Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես փրկվեց Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թուրքիայում հայերիս պատմական ներկայության ամենամեծ և վառ քարե հուշակոթողը, թերևս, Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցին է: Բայց քչերը գիտեն, որ այն վերահաս ավերումից փրկել է ծագումով քուրդ թուրքալեզու գրող Յաշար Քեմալը:
Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցին կառուցվել է Գագիկ թագավորի հրամանով 915–921 թթ., ճարտարապետը Մանվելն է: 1117–1895 թթ. եղել է կաթողիկոսանիստ եկեղեցի, իսկ 1895–ից հանձնվել է Պոլսո հայոց պատրիարքարանին: 1915 թ. ցեղապսանությունից հետո եկեղեցին լքված է եղել:

Հայկականության հետքերը մաքրելու մտադրությամբ 1951 թ. թուրքական կառավարությունը որոշում է քանդել եկեղեցին:

Այդ տարի դեռևս երիտասարդ, բայց արդեն հայտնի հրապարակախոս Յաշար Քեմալն աշխատում էր «Ջումհուրիեթ» թերթում: Եվ խմբագրի հանձնարարականով մեկնում է Վան: Այստեղ նա ծանոթանում է զինվորական բժիշկ–վիրաբույժ, գնդապետ Ջավիթ բեյի հետ, և նրանից իմանում, որ տեղական իշխանությունները, կատարելով ռազմական գերատեսչության հրահանգը, պատրաստվում են մոտակա օրերին քանդել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին:

Ճարտարապետության գիտակ գնդապետը վրդովված է լինում այդ փաստից և առաջարկում է Քեմալին` որպես «Ջումհուրիեթի» թղթակից, օգտագործել իր կապերը և փրկել եկեղեցին: Չնայած դժվարություններին, նրանք միասին կարողանում են հասնել Աղթամար կղզի և այնտեղ աշխատող բանվորներին հորդորել կանգնեցնել եկեղեցու քանդման աշխատանքները` մինչ հատուկ հրահանգը: Յաշար Քեմալն իր հուշերում պատմում է, որ կղզում աշխատող բանվորներն արդեն հասցրել էին մասամբ քանդել եկեղեցուն հարող շինությունը: 
Հաջորդ օրերի ընթացքում Յաշար Քեմալը մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի վերջնականապես դադարեցվի Աղթամարի եկեղեցու ավերումը: Նրան այդ հարցում աջակցություն է ցուցաբերում «Ջումհուրիեթի» խմբագիրը, ով համաձայնում է տպագրել Քեմալի հոդվածները: Իսկ իր հրապարակումներում Քեմալը իշխանություններին և լայն հանրությանը համոզում է, որ եկեղեցին միայն հայերինը չէ, դա նաև Թուրքիայի ժառանգությունն է և պետք է պահպանվի: Բացի հրապարակումները գործի է դնում իր կապերը, հանդիպում տարբեր պաշտոնյաների հետ: Ի վերջո, պաշտոնական որոշում է կայացվում կասեցնել եկեղեցու քանդման աշխատանքները: Եվ Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցին փրկվում է:

Թեպետ դրանից հետո հալածանքներ են սկսվում Քեմալի և գնդապետ Ջավիթ բեյի նկատմամբ:

Աշխարհահռչակ գրողը, ով երկու անգամ ներկայացվել է Նոբելյան մրցանակի, ծանոթ է եղել նաև Վիլյամ Սարոյանի հետ: Ահա թե ինչ է պատմում իրենց առաջին հանդիպման մասին: 1964 թ. էր: Սարոյանը գալիս է Բիթլիս` իր հայրենի քաղաք: Մի օր Քեմալի տան դուռը թակում են: Դուռը բացելով` տեսնում է հաղթանդամ տղամարդու, որը տուն մտնելով խոսում է անգլերեն: «Եվ ես,– հիշում է Քեմալը,– քանի որ լավ անգլերեն չգիտեի, իսկ հիանալի անգլերեն խոսող կինս տանը չէր, ձեռք ու ոտքի լեզվով սկսեցի նրա հետ բացատրվել: Մտքերի փոխանակումը մեր միջև այդպես դժվար կշարունակվեր, եթե չհարցնեի` դուք որտեղացի՞ եք: Ի պատասխան, նա Թուրքիայի քարտեզի վրա ցույց տվեց Բիթլիս քաղաքը…»: Ապա խորհրդավոր հյուրն ասել էր, որ գիտի քրդերեն, ինչն անչափ ուրախացրել էր Քեմալին. «Վերջ ի վերջո ամեն ինչ սահուն ստացվեց, երբ քրդերեն խոսեցինք… Իմ առջև կանգնած էր աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանը»:\

Բիթլիս այցի ընթացքում Սարոյանի ուղեկիցների թվում էր: «Նա տեղացի երեխաների հետ այս ու այն կողմ վազեց, ամեն հանդիպածին «հայրենակից» անվանեց, համբուրեց ծառերը, քարերն ու հողը, տեսավ իր երազանքների ծովը` Վանա լիճը, խմեց ջրից: Մի տուն գտավ, որը հավանաբար իր հայրական տունն էր, ծնկի եկավ այդ տան ավերակների մոտ և երկար ժամանակ անձայն արտասվեց: Ատելություն չզգաց, բարկություն չապրեց»,– այսպես էր հիշում Սարոյանին Յաշար Քեմալը:

Իր հայանպաստ գործունեության համար և 90–ամյակի կապակցությամբ ՀՀ մշակույթի նախարարության կողմից 2013 թ. նա արժանացել է «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալի: Պարգևը պաշտոնապես նրան հանձնիվել է Ստամբուլում` պոլսահայ համայնքի մշակութային գործիչների ներկայությամբ:

Այդ ժամանակ նա ասել էր. «Ես ինքս ծնունդով Վանից եմ, և հպարտ եմ, որ Գրիգոր Նարեկացու հայրենակիցն եմ։ Այդ հողերը միևնույն ժամանակ մեծ ցավերի և կոտորածների տարածքներ են հանդիսանում: Վերապրած շատ մեծ դժբախտություններ, ոչնչացված շատ մեծ արժեքներ կան, սակայն այսօր մարդկային բոլոր աղետները մաքրելու ճիգեր էլ կան»:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Անգոլայի և Ղազախստանի հետ. պատմության այս օրը (հոկտեմբեր 03)Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ին «Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ»Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ»Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Հոկտեմբերի 5-ին, 6-ին, 7, 8, 9-ին գազ չի լինելու «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»Որքանո՞վ կավալենա կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափը թաղման նպաստի շահառուների շրջանակը նեղացնելու արդյունքում. մանրամասներ. «Փաստ»Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ»«Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ»Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ»Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»Հոկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում կանցկացվի «Կողք կողքի» փառատոնի գալա համերգըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներԵրկրի մթնոլորտում փոշու քանակը նվազել է մոտ 10%-ովԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. ՄիշուստինՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱդրբեջանցին, ըստ Շաքիում տուժածի քրոջ, պատանդ է վերցրել երեխաներին, մայրը նրանց պաշտպանելիս կnրցրել է 3 մшտները «Չորս օր առաջ ինձ ասել են, որ թուրքեր են փախել․ հող ու ավազ եմ տանում դիրքեր»․ Շաքիի բնակիչԵրաշխավորվել է մանկապարտեզների աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող 6 կազմակերպություն Կանցկացվի «Տանիքը՝ Հայաստան» ազգային փոքրամասնությունների փառատոնը Եղվարդում վերգետնյա գազատար է վնասվել Իրականում ինչպես է զարգացել Շաքիի սարսափելի դեպքը․ նոր մանրամասներՌուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը Դիզելային վառելիքի արտահանման հնարավոր արգելքը կխաթարի ԵՄ-ի վստահությունն ԱՄՆ-ի նկատմամբ. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Օշականի ոլորաններից դեպի Ձորակ թաղամաս տանող ճանապարհին ժայռաբեկորը պոկվել է և ընկել ճանապարհի երթևեկելի հատված Ուկրաինան ստացել է hրադադարի չորս առաջարկ. Անդրեյ Սիբիգա Փարպի-Աշտարակ ճանապարհին բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. վերջինում հրդեհ է բռնկվել. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. կա վիրավnր «Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ Մի՛ շտապեք հեռանալ ԵԱՏՄ-ից. հավատացեք ինձ՝ ոչ մի տեղ մեզ չեն սպասում. Լուկաշենկոն՝ Հայաստանին Օդի ջերմաստիճանը կնվազի․ ՍուրենյանՈղբերգական դեպք, Մարգարյան ծննդատնից ԲԿ տեղափոխվելու ճանապարհին երեխա է կյանքից հեռացելԱդրբեջանցի զինծառայողը ՀՀ տարածքում գտնվել է ավելի քան 5 օ՞ր․ նոր մանրամասներ Ծանոթ ու միարժամանակ անհայտ …Ինդուկցիոն սալօջախ
Ամենադիտված