Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գևորգ Սաֆարյանի դատավճիռը սպառնալիք էր ուղղված հասարակությանը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը

– Պարոն Ենիգոմշյան, Գևորգ Սաֆարյանի դատավճիռն ինչպե՞ս եք մեկնաբանում:

– Մենք այլ վճիռ չէինք էլ ակնկալում: Որովհետև ամբողջ այս գործընթացը հիմնված էր կեղծ փաստերի ու վկայությունների վրա: Ավելին` արդեն մեկ տարի քաշքշուկներով բանտում պահելն ինքնին դատավճիռ էր Գևորգի դեմ: Ասեմ, որ վերջին այս տարիներին Հայաստանի դատական գործընթացների մեջ եղել են դեպքեր, երբ մեղադրյալն ու իր պաշտպանը փայլուն իրավագիտական հիմնավորումներով ապացուցել են ոչ միայն իրենց արդարացիությունը, այլև ներկայացրել են ապացույցներ, որ հակառակ կողմը պարզապես գործ է թխել:
Այս դեպքը ևս դրանցից էր: Իրավական գործողությունների ողջ ժամանակահատվածում Գևորգն ու իր դատապաշտպանը հենց այդ են արել: Դատարանում ևս նույնն էր. բացահայտորեն ապացուցում էին, որ սնանկ են մեղադրող կողմի հիմնավորումները: Տուժող կողմն էլ իրականում տուժող չէ` հանձինս տխրահռչակ գնդապետի:
Այո, Գևորգը և պաշտպանը իրականացրեցին գրագետ, փայլուն պաշտպանություն: Սակայն դա չխանգարեց, որ կայացվեր նման դատավճիռ: Ասեմ, որ դա մեզ համար բնավ էլ զարմանալի չէր: Գիտեինք ի սկզբանե, որ գործը թխած գործ էր, ուստի այլ բան ակնկալել չէինք էլ կարող:

– Կարո՞ղ ենք ասել, որ այդ դատավճիռը նաև հասարակությանն ուղղված մեսիջ էր:

– Այո, դա ուղղակիորեն Սերժ Սարգսյանի և իշխող համակարգի քաղաքական պատժիչ գործողություն էր, ի դեմս Գևորգի, ուղղված բոլոր պայքարողների դեմ: Ոչ միան վճիռը, այլև Գևորգի հանդեպ ցուցաբերվող վերաբերմունքը մի նպատակ էր հետապնդում` ցույց տալ հասարակությանը, և հատկապես երիտասարդներին, թե իրենց ինչ կսպառնա, եթե համարձակվեն պայքարել արդարության համար, երկրի ինքնիշխանության համար:
Բայց, ինչպես միշտ, այս անգամ ևս իրենց հույսերն ի դերև են լինելու: Որովհետև ինչպես Գևորգը մինչև վերջին վայրկյանը ցույց տվեց, որ ինքը ընկճվողը չէ, այլև բոլոր գիտակից երիտասարդները, և ընդհանրապես հասարակությունը, լավ գիտեն, որ որոշակի զոհողություններ են անհրաժեշտ արդարությանը հասնելու ճանապարհին: Եվ որ գաղութային այս վարչախմբի մոտեցումները ոչ մի կերպ չեն կարող ազդել պայքարող մարդկանց ոգու վրա:

– Այսինքն` Գևորգի տրամադրությունը լավ է:

– Բացարձակապես լավ է: Նա կրկին մարտականորեն է տրամադրված, հոգեպես պինդ է: Դատական վերջին նիստի ժամանակ ևս այլ բան չապացուցեց, քան այն, որ կրկին շարունակում է մնալ պայքարի իր դիրքերում, իր սկզբունքներին հավատարիմ: Մենք չէինք էլ կասկածում, որ այդպես էլ լինելու է:

– Իսկ իրավական գործընթացը շարունակություն ունենալո՞ւ է: Ի՞նչ եք պատրաստվում անել:

– Գևորգը և դատապաշտպանը պետք է իրար հետ խորհրդակցեն և վերջնական որոշում կայացնեն, թե ինչ են անելու: Այն է` Վերաքննիչ դատարան հայց ներկայացնելո՞ւ են, թե` ոչ: Չնայած դա անելու են ոչ այն ակնկալիքով, որ եթե Վերաքննիչ դատարան դիմեցին, վճիռը կարող է փոխվել: Նման բան չի կարող լինել, քանի որ, այս ամբողջ գործը քաղաքական պատվեր էր և վճիռն էլ նախօրոք էր որոշված: Այնպես որ Վերաքննիչ դատարան դիմելը չի ենթադրի, որ դիմում ենք արդարության ակնկալիքով: Պարզապես դա ևս դիտելու ենք որպես մեր պայքարի շարունակության մի ձև:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Կարծիք․ «Արևմուտքը մտադիր է խզել էներգետիկ համագործակցությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև»«Ապակոմունիստականացման» պտուղները. Վրաստանը Աջարիան կորցնելու վտանգի տակ էԵրբ կսկսվեն դպրոցականների աշնանային արձակուրդները Ադրբեջանցիները հույս ունեն ստանալ իրենց զինվորինԱՄՆ–ն ու Ուկրաինան կնքել են օգտակար հանածոների համատեղ արդյունահանման առաջին գործարքը Ռուսական զորքը հարվшծել է Կիևի հյուսիսային ավտոտրանսպորտային կամրջին Ջրանջատումներ Գեղարքունիքի մի շարք համայնքներում Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունը Տավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Վառելիքային մղձավանջ Հայաստանում. Բենզինի գինը հասել է աննախադեպ մակարդակիՀայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Անգոլայի և Ղազախստանի հետ. պատմության այս օրը (հոկտեմբեր 03)Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ին «Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ»«Հրապարակ»․ Արայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը «Ժողովուրդ». Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ ինչո՞ւ են չափանիշները փոխվել «Հրապարակ»․ Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ»Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան «Ժողովուրդ». Վարդենիսը՝ վերականգնվող էներգետիկայի «մայրաքաղաք» հռչակելիս, հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Բաքվին Հոկտեմբերի 5-ին, 6-ին, 7, 8, 9-ին գազ չի լինելու «Հրապարակ»․ Դռները փակում են, երեխաներին մենակ փողոց չեն թողնում «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»«Ժողովուրդ». Կաթողիկոսի հեռացման գործընթացը նոր փուլում է․ որն է իշխանությունների հաջորդ քայլը Որքանո՞վ կավալենա կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափը թաղման նպաստի շահառուների շրջանակը նեղացնելու արդյունքում. մանրամասներ. «Փաստ»Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ»«Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ»Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ»Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»Հոկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում կանցկացվի «Կողք կողքի» փառատոնի գալա համերգըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներԵրկրի մթնոլորտում փոշու քանակը նվազել է մոտ 10%-ովԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. ՄիշուստինՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱդրբեջանցին, ըստ Շաքիում տուժածի քրոջ, պատանդ է վերցրել երեխաներին, մայրը նրանց պաշտպանելիս կnրցրել է 3 մшտները «Չորս օր առաջ ինձ ասել են, որ թուրքեր են փախել․ հող ու ավազ եմ տանում դիրքեր»․ Շաքիի բնակիչ
Ամենադիտված