Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոռուպցիա՝ եկեղեցում․ օրհնությունից հետո քահանան 50 000 դրամ է պահանջել՝ «վերևների համար»

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Tert.am-ի խմբագրություն դիմած քաղաքացին, որը դեկտեմբերի 31-ին մասնակցել է պսակադրության Երևանի սբ. Երրորդություն եկեղեցում, տհաճ միջադեպի է ականատես եղել պսակադրությունն իրականացնող Տեր Կորյուն քահանա Մարտիրոսյանի մասնակցությամբ, ինչն ապշեցրել է հարսանքավորներին ու փչացրել նրանց տրամադրությունը:

Ըստ քաղաքացու՝ պսակադրությունից անմիջապես հետո քահանան կանչել է հարսնացուի ազգականին՝ ասելով, որ լրացուցիչ գումար է պետք հավաքել, քանի որ խաչհամբույրի գումարը քիչ է: Քաղաքացին ականատես է եղել, որ քահանան այնուհետ փեսայի հետ է խոսել ու պահանջ ներկայացրել, թե «էսպես չի լինի, գումար ավելացրեք, ես մենակ 50 հազար դրամ պետք է վերևներին տամ, բայց ձեր հավաքած գումարը քիչ է»: Հարսանիքի մասնակիցները հրաժարվել են գումար ավելացնել, ինչից հետո քահանան զայրացել է ու, դժգոհությունը չթաքցնելով, փնթփնթալով շրջել է եկեղեցում:

Արարատյան հայրապետական թեմի կայքէջից տեղեկանում ենք, որ Տեր Կորյունը հենց այս թեմի քահանաներից է: Նա 1978թ-ի մայիսի 27-ին ձեռամբ Տեր Հուսիկ արք. Սանթուրյանի ձեռնադրվել է սարկավագ: 2001-2015թթ. ծառայել է Երևանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում, որպես խորհրդակատար քահանա: Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ծաղկյա փիլոն կրելու իրավունք և ավագ քահանայության պատիվ: Իսկ 2015թ. հունիսի 1-ից ծառայության է անցել Սբ. Երրորդություն եկեղեցի՝ որպես խորհրդակատար քահանա:

Քանի որ տեր Կորյունը Արարատյան հայրապետական թեմից է, որի առաջնորդը Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն է, Tert.am-ը դիմեց արքեպիսկոպոս Կճոյանին: «Նման բան գոյություն չունի Արարատյան թեմում և ոչ մի եկեղեցում: Եթե նման բան տեղի է ունեցել, քահանան կոպիտ սխալ է թույլ տվել, բայց ապացույց է պետք: Նման կարգ գոյություն չունի»,- ի պատասխան հայտարարեց Նավասարդ Կճոյանը:

Դիտարկմանը, թե քահանան ասել է, որ իրենից վերև պետք է 50 հազար գումար տա, իսկ իրենից վերև հենց ինքը՝ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն է, սրբազանն ասաց. «Իրենից վերևը հոգևոր հովիվն է, հետո նոր ես եմ, բայց դա իրականությանը չի համապատասխանում: Նման կարգ գոյություն չունի, եթե գոյություն ունենար, համատարած բնույթ կկրեր»:

Հարցին, թե ինչու է այդ դեպքում քահանան նման հայտարարություն արել, Նավասարդ սրբազանն այսպիսի պատասխան տվեց. «Դե հիմա քահանային էլ որ հարցնենք, քահանան կժխտի դա: Եթե ուզում եք ճշմարտությունը բացահայտվի, էդ մարդիկ պետք է գան և ասեն՝ մեզ հետ է տեղի ունեցել դա»:

Հարցին, թե Արարատյան թեմի առաջնորդը չի՞ կարծում, որ քահանան պետք է պատասխանատվության ենթարկվի, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը պատասխանեց. «Բայց ապացույց է պետք: Ինչպե՞ս ես դա ապացուցեմ: Տեր Կորյուն քահանան հին քահանա է, բազմափորձ քահանա է: Նաև դասավանդում է ճեմարանում: Ես զարմանում եմ, ճիշտն ասած: 2-3 հազար է գումարը, որը գնում է քահանային և եկեղեցուն, մնացածն ըստ իրենց բարի հայեցողության է՝ կուզենան քահանային վճարեն, թե չեն ուզի: Դա իրենց անձնական գործն է, քահանան պահանջելու իրավունք չունի: Էդ քահանան կպատժվի, եթե դա հաստատվի, դրա համար խնդրում եմ՝ էդ մարդկանց ասեք, թող ինձ մոտ գան, դիմեն, ժամադրվեն, հանդիպենք, որպեսզի ճշմարտությունը բացահայտվի: Ես կարծում եմ՝մեր քահանաները բոլորը բարեխիղճ աշխատում են:

Եթե նման բանը փաստվում է, էդ քահանան պետք է պատժվի, տարբեր պատիժներ կան»:

Դիտարկմանը, թե միգուցե այդ քահանան էլ է ուզում շքեղ կյանքով ապրել, շքեղ մեքենա վարել, ինչպես ինքը, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հակադարձեց, որ ինքը շքեղ կյանքով չի ապրում: «Դուք որտեղի՞ց գիտեք դա: Դուք էդպիսի բաներին հավատո՞ւմ եք, որ ասում են: Շատ տեղերում շատ բան են ասում»:

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած սյունեցի կնոջն այս պահին վիրահատում են Կյանքից հեռացած 20-ամյա զինվորը Նոր Հաճնից է եղել Քրիստոսի 72 աշակերտների հիշատակության օրն է Իրանը նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանին կապված «Թրամփի երթուղու» հետՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Կարծիք․ «Արևմուտքը մտադիր է խզել էներգետիկ համագործակցությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև»«Ապակոմունիստականացման» պտուղները. Վրաստանը Աջարիան կորցնելու վտանգի տակ էԵրբ կսկսվեն դպրոցականների աշնանային արձակուրդները Ադրբեջանցիները հույս ունեն ստանալ իրենց զինվորինԱՄՆ–ն ու Ուկրաինան կնքել են օգտակար հանածոների համատեղ արդյունահանման առաջին գործարքը Ռուսական զորքը հարվшծել է Կիևի հյուսիսային ավտոտրանսպորտային կամրջին Ջրանջատումներ Գեղարքունիքի մի շարք համայնքներում Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունը Տավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Վառելիքային մղձավանջ Հայաստանում. Բենզինի գինը հասել է աննախադեպ մակարդակիՀայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Անգոլայի և Ղազախստանի հետ. պատմության այս օրը (հոկտեմբեր 03)Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ին «Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ»«Հրապարակ»․ Արայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը «Ժողովուրդ». Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ ինչո՞ւ են չափանիշները փոխվել «Հրապարակ»․ Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ»Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան «Ժողովուրդ». Վարդենիսը՝ վերականգնվող էներգետիկայի «մայրաքաղաք» հռչակելիս, հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Բաքվին Հոկտեմբերի 5-ին, 6-ին, 7, 8, 9-ին գազ չի լինելու «Հրապարակ»․ Դռները փակում են, երեխաներին մենակ փողոց չեն թողնում «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»«Ժողովուրդ». Կաթողիկոսի հեռացման գործընթացը նոր փուլում է․ որն է իշխանությունների հաջորդ քայլը Որքանո՞վ կավալենա կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափը թաղման նպաստի շահառուների շրջանակը նեղացնելու արդյունքում. մանրամասներ. «Փաստ»Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ»«Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ»Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ»Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»Հոկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում կանցկացվի «Կողք կողքի» փառատոնի գալա համերգըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներԵրկրի մթնոլորտում փոշու քանակը նվազել է մոտ 10%-ովԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. ՄիշուստինՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակ
Ամենադիտված