Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին... Գագիկ Սուրենյան

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Հայաստանի տարածքում հաստատված անտիցիկլոնը չի շտապում հեռանալ: Այն հայկական լեռնաշխարհի վրա մի այնպիսի արգելափակող «օդային պատ» է ստեղծել, որը դժվարացնում է նույնիսկ այլ երկրներից ցիկլոնների ներթափանցումը: Այդ է պատճառը, որ առաջիկա 5 օրերին եւս Արարատյան դաշտում եւ Երեւանում չեն սպասվում ո՛չ տեղումներ, ո՛չ էլ արեւային եղանակ:

«Այսօր արեւը կարճատեւ երեւաց՝ 10 րոպե, նորից փակվեց: Հիմա ամբողջ Արարատյան դաշտը, Երեւանը նորից ամպամածության մեջ են: Ամպամածությունն ու մառախուղը առաջիկա 5 օրերին եւս կպահպանվեն, մի փոքր թուլացում հնարավոր է միայն ցերեկային ժամերին»,- կանխատեսումները մեզ հետ զրույցում ներկայացրեց «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Հիշեցնելով, որ հունվարը տեղումնառատ ամիս էր կանխատեսվել՝ օդերեւութաբանը բացատրեց, թե որն է պատճառը, որ տեղումներ չեն գրանցվում:

«Այդ անտիցիկլոնը հայկական լեռնաշխարհի վրա «արգելափակում» է արել ու «օդային պատ» է ստեղծել: Բոլոր տեսակի տեղումնաբեր ցիկլոնները չեն կարողանում գալ Հայաստան, բեռնաթափվում են Թուրքիայի վրա: Այսինքն՝ մեր սպասած բոլոր տեղումները, հիմա թափվում են Թուրքիայի վրա ու չեն գալիս Հայաստան: Թուրքիայում բնակավայրեր կան, որ ձյան ծածկն արդեն 3 մետր է. աննախադեպ ձյան տեղումներ են գրանցվել ու այս պահին էլ դեռ տեղումները շարունակվում են»,- ասաց Սուրենյանը:

Անդրադառնալով Երեւանում սպասվող ջերմաստիճանին՝ օդերեւութաբանության կենտրոնի պետն ընդգծեց, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվելու. «Գիշերային ժամերին սպասվում է -12-14 աստիճան, ցերեկային ժամերին՝ -5-7 աստիճան ցուրտ»,- ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է մարզերին՝ Սուրենյանն ասաց, որ գրեթե բոլոր մարզերում ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններում:

Շիրակի մարզում, օրինակ, ըստ ««Հիդրոմետի» կանխատեսումների՝ հունվարի 17-ին ցերեկը սպասվում է -1-6 աստիճան ցուրտ, նույնը՝ Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռներում: Այսինքն՝ այս մարզերում կանխատեսվում է ավելի բարձր ջերմաստիճան, քան Երեւանում եւ Արարատյան դաշտում (-5-7):

Դրական ամենաբարձր ջերմաստիճանները, սակայն կանխատեսվում են Սյունիքի նախալեռներում. այնտեղ վաղը ցերեկը սպասվում է +7+10 աստիճան տաքություն:

Հիշեցնենք, որ Գագիկ Սուրենյանը մեր նախորդ զրույցում բացատրել էր, թե որն է Արարատյան դաշտի ցածր ջերմային ֆոնի եւ մառախլապատ լինելու գիտական բացատրությունը: «Արարատյան դաշտը գոգավորություն է՝ շրջափակված լեռնաշղթաներով: Այդ լեռնաշղթաների լեռնալանջերին օդը սառչում է, խտությունը մեծանում է եւ ջրի նման հոսում Արարատյան դաշտի հատակային հատված:

Այնտեղ սառն օդը լճանում է եւ մթնոլորտային բարձր ճնշման պահպանման դեպքում օրերով ու շաբաթներով մնում է Արարատյան դաշտի հատակային հատվածում: Սա է ջերմաստիճանի ցածր լինելու պատճառը: Ինչ վերաբերում է մառախուղին՝ այն ձեւավորվել է հարավ-արեւմտյան տաք օդային հոսանքների ներհոսքի պատճառով. մտնելով հանրապետություն, այդ հոսանքները չեն կարողանում ներթափանցել Արարատյան դաշտ եւ շրջանցելով այն՝ սահում են լեռնային շրջաններ: Այդ տաք ու սառն օդային հոսանքների շփման գոտում էլ առաջանում են ամպամածություն եւ մառախուղ»:

Իրանը նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանին կապված «Թրամփի երթուղու» հետՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Կարծիք․ «Արևմուտքը մտադիր է խզել էներգետիկ համագործակցությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև»«Ապակոմունիստականացման» պտուղները. Վրաստանը Աջարիան կորցնելու վտանգի տակ էԵրբ կսկսվեն դպրոցականների աշնանային արձակուրդները Ադրբեջանցիները հույս ունեն ստանալ իրենց զինվորինԱՄՆ–ն ու Ուկրաինան կնքել են օգտակար հանածոների համատեղ արդյունահանման առաջին գործարքը Ռուսական զորքը հարվшծել է Կիևի հյուսիսային ավտոտրանսպորտային կամրջին Ջրանջատումներ Գեղարքունիքի մի շարք համայնքներում Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունը Տավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Վառելիքային մղձավանջ Հայաստանում. Բենզինի գինը հասել է աննախադեպ մակարդակիՀայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Անգոլայի և Ղազախստանի հետ. պատմության այս օրը (հոկտեմբեր 03)Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ին «Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ»«Հրապարակ»․ Արայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը «Ժողովուրդ». Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ ինչո՞ւ են չափանիշները փոխվել «Հրապարակ»․ Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ»Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան «Ժողովուրդ». Վարդենիսը՝ վերականգնվող էներգետիկայի «մայրաքաղաք» հռչակելիս, հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Բաքվին Հոկտեմբերի 5-ին, 6-ին, 7, 8, 9-ին գազ չի լինելու «Հրապարակ»․ Դռները փակում են, երեխաներին մենակ փողոց չեն թողնում «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»«Ժողովուրդ». Կաթողիկոսի հեռացման գործընթացը նոր փուլում է․ որն է իշխանությունների հաջորդ քայլը Որքանո՞վ կավալենա կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափը թաղման նպաստի շահառուների շրջանակը նեղացնելու արդյունքում. մանրամասներ. «Փաստ»Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ»«Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ»Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ»Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»Հոկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում կանցկացվի «Կողք կողքի» փառատոնի գալա համերգըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներԵրկրի մթնոլորտում փոշու քանակը նվազել է մոտ 10%-ովԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. ՄիշուստինՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումները
Ամենադիտված