանում: «Երիտասարդական լսարանին գրավելու բոլոր փորձերը՝ հուշանվերներ բաժանելը, փողոցային միջոցառումներին մասնակցելը և «տղաներից մեկի» կերպարը ներկայացնելը, քիչ ազդեցություն են ունեցել։ 2018 թվականին նա իսկապես երիտասարդ և ապստամբ էր թվում, բայց այսօր այդ կերպարը ակնհայտորեն հնացած է։ Նրա թիմում կան երիտասարդ քաղաքական ռազմավարներ, որոնք ունակ են օգտագործել անհրաժեշտ ոճը, բայց Փաշինյանն ինքը ակնհայտորեն այլևս պատրաստ չէ այդ առաջադրանքին», - բացատրել է Ուխովը։

Միևնույն ժամանակ, պաշտոնական ընտրարշավը սկսվել է մայիսի 8-ին և ներկայումս շատ ակտիվ է, նշել է Դավիդյանը։ Ընդդիմության և վարչապետի միջև անընդհատ սկանդալներ և բախումներ են լինում։

«Ընդդիմադիր կուսակցությունների ներսում միասնականություն չկա, ինչը զգալիորեն բարդացնում է նրանց աշխատանքը, մասնավորապես՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համար, որը ի սկզբան է ընդդիմության դեմ դիրքավորվել»։ Նա ներկայացել է որպես ռուսամետ կուսակցություն, որը նվիրված էր Ռուսաստանի հետ խաղաղ, բարեկամական հարաբերություններ կառուցելուն։ Եվ դա հայկական քաղաքականության ավանդական կանոնագիրքն է», - ասաց Դավիդյանը։

«Փաշինյանը մտահոգված իր վարկանիշի անկմամբ և «Ուժեղ Հայաստանի» աճող ժողովրդականությամբ, և կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեն է օգտագործում  որպես քաղաքական գործիք. Կարապետյանը և նրա կուսակցությունը մեղադրվում են ընտրակաշառքի և Ռուսաստանից ուղղակի ֆինանսավորման մեջ, ինչը բացահայտ մանիպուլյացիա է», - նշել է Դավիդյանը։

Փաշինյանի նոր ժամկետը, հավանաբար, կհանգեցնի Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման, բայց չի մոտեցնի Հայաստանին ԵՄ-ին, գործող կառավարությունը անհաջող թակում է ԵՄ դուռը չգիտակցելով, որ այդ դուռը փակ է, նշեց Գևորգ Միրզայանը։ «Հայաստանը կշարունակի հեռու մնալ Ռուսաստանից։ Եվ, ցավոք, հնարավոր է հայկական պետականության հետագա ապամոնտաժում, քանի որ այն ամբողջությամբ կախված է Հայաստանի և Ռուսաստանի միջև լավ հարաբերություններից», - հավելել է Միրզայանը։

Եվգենի Սեմիբրատովը բացատրել է, թե ինչու է Հայաստանում քաղաքական ուժերի սպեկտրը ներկայումս սահմանափակ։

«Հայաստանի ընտրական դաշտը լիովին մաքրվել է։ Բոլոր քաղաքական ուժերը, որոնք կպայքարեն խորհրդարանում տեղի համար, ներկայացնում են բացառապես եվրոպամետ, արևմտամետ կողմնորոշում, իսկ ցանկացած ռուսամետ շարժում անմիջապես ենթարկվում է ճնշումների և հալածանքների», - նշել է Սեմիբրատովը։

Բայց Հայաստանի տնտեսությունը մեծապես է կախված  Ռուսաստանից, Ռուսական տնտեսական շուկա մուտք չունենալով Հայաստանը կկորցնի իր եկամտի զգալի մասը, նշել է Եվգենի Սեմիբրատովը, պետք է լուծվեն նաև անվտանգության հարցերը, որոնք մեծապես կախված են Շիրակում ռուսական ռազմաբազայի առկայությունից։ «Այս ֆոնի վրա հայ ժողովուրդը կանգնած է Ռուբիկոնի մոտ, բայց առանց ընտրության։ Եվ, պարադոքսալ կերպով, այս պայմաններում Փաշինյանի վարկանիշը նրան կապահովի բավականին վստահ հաղթանակ», - հավելել է Սեմիբրատովը։

Իրինա Դավիդյանը հավելել է, որ ԵԱՏՄ անդամակցության հարցը մնում է գլխավոր։ «Փաշինյանը փորձում է միաժամանակ պահպանել Եվրասիական շուկա մուտքը և շարժվել դեպի ԵՄ։ Ինչպես ճիշտ նշել է Պետդումայի խոսնակ Վոլոդինը, սա ռազմավարություն չէ, այլ Եվրասիական տարածքը բացառապես ֆինանսական նպատակներով օգտագործելու փորձ», - ասել է Դավիդյանը։

Ավելին, ԵՄ-ն Հայաստանը չի տեսնում որպես Արևմտյան աշխարհի և Եվրոպայի մաս, նշել է Քաղաքական վերլուծության կենտրոնի տնօրեն և Ռուսաստանի Դաշնության կառավարությանը կից Ֆինանսական համալսարանի դոցենտ Պավել Դանիլինը։

«ԵՄ-ի իրական նպատակն է դուրս քաշել և թուլացնել Հայաստանը որպես Ռուսաստանի ներկայության հիմնաքարերից մեկը Անդրկովկասում, և դրանով իսկ թուլացնել Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում», - հավելել է քաղաքագետը։

«Դրա համար մշակվել է հզոր գործիքակազմ ԱՄՆ-ի և ԵՄ երկրների դեսպանատները, հետախուզական ծառայությունները, ՀԿ-ները և նաև լծակներ Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների հայկական սփյուռքի միջոցով, - հավելել է Պավել Դանիլինը,– Արևմուտքը Փաշինյանի կառավարությունը դիտարկում է որպես ևս մեկ հետխորհրդային ռեժիմ, որը կարող է վերաուղղորդվել դեպի հակառուսական դիրքորոշումհետևելով նույն մոդելին, որն արդեն ներդրվել է Բալթյան երկրներում, Ուկրաինայում և այժմ կրկնօրինակվում է Մոլդովայում։ Այս ամենը Ռուսաստանին հետևողականորեն «ցանկապատելու» միասնական գործընթացի մի մասն է»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Հուլիսի 20-ին և 21-ին տասնյակ հասցեներում գազ չի լինի«Մենք երբեք չենք մոռանա» Հյուսիսային Կորեայի զինվորների «հերոսական գործողությունները». ՊուտինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ինԵղանակը կցրտի՞ առաջիկա օրերին․ ի՞նչ ջերմաստիճան է սպասվում՝ հուլիսի 20-ից 24-ըՀայտնի են 23-րդ «Ոսկե ծիրանի» հաղթողներըԱԱ-2026 Եզրափակիչ․ Իսպանիա-Արգենտինա․ մեկնարկային կազմերՈւկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ ռուսական երեք տանկեր․ ԶելենսկիԱլափարսում բախվել են «ՈւԱԶ»-ն ու «Hyundai»-ն․ կան զոհեր և վիրավորներՂազախստանը դատապարտել է Սև ծովի ջրատարածքում նավթ տեղափոխող նավերի վրա հարձակումներըԱդրբեջանի ճնշմամբ «Հայոց ցեղասպանության» հարցը հանվել է Քնեսեթի օրակարգից. HaaretzՍպիտակ տունը չգիտի, թե ինչով կավարտվի Իրանի հետ պատերազմըԱդրբեջանի ռազմարդյունաբերական ձեռնարկությունում հրդեհ է բռնկվելՄեսսիի հուզիչ ուղերձը ԱԱ եզրափակչից առաջՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԿիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքըԵրևանը Եկատերինբուրգից դեպի արտասահման ամենահայտնի ավիաուղղություններից մեկն էԻսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացմանՄուրացանի փողոցում միջադեպի մասնակից անձանց ինքնությունը ճշտվել է․ կա ձերբակալվածՎայոց ձորում 21-ամյա երիտասարդը ընկել է Գողթանիկի ջրվեժը և ջրահեղձ եղել. նրան որոնում ենԹրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև ԻրանըԱյս հանդիպումը չի կարող բիծ թողնել Դեշամի ժառանգության վրա․ ՄբապեՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի հուլիսի 19-ին Մտադիր չեմ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ և նպատակ ունեմ պահպանել բարեկամական հարաբերությունները Մոսկվայի հետ. Վուչիչ 15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի «Բարսելոնայի» նախկին պաշտպան Պիկեն կիսվել է ԱԱ-2026-ի մեծ եզրափակիչից առաջ իր սպասումներով Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին ամերիկյան օրինագծում Facebook-ի և Instagram-ի աշխատանքում խափանումներ են նկատվումԻսրայելը հայտնում է՝ Իրանից հրթիռներ են արձակվել դեպի Հորդանանի Աքաբա Կասպից ծովում լցանավերը ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման Իրանը կանգնեցրել է Հորմուզից դուրս եկող 4 նավ ԱՄՆ-ը հարվածել է Իրանի՝ նոր կառուցվող ատոմակայանին Ադրբեջանում զենքի գործարանի տարածքում հրդեհ է բռնկվելՀայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում Նրան սպորտում այլևս ոչինչ չի սպասվում. Ծառուկյանը խորհուրդ է տալիս Մաքգրեգորին կենտրոնանալ բիզնեսի վրա Զելենսկի. Մենք հարվածել ենք Ստավրոպոլի երկրամասի էներգետիկ օբյեկտներին և Սև ծովում գտնվող լցանավերին Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբԱՄՆ-ն հարվшծել է Իրանում կառուցվող ատոմակայանին ԱՄՆ-ն մերժել է Իսրայելի առաջարկը՝ նոր պшտերազմ սկսելու վերաբերյալ Ռուսական հարձшկման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը ԱՄՆ-ի ռազմական նախարար. ամերիկացի զինվորականների մահը միայն ամրապնդում է մեր վճռականությունը Ձերբակալվել է 1 անձ և ներկայացվել նախաքննական մարմին․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ես կգերադասեի չլինել մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուն, փոխարենը՝ խաղալ եզրափակիչում․ Մբապե Իսպանիայի երկու նահանգում այրվել է ավելի քան 24,000 հեկտար տարածք․ անտառային հրդեհները շարունակվում են Այս շաբաթ Ռուսաստանը Ուկրաինայի դեմ կիրառել է շուրջ 1,450 հարվածային անօդաչու թռչող սարք, ավելի քան 1,640 կառավարվող ավիառnւմբ և տարբեր տեսակի 99 հրթիռ․ Զելենսկի Իրանական բանակը հարվшծել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմшբազաներին Երևանում Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրшերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց ԱՄՆ զինվшծ ուժերը նոր ավիահшրվածներ են հասցրել Իրանի դեմ Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Սևանում «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել վարորդի մարմինը
Ամենադիտված