Քարաթափում Մյասնիկյան պողոտայում
ՎԻԴԵՈՔիչ առաջ Երևանի Մյասնիկյան պողոտայում քարաթափում է տեղի ունեցել։
Լրագրող Թաթուլ Հակոբյանը տեսանյութ է հրապարեկել, որտեղ երևում է, որ հսկա ժայռից բեկորներ են պոկվել և թափվել պողոտայի երթեւեկելի հատվածում։
Նա, մասնավորապես, նշում է. «Հենց նոր տեղի ունեցավ փլուզումը, ես այստեղով անցնում էի։ Այդ պահին անցնում էի ես և ևս մեկ մեքենա։ Իմ մեքենային բան չի եղել, բայց սա շատ վտանգավոր է, և կարող էր մահացու ելք ունենալ՝ հաշվի առնելով ժայռաբեկորների մեծությունը։ Այս ժամին ժամը 13.55 է»։
Նշենք, որ ժայռի երկայնքով ցանց է տեղադրված, սակայն պոկված ժայռաբեկորներն այնքան մեծ են եղել, որ ցանցը, բնականաբար, պահել չէր կարող։
Դեպքի վայրում միայն երկու ոստիկաններ կան։