Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դանակահարված՝ մի-մի ուդառով 2 հոգու նակաուտ արեց». Գուրգեն Արսենյանի օգնականի գործով վկան ապշած է տուժողի ուժի վրա. Տեսանյութ

ԻՐԱՎՈՒՆՔ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի օգնական Ավետիս Գալստյանի նկատմամբ սպանության փորձ, Մաշտոցի պողոտայում վաղ առավոտյան դանակի գործադրմամբ խուլիգանություն, ինչպես նաև Հանրապետության հրապարակում մի քանի կողոպուտ կատարելու համար մեղադրվող Անդրանիկ Գաբրիելյանի, Հակոբ Բոյաջյանի, Գարիկ Բաբախանյանի և Սամվել Սաֆարյանի գործի դատական քննությունը:

Խուլիգանական դրդումներով սպանության փորձի ծանր մեղադրանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, առաջադրված է միայն Անդրանիկ Գաբրիելյանին, ով, ըստ մեղադրանքի, խմբակային խուլիգանության կատարման պահին դանակ է ունեցել ձեռքին ու կոնկրետ նա է պատգամավոր Գուրգեն Արսենյանի օգնական Ա. Գալստյանին հարվածել դանակով:

Անդրանիկ Գաբրիելյանը մեղադրվում է նաև զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության և մեկ դրվագ կողոպուտի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով և 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերով:

Գարիկ Բաբախանյանը մեղադրվում է երկու դրվագ կողոպուտի և խմբի կազմում կատարած խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 1-ին մասով, 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ, 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով:

Հակոբ Բոյաջյանն ու Սամվել Սաֆարյանը մեղադրվում են խմբի կազմում կատարած կողոպուտի ու խուլիգանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ և 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով:

Պատգամավոր Գուրգեն Արսենյանի օգնականի դանակահարությունից առաջ, ըստ մեղադրանքի, չորս ամբաստանյալները 2015 թվականի սեպտեմբերի 19-ի վաղ առավոտյան՝ ժամը 6-ի սահմաններում, Մաշտոցի 40 շենքի հարևանությամբ գտնվող կանգառի տարածքում խուլիգանական գործողություններ են կատարել՝ ծեծի են ենթարկել իրենց ծանոթ, գործով տուժող Գևորգ Մ.-ին:

Աղմուկն ու ծեծի ընթացքն այնպիսին են եղել, որ այդ վաղ ժամին մեքենայով Մաշտոցի պողոտայով անցնող պատգամավոր Գուրգեն Արսենյանը կանգնեցրել է մեքենան, դուրս է եկել, ներկայացել է՝ որ ԱԺ պատգամավոր է, ու սաստել է երիտասարդներին, պահանջել է վերջ տալ ծեծկռտուքին:

Երիտասարդները թողել են ծեծվող Գևորգին, ով այդ ընթացքում դիմել է փախուստի, ու «ագրեսիվ կերպով մոտեցել են» պատգամավորին ու նրա օգնական Ա. Գալստյանին: Վերջիններս, ըստ մեղադրանքի, պաշտպանվել են:

Հարձակվողներից՝ Անդրանիկ Գաբրիելյանը, ըստ մեղադրանքի, իր մոտ եղած դանակով վնասվածք է պատճառել պատգամավորի օգնականին, ով ակտիվորեն դիմադրել ու հետ է մղել հարձակվողներին:

Գուրգեն Արսենյանն ու Ավետիս Գալստյանը նստել են մեքենա ու, տեսնելով, որ Գալստյանը վնասվածք է ստացել կրծքավանդակի ձախ կեսի շրջանում, մեկնել են հիվանդանոց: Դեպքի վայր են հասել նախ ճանապարհային ոստիկանները, ովքեր օգնական ուժեր են խնդրել: Ամբաստանյալներից երեքին բերման են ենթարկել ոստիկանություն:

Ամբաստանյալները, ըստ մեղադրանքի, Երևանի Հանրապետության հրապարակում նաև մի քանի դրվագ կողոպուտ են կատարել: Ըստ մեղադրանքի՝ տուժող տղամարդկանցից հափշտակվել են բջջային հեռախոս, կրակայրիչ, ինչպես նաև նրանց գրպաններում եղած գումարները:

Այս նիստին դատարան էր ներկայացել գործով վկայի կարգավիճակ ունեցող պատգամավոր Գուրգեն Արսենյանը, սակայն չհարցաքննվեց՝ նիստը, հանրային պաշտպաններից մեկի զբաղվածությամբ պայմանավորված՝ կարճ տևելու պատճառով:

Դատարանը հարցաքննեց մեկ վկայի՝ թիվ 44 ավտոբուսի 56-ամյա վարորդ Կարապետ Մինասյանին:

Ավտոբուսը դեպքի վայրում է եղել այն պահին, երբ ամբաստանյալները արդեն թողել էին առաջին ծեծվողին՝ Գևորգ Մ.-ին, և պատգամավորին ու նրա օգնականին էին անցել:

Վկա Կարապետը նայեց ամբաստանյալներին ու միայն մեկին ճանաչեց. «Էն մեր ախպորը ճանաչեցի»,- ասաց նա՝ մատնացույց անելով մեջների «Քաչալին»՝ Հակոբ Բոյաջյանին:

Նախագահողը հարցրեց. «Ձեր եղբա՞յրն է ամբաստանյալը»:

Վկան պատասխանեց. «Չէ՜: Դե էդպես ասում են՝ «մեր ախպեր»... Բոլորն էլ նրան կճանաչեն, որ մի անգամ տենան...»:

Վկան հայտնեց, որ իր վարած ավտոբուսը մոտեցել է կանգառի մոտ հավաքվածներին, ինքը կանգնեցրել է ավտոբուսը, չնայած ուրիշ մեքենաները չէին կանգնում, անցնում-գնում էին: Ինքը չի էլ հասցրել իջնել, բայց ուղևորները իջել են, այդ պատճառով դեպքի վայրն ավելի մարդաշատ է դարձել: Այդ պատճառով ամբաստանյալներից յուրաքանչյուրի գործողությունները վկան չի տեսել, ոչ էլ նրանց դեմքերն է մտապահել, միայն մեջների անմազ երիտասարդն է տպավորվել, մեկ էլ՝ տուժող Ավետիս Գալստյանը, ումով վկան ուղղակի հիացած էր ու մի քանի անգամ կրկնեց. «Ում տենում էի հետո, ասում էի՝ պատկերացնո՞ւմ եք, մարդը՝ դանակով խփնված, մի-մի ուդարով էրկու հոգու տեղում նակաուտ արեց, նակաուտ էղածներից մեկը, էլ չասեմ՝«մեր ախպեր... Քաչալն էր, պինդ էլ տղա ա էրևում, մյուսը փոքր-մոքր էր, հետո ուզում էին նրան բարձրացնեն, նորից ընկնում էր՝ կամ անքուն լինելուց էր, կամ էլ թույլ տղա էր... Իսկ դուք երևի շատ ուժեղ եք, հա՞»,- տուժող Ավետիս Գալստյանին դառնալով՝ հռետորական հարց հնչեցրեց վկան:

Ըստ վկայի՝ ինքը Գալստյանին դանակահարելու պահը չի նկատել. «Կողիս ուղևորն ասավ՝ վա՛յ, արա, խփեց... Հետո Արսենյանն իջավ ռուլից...»:

Նախագահողը միջամտեց. «Ռուլը ո՞րն է, Արսենյանն ո՞վ է՝ մանրամասն ներկայացրեք»:

«Պատգամավոր Գուրգեն Արսենյանը իր մեքենայից զենք վերցրեց ու իջավ, զենքը տեսնելով՝ էդ տղերքը իրանց մի քիչ հավաքեցին... Կարող ա խաղալիք ատրճանակ էլ լիներ, չգիտեմ... Հետո տուժող Գալստյանը նստեց ղեկին, Արսենյանը՝ նրա կողքին, ու գնացին: Ես էլ շարժվեցի, էդ ժամանակ արդեն ԳԱԻ-ն դվիժենուն թարս գալիս էր... Ես որ ավտոբուսով մոտեցել էի դեպքի վայրին, էնքամ խառն էր, ես էլ անմիջապես ավտոբուսի դռները բացեցի, ժողովուրդը իջավ, հավաքվածները շատացան... Օբշի կռվողները 5 հոգի են էղել... Երբ ես մոտենում էի, մեկը փողոցն անցնում էր, կարծեցի՝ խմած ա, դեռ ասի էլ՝ առավոտ շուտ էս ո՞նց ա հարբել, բայց մի կին ուղևոր ասավ, թե էդ տղեն ծեծված ա, սկզբում նրան են ծեծել, հետո պատգամավորը մոտեցել ու կանգնել ա, դրան թողել են... Ես ամեն մեկի գործողությունները չեմ կարող նկարագրել: Հայհոյանքներ լսել եմ, բայց չեմ կարող ասել՝ կոնկրետ ո՞վ էր հայհոյում...»:

Դատախազը հարցրեց. «Կռվողներից ո՞վ էր ակտիվ, ի՞նչ էին անում...»:

Վկան պատասխանեց. «Իմ ուղևորներից մի կին էր շատ ակտիվ...»: Հետո շարունակեց. «Ես ռուլից չիջա, չկողմնորոշվեցի էլ՝ ոնց էղավ, ոնց չէղավ... Կռիվ էր, էլի, ես շատ գիտեմ... Էս՝ ես եմ, էս՝ իմ ռուլը, էդ կռիվն էլ մի 10 մետր ինձանից առաջ էր... Եթե խառը չլիներ՝ կտենայի, բայց շատ խառն էր, իմ ավտոբուսի ժողովուրդն էլ էր խառնվել... Հա, տեսել եմ՝ էս «Քաչալը» նակաուտ էղած՝ ընկած էր, ես նրան աբյեզդ եմ արել գնալիս... Մեկի ձեռքին էլ դանակ եմ տեսել, «Քաչալը» չէր հաստատ, էդ տղեն դանակը ձեռքով հետևին պահած էր, երբ Արսենյանը զենք հանեց... Իմ մեջ տպավորվել ա մենակ՝ տուժող Գալստյանի խփելը, էդ ո՜նց՝ մի-մի ուդարով... Իմ ուղևորներից մի կնոջ էլ կանգառից ներքև էի վերցրել, նա էն առաջի տղուն ծեծելու պահին կանգառում ա էղել, վախեցել ու ներքև ա իջել: Իմ մշտական ուղևորն ա, էդ ժամին մշտական ուղևորներ ունեմ, կանգառից դուրս նրան նստացրի, նա ասավ, որ կանգառում կռիվ էր, մի քանի հոգով մեկին ծեծում էին... Էդ կինը ասավ՝ էդ մարդիկ՝ Արսենյանն ու օգնականը, եթե չլինեին, էն տղին սպանում էին...»:

Տվերի մոտ ԱԹՍ-ի գրnhի հետմղման ժամանակ վնաuվել է Wildberries-ի պահեստը Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս. Արարատի մարզի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է Հորմուզի նեղուցում Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության երկու նավ է hարձակման ենթարկվել Փաշինյանի թիմից մեկ հեռախոսազանգ է կատարվել, որից հետո Ռուսաստանում հասկացել են, որ «Հայաստանը չի վերադառնա»Հայկական գյուղատնտեսական և պարենային արտադրանքի արտահանումը Ղազախստան կավելացնի ներուժը. Գևորգ Պապոյան Իրանը շարունակում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով. Թաիլանդում Իրանի դեսպան ԿԼ. «Նոա»-ն Շվեյցարիայում զիջեց «Սյոն»-ին ու լքեց պայքարը Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 14-ին ՆԳՆ քրեական ոստիկանները հանցավոր խումբ են վնասազերծել (տեսանյութ) Իրանը մտադրված է ԱՄՆ-ին և Իսրայելին իրավական պատասխանատվության ենթարկել. Թաիլանդում Իրանի դեսպան 7 խաղափուլից հետո միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Էմին Օհանյանը. Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնություն Ռուս-թուրքական 9-րդ պատերազմի ժամանակ (1828-1829) Պասկևիչի ղեկավարած Կովկասյան ռուսական բանակը մտել է Արդահան. պատմության այս օրը (14 օգոստոս)Արմեն Ղուլարյանի հույսը չի «մեռնում»․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սկսնակ խորհրդատուի թանկարժեք խորհուրդները․ «Հրապարակ» Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը՝ 31.600-ից 69.100 դրամ. ո՞ր ծնողն է որքան ստանում Մարտուն Գրիգորյանը կալանավորվել է ՊՆ-ում պաշտոնատար անձանց ազատումների շարք է սպասվում․ «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ու թիմը նախապատրաստվում են ընտրություններին․ «Հրապարակ» ՀՖՖ նախագահացուների թիվն աճում է․ «Ժողովուրդ» Ռուսաստանում 12 ժամում ոչնչացվել է 193 ուկրաինական ԱԹՍԱռաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակելՕկուպացված Քարվաճառում ականի վրա քաղաքացի է պայթել«Գազպրոմ Արմենիա»-ից գազանջատումների մասին են հայտնումԱշխարհի նավթի պաշարները կարող են բավարարել շուրջ վեց ամիս՝ ԱՄՆ-Իրան պատերազմի շարունակման դեպքում․ ReutersԼավրովը մեղադրել է ԵՄ-ին ռուսական բեռներով նավերը բռնագրավելու հնարավորությունն օրինականացնելու մեջՀայաստանում COP17-ի անցկացման համար կհատկացվի շուրջ 2.6 մլրդ դրամՀայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Վաղը սպասվում է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստըՀունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովովՀայաստանն ու Իրանը Ալմաթիում քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացումըՀայ շախմատիստները առաջատարներն են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի արտադրության գործարանումԽոշոր ավտովթար՝ Երևանում. մի քանի ավտոմեքենաներ վերածվել են մետաղե ջարդոնիՌուսաստանում սկսվել է բենզինային ճգնաժամի նոր ալիք. լրտվամիջոցներԱնձրև, ամպրոպ, կարկուտ. ինչ եղանակ է կանխատեսվում առաջիկա 5 օրերինՄեզ անհրաժեշտ է ամերիկյան կողմի ավելի մեծ ներգրավվածություն խաղաղության ծրագրում․ Զելենսկի ՊՍԺ-ն՝ Եվրոպայի սուպերգավաթակիր Բռնազшվթված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին (տեսանյութ) ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում էական առաջընթաց է գրանցվել. ՆԳՆ Վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» սահմանը փակ է ջրի մակարդակի բարձրացման պատճառով Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Երեխաների որդեգրման ընթացակարգը կփոխվի՞․ ի՞նչ է հայտնի Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ hակամարտությունում ռազմավարnւթյան բացակայությամբ. Politico Կասեցվել է «Դրախտ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը Հրդեհ է տեղի ունեցել Երևանում. կրակի տարածումը կանխվել է Կասեցվել է «ՍԱՐԳ Վայենտորգ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ-ն մանրամասնում է
Ամենադիտված