Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դատապարտյալների հիվանդանոցը» կփակվի կամ կվերակազմակերպվի. նախարարի առաջարկն ընդունվեց

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն կամ փակել, կամ վերակազմակերպել: Կառավարության այսօրվա նիստում այսպիսի առաջարկ հնչեցրեց ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, որ ներկայացնում էր ՀՀ ՔԿՀ-ներում բժշկական ծառայությունների արդիականացման հայեցակարգը:

Ներկայացնելով հայեցակարգի նախագիծը, նախարարն ասաց, որ այդ փաստաթղթի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ անհրաժեշտ է պատշաճ կերպով ապահովել ՔԿՀ-ներում պահվող անձանց առողջության պահպանման իրավունքը՝ դրա համար նախատեսելով այն անհրաժեշտ պայմանները, որոնք այսօր առկա չեն:

«Խոսքը վերաբերում է հետեւյալին. առաջին հերթին այս հայեցակարգով նախատեսում ենք՝ քրեակատարողական համակարգում գտնվող անձանց տրամադրվող առաջնային բուժօգնության եւ սպասարկման հետ կապված մշակել դրա համար անհրաժեշտ ծառայությունների նկարագիրը, ինչպես նաեւ տեխնիկական եւ կադրային հագեցվածության պահանջները, որոնք այսօր բավարար, պատշաճ մակարդակով կարգավորված չեն: Առավել կարեւոր եմ համարում երկրորդային բժշկության հետ կապված առաջարկվող լուծումները. խոսքը վերաբերում է, մասնավորապես, հիվանդանոցային բուժմանը»,- հայտարարեց Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ այդ տեսանկյունից առաջարկվել եւ դիտարկվել են մի քանի տարբերակներ:

Կառավարության նիստի ընթացքում նախարարն առանձնացրեց եւ հնչեցրեց դիտարկված տարբերակներից երկուսը.

«Խոսքն առաջին հերթին վերաբերում է «Դատապարտյալների հիվանդանոցը» փակելուն եւ համապատասխան բժշկական ծառայությունները քաղաքացիական հիվանդանոցում իրականացնելուն: Սա առաջարկվող առաջին տարբերակն է: Երկրորդ տարբերակը հետեւյալն է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն, ըստ էության, կվերակազմակերպվի եւ հիմնականում որոշակի մասնագիտացված բժշկության օգնության տեսակներ այնտեղ կիրականացվեն (խոսքը վերաբերում է հիմնականում հոգեբուժական եւ որոշակի վերականգնողական խնամքի ձեւով տրամադրվող ծառայություններին): Իսկ մասնագիտացված բժշկական օգնության մեծ մասը դարձյալ կտրամադրվի քաղաքացիական հիվանդանոցներում»,- նկատեց նախարարը:

Ի դեպ, հայեցակարգի նախագծում, որ տեղադրված է Կառավարության կայքում, բերվում են «Դատապարտյալների հիվանդանոցը» փակելու մի շարք հիմնավորումներ: Դրանցից է, օրինակ այն, որ հիվանդանոցն ունի նյութատեխնիկական, կադրային վերազինման խիստ անհրաժեշտություն, հիվանդանոցում բացակայում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքը, մինչդեռ դա երկրորդային բժշկական ծառայություններ մատուցող հաստատության համար պարտադիր պահանջ է: Նշվում է, որ նման անբավարար պայմաններում հիվանդանոցային որակյալ բժշկական ծառայությունների մատուցումը հնարավոր չէ ապահովել:

Հայեցակարգի նախագծում ներկայացված մյուս խնդիրը՝ կապված այդ ՔԿՀ-ի հետ, դրա աշխարհագրական դիրքն է, բնակելի շենքերին մոտ լինելը:

«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պահվում են նաեւ ինֆեկցիոն հիվանդություններով տառապող դատապարտյալներ եւ կալանավորված անձինք, ինչը կարող է վտանգ ներկայացնել շրջական բնակիչների առողջության համար»,- ասվում է նախագծում:

Խոսելով հայեցակարգում ներկայացված այդ դրույթների մասին՝ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ առաջարկվում է ՔԿՀ-ներում իրականացվող առողջապահական ծառայությունները լիցենզավորել:

«Երկու տարբերակ ենք առաջարկում. կամ Արդարադատության նախարարության կողմից ստեղծված հանձնաժողովը կիրականացնի շենքային, տեխնիկական, կադրային հագեցվածությանը վերաբերող լիցենզավորում, կամ լիցենզավորման ընդհանուր պայմաններով կիրականացվի այդ լիցենզավորումը՝ հաշվի առնելով ՔԿՀ-ների առանձնահատկությունը»,- տարբերակները թվեց Հովհաննիսյանը:

Վերջինս նաեւ առաջարկեց վերանայել պատժի կրման հետ անհամատեղելի համարվող հիվանդությունների ցանկը: Բացի այդ, առաջարկեց հնարավորություն ընձեռել, որպեսզի համապատասխան բժշկական հաստատության կամ մարմնի եզրակացության հիման վրա, կամ պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդություն ունեցող անձի, նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա ուղղակիորեն միջգերատեսչական մասնագիտացված հանձնաժողովի կողմից քննարկվի այդ հարցը եւ ոչ թե որպես միջանկյալ օղակ ծառայի քրեակատարողական հիմնարկի բժշկական հանձնաժողովը:

Նախարարն ասաց, որ այն դեպքում, եթե օրինակ որոշվի, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն, այդուհանդերձ որոշակի բժշկական ծառայություններ պետք է իրականացնի, ապա առաջարկում է դրանց անմիջական ենթակայությունը վերապահել ոչ թե ՔԿՀ վարչակազմերին (որը հանգեցնում է նրանց սերտաճածության), այլ միջազգային ստանդարտների հիման վրա փոխել ենթակայությունը կամ Արդարադատության նախարարությանը կամ կառավարությանը կամ Առողջապահության նախարարությանը:

Կառավարությունն ընդունեց հայեցակարգը:

Մոտ 70,000 մարդ միացել է Մադրիդում բնակարանային ճգնաժամի պատճառով անցկացվող բողոքի ակցիային Էգոյի պատճառով պետք չէ փչացնել այն ժառանգությունը, որը դու կերտել ես․ Իբրահիմովիչը՝ Ռոնալդուի մասին Ռուսաստանը և ԱՄՆ-ն նավթային խոշոր գործարք են քննարկում. NYT Ազգերի լիգա․ Օրվա հանդիպումները Բարդ, բայց ոչ անհույս․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո Բելգիայի հավաքականը 3-0 հաշվով հաղթել է Թուրքիային ՀՀ-ում պետք է դատավարnւթյուն իրականացվի, իսկ հետո քննարկվի ադրբեջանցnւ փոխանակման հնարավորությունը հայ գերիների հետ. Աբրահամյան Երբեք նույնքան լավ չեմ կարողացել պաշտպանել իմ որևէ վստահորդի, որքան ՔՊ-ն՝ ադրբեջանցի հանցագnրծին. Ռուբեն Մելիքյան Իշխանություններն իրավունք չունեն հերթական նշաձողն իջեցնելու Ադրբեջանի հետ հարաբերություններումՈրն է Տավուշում տեղի ունեցած միջադեպի շարժառիթը«Վերնիսաժ»-ի մոտ բшխվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի Մասունքը ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Ենոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին նախատեսվում է կատարել պայթեցման աշխատանքներ Մարզերում գործարկվել է դպրոցական ավտոբուսների ծառայությունը Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած սյունեցի կնոջն այս պահին վիրահատում են Կյանքից հեռացած 20-ամյա զինվորը Նոր Հաճնից է եղել Քրիստոսի 72 աշակերտների հիշատակության օրն է Իրանը նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանին կապված «Թրամփի երթուղու» հետՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Կարծիք․ «Արևմուտքը մտադիր է խզել էներգետիկ համագործակցությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև»«Ապակոմունիստականացման» պտուղները. Վրաստանը Աջարիան կորցնելու վտանգի տակ էԵրբ կսկսվեն դպրոցականների աշնանային արձակուրդները Ադրբեջանցիները հույս ունեն ստանալ իրենց զինվորինԱՄՆ–ն ու Ուկրաինան կնքել են օգտակար հանածոների համատեղ արդյունահանման առաջին գործարքը Ռուսական զորքը հարվшծել է Կիևի հյուսիսային ավտոտրանսպորտային կամրջին Ջրանջատումներ Գեղարքունիքի մի շարք համայնքներում Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունը Տավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Վառելիքային մղձավանջ Հայաստանում. Բենզինի գինը հասել է աննախադեպ մակարդակիՀայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Անգոլայի և Ղազախստանի հետ. պատմության այս օրը (հոկտեմբեր 03)Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ին «Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ»«Հրապարակ»․ Արայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը «Ժողովուրդ». Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ ինչո՞ւ են չափանիշները փոխվել «Հրապարակ»․ Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ»Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան «Ժողովուրդ». Վարդենիսը՝ վերականգնվող էներգետիկայի «մայրաքաղաք» հռչակելիս, հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Բաքվին Հոկտեմբերի 5-ին, 6-ին, 7, 8, 9-ին գազ չի լինելու «Հրապարակ»․ Դռները փակում են, երեխաներին մենակ փողոց չեն թողնում «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»«Ժողովուրդ». Կաթողիկոսի հեռացման գործընթացը նոր փուլում է․ որն է իշխանությունների հաջորդ քայլը Որքանո՞վ կավալենա կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափը թաղման նպաստի շահառուների շրջանակը նեղացնելու արդյունքում. մանրամասներ. «Փաստ»Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ»«Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ»Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»
Ամենադիտված