Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իշխանությունը նպաստում է մեր երկրի քայքայմանը. գործընթացն ավելի է ուժգնացել». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները շարունակում են նոր մարտահրավերների առաջ կանգնել: Թշնամին շարունակում է նույն հռետորաբանությամբ առաջնորդվել, իսկ ժամանակի հետ ավելի սանձարձակ քայլերի է դիմում: Զուգահեռ, սակայն, Հայաստանի իշխանությունները կառավարության նիստի ժամանակ կարող են չանդրադառնալ Արցախին, փոխարենը երկար քննարկել «աղամանի» նախագիծը, ծխախոտի արգելքը և այլն: Հանրային կառավարման փորձագետ Սիրանուշ Սերոբյանի խոսքով, իշխանությունների կողմից իրականացվող գործընթացները, նրանց վարքագիծը կարելի է բնորոշել մեկ նախադասությամբ:

«Այդ գործընթացները ոչ թե հայկական գիծը տանելու, այլ հօգուտ թուրքական իշխանության են: Այս վարքագիծը նաև նրանց հաճոյանալու համար է: Ի դեպ, այս ամենն արդեն ամենևին թաքնված բնույթ չի կրում, ամեն ինչ շատ ակնհայտ է: Արարատ Միրզոյանի՝ Անթալիա այցի շրջանակում տեսանք ձեռքսեղմում, ժպիտներ, հրապարակայնացված 5 կետանոց նոր փաստաթուղթ, նաև նախորդած մի շարք այլ գործընթացներ, այդ թվում՝ Թուրքիայում հայերին ծաղիկներով դիմավորելու արարողություն: Իշխանությունը ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ ստեղծել Հայաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի միջև, թեպետ բոլորս ոչ վաղ անցյալում տեսել ենք, թե թշնամին ինչ վայրագ, անողոք կենդանի է: Այս պահի դրությամբ այս իշխանության վարած քաղաքականությունը միայն մեկ՝ մեր ժողովրդին թրքացնելու նպատակ է հետապնդում: Ուզում են ներկայացնել, թե բիզնես նպատակները Հայոց ցեղասպանության հարցից, Արցախի ինքնորոշման իրավունքից, Արցախի ճանաչումից ու նաև մեր հողերից ավելի կարևոր են: Մինչդեռ այսօր ևս տեսնում ենք, թե ինչպես է թշնամին նոր տարածքներ խլում մեզանից, իսկ մենք շարունակում ենք նաև մարդկային կորուստներ ունենալ: Այս ամենին զուգահեռ՝ իշխանությունը բոլորովին այլ քաղաքականություն է վարում»,-«Փաստի» հետ զրույցում ընդգծեց փորձագետը:

Նրա դիտարկմամբ, իրավիճակն այլ կլիներ, եթե ճնշում գործադրեին միջազգային հանրության վրա՝ մեր իրավունքները ճանաչելու, մեր հիմնախնդիրները բարձրաձայնելու տեսանկյունից:

«Իշխանությունները, սակայն, հակառակ գործողությունն են անում. խնդիրները քողարկում են, ամեն ինչ ներկայացնում են դրական լույսի ներքո, ավելին՝ ցանկանում են թշնամու հետ բարիդրացիական հարաբերություններ ստեղծել: 2018-ից մինչ օրս իրենց միակ նպատակը Հայաստանն առանց հայերի թողնելն է: Այդ նպատակը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ մեկտեղ ունեն նաև ՀՀ այս իշխանությունները: Վերջիններս սերտաճել են միմյանց հետ, ունեն շատ բարիդրացիական հարաբերություններ ու մեկ շահ: Առհասարակ, յուրաքանչյուր իշխանություն, որը ձևավորվում ու կազմավորվում է, կոչված է ծառայել ի շահ սեփական պետության, երկրի զարգացման, բարեկեցության ապահովման, ի շահ սեփական տեսլականն առաջ տանելու: Բայց այսօր ՀՀ իշխանությունների միակ նպատակը նաև ժողովրդին բթացնելն էր: 2018-ից մինչ օրս ժողովրդի ուղեղը բթացրել են ու այս պահին նրանց մեջ որոշ թեզեր են սերմանում. օրինակ՝ «կարելի է թուրքի հետ ապրել», «կարելի է նրանց հետ լավ բիզնես անել, փոխշահավետ համագործակցություն ունենալ», «կարելի է մոռանալ շատ ու շատ հիմնախնդիրներ»: Որպես հիմնավորում՝ ասում են, վերջիվերջո, «մենք շրջափակման մեջ ենք, մեր բիզնեսը չի զարգանա, իսկ որ Թուրքիայի հետ սահմանը բացվի, էժան առևտուր կլինի, ժողովուրդը լավ կապրի»:

Նման շատ աբսուրդ թեզեր են գցում ժողովրդի մեջ ու, դրանք անընդհատ կրկնելով, նրանց մեջ, ցավոք, ևս որոշակի մոտեցումներ են ձևավորվում: Իշխանությունները հասել են նրան, որ ժողովուրդը շատ ու շատ վտանգավոր թեզեր արդեն նորմալ է ընդունում, իսկ պայքարի ջիղ, փողոց դուրս գալ ու բողոքի ձայն հնչեցնել չկա: Մեր ժողովուրդն ադապտացվել է ստերին: Ասում են, չէ՞, եթե տասն անգամ նույն սուտը ասես, 11-րդ անգամ ճիշտ կընկալվի: Հիմա մեր ժողովրդի արյան մեջ են ուզում այդ թեզերը սերմանել, որ սերնդեսերունդ փոխանցեն, որ սերնդեսերունդ ամրապնդվի իրենց այն «թեզը», թե «հայ չկա, մենք պետք է գլոբալիզացվենք, դառնանք եվրոպական, ռուսական, թուրքական մշակույթ կրող անդեմ քաղաքացիներ ու երկիր»»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Ս. Սերոբյանի դիտարկմամբ, հիմա նշվածին հասնելու գործընթացների ենք ականատես լինում: «Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը լավագույնս են տիրապետում մանիպուլ յացիոն տեխնոլոգիաներին, նաև ստերի տարածմանը: Այս իշխանության յուրաքանչյուր անձ նպաստում է մեր երկրի քայքայմանը բոլոր առումներով: Խոսքը թե՛ հող ու ջրի, թե՛ մարդկանց մասին է: Այսինքն, մարդկանց ուզում են իրենց պես անդեմ, անտարբեր դարձնել: Ցավոք, որոշ առումներով հասել են այդ նպատակին, ինչի մասին փաստող բազմաթիվ օրինակներ կան: Պարզ օրինակ բերեմ. երբ խուճապ տարածեցին հասարակության մեջ՝ ներկայացնելով, թե ձեթ ու ալ յուր չի լինելու, տեսանք հերթեր խանութներում, մի պարկ ալ յուրի ու ձեթի համար վեճեր ևս տեսանք: Այս առումով ոչ թե անվտանգային հարցերը ստորադասվեցին, այլ ընդհանրապես մոռացան դրանց մասին, ինչպես մոռացան, որ երկիր, զավակներ, ի վերջո, հայրենիք ենք կորցրել: Մեծ հաշվով, կեղծ օրակարգեր են մտցնում հանրության մեջ: Երբ հանրության գրպանին են կպնում, ավելի մեծ արձագանք է լինում, քան ազգայինին, մշակույթին, կրոնին, իսկ երբ մարդը կամ հասարակությունն սկսում է մտածել ստամոքսով, կործանումը հեռու չէ: Այսօր արդեն կենցաղային հարցերն ավելի կարևոր են, քան սահմանային լարվածությունը: Պահանջմունքների տարբերակում չկա: Չկա այն գիտակցումը, որ պահանջմունքներից ամենաառաջնայինն անվտանգությունն է: Ձեթ ու ալ յուր գնելն ավելի կարևոր է դարձել: Նման իրավիճակ ստանալու համար ներմուծված կեղծ օրակարգերը հիմնովին քայքայում են հասարակությունը: Քայքայման գործընթացը վերջին 4 տարիներին մշտապես է եղել, սակայն հիմա ավելի է ուժգնացել»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Նա շեշտեց, որ այսօր պետական ապարատի բոլոր համակարգերն այլ նպատակով են օգտագործվում և իրենց տեղում չեն: «Երբ բոլոր համակարգերը խեղաթյուրված են ու իրենց բուն գործառույթներին չեն ծառայում, մենք ստանում ենք այս պատկերը: Այսօր մեզ մոտ զսպումների քաղաքականություն պետք է լիներ, բայց հնարավոր չէ, քանի որ արդեն այս փուլում պետական կառավարման բոլոր համակարգերը իշխանության վերահսկողության տակ են: Խոսքը նաև անկախ մարմինների, մասնավորապես՝ ՄԻՊ-ի մասին է, որը Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամանակ իրական հակակշիռ էր դարձել»,-ասաց նա:

«Մեծ հաշվով, երբ տեսնում են՝ որևէ համակարգ աշխատում է, այդ համակարգը խեղաթյուրում են: Այս իմաստով բոլոր համակարգերն այսօր կաղում են բոլոր առումներով: Ընդհանուր առմամբ, որևէ համակարգի աշխատանք պայմանավորված չէ միայն անձով: Այսօր պետական կառավարման ընդհանուր համակարգը լճացման բարձր մակարդակ ունի, այնտեղից կադրերը հեռանում են: Տեսնելով, որ զարգացման տեղ չկա, նրանք չեն աշխատում այս իշխանության հետ, ինչի մասին փաստում են պետական կառավարման համակարգում առկա թափուր աշխատատեղերի մասին բազմաթիվ հայտարարությունները: Պետական կառավարման համակարգում մասնագետների ահռելի մեծ պահանջարկ կա, բայց մասնագետները նախընտրում են մասնավոր ոլորտները: Իսկ պետական կառավարման համակարգի լճացումը շատ է խորացել, և այս պահի դրությամբ առանց իշխանության փոփոխության անհնար է որևէ փոփոխություն իրականացնել: Եթե իշխանության փոփոխություն չլինի, կառավարման համակարգի արդյունավետ գործունեություն ևս չի կարող լինել: Այս իշխանություններն այլևս չպետք է կառավարման այս կամ այն օղակում լինեն: Այս պահին մեզ հենց նշվածն է անհրաժեշտ»,-նշեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ իշխանությունն իր դիրքերն ամրապնդելու փոփոխություններ արեց:

«Այս պայմաններում ընդդիմությունն էլի ձայնի իրավունք չունի: Հակակշիռների տեղը բաց է մնացել: Ու որքան էլ նույն ընդդիմությունը, ընդդիմադիր կամ փորձագիտական հատվածը բողոքի ձայն բարձրացնի, զգուշացնի հնարավոր վտանգների մասին, բավարար չէ: Հանրությունը պետք է գա այն գիտակցմանը, որ ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը կորցնելու վտանգի առջև ենք»,-եզրափակեց նա: 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամերիկյան հետախուզության հավաքագրած տեղեկություններն ու քարտեզները Երևանի ԿԱՆԱԶ ալյումինի գործարանի մասին Ջրհեղեղներ՝ ԱՄՆ Ինդիանա նահանգում, կան զnհեր Կոլումբիայի նոր նախագահը Թրամփին խնդրել է երկրաշարժից հետո ժամանակավորապես չեղարկել մաքսատուրքերը 17 անընդմեջ հաղթանակ. Մախաչևը պաշտպանեց տիտղոսը Իրանը դեռ որոշում չի ընդունել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ․ Արաղչի Իտալիայում հայտնաբերվել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված նկարները Մեր կոմֆորտային ամառը շարունակվում է. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրանի հետ պատերազմի նպատակները փոխվում են․ ԱՄՆ-ն այժմ առաջին տեղում է դնում էներգակիրների գները – CNN ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում Ջուր չի լինի մինչեւ 15:00-ն Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 51-ի Թրամփը խոստում է տվել F-35-երի վերաբերյալ և սպասում ենք կատարմանը. Էրդողան Տան նկուղի պատի մեջ հայտնաբերվել են 9 միլիոն եվրոյի ոսկե ձուլակտորներ և մետաղադրամներՀայտարարությունների ժամանակն ավարտվել է. Ռուսաստանը կարող է արմատապես կրճատել իր աջակցությունը ՀայաստանինԳիշերը ՌԴ տարածքում խոցվել է ուկրաինական 822 անօդաչու թռչող սարք Կոլումբիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 294-ի Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի նավագնացության քարտեզի վերաբերյալ Հյուսիսային պողոտայում բախվել են «BMW» և ինքնագլոր, երեխա է տեղափոխել բժշկական կենտրոնԵվրոպական ոճի օգնություն. Իտալիան ցանկանում է Հայաստանը վերածել միգրանտների ռեզերվացիայի600 անօդաչու թռչող սարքերի հարձակումը հանգեցրել է Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքի դադարեցմանը Կիմ Չեն Ընը վերահաստատել է ՌԴ-ի հետ հարաբերությունները խորացնելու հանձնառությունը Էրդողան. Թրամփը խոստում է տվել F-35-ների վերաբերյալ, այժմ մենք սպասում ենք դրա կատարմանը Կիևը կրկին ենթարկվել է ռուսական հրթիռային հարձակման Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 16-ին Նախընտրությունների փոփոխություն. Հայաստանը խոզի միս է գնում Ղազախստանից և պահածոյացված ապրանքներ է վաճառումՔաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Շախմատիստ Էմին Օհանյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը Փաշինյանը «ազվերին» է ընդունել. Սկսվում է Մոսկվայի հետ ուղղակի հակամարտությունըԱյսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Իրանի խորհրդարանի նախագահ․ Թրամփը Իսլամաբադի հուշագրում ճանաչել է «դիմադրության ճակատը» Ստեղծվել է առաջին ձայնային գույնավոր մուլտֆիլմը․ պատմության այս օրը (16 օգոստոս)ԵՄ-ն ուղղաթիռներ է ուղարկել Բելգիա՝ անտառային հրդեհների դեմ պայքարելու համար Օգոստոսի 18-ին, 20-ին, 21-ին և 24-ին գազ չի լինելու․ հասցեներՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՕգոստոսի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին, 21-ին, 24-ին և 25-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱնկարան չի ձգտում անդամակցել ԵՄ-ին. ԷրդողանԽոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոցՏիգրան Կիրակոսյանը հաղթանակով է սկսել ելույթը Սերբիայի Լոզնիցա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունումՋրառատ գյուղում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել«Երկու օրից զինվորի մայր եմ լինելու». Արաքսյա Մելիքյանը լուսանկար է հրապարակելՄարոկկոյում ձերբակալվել են տասնյակ անօրինական միգրանտներ՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակՎարդենիսի ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել էՀովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը կտրվեն Դիլիջանում՝ հագեցած և բազմաբովանդակ ծրագրովՋրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափՖրանսիան մերժեց երեխաների համար սոցցանցերի արգելքի մասին օրենքըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին»Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբՌուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզիյան
Ամենադիտված