Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում կայացավ «Կյանքս» վավերագրական ֆիլմի պրեմիերան

ՄՇԱԿՈՒՅԹ

Ապրիլի 8-ին Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ «Կյանքս» վավերագրական ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը ռեժիսոր Սալոմե Կինցուրաշվիլիի հեղինակային աշխատանքն է: «Կյանքս»-ը եռագրության առաջին մասն է։ Ամբողջ ֆիլմաշարի պրոդյուսերն է Տաթևիկ Կարապետյանը։ Նախագիծը նվիրված է կանանց փորձառությանն ու նրանց՝ սերունդների հավաքական հիշողության ձևավորմանն ունեցած դերին։

Այս ցուցադրությամբ մեկնարկեց Հայաստանում կանանց մասին վավերագրական ֆիլմերի եռագրությունը. տարածաշրջանային կինեմատոգրաֆի համար հազվադեպ նախագիծ, որն անձնական պատմությունների միջոցով ուսումնասիրում է սերունդների միջև շարունակականությունը։ Ցուցադրության ամսաթիվը պատահական չէր ընտրված․ ապրիլի 7-ին Հայաստանում նշվում է Մայրության և գեղեցկության տոնը, ինչը համահունչ է ֆիլմի գաղափարին։ «Կյանքս» ֆիլմի առաջին մասը 30 րոպեանոց վավերագրական աշխատանք է, որը կառուցված է ավագ սերնդի հայ հինգ կանանց անձնական պատմությունների շուրջ։ Նրանք ունեն տարբեր ճակատագրեր, տարբեր մասնագիտություններ, կյանքի ուղի եւ պայմաններ։ Բայց նրանց միավորում է կյանքի հանդեպ ներքին վերաբերմունքը և ապրած փորձի խորությունը, որը դուրս է գալիս անձնական կենսագրության սահմաններից։

Նախագիծը, որի գաղափարի հեղինակը Տաթեւիկ Կարապետյանն է, հետազոտություն է՝ տարբեր սերունդների Հայաստանի կանանց մանրազնին և անկեղծ ուսումնասիրություն՝ նրանց ներաշխարհի, ընտրությունների և կյանքի մոտեցումների։ Անձնական պատմությունների միջոցով ֆիլմը ձևավորում է ավելի լայն ասելիք՝ ներկայացնելով կանանց փորձը որպես հիմքը, որի վրա հենվում է հասարակությունը։ Հայկական մշակույթում կնոջ դերը միշտ որոշիչ է եղել՝ որպես տան պահապանի, մոր, կնոջ, ավանդույթները կրողի և ընտանիքի ներքին կայունությունն ապահովողի։ Հենց կնոջ միջոցով է փոխանցվում ոչ միայն հիշողությունը, այլև ապրելու, հաղթահարելու, պահպանելու և արարելու առաքելությունը։ Անդրադառնալով այս թեմային՝ ֆիլմի հեղինակները ոչ թե կնոջ արտաքին կերպարն են ընդգծում, այլ կնոջ ներքին ուժը՝ աննկատ, բայց վճռորոշ այն հիմքը, որի վրա կառուցվում է կյանքը։

Ֆիլմի անդրանիկ ցուցադրությունից առաջ Տաթևիկ Կարապետյանը շնորհավորեց ներկաներին՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ և նշեց, որ երբ նախաձեռնեց ֆիլմաշարի պրոդյուսերությունը, մտածում էր հայ կանանց դերի մասին, որոնց բաժին է հասել հաղթահարելու բազմաթիվ փորձություններ և կորուստներ։ Սակայն, ի հեճուկս այդ ամենի, նրանք մնացել են մարդ՝ բառի ամենավեհ իմաստով, պահպանել են հայ կնոջ այն իսկական կերպարը, որը ձևավորվել է դարերի ընթացքում։

«Այս եռագրությունն ինձ համար շատ անձնական պատմություն է։ Ես մեծացել եմ ընտանիքում, որտեղ կանայք՝ իմ տատիկները, մայրս միշտ եղել են ընտանիքի անտեսանելի հենարանն ու առանցքը ամենադժվար ժամանակներում։ Իրենց խոսքով, իրենց էությամբ փոխանցել են այն արժեքները, որոնց շնորհիվ մեզ հաջողվել է պահպանել այն, ինչ առանձնացնում է հայ կնոջը։ Խոսքը արժանապատիվ ապրելու, արարելու, ավանդույթները պահպանելու կարողության մասին է, երբ միաժամանակ նաեւ բաց ես աշխարհի առջեւ։ Այսօր ես հստակ գիտակցում եմ, որ հենց այս ժառանգականությունն է ձևավորում մարդուն, և փորձում եմ այն փոխանցել իմ դստերը»։ Տաթևիկը նաև նշեց, որ հայկական մշակույթում կինը ամենաէականի կրողն է, նրա, ինչի վրա հենված է ընտանիքը, իսկ վերջնական արդյունքում՝ հասարակությունն ու պետությունը։ «Ինձ համար կարևոր էր լսել և ներկայացնել ֆիլմի հերոսուհիներին որպես կանանց, որոնք իսկապես ապրում են իրենց գործով՝ ներդնելով իրենց հոգին և կրելով այն ներքին կրակը, որը փոխանցվում է սերնդեսերունդ», — ասաց նա։

Ֆիլմի առանցքում կանայք են։ Խցիկը ֆիքսում է առօրյան, որում աստիճանաբար բացահայտվում են հիմնական իմաստները՝ կյանքի հանդեպ սերը՝ անկախ հանգամանքներից, աշխատանքի և ընտանիքի մեջ հենարան գտնելու կարողությունը, և այն արժանապատվությունը, որով ապրում է մարդը այստեղ և հիմա։ Ֆիլմը դիտավորյալ խուսափում է հերոսացումից․ հերոսուհիները մնում են իսկականության տարածքում, որտեղ կարևոր են հնչերանգները, դադարները, մանրամասները, կարևոր է հենց մարդը։

Ֆիլմի հերոսուհիները կանայք են, որոնց կյանքերը ձևավորում են սերնդի բազմաշերտ դիմանկարը․

— Անահիտ Ներսեսյան՝ դաշնակահարուհի, մանկավարժ, Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտ, Բախի անվան միջազգային մրցույթի դափնեկիր,

— Մելանյա Սիմոնյան՝ ֆլեյտայի ուսուցիչ, ով իր կյանքը նվիրել է երաժշտական կրթությանը Գյումրիում,

— Լարիսա Չատինյան՝ անասնապահ Լոռու մարզից, ով պահպանել է կապը հողի և ավանդույթի հետ,

— Սուսաննա Մկրտչյան՝ նկարչուհի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր մշակույթի գործիչ, պրոֆեսոր և Գյումրու պատվավոր քաղաքացի,

— Վալենտինա Ադոնց՝ կենսաֆիզիկոս, գիտական համայնքի ներկայացուցիչ, որի մասնագիտական գործունեությունը համընկել է նշանակալի վերափոխումների ժամանակաշրջանի հետ։

«Կյանքս»-ը հեղինակային վավերագրական ֆիլմ է՝ նվիրված այն հանդիսատեսին, որն իմաստ և ներքին հենարաններ է փնտրում։ Այն զանգվածային ֆիլմերի ժանրից դուրս է և չի ձգտում տպավորել․ դրա արտահայտչականությունը կառուցվում է դիտարկման, լռության և մարդկային ներկայության հանդեպ ուշադրության վրա։

«Ինձ համար կարոտն ու անցյալը, ընդհանրապես, մեծ ոգեշնչման աղբյուր են, ուստի այս վավերագրական ֆիլմի վրա աշխատելիս ես դիմել եմ հիշողությանը։ Սա մի արտահայտություն է, որտեղ առանձին կանանց անձնական պատմությունները միավորվում են՝ հյուսելով մեկ ամբողջական պատմություն։ Իմ ընտրած բոլոր հերոսուհիները շատ տարբեր են։ Մոնտաժի ընթացքում նյութը դիտելիս ես ապշեցի, որ, անկախ նրանից, թե ինչ պատմություն կա նրանցից յուրաքանչյուրի հետևում, նրանց միավորում է ներքին ուժը, որը փայլում է այդ ընդհանուր հյուսվածքի միջով։ Այդ լույսն էլ այն ուղենիշն է, որի վրա մենք պետք է կողմնորոշվենք», — նշում է «Կյանքս» ֆիլմի ռեժիսոր Սալոմե Կինցուրաշվիլին։

«Կյանքս»-ը եռագրության առաջին ֆիլմն է՝ նվիրված հայ կանանց երեք սերունդներին՝ տատիկներին (70+), մայրերին (30–70) և դուստրերին (մինչև 25 տարեկան)։ Յուրաքանչյուր ֆիլմ դառնալու է առանձին մաս, իսկ միասին ձևավորելու են ազգի ամբողջական դիմանկարը՝ կանանց փորձի միջոցով՝ ավանդույթի և արդիականության խաչմերուկում։

Ֆիլմի վրա աշխատել են՝

օպերատոր՝ Բագրատ Սարոյան,

ռեժիսորի օգնական՝ Նարա Կարապետյան,

ձայնային ռեժիսոր՝ Տիգրան Մաիլյան,

մոնտաժ՝ Առնոլդ Ղազարյան,

ձայնային մոնտաժ՝ Արման Պարսամյան,

գունաշտկում՝ Դավիթ Հակոբյան,

գործադիր պրոդյուսեր՝ Բորիս Ղազարյան։

Պրեմիերան մի դահլիճում էր հավաքել հյուրերին եւ ֆիլմի հերոսուհիներին. Դիտումից հետո տեղի ունեցավ քննարկում՝ ֆիլմի հեղինակների մասնակցությամբ, որի ընթացքում ֆիլմում հնչած անձնական պատմությունները կենդանի արձագանք և շարունակություն ստացան՝ հանդիսատեսի հետ երկխոսության միջոցով։

Եռագրության առաջին ֆիլմի հեռուստատեսային պրեմիերան կկայանա 2026 թվականի ապրիլի 11-ին՝ ժամը 19:20-ին, «Armenia» հեռուստաընկերության երեկոյան եթերում։

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

Տաթևիկ Կարապետյան

Տաթևիկ Կարապետյանը գործարար է, բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահը։ Նա ակտիվ զբաղվում է բարեգործական գործունեությամբ՝ աջակցելով սոցիալական և մշակութային նախաձեռնություններին։ Նրա ուշդրության կենտրոնում է հայկական ինքնության տարածումը միջազգային հարթակներում։

Նրա աջակցությամբ իրականացվել է «Երազներ Հայաստանի մասին» ցուցահանդեսը Մուլտիմեդիա Արտ թանգարանում, ներկայացվել է ժամանակակից հայկական արվեստի Extension.AM նախագիծը և այլ նախաձեռնություններ։ 2025 թվականի մարտին Տաթևիկի աջակցությամբ լույս է տեսել «Գարաժ» հրատարակչության «Երևան․ խորհրդային մոդեռնիզմի ճարտարապետություն․ 1955–1991» գիրքը։ 2025 թ. նրա նախաձեռնությամբ բացվել է բազմաֆունկցիոնալ, ժամանակակից «Tashir Arena» համալիրը, որը դարձել է Հայաստանի մայրաքաղաքի մշակութային և հասարակական միջոցառումների կարևոր հարթակ։

Սալոմե Կինցուրաշվիլի

Սալոմե Կինցուրաշվիլին կինոռեժիսոր է, սցենարիստ։ Սովորել է Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում, ապա ավարտել է Մոսկվայի նոր կինոյի դպրոցի ռեժիսուրայի ֆակուլտետը։

Նրա դեբյուտային, կարճամետրաժ «Փախստականը» ֆիլմը ցուցադրվել է Premiers Plans d’Angers փառատոնում եւ արժանացել է ժյուրիի գլխավոր մրցանակին՝ եվրոպական ուսանողական ֆիլմերի մրցույթում։ Նույն աշխատանքը ստացել է բազմաթիվ մրցանակներ, այդ թվում՝ IFF Voices-ի Գրան-պրին, IFF Busan-ի ժյուրիի մրցանակը, IFF IndieLisboa-ի մրցանակը և Baiqonyr IFF-ի հատուկ մրցանակը, ինչպես նաև հաղթել է «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում Թել Ավիվի 26-րդ միջազգային ուսանողական կինոփառատոնում (TISFF)։ Սալոմե Կինցուրաշվիլին ընտանիքի հետ բնակվում է Հայաստանում։

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիՇիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորակում․ մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՍբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Վենեսուելա կուղարկի 48 տոննա մարդասիրական օգնություն Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել«Ռիհաննա, փախիր նրանից». Սոցցանցերը պահանջում են երգչից հրաժարվել A$AP Rocky-ից՝ Արիզոնայում նրա հակասական պոռթկումից հետո ԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցներըՄեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի էԻրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. ԹրամփԿասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը Մեյվեզեր ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է Վանաձորում հաց և հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվել Բասկետբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականը ԵԱ կիսաեզրափակչում է Եվրահանձնաժողովի նախագահը կժամանի Հարավային Կովկաս՝ քննարկելու խաղաղության գործընթացը Թեհրանը պնդում է, որ Հորմուզի նեղուցով անցումը հնարավոր չէ ապահովել առանց Իրանի հետ համաձայնեցման Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում ՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշման վերջնաժամկետը հուլիսի 4-ն է Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը Աբովյանի սկզբնամասում բախվել են Mercedes-ն ու «ՎԱԶ 2107»-ը. վերջինս էլ բախվել է կամրջի հենապատին. կա վիրավորՆորայր Նիկոյանի առաջին հրապարակումը քույրիկի ողբերգական մшհից հետո Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ նոր հետապնդում է հարուցվել Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին Հայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱդրբեջանից Հայաստան է ուղարկվել բենզինով լի 18 և դիզելային վառելիքով լի 8 վագոն Քննարկվել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորություններին առնչվող հարցեր ԱՀԿ-ն ցածր է համարում հանտավիրուսի համաճարակի ռիսկը Գազ չի լինելուՎճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել Արագածոտնի թեմի քահանաներին բերման ենթարկելու հարցով բողոքը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ռեգբի ԱՄՆ-ն դադարեցնում է փախստականների ընդունելությունը․ ինչ է պետք իմանալ Երևանում բախվել են բուժառուի տեղափոխող շտապօգնության մեքենա և «Toyota»Վթար է․ ջուր չի լինելուՎրաերթ՝ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին․ անչափահաս է հոսպիտալացվել«Ռուսաստանը կոշտ պատասխան է պատրաստում Հայաստանին»«Դավաճանության փաթեթը. ինչու է ֆոն դեր Լեյենը «փրկում» Հայաստանը Մոսկվայից»Վերաքննիչ դատարանը կասեցրել է Մարզահամերգային համալիրի աճուրդը. պատմության այս օրը (26 հունիս) Հայաստանը երկու տարի չի փոխանցում ՀԱՊԿ-ին նախատեսված 10% վճարումը․ Վասիլև Անկում տարադրամի շուկայումՀորդառատ անձրևներ են սպասվումՌուսաստանը սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը Պաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը. «Հրապարակ» Այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը Եթե ԵԱՏՄ-ն ուղիղ կամ «նամյոկով» կասի՝ «մենք չկանք», ի՞նչ կարող ենք անել, չկան-չկան. ՓաշինյանՄակրոնը հայտարարել է Ռուսաստանից եկող լցանավի կալանավորման մասին Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակմանը Ուկրաինայի կարգավորման թեմայով. Պեսկով«Ինտերը» նոր պայմանագիր կկնքի Դիմարկոյի հետ «Մեսսի, կամուսնանա՞ս ինձ հետ». Լիոնել Մեսսիի 100-ամյա երկրպագուհին 2026 թվականի Աշխարհի առաջնության աստղն է դարձելԲելառուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնցով ՌԴ-ն համակարգել է Ուկրաինայի դեմ ԱԹՍ-ների հարվшծները. Զելենսկի
Ամենադիտված