ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևմտյան վերլուծաբան. Հայաստանը հեշտ ավար է, որը կարելի է հենց հիմա վերցնել

Եվրոպական էլիտաների կողմից Կովկաս մուտք գործելու փորձերի մեջ Հայաստանը «հեշտ ավար» է։ Այդ մասին հայտարարել է քաղաքական մեկնաբան Ստյուարտ Դաուելը TVP WORLD-ի եթերում, գրում է politnavigator.news–ը։

Մասնագետի խոսքով Եվրոպան հույս ունի օգտագործել «մեղմ ուժ» Հայաստանին Ռուսաստանի ազդեցությունից հեռացնելու համար։

«Եվրոպային Կովկասյան տարածաշրջանն է պետք։ Կարծում եմ Հայաստանն այժմ, այսպես ասած, հեշտ ավար է. դա մի երկիր է, որը կարելի է հենց հիմա վերցնել։ Վրաստանն էր որոշ ժամանակ այդպիսի երկիր, բայց մեզանից մեջք շրջեց։ Այնպես որ, իհարկե, Եվրոպան հույս ունի, որ կարող է նույնը անել Հայաստանում, ինչին հասնում է Մոլդովայում, որն ավելի մոտ է Եվրոպային։ Սա օգնում է Եվրոպային գործել որպես աշխարհաքաղաքական բլոկ այդ  տարածաշրջանում։

Հայաստանը տարբերվում է Եվրոպայից հարավ և արևելք գտնվող մյուս երկրներից նրանով, որ դեռևս պաշտոնապես չի գտնվում Եվրամիությանը միանալու ճանապարհին։ Հայաստանի խորհրդարանն օրենք է ընդունել, որում նշվում է, որ իրենք ցանկանում ենք շարժվել այդ ուղղությամբ և կփորձենք դա անել, բայց պաշտոնապես Հայաստանը թեկնածու երկիր չէ, այլ ընկնում է այն շրջանակի մեջ, որը եվրոպացիները անվանում են «Բարի հարևանության քաղաքականություն»։
Հետևաբար, Եվրոպան ունի մի շարք լրացուցիչ գործիքներ Հայաստանին իր համակարգ ներգրավելու համար։ Այլ կերպ ասած, Եվրոպան հույս ունի, որ անգամ մեղմ լծակները բավարար կլինեն Հայաստանին Ռուսաստանի ազդեցությունից հեռացնելու համար։ Իհարկե, վարչապետ Փաշինյանը ցանկանում է, որ դա տեղի ունենա», - հայտարարել է Դաուելը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular