Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն և Դոմինիկյան Հանրապետությունը համատեղ գործողության ընթացքում նավից մոտ 500 կգ կոկաին են առգրավել

ՎԻԴԵՈ

Դոմինիկյան Հանրապետության իշխանությունները շաբաթ օրը հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ համատեղ իրականացված գործողության ընթացքում առգրավվել է մոտ 500 կիլոգրամ կոկաին՝ նավից, որը կանգնեցվել է տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության զգալի աճի ֆոնին, հաղորդում է AFP-ն։

Ըստ Դոմինիկյան Հանրապետության Թմրամիջոցների վերահսկման ազգային վարչության (DNCD) հայտարարության, նավի կանգնեցումը իրականացվել է «ԱՄՆ-ի Հարավային հրամանատարության «Հարավային գեղարդ» գործողության շրջանակում»։ Վարչությունը հայտնել է, որ սերտորեն համագործակցել է ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության հետ՝ նավը կանգնեցնելու նպատակով։

«Գործող ստորաբաժանումները ծավալուն գործողություն են իրականացրել օդում, ծովում և ցամաքում՝ մի քանի անձանց ձերբակալելու համար, որոնք Դոմինիկյան Հանրապետության ափերին էին մոտենում նավով, որը տեղափոխում էր զգալի քանակությամբ թմրամիջոցներ», – նշվում է DNCD-ի հաղորդագրությունում։

Գործակալության տվյալներով, ձերբակալվել են Դոմինիկյան Հանրապետության երկու քաղաքացիներ, իսկ 27 ֆուտ երկարությամբ նավից, որը հագեցած է եղել երկու կախովի շարժիչով, առգրավվել է կոկաինի 484 փաթեթ՝ ընդհանուր մոտ 500 կիլոգրամ քաշով։

«Հարավային գեղարդ» գործողությունը, որը հինգշաբթի հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, ներառված է Լատինական Ամերիկայում ռազմական նավերի և ինքնաթիռների տեղակայման ծրագրում՝ թմրամիջոցներ տեղափոխող նավերի դեմ պայքարելու նպատակով։ Ըստ Վաշինգտոնի, այդ նավերը պատկանում են «թմրանյութերի ահաբեկչական կարտելներին»։ Սակայն Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոն մեղադրում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Կարակասում կառավարության տապալման գործողություն նախապատրաստելու մեջ։

Սեպտեմբերից սկսած ԱՄՆ-ն տարածաշրջանում ռմբակոծել է ենթադրաբար թմրամիջոցներ տեղափոխող 21 նավ, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 80 մարդ։ ԱՄՆ-ն մեղադրում է Մադուրոյին՝ թմրանյութերի կարտելի ղեկավար լինելու մեջ և նրան բռնելու համար առաջարկում է 50 միլիոն դոլար պարգև։

Ուրբաթ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «ինչ–որ չափով» որոշել է իր հետագա քայլերը Վենեսուելայի հարցում, սակայն հրաժարվել է ներկայացնել մանրամասները։

Ադելիա Պետրոսյանը հեռացել է Էթերի Տուտբերիձեի մարզչական խմբիցՆեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. ԹրամփՀուլիսի 21-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումԱմերիկայում էլ հաճախ խոսում ենք հայկական արտադրության մասին, այստեղի մարդիկ շատ տաղանդավոր են. Սև ՕհանյանԿարևոր. Ի՞նչ անեն այն դիմորդները, որոնք ստացել են դրական գնահատական, բայց չեն ընդունվել բուհԲյուրեղավանում հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ. ՀՎԿԱԿՀայկական Կարմիր խաչի ընկերությունը հորդորում է բոլորին պահպանել հրդեհային անվտանգության կանոններըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտԿյանքից հեռացել է «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Քևին Քիգանը«Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ումՎաղը առավոտից մինչև ուշ երեկո Ծաղկաձորում ջուր չի լինիՎթարի է ենթարկվել դերասանուհի Սյուզան Պապյանը․ ինչ է կատարվել Երևան-Դիլիջան ճանապարհինՄիջնորդները Իրանին ներկայացրել են ԱՄՆ-ի հետ պատերազմը թուլացնելու առաջարկ, որը կներառի 10-օրյա հրադադարՀրապարակվել է «Լավ կառավարման ինդեքսը». ո՞ր տեղում է ՀայաստանՍևանա լճի մակարդակը հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ովՀնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքելՀայաստանում կսահմանվեն ջրի, գազի և էլեկտրաէներգիայի հաշվիչների ստուգաչափման նոր գները«Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ում Չարենցավանից տուն էր գալիս․ Ալափարսում վթարի հետևանքով մահացածներից մեկը Արզական գյուղից էր Վթարի է ենթարկվել դերասանուհի Սյուզան Պապյանը․ ինչ է կատարվել Երևան-Դիլիջան ճանապարհին «Քյոխ»–ը դատարանում հաղթել է Ռոման Բաղդասարյանին Ֆուտբոլի ԱԱ-ի հաղթանակը տոնելիս Իսպանիայում ավելի քան 80 մարդ է տnւժել Ամփոփվեց «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը․ հայտնի են հաղթողները «Ինձ համար այս մրցանակը տուն է»․ Սև Օհանյանը ստացավ «Վարպետ» մրցանակ «Ոսկե Ծիրան»-ի փակման արարողության ժամանակ Հրապարակվել է աշխարհի ամենագեղեցիկ բառը Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը. ՍԱՏՄ Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան Ստելլա Մելիքյանը ընտրյա՞լ ունի. համացանցում հայտնվել են Արամ Մելիքյանի դստեր և նրա սիրելիի լուսանկարներըՊենտագոնը թաքցրել է Հորդանանում իրանական hարվածներից հետո տասնյակ վիրավnր զինվnրականների մասին տեղեկատվությունը. NYT ՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Սև ծովի վրայով․ ՏԱՍՍ «Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածել Ո՞վ է Էրեբունիում կյանքից զրկված 20-ամյա տղանԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցում է 2300-ըՄինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Կոտայքի մարզում 30-ամյա վարորդը «Nissan Tiida»-ով բախվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին․ կան վիրավnրներ Հայաստանից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. էկոնոմիկայի նախարարի տեղակալը հերքել է տարածվող լուրերը Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ Հենրիի սրտի վիրահատությունն անցել է բարեհաջողԾանոթ ու միարժամանակ անհայտ … Սարդինիայի գինիՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Մոտ 1 օր ջուր չի լինի Սկալոնին նշել է ԱԱ-2026-ի եզրափակչում Իսպանիայից կրած պարտության պատճառները «Փորձագետը կարծում է, որ Հայաստանի գյուղատնտեսական ոլորտի մի մասը առանց ռուսական շուկայի կործանման եզրին է»Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈւԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ Հրդեh է բռնկվել Ճապոնիայի ցամաքային ինքնապաշտպանnւթյան nւժերի Ասակա բազայում Հրազդան գետից դուրս բերված տղայի եղբայրը բանակում է, ընտանիքը սարսափելի վատ վիճակում է. մանրամասներ Իրանը միջնորդներից լարվածnւթյան թուլացման առաջարկներ է ստացել. Բաղայի Ռուսական և ուկրաինական ԶՈւ-ն փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Ամենադիտված