Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ ժողովուրդը կանգնած է պատմական շրջադարձի առաջ. Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայ ժողովուրդը կանգնած է պատմական շրջադարձի առաջ։ Դարերի ընթացքում առաջին անգամ մենք ունենք կայուն և անկախ Հայաստանի Հանրապետություն, գրել է Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը:

«Միևնույն ժամանակ, Հայ Առաքելական Եկեղեցու հավատացյալների շուրջ երեք քառորդը բնակվում է Հայաստանի սահմաններից դուրս՝ բազմաբնույթ ու աշխարհասփյուռ Սփյուռքում։

Այս նոր իրողությունը առաջ է բերում հրատապ, բայց հաճախ շփոթեցնող մի հարց․ ո՞րն է Հայ Առաքելական Եկեղեցու պատշաճ դերը, և ո՞րն է պետության դերը։

Հայ ինքնությունն ու քրիստոնեական հավատքը պատմության ընթացքում խորապես միահյուսված են եղել։ Միջնադարյան հայ հեղինակները հաճախ Աստծո և հայրենիքի մասին խոսել են միևնույն շնչով։ Այդ հոգևոր ու ազգային սերտ կապը հնարավորություն տվեց հայ ժողովրդին դիմակայել օտար տիրապետությանը, ցեղասպանությանը և ցրմանը։

Սակայն այն, ինչը մեզ օգնել է գոյատևել պետականության բացակայության պայմաններում, կարող է շփոթություն առաջացնել ժամանակակից հանրապետության իրականության մեջ։

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը գտնվում է ինքնիշխան Հայաստանի Հանրապետության տարածքում։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը բնակվում է Հայաստանում։ Սակայն Էջմիածինը որպես իրենց հոգևոր տուն ընկալող հայերի մեծ մասը ապրում է արտերկրում։ Արդյո՞ք Եկեղեցին պետք է ընկալվի հիմնականում որպես Հայաստանի Հանրապետության կրոնական հաստատություն, թե՞ որպես  համայն հայությանը ծառայող հոգևոր մարմին, ում առաքելությունը չի կարող սահմանափակվել որևէ մեկ պետության շրջանակներում։

Կաթոլիկ աշխարհում Սուրբ Աթոռը (Վատիկանը) և Իտալիայի պետությունը ժամանակի ընթացքում հստակ սահմանեցին իրենց փոխհարաբերությունները՝ ամրագրված Լատերանյան պայմանագրով (1929 թ. փետրվարի 11)։ Աառաջինը համաշխարհային հավատավոր համայնք ունեցող հոգևոր կենտրոն է, իսկ երկրորդը՝ քաղաքական պատասխանատվություն կրող ազգային պետություն։ Նմանատիպ հստակեցման անհրաժեշտության առջև է կանգնած նաև Հայաստանը՝ իհարկե, հարմարեցված իր սեփական պատմությանը, ավանդույթներին և ներկայիս հանգամանքներին։

Այդ հստակեցումը սկսվում է մի քանի հիմնարար սկզբունքներից։

Առաջին՝ Հայ Առաքելական Եկեղեցին ունի հոգևոր և բարոյական առաքելություն, ոչ թե քաղաքական։ Նրա հիմնական առաքելությունը կայանում է Ավետարանի քարոզչության, սրբազան խորհուրդների կատարման, խղճի ձևավորման, տառապյալների մխիթարության և հայ քրիստոնեական մշակույթի ու հիշողության պահպանման մեջ։ Եկեղեցին ունի իրավունք, իսկ երբեմն նաև պարտականություն՝ բարձրաձայնելու հասարակության վրա ազդեցություն ունեցող բարոյական հարցերի շուրջ՝ արդարության, կոռուպցիայի, մարդկային արժանապատվության, պատերազմի և խաղաղության, ինչպես նաև խոցելի խմբերի պաշտպանության վերաբերյալ։ Սակայն այն քաղաքական կուսակցություն չէ և չպետք է վերածվի դրան։

Երկրորդ՝ Հայաստանի Հանրապետությունը աշխարհիկ պետություն է։ Սա չպետք է ընկալվի որպես հակակրոնական մոտեցում։ Այն նշանակում է մի կառավարություն, որը ծառայում է բոլոր քաղաքացիներին՝ հավատացյալներին և անհավատներին, Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներին և այլ դավանանքների ներկայացուցիչներին՝ առանց որևէ աստվածաբանություն պարտադրելու կամ կիրառելու։ Պետությունը պարտավոր է ապահովել խղճի ազատությունը, օրենքի առաջ հավասարությունը և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը։

Միևնույն ժամանակ, հասուն աշխարհիկ հասարակությունը կարող է ճանաչել Հայ Առաքելական Եկեղեցու առանձնահատուկ պատմական դերը ազգի կյանքում և համագործակցել նրա հետ կրթության, սոցիալական ծառայությունների և մշակութային ժառանգության պահպանման ոլորտներում՝ հստակ սահմանված իրավական շրջանակներում։

Այդ դեպքում ինչո՞ւ են այսօր լարվածությունները այդքան բարձր։

Դրանց պատճառներից մեկը այլ պատմական ժամանակաշրջանից ժառանգված սպասումներն են։ Դարեր շարունակ, երբ Հայաստանը չուներ պետականություն, Եկեղեցին հաճախ հանդես էր գալիս որպես կազմակերպված հայկական կյանքի հիմնական հենասյունը՝ միջնորդ, կրթող, պաշտպան և նույնիսկ դիվանագիտական դերակատար։ Ոմանք այսօր էլ ակնկալում են, որ Եկեղեցին շարունակի այդ քաղաքականացված դերակատարությունը։ Մյուսները, ի հակադարձում, պահանջում են, որ Եկեղեցին լիովին լռի հանրային կյանքի բոլոր հարցերում։ Երկու դիրքորոշումներն էլ թյուր են ընկալում կուսակցական քաղաքականության և բարոյական վկայության միջև եղած էական տարբերությունը։

Մեկ այլ պատճառը քաղաքականացման տարածումմ է։ Այսօր քաղաքական դերակատարները երբեմն փորձում են օգտագործել Եկեղեցու խորհրդանիշներն ու լեզուն իրենց օրակարգերն առաջ մղելու համար, կամ հակառակը՝ հարձակվում են Եկեղեցու վրա՝ իրենց մրցակիցներին թուլացնելու նպատակով։ Սա վնասում է թե՛ Եկեղեցու հոգևոր հեղինակությանը, թե՛ ժողովրդավարական բանավեճի որակին։

Վերջապես, առկա է ընկալումների էական տարբերություն Հայաստանի և Սփյուռքի միջև։ Շատ սփյուռքահայերի համար Եկեղեցին հանդիսանում է որպես հիմնական ազգային հաստատություն, մինչդեռ Հայաստանի ներսում ապրող շատերի համար այն ընդամենը հաստատություններից մեկն է՝ գործող հաճախ փխրուն և վիճարկվող քաղաքական միջավայրում։ Առանց միմյանց փորձառությունները զգուշությամբ լսելու և հասկանալու, այս տարբեր ընկալումները հանգեցնում են փոխադարձ հիասթափության։

Ինչպե՞ս անցնել շփոթությունից դեպի հստակություն։

Մեկ հնարավոր ուղի է՝ մեր պատմական ու հասարակական առանձնահատկություններին համապատասխան, հետևել այն փորձին, որով անցել են այլ պետություններ և եկեղեցիներ՝ հրապարակայնորեն և հստակ սահմանելով Եկեղեցի–պետություն հարաբերությունները։

Սա կարող է ենթադրել՝

  • վերահաստատել Եկեղեցու անկախությունը հոգևոր և ներքին հարցերում,
  • ամրագրել Հանրապետության աշխարհիկ բնույթը և հավատքների նկատմամբ նրա չեզոքությունը,
  • օրենքով ճանաչել Հայ Առաքելական Եկեղեցու առանձնահատուկ պատմական և մշակութային դերը,
  • սահմանել հստակ կանոններ՝ կանխելու Եկեղեցու կառույցների օգտագործումը կուսակցական կամ նեղ քաղաքական նպատակներով,
  • ձևավորել պետության և Եկեղեցու ղեկավարության միջև կանոնավոր և թափանցիկ երկխոսության մեխանիզմներ։

Սրանցից ոչ մեկը առանձին չի լուծի բոլոր հակասությունները։ Ազատ հասարակությունում տարաձայնությունները կշարունակվեն, և այդպես էլ պետք է լինի։ Սակայն, դա կթուլացնի գայթակղությունը՝ յուրաքանչյուր վեճ վերածելու գոյաբանական պայքարի «հին Հայաստանի» և «նոր Հայաստանի» կամ «կրոնի» և «առաջընթացի» միջև։

Ազգային լուրջ մարտահրավերների ժամանակաշրջանում՝ անվտանգային սպառնալիքների, սոցիալական դժվարությունների, զանգվածային արտագաղթի և չլուծված հավաքական տրավմայի պայմաններում, Հայաստանին անհրաժեշտ են թե՛ արդյունավետ պետություն, թե՛ արժանահավատ Եկեղեցի։ Պետությունը կոչված է կենտրոնանալու արդարության, անվտանգության և քաղաքացիների նյութական բարեկեցության ապահովման վրա, մինչդեռ Եկեղեցին իր առաքելությունն իրականացնում է հավատքի, բարոյական ձևավորման, հույսի և ազգային ինքնության ոլորտներում։ Նրանք ծառայում են նույն ժողովրդին, սակայն՝ տարբեր եղանակներով։

Հայ քրիստոնեությունը դարերի ընթացքում յուրահատուկ կերպով է միավորել հայրենասիրությունն ու աստվածապաշտությունը։ Այդ ժառանգությունը չպետք է վերածվի իշխանական պայքարի գործիքի։ Այն կոչված է լինելու իմաստության աղբյուր այն ժամանակ, երբ մենք, թերևս առաջին անգամ մեր պատմության մեջ, սովորում ենք ապրել միաժամանակ որպես ժամանակակից հանրապետության քաղաքացիներ և որպես հնագույն քրիստոնեական ժողովրդի ժառանգներ։

Հայաստանում Եկեղեցու և պետության դերերի հստակեցումը չի նվազեցնի ոչ մեկի նշանակությունը։ Ճիշտ կերպով իրականացվելու դեպքում այն կնպաստի, որ երկուսն էլ ծառայեն ավելի ազնիվ և արդյունավետ՝ կանխելով թե՛ քաղաքական իշխանության, թե՛ հոգևոր հեղինակության հնարավոր չարաշահումները։ Այսպիսով հայ ժողովուրդը՝ թե՛ հայրենիքում, թե՛ ամբողջ Սփյուռքում, կկարողանա դիմավորել ապագան ավելի պարզ մտքով և ավելի հաստատուն սրտով։

Այս կարևոր առաքելությունը կարող է կյանքի կոչվել Եկեղեցու և պետության առաջնորդների միջև ամուր և վստահելի գործընկերության միջոցով՝ հիմնված այնպիսի բարոյական տեսլականի վրա, որը պաշտպանում է մեր ժողովրդի բարօրությունը թե՛ հայրենիքում, թե՛ Սփյուռքում»։

Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Ինձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանը Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԿյանքից հեռացել է բիաթլոնի օլիմպիական խաղերի և աշխարհի կրկնակի չեմպիոն Սերգեյ Չեպիկովը Ստեփանավանի ԲԿ–ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ԱՄՆ-ն ու Եվրոպան շահագրգռված են Ռուսաստանի և Իրանի դիրքերի թուլացմամբ և Հարավային Կովկասում սեփական կանոնների հաստատմամբ. Շոյգու Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խուլիգանություն «Դելիս» գիշերային ակումբում, 4 անձ ձերբակալվել էՍահմանազատման գործընթացը պետք է ցույց տա՝ կա՞ Քյարքիի հարցով հանրաքվեի անհրաժեշտություն. Փաշինյան Արևմուտքն անամnթաբար միջամտում է Հայաստանի և Վրաստանի գործերին. Շոյգու «Երևանը վազում է դեպի Արևմուտք». Ինչպես է Ռուսաստանը կորցնում Հարավային Կովկասի ճարտարապետի իր դերըՓորձագետ. Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները կարող են դառնալ անբարյացակամԺամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև Քաղաքագետ Դուդչակ. ԵՄ-ի հետ մերձեցումը սպառնում է Հայաստանին գազի գների վեցապատիկ աճովՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում խnցել է 641 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ Փաշինյանը կպառկի Էրդողանի տակ. Ինչպես է Հայաստանի վարչապետը պատրաստում իր ժողովրդին Թուրքիային ծառայելու համարՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 9 գոլ, 3 նշանակված 11-մետրանոց մեկ խաղում, «Բարսելոնա»-ն հաղթել է «Ռասինգ»-ին Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Իրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ գործարքի, բայց դեռ պատրաստ չէ դրան. Թրամփ Իշխանությունն ասում է, որ հանուն ադրբեջանական քմահաճության՝ սրա տակ հասկանալ իշխանության երկարաձգումը, պատրաստ ենք շարունակաբար զիջել, կորցնել և nւրանալ. Տիգրան Աբրահամյան Միավորված Ազգերի Կազմակերպության և Հայաստանի միջև Նյու Յորքում պայմանագիր է ստորագրվել․ պատմության այս օրը․ սեպտեմբեր 17Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 17/18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով են մեկնարկել 2026 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքում
Ամենադիտված