Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերժ Սարգսյան․ «Նիկոլը ճիշտ էր՝ նա պատրաստ էր գնալ մինչև վերջ և չուներ ոչ մի կարմիր գիծ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

8 տարի առաջ այս օրը Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, և իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանի թիմը։ 8 տարվա ընթացքում այդ թիմը խախտել է իր տված բոլոր խոստումները, ձախողել հնարավոր ամեն ինչ՝ դատական համակարգից մինչև բանակ, տնտեսությունից մինչև Արցախյան հարցի կարգավորում, Ադրբեջանին հանձնել Արցախը, դարձել հազարավոր մարդկանց մահվան պատճառ, և այդքանից հետո դեռ փաշինյանական իշխանությունը շարունակում է հավակնել մնալ գործող իշխանություն։ Երրորդ նախագահն այսօր իր հրաժարականի կապակցությամբ ծավալուն ուղերձ է հղել, որում ուշագրավ մի քանի նկատառումներ է արել։

«Իմ կյանքի ընթացքում ես ունեցել եմ ճիշտ և սխալ որոշումներ։ Իմ ամենաճիշտ և դժվար որոշումը «իմ իսկ խոստումը դրժելն» ու 2018 թ․ վարչապետի պաշտոնում առաջադրվելն էր։ Ցավոք, դա նաև իմ ամենամեծ սխալն էր, որովհետև չստացվեց բացատրել մեր ժողովրդին, որ իմ առաջադրման նպատակը բնավ իշխանությունը պահելը չէր, այլ Ղարաբաղի և Հայաստանի անվտանգությունն ապահովելն էր։ Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ նա պատրաստ էր գնալ մինչև վերջ և չուներ ոչ մի կարմիր գիծ, ես չպետք է առաջադրվեի։ Իսկ ես սխալվեցի՝ կարծելով, թե կարողանալու ենք մեր ժողովրդին բացատրել, որ բանակցային բարդ իրավիճակում իմ հեռանալը հանգեցնելու է աղետի»,– ասել է նա։

Երրորդ նախագահը նաև խոսել է առաջիկա խորհրդարանական ընտրություններից, նշել, թե համոզված է, որ այս իրավիճակում ընդդիմության հաղթանակն ապահովելու համար անհրաժեշտ է խոշոր միավորում, որպեսզի կանխվի ձայների փոշիացումը, ինչը ծառայելու է այսօրվա վարչախմբի շահերին։ Հատուկ այդ նպատակով Հանրապետական կուսակցությունը հրաժարվել է մասնակցել խորհրդարանական ընտրություններին, որպեսզի ընդդիմադիր մյուս ուժերը կարողանան հաղթել գործող իշխանություններին և կատարեն իրենց խոստումը՝ Փաշինյանին իշխանազրկելու մասով։

Այսօր նաև չափազանց խորհրդանշական է, երեկոյան ավարտվում է առաջադրումների ժամկետը։ Մինչ այս պահը 5 կուսակցություններ են ընդամենը առաջադրվել, բայց մեծ մասը փաստաթղթերը ներկայացնելու է այսօր, նախնական հաշվարկներով՝ 25-ից ավելի քաղաքական ուժեր կարող են հայտ ներկայացնել մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, իսկ դա աներկբա բերելու է ձայների լրջագույն փոշիացման։ 2021 թվականի արտահերթ ընտրություններում 20 տոկոս ավելի ձայներ փոշիացվեցին, արդյունքում Փաշինյանին հաջողվեց սահմանադրական մեծամասնություն ստանալ։ Գործող իշխանություններն այսօր էլ ամեն ինչ անում են՝ քվեները փոշիացնելու համար, և իրական ընդդիմադիր ուժերը պարտավոր են չխաղալ գործող իշխանության կանոններով։

Սոնա Գալստյան

Տոկիոյում հայտարարվել է շոգի մասին նախազգուշացումԱդելիա Պետրոսյանը հեռացել է Էթերի Տուտբերիձեի մարզչական խմբիցՆեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. ԹրամփՀուլիսի 21-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումԱմերիկայում էլ հաճախ խոսում ենք հայկական արտադրության մասին, այստեղի մարդիկ շատ տաղանդավոր են. Սև ՕհանյանԿարևոր. Ի՞նչ անեն այն դիմորդները, որոնք ստացել են դրական գնահատական, բայց չեն ընդունվել բուհԲյուրեղավանում հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ. ՀՎԿԱԿՀայկական Կարմիր խաչի ընկերությունը հորդորում է բոլորին պահպանել հրդեհային անվտանգության կանոններըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտԿյանքից հեռացել է «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Քևին Քիգանը«Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ումՎաղը առավոտից մինչև ուշ երեկո Ծաղկաձորում ջուր չի լինիՎթարի է ենթարկվել դերասանուհի Սյուզան Պապյանը․ ինչ է կատարվել Երևան-Դիլիջան ճանապարհինՄիջնորդները Իրանին ներկայացրել են ԱՄՆ-ի հետ պատերազմը թուլացնելու առաջարկ, որը կներառի 10-օրյա հրադադարՀրապարակվել է «Լավ կառավարման ինդեքսը». ո՞ր տեղում է ՀայաստանՍևանա լճի մակարդակը հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ովՀնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքելՀայաստանում կսահմանվեն ջրի, գազի և էլեկտրաէներգիայի հաշվիչների ստուգաչափման նոր գները«Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ում Չարենցավանից տուն էր գալիս․ Ալափարսում վթարի հետևանքով մահացածներից մեկը Արզական գյուղից էր Վթարի է ենթարկվել դերասանուհի Սյուզան Պապյանը․ ինչ է կատարվել Երևան-Դիլիջան ճանապարհին «Քյոխ»–ը դատարանում հաղթել է Ռոման Բաղդասարյանին Ֆուտբոլի ԱԱ-ի հաղթանակը տոնելիս Իսպանիայում ավելի քան 80 մարդ է տnւժել Ամփոփվեց «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը․ հայտնի են հաղթողները «Ինձ համար այս մրցանակը տուն է»․ Սև Օհանյանը ստացավ «Վարպետ» մրցանակ «Ոսկե Ծիրան»-ի փակման արարողության ժամանակ Հրապարակվել է աշխարհի ամենագեղեցիկ բառը Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը. ՍԱՏՄ Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան Ստելլա Մելիքյանը ընտրյա՞լ ունի. համացանցում հայտնվել են Արամ Մելիքյանի դստեր և նրա սիրելիի լուսանկարներըՊենտագոնը թաքցրել է Հորդանանում իրանական hարվածներից հետո տասնյակ վիրավnր զինվnրականների մասին տեղեկատվությունը. NYT ՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Սև ծովի վրայով․ ՏԱՍՍ «Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածել Ո՞վ է Էրեբունիում կյանքից զրկված 20-ամյա տղանԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցում է 2300-ըՄինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Կոտայքի մարզում 30-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով բախվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին․ կան վիրավnրներ Հայաստանից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. էկոնոմիկայի նախարարի տեղակալը հերքել է տարածվող լուրերը Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ Հենրիի սրտի վիրահատությունն անցել է բարեհաջողԾանոթ ու միարժամանակ անհայտ … Սարդինիայի գինիՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Մոտ 1 օր ջուր չի լինի Սկալոնին նշել է ԱԱ-2026-ի եզրափակչում Իսպանիայից կրած պարտության պատճառները «Փորձագետը կարծում է, որ Հայաստանի գյուղատնտեսական ոլորտի մի մասը առանց ռուսական շուկայի կործանման եզրին է»Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈւԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ Հրդեh է բռնկվել Ճապոնիայի ցամաքային ինքնապաշտպանnւթյան nւժերի Ասակա բազայում Հրազդան գետից դուրս բերված տղայի եղբայրը բանակում է, ընտանիքը սարսափելի վատ վիճակում է. մանրամասներ Իրանը միջնորդներից լարվածnւթյան թուլացման առաջարկներ է ստացել. Բաղայի
Ամենադիտված