Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Զոնտիկ»․ իրական և աղմկահարույց պատմության հիման վրա նկարահանված ֆիլմի պրեմիերան

ՄՇԱԿՈՒՅԹ

«Կինոմոսկվա»-ում կայացավ Parie Media-ի «Զոնտիկ» նոր գեղարվեստական ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմում գլխավոր դերերում հանդես են գալիս Սոս Ջանիբեկյանն ու Մոսո Կարապետյանը, իսկ ռեժիսորը Գոշ Հակոբյանն է։

Ֆիլմը հիմնված է իրական պատմության վրա։ 1977 թվականին, Խորհրդային Հայաստանում տեղի ունեցավ ԽՍՀՄ պատմության ամենահամարձակ և աղմկահարույց բանկային կողոպուտներից մեկը։ Երկու եղբայրներ՝ Նիկոլայ և Ֆելիքս Կալաչյանները, երկար ժամանակ ուսումնասիրել էին Պետական բանկի կանխիկ գումարի տեղափոխման համակարգը։ Գողության գործիքը բոլորի համար անսպասելի էր՝ մանկական անձրևանոց։

Կողոպուտը կատարվեց արագ և հաշվարկված ձևով հափշտակվեց շուրջ 1.5 միլիոն խորհրդային ռուբլի՝ այն ժամանակվա համար հսկայական գումար։ Սկսվեց լայնածավալ հետաքննություն՝ ԿԳԲ-ի մասնակցությամբ։ Մի քանի ամիս անց եղբայրները ձերբակալվեցին և դատապարտվեցին մահապատժի։ Այս պատմությունը երկար տարիներ գաղտնի էր պահվում և հանրությանը հայտնի դարձավ միայն ԽՍՀՄ փլուզումից հետո։

Tert.am Life-ը ներկա է եղել ֆիլմի պրեմիերային, զրուցել ստեղծագործական թիմի հետ և առանձնացրել երեկոյի կարևոր դրվագները։

 «Շատերն ասում էին՝ անիմաստ է այս ֆիլմը նկարել, բայց չլսեցինք» Գոշ Հակոբյան

Ռեժիսոր Գոշ Հակոբյանի խոսքով՝ ֆիլմի գաղափարը վաղուց էր ծնվել, իսկ դրա իրականացման վրա աշխատել են մոտ երկու տարի։

«Այդ ընթացքում բազմաթիվ դժվարությունների ենք հանդիպել։ Շատերը մեզ ասում էին, որ նման ֆիլմ արդեն նկարահանվելու է, կամ ավելի մեծ ընկերություններ են զբաղվում այդ թեմայով, ու մեր աշխատանքը անիմաստ է։ Բայց մենք ոչ մեկին չլսեցինք։

Սցենարը գրվել է այնպես, ինչպես եղել է իրականում՝ առանց չափազանցությունների կամ կրճատումների։ Թեև ֆիլմը գեղարվեստական է, որոշ տարրեր, բնականաբար, ավելացվել են։ Քասթինգի հարցում փորձել ենք ընտրել դերասանների, ովքեր ոչ միայն տաղանդավոր են, այլև առավելագույնս նման իրական կերպարներին»։

Ռեժիսորը պատմում է, որ դեռ մանկուց էր լսել այս պատմությունը, սակայն այն ներկայացվել էր սխալ ձևով․
«Ես պատկերացրել էի, որ զենքերը թաքցրել են զոնտիկների մեջ՝ ինչպես ամերիկյան ֆիլմերում։ Բայց երբ իմացա իրական պատմությունը, հասկացա, որ այստեղ կա հայկական «սուպերհերոսի» պատմություն»։

Նրա խոսքով՝ ֆիլմը փորձ է հայկական իրական պատմությունները ներկայացնել գեղարվեստական ձևով․
«Մենք որոշեցինք, որ սա պետք է լինի սկիզբ՝ մեր պատմությունները ոչ միայն փաստագրական, այլև գեղարվեստական ձևով պատմելու համար»։

Պրեմիերայից առաջ ռեժիսորը խոստովանում է՝ լարվածությունն ու պատասխանատվությունը խառնվել են իրար․
«Շատերն արդեն գիտեն այս պատմությունը, և ամենամեծ վախս այն է, որ հանկարծ չհիասթափեցնենք հանդիսատեսին։ Սա իր ժանրում եզակի ֆիլմ է, և այն պետք է ուժեղ լինի»։

Գոշ Հակոբյանը նաև նշում է, որ ֆիլմը նախատեսվում է թարգմանել մի քանի լեզվով՝ ռուսերեն, ֆրանսերեն և անգլերեն, և դուրս բերել միջազգային շուկա։
«Այսօր արդեն Լոս Անջելեսում ևս պրեմիերա կա, և տոմսերը լիովին վաճառված են։ Բայց մեր նպատակը նաև օտարերկրյա հանդիսատեսին հասնելն է»։

 «Սա հնարավորություն էր ինձ նորովի բացահայտելու» Մոսո Կարապետյան

Գլխավոր դերակատարներից Մոսո Կարապետյանը ֆիլմում մարմնավորում է Նիկոլայ Կալաչյանին՝ եղբայրներից ավագին։

«Սա շատ մեծ պատասխանատվություն էր, որովհետև պետք է մարմնավորեի իրականում գոյություն ունեցած մարդու։ Դա ավելի դժվար է, քան հորինված կերպար ստեղծելը։ Ինձ համար շատ հետաքրքիր և ցանկալի դեր էր»։

Դերասանը նշում է, որ նախագծի մասին գիտեր դեռ վաղուց, սակայն իր դերի մասին տեղեկացել է նկարահանումներից ընդամենը երկու ամիս առաջ։

Նկարահանումները իրականացվել են հիմնականում խորհրդային շրջանը պահպանած վայրերում՝ Երևանում, Սևանում և Գյումրիում։

Մոսո Կարապետյանի խոսքով՝ այս դերը կարևոր շրջադարձ է իր կարիերայում․
«Մինչ այս հիմնականում հանդես եմ եկել հումորային կերպարներում, և սա հնարավորություն է ցույց տալու, թե իրականում ինչպիսի դերասան եմ»։

Միևնույն ժամանակ նա ընդգծում է՝ չի արդարացնում իր կերպարի արարքները․
«Ես չեմ արդարացնում ոչ իմ հերոսին, ոչ էլ նման ապրելակերպը»։

 «Հերոսություն, որ ցավալի ավարտ ունեցավ» Շանթ Հովհաննիսյան

Դերասան Շանթ Հովհաննիսյանն ընդգծում է, որ թեման երկար տարիներ մնացել է մարդկանց հիշողության մեջ։ «Պատմությունն ինքնին շատ հետաքրքիր է, և ֆիլմը հնարավորություն կտա շատերին բացահայտել մանրամասներ, որոնք նախկինում հայտնի չեն եղել»։

Նրա խոսքով՝ այն ժամանակ այս կողոպուտը շատերի կողմից ընկալվում էր որպես համարձակ քայլ․
«Խորհրդային համակարգում նման բան անելն իսկապես մեծ հանդգնություն էր։ Շատերի համար դա հերոսություն էր թվում, սակայն վերջը շատ ծանր եղավ»։

Հովհաննիսյանը ֆիլմում մարմնավորում է պետական անվտանգության ղեկավարի կերպարը․
«Իմ հերոսը զբաղվում է հանցագործության բացահայտմամբ։ Նա պրոֆեսիոնալ է, բայց նաև ցավ է զգում այդ երկու երիտասարդների ճակատագրի համար»։

 «Յուրաքանչյուր կերպար ունի իր դրդապատճառները» Արուսիկ Գրիգորյան

Դերասանուհի Արուսիկ Գրիգորյանն, ով մարմնավորում է Ֆելիքսի կնոջ կերպարը, նշում է, որ դերը բարդ, բայց հետաքրքիր էր։

«Իմ կերպարը հավաքական կերպար է՝ բնորոշ հայ կնոջը՝ զգացմունքային, ինտուիտիվ։ Ես չեմ արդարացնում կատարվածը, քանի որ դա հանցագործություն է, բայց յուրաքանչյուր մարդ ունի իր դրդապատճառները, և պետք է փորձել հասկանալ դրանք»։

Նրա համար առանձնահատուկ հետաքրքիր է եղել խորհրդային ժամանակաշրջանի մթնոլորտում հայտնվելը․
«Ես այդ ժամանակահատվածում չեմ ապրել, ու հետաքրքիր էր ամբողջությամբ մտնել այդ միջավայրի մեջ և մարմնավորել այլ դարաշրջանի կնոջ»։

Դերասանուհին նաև խոստովանում է, որ առաջարկը ստացել է ռեժիսորից և անմիջապես համաձայնել․
«Պատմությանը ծանոթ էի հորս միջոցով, և հենց առաջին անգամ լսելիս արդեն մեծ հետաքրքրությամբ սպասում էի նախագծին»։

Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիՇիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորակում․ մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՍբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Վենեսուելա կուղարկի 48 տոննա մարդասիրական օգնություն Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել«Ռիհաննա, փախիր նրանից». Սոցցանցերը պահանջում են երգչից հրաժարվել A$AP Rocky-ից՝ Արիզոնայում նրա հակասական պոռթկումից հետո ԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցներըՄեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի էԻրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. ԹրամփԿասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը Մեյվեզեր ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է Վանաձորում հաց և հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվել Բասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում է Եվրահանձնաժողովի նախագահը կժամանի Հարավային Կովկաս՝ քննարկելու խաղաղության գործընթացը Թեհրանը պնդում է, որ Հորմուզի նեղուցով անցումը հնարավոր չէ ապահովել առանց Իրանի հետ համաձայնեցման Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը Աբովյանի սկզբնամասում բախվել են Mercedes-ն ու «ՎԱԶ 2107»-ը. վերջինս էլ բախվել է կամրջի հենապատին. կա վիրավորՆորայր Նիկոյանի առաջին հրապարակումը քույրիկի ողբերգական մшհից հետո Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ նոր հետապնդում է հարուցվել Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին Հայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱդրբեջանից Հայաստան է ուղարկվել բենզինով լի 18 և դիզելային վառելիքով լի 8 վագոն Քննարկվել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորություններին առնչվող հարցեր ԱՀԿ-ն ցածր է համարում հանտավիրուսի համաճարակի ռիսկը Գազ չի լինելուՎճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել Արագածոտնի թեմի քահանաներին բերման ենթարկելու հարցով բողոքը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ռեգբի ԱՄՆ-ն դադարեցնում է փախստականների ընդունելությունը․ ինչ է պետք իմանալ Երևանում բախվել են բուժառուի տեղափոխող շտապօգնության մեքենա և «Toyota»Վթար է․ ջուր չի լինելուՎրաերթ՝ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին․ անչափահաս է հոսպիտալացվել«Ռուսաստանը կոշտ պատասխան է պատրաստում Հայաստանին»«Դավաճանության փաթեթը. ինչու է ֆոն դեր Լեյենը «փրկում» Հայաստանը Մոսկվայից»Վերաքննիչ դատարանը կասեցրել է Մարզահամերգային համալիրի աճուրդը. պատմության այս օրը (26 հունիս) Հայաստանը երկու տարի չի փոխանցում ՀԱՊԿ-ին նախատեսված 10% վճարումը․ Վասիլև Անկում տարադրամի շուկայումՀորդառատ անձրևներ են սպասվումՌուսաստանը սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը. «Հրապարակ» Այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը Եթե ԵԱՏՄ-ն ուղիղ կամ «նամյոկով» կասի՝ «մենք չկանք», ի՞նչ կարող ենք անել, չկան-չկան. ՓաշինյանՄակրոնը հայտարարել է Ռուսաստանից եկող լցանավի կալանավորման մասին Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակմանը Ուկրաինայի կարգավորման թեմայով. Պեսկով«Ինտերը» նոր պայմանագիր կկնքի Դիմարկոյի հետ «Մեսսի, կամուսնանա՞ս ինձ հետ». Լիոնել Մեսսիի 100-ամյա երկրպագուհին 2026 թվականի Աշխարհի առաջնության աստղն է դարձել
Ամենադիտված