Արևմտյան վերլուծաբան. Հայաստանը հեշտ ավար է, որը կարելի է հենց հիմա վերցնել
Եվրոպական էլիտաների կողմից Կովկաս մուտք գործելու փորձերի մեջ Հայաստանը «հեշտ ավար» է։ Այդ մասին հայտարարել է քաղաքական մեկնաբան Ստյուարտ Դաուելը TVP WORLD-ի եթերում, գրում է politnavigator.news–ը։
Մասնագետի խոսքով Եվրոպան հույս ունի օգտագործել «մեղմ ուժ» Հայաստանին Ռուսաստանի ազդեցությունից հեռացնելու համար։
«Եվրոպային Կովկասյան տարածաշրջանն է պետք։ Կարծում եմ Հայաստանն այժմ, այսպես ասած, հեշտ ավար է. դա մի երկիր է, որը կարելի է հենց հիմա վերցնել։ Վրաստանն էր որոշ ժամանակ այդպիսի երկիր, բայց մեզանից մեջք շրջեց։ Այնպես որ, իհարկե, Եվրոպան հույս ունի, որ կարող է նույնը անել Հայաստանում, ինչին հասնում է Մոլդովայում, որն ավելի մոտ է Եվրոպային։ Սա օգնում է Եվրոպային գործել որպես աշխարհաքաղաքական բլոկ այդ տարածաշրջանում։
Հայաստանը տարբերվում է Եվրոպայից հարավ և արևելք գտնվող մյուս երկրներից նրանով, որ դեռևս պաշտոնապես չի գտնվում Եվրամիությանը միանալու ճանապարհին։ Հայաստանի խորհրդարանն օրենք է ընդունել, որում նշվում է, որ իրենք ցանկանում ենք շարժվել այդ ուղղությամբ և կփորձենք դա անել, բայց պաշտոնապես Հայաստանը թեկնածու երկիր չէ, այլ ընկնում է այն շրջանակի մեջ, որը եվրոպացիները անվանում են «Բարի հարևանության քաղաքականություն»։
Հետևաբար, Եվրոպան ունի մի շարք լրացուցիչ գործիքներ Հայաստանին իր համակարգ ներգրավելու համար։ Այլ կերպ ասած, Եվրոպան հույս ունի, որ անգամ մեղմ լծակները բավարար կլինեն Հայաստանին Ռուսաստանի ազդեցությունից հեռացնելու համար։ Իհարկե, վարչապետ Փաշինյանը ցանկանում է, որ դա տեղի ունենա», - հայտարարել է Դաուելը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am